Հայկը, Սամվելը եւ մնացածը դատվելու փոխարեն՝ շարունակում են իրենց սեւ գործը Երեւանում. Մհեր Սահակյան
Ներքաղաքական«2020 թ. 44-օրյայի ժամանակ Սամվել Բաբայանն Արցախի Հանրապետության ԱԽ քարտուղարն էր, ԱԺ-ում երկրորդ ուժի ղեկավարը, ով պարտությունից հետո հրաժարական տվեց և փախավ Արցախից: Երեք տարի Երևանում մի առաքելութուն ուներ` արդարացնել Նիկոլի դավաճանությունները, մեղադրել մյուսներին:
Արցախի շրջափակման ընթացքում Ս. Բաբայանը հայտնվեց Արցախում, 8 ամիս ամեն ինչ արեց Արցախի ներքին վիճակը ապակայունացնելու համար, բանակցեց ադրբեջանցիների հետ, թուլացրեց դիմադրությունը, վերջում, ինչպես միշտ, ճողոպրեց Արցախից: Հայկ Խանումյանը տարածքային կառավարման նախարարն էր, ով 2022 թ. օգոստոսին համոզում եւ սպառնում էր մարդկանց լքել Աղավնոն, չվառել իրենց բնակարանները և հանձնել Ադրբեջանին: Հիմա Հայկը, Սամվելը եւ մնացածը դատվելու փոխարեն շարունակում են իրենց սեւ գործը Երեւանում (մեղադրել բոլորին, արդարացնել Նիկոլին, պառակտել արցախցիներին եւ վերջնական փակել Արցախի էջը): Սամվել Բաբայանը, Հայկ Խանումյանը, Թաթուլ Հակոբյանը եւ մնացած բոլորը հատուկ հանձնարարություններով Էդմոն Մարուքյան են, ունեն մի նպատակ ծառայել Նիկոլին՝ սպասարկելով թշնամու շահերը», - գրել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Երեւանի Քաղաքային կոմիտեի ներկայացուցիչ ՄՀԵՐ ՍԱՀԱԿՅԱՆԸ: