Iravunk.com | Լո՞ւրջ, որեւէ մեկին թվում է, որ Ալիեւին ինչ-որ մեկը պետք է ձերբակալի՞. Վահե Գրիգորյան
Մեր հողերից ոչ մի սանտիմետր չի անցնում, այս պահի դրությամբ լրիվ դրական է՝ ի շահ մեզ. Կիրանցի ղեկավարը մանրամասներ է ներկայացնում Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամը 100 միլիոն դոլար կտրամադրի Հայաստանին Վստահ եմ, որ Ադրբեջանը 4 գյուղ էլ Սյունիքից չի պահանջելու, որովհետև դա լեգիտիմ չի. Փաշինյան Այս ամիս անպայման պետք է վերցնել Օդեսան և Խարկովը. Կադիրով Բագրատ Սրբազանը մոռացել է իր ուսապարկը, եթե ուսապարկը չկա, ինքը հաջողության չի հասնի. Գագիկ Մելքոնյան.news.am Պուտինի երդմնակալությանը մասնակցելու հրավեր չեմ ստացել, Էրդողանից՝ ստացել էի. Փաշինյան Բաքվի հետ մինչև նոյեմբեր պատրաստ եմ պայմանագիր կնքել հայտնի սկզբունքների շրջանակներում Եկեղեցու բարձրագույն ղեկավարությունը ձախողել է հոգևոր առաջնորդությունը, հնարավոր է Աստվածաշունչը սկզբից մինչև վերջ չեն կարդացել․ Փաշինյան Շտապօգնության բժիշկը 20-ամյա աղջկան ներարկում է կատարել, միացրել է կաթիլային, բռնի ուժով համբուրել Ի՞նչ, կարծում եք Վանեցյանին էդ մի երկու րոպեն են ձայնագրել, իհարկե ոչ. Փաշինյան

Լո՞ւրջ, որեւէ մեկին թվում է, որ Ալիեւին ինչ-որ մեկը պետք է ձերբակալի՞. Վահե Գրիգորյան

Ներքաղաքական
«Հայաքվե»-ի նախաձեռնող խումբն իրենց օրենսդրական նախաձեռնությունը հոկտեմբերի 11-ին պաշտոնապես մուտք արեցին Ազգային ժողով: Նրանք վստահեցնում են, որ դրանով շարունակում են իրենց բաժին պայքարը` Արցախը ազատագրված, իսկ Հայաստանը նորից հզոր եւ անվտանգ տեսնելու համար: Սակայն, երբ ՀՀ իշխանությունները ճանաչել են Արցախը Ադրբեջանի կազմում, եւ արդեն իսկ արցախահայերն էթնիկ զտման են ենթարկվել, «Հայաքվեն» կարո՞ղ է որեւէ վճռորոշ հարց լուծել: Այս եւ այլ հարցերի շուրջ «Իրավունքը» զրուցել է սահմանադրագետ ՎԱՀԵ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հետ:

— «Հայաքվեն» այս օրհասական իրավիճակում ի՞նչ խնդիր կարող է լուծել , ինչո՞ւմն է այդ նախաձեռնության կարեւորությունը:

— Զուտ իրավական առումով, որպեսզի Հայաստանը որեւէ միջազգային պայմանագիր ճանաչեր, անհրաժեշտ է, որպեսզի բացի երկրի ղեկավարի ստորագրությունը, այն անցնի Սահմանադրական դատարանով, այնուհետեւ` Ազգային ժողովով վավերացվի, զուտ իրավական տեսանկյունից: Այո՛, նախագիծը կարող է քննարկվել եւ որոշակի «ֆիկտիվ» արդյունք ունենալ:

— Իսկ Հռոմի ստատուտի հետ կապված` ինչ կասեք, ինչո՞ւ հիմա որոշում կայացվեց այն վավերացնելու եւ ի՞նչ օգուտ կարող է տալ Հայաստանին:

— Որքանով Հաագայի դատարանը օգուտ տվեց Հայաստանի Հանրապետությանը` Լաչինի միջանցքը բացելու մասին իր անկատար եւ, ըստ էության, արդեն առարկայազուրկ որոշմամբ, այնքան օգուտ էլ կարող է տալ Հռոմի ստատուտով Միջազգային քրեական դատարանին Հայաստանի անդամակցումը: Այն ընդամենը անձերին քրեական պատասխանատվության ենթարկելու միջազգային ինստիտուտ է, որը պետություններին պարտավորեցնում է հետեւել Միջազգային քրեական դատարանի սահմանած որոշումներին եւ դրանց կատարմանը, բայց չունի որեւէ հարկադիր կատարման մեխանիզմ: Եվ ամենակարեւորը` ինքնին այդպիսի դատարանին անդամակցելը, դեռեւս որեւէ իրական արդյունք ապահովող ինստիտուտից օգտվելու հնարավորություն չի ընձեռում Հայաստանի Հանրապետությանը: Գիտե՞ք, ունենք այնպիսի իրավիճակ, երբ Ադրբեջանը ՄԻԵԴ-ի հարյուրավոր վճիռներ չի կատարել, եւ Հայաստանի Հանրապետությունը բոլոր իշխանությունների օրոք, մշտապես ՄԻԵԴ վճիռներով ու որոշումներով առաջնորդվել է եւ դրվել է մեկ հարթության վրա: Նույն Եվրոպան այս իշխանությանը, իհարկե, շատ տարօրինակ պայմաններում, բայց հայտարարում է ժողովրդավարական, իսկ Ալիեւի բռնատիրությունը, որը հայտնի է, դրվել է մեկ նժարի վրա: Թեպետ, կներեք, մեկ նժարին չի էլ դրվել, Ադրբեջանը ավելի ծանրակշիռ է դարձել Արեւմուտքի համար եւ ավելի ընդունելի ու պաշտպանված: Հետեւաբար, հույսը դնել հերթական բարոյական հաղթանակի վրա, հերթական Սեւրի պայմանագրի վրա, ուղղակի, անմտություն է, եւ բացի դրանից, այն փչացնում է Հայաստան-Ռուսաստան առանց այն էլ փխրուն եւ խորը ճաք տված հարաբերությունները: Լավ, եթե ինչ-որ մեկին դուր չի գալիս Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Իրանը կամ Եվրոպան, դա կարող էր լինել իր անձնական տեսակետը , բայց Հայաստանը հիմա այն վիճակում չէ ու այն ներուժը չուներ, որպեսզի նոր թշնամիներ ձեռք բերեր:

— Իսկ Հռոմի ստատուտը հնարավո՞ր է, որ ի դեմս Հայաստանի, օգտագործվի, եւ շատ ու շատ արցախյան հերոսներ կանգնեն միջազգային դատարանի առաջ:

— Դրա մասին հայկական իրականության մեջ առաջինը ես եմ խոսել եւ ես պնդում եմ, որ այո՛, կարող է, Ադրբեջանը ընդամենը պետք է վավերացնի այն եւ դիմի Միջազգային քրեական դատարան` Արցախյան առաջին պատերազմում ռազմական սխրանքներ գործած անձնանց Միջազգային քրեական դատարանի քննության ներքո ուղարկելու համար:

— Իսկ հայաստանյան իշխանությունն այս քայլին գնում է գիտակցաբա՞ր:

— Դուք խոսում եք մի իշխանության մասին, որոնք, ցավոք սրտի, ներկայացնում են Հայաստանի Հանրապետությունը, բայց այդ մարդիկ այսօր կալանավորի կարգավիճակում են պահում գեներալ Խաչատուրովին: Ամեն ինչ գիտակցված է տեղի ունենում, բայց խնդիրը այն է, որ շատ-շատերը չեն գիտակցում, որ այս իշխանությունները գիտակցված են գործում:

— Իսկ եթե մինչ Արցախի հայաթափումը Հռոմի ստատուտը վավերացվեր, ինչ-որ առումով կարո՞ղ էր օգնել իրավիճակը փոխել, թե՞ հերթական անգամ թղթի վրա գրված կետեր էին մնալու:

— Ոչ, որեւէ կերպ չէր կարող օգնել: Լավ, ենթադրենք Ադրբեջանի նախագահի հանդեպ այս իշխանությունը որոշի գործ հարուցել եւ դիմի Միջազգային քրեական դատարան, ու տան ձերբակալման «օրդեր»: Ի՞նչ է լինելու, լո՞ւրջ, որեւէ մեկին թվում է, որ Ալիեւին ինչ-որ մեկը պետք է ձերբակալի՞, Արեւմո՞ւտքը, որը նրա բոլոր պահանջներն ու կամակորությունները կատարում է: Գուցե այս իշխանությունը մնա պատմության մեջ, որպես Ալիեւին ձերբակալելու «օրդեր» տված իշխանություն, բայց նաեւ պատմության մեջ կմնա իշխանություն, որի օրոք հանձնվեց Արցախը:

Ս. ԱՍԱՏՐՅԱՆ



Հանդիպում իսպանացի գրող Վիսենտե Մարկոյի հետ Մեր հողերից ոչ մի սանտիմետր չի անցնում, այս պահի դրությամբ լրիվ դրական է՝ ի շահ մեզ. Կիրանցի ղեկավարը մանրամասներ է ներկայացնումԿայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամը 100 միլիոն դոլար կտրամադրի ՀայաստանինՎստահ եմ, որ Ադրբեջանը 4 գյուղ էլ Սյունիքից չի պահանջելու, որովհետև դա լեգիտիմ չի. ՓաշինյանԱյս ամիս անպայման պետք է վերցնել Օդեսան և Խարկովը. ԿադիրովԲագրատ Սրբազանը մոռացել է իր ուսապարկը, եթե ուսապարկը չկա, ինքը հաջողության չի հասնի. Գագիկ Մելքոնյան.news.amՊուտինի երդմնակալությանը մասնակցելու հրավեր չեմ ստացել, Էրդողանից՝ ստացել էի. ՓաշինյանԲաքվի հետ մինչև նոյեմբեր պատրաստ եմ պայմանագիր կնքել հայտնի սկզբունքների շրջանակներումԵկեղեցու բարձրագույն ղեկավարությունը ձախողել է հոգևոր առաջնորդությունը, հնարավոր է Աստվածաշունչը սկզբից մինչև վերջ չեն կարդացել․ ՓաշինյանՇտապօգնության բժիշկը 20-ամյա աղջկան ներարկում է կատարել, միացրել է կաթիլային, բռնի ուժով համբուրելԻ՞նչ, կարծում եք Վանեցյանին էդ մի երկու րոպեն են ձայնագրել, իհարկե ոչ. ՓաշինյանՌԴ կառավարությունը հրաժարական է տվելՎաղը մեկնում եմ Մոսկվա, կլինի հանդիպում Պուտինի հետ. ՓաշինյանՓաշինյանը սպառնացել է, որ կսկսվի պատերազմ, եթե ինքը կատարի Բագրատ Սրբազանի շարժման պահանջներըՎլադիմիր Պուտինը երդվեց և 6 տարի ժամկետով ստանձնեց ՌԴ նախագահի պաշտոնըՆիկոլը կանխատեսել է քայլերթի ավարտը եւ, թե որքան մարդ կհավաքվի մայիսի 9-ին.Բացառիկ մանրամասներՏավուշում սկսած սահմանազատման գործընթացով անիմաստ ու աննպատակ ենք դարձնում պատերազմը․ աշխատանքի 90 տոկոսն արված է․ ՓաշինյանԱյո', ՔՊ-ից եղել են բանագնացներ, որոնք համոզել են, որ վերջ տանք սրան, օրհնել եմ ու ճանապարհել«Կատուն էլ եկավ, արի', թաթիկով արա, կասեն, նոր տեխնոլոգիաներ եք բանեցնում». ՍրբազանՓաշինյանը ՀՀ-ն դաձնում է վիլայեթ. գնացել էր Էրդողանի երդմնակալությանը, նայում էր Ալիևի ծոծրակին (տեսանյութ)Խոստանում եմ քեզ, Նիկո'լ, որ էս չալիկը գլխիդ եմ տալու, մինչեւ վերջ այս քայլերթին մասնակցելու եմԻշխանությունը տապալել է դելիմիտացիայի գործընթացը, զուտ ֆոն են ապահովում՝ սպասարկելով Ալևի օրակարգըՆիկոլ Փաշինյանի ասուլիսը՝ ուղիղ Տարադրամի փոխարժեքները մայիսի 7-ինԱյսօր Կիրանց բնակավայրից 1800 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՊՆՍրբեք մեր մեջ կուռքեր սարքելը, այ էդ «կուռքերի» պատճառով ենք հայտնվել փողոցում, չկա ոչ մի ակնկալիք (տեսանյութ)Նորից ժամանակն է ազգովի մաքրելու դաշտը մոլախոտերից և տնկելու մեր ապագա հաղթանակի առողջ սածիլներըՄայիսի 7-ի աստղագուշակԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԵս Նիկոլն եմ, Աչաջուրից բայց Փաշինյան չեմ. չեմ ուզում, որ դպրոց գնալիս թուրք տեսնենք (տեսանյութ)Երևանի և մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի«Իրավունք». Գործադիրից արցախցիներից պահանջել են միտինգներին չխառնվելՕրվա խորհուրդ. Մայիսի 7Վաղը Գյումրիից Աջապահյանի օրհնությամբ երթը կմեկնարկի դեպի Աբովյան եւ Երևան«Իրավունք». Նիկոլը փորձում է «կոնտրոլից» դուրս չթողնել յուրայիններին«Փաստ». Նախապատրաստվում են. դպրոցներին հանձնարարական-շրջաբերական են իջեցրել«Ժողովուրդ». Դավիթ Խաչատուրյանին ԱԺ գնալուց ետ էր պահել առողջական վիճակը, թե՞ այլ խորքային պատճառներ կանՏեսանյութում պատկերված անձը Հայաստանի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է. ՊՆ«Հրապարակ». Վահե Ղազարյանը ճակատագրական ընտրության առջեւ է կանգնելուՄակրոնը հիմա էլ վստահեցնում է, որ Ռուսաստանի և Ֆրանսիայի միջև պատերազմ չկաՈր Եվրոպան և Ամերիկան ​​ընդհանրապես ապագա ունեն, մեծ հույսը, տարօրինակ կերպով, Պուտինն է. Սատանովսկի«Ժողովուրդ». Երկրում տիրող իրավիճակը «փոխում» է Նիկոլ Փաշինյանի օրակարգը«Փաստ». Փաշինյանը դժգոհ է. հակաքարոզչությունն ապարդյուն է անցնումՌուսները եւս մեկ անգամ հիշեցրել են Բրիտանիային, թե ինչի կարող է բախվել (Տեսանյութ)«Ժողովուրդ». Կոռուպցիան մեր երկրում «անձեռնմխելի» է դարձելԱրևմուտքում իշխանությունը զավթած ներկայիս ինֆանտիլ հիմարները չեն ուզում հասկանալ. ՄեդվեդևԻնչո՞ւ են մեզ պատերազմներով վախեցնում. Բագրատ Սրբազան«Ռեալ Սոսյեդադը»` Արսեն Զախարյանին վարձավճարով այլ ակումբ ուղարկելու մասինԽարխլված նավակը՝ կարծես թե ափ դուրս չի գալու«Տեր ողորմեա'». Սոլակում Բագրատ Սրբազանի գլխավորած շարժման մասնակիցները հոգևոր երգեր են երգում
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода