Iravunk.com | Ծանր պատերազմ՝ տոնական օրերին
Ուկրաինայի երկինքը կլինի ամենավտանգավոր մարտադաշտը, որին մինչ այժմ հանդիպել են F-16 կործանիչները. Business Insider Բախումներ Թբիլիսիում ԱՄՆ-ում բացահայտել են, թե ինչ սահմաններում է մնալու Ուկրաինան Թրամփն նախընտրական մրցավազքում առաջ է Բայդենից. CNN Այսօր Բերքաբերից 1540 մ հյուսիս-արևելք պայթեցման աշխատանք է լինելու, խուճապի չմատնվել․ ՀՀ ՊՆ Եթե մոտ 10 օրից շարժումը չբերվի քաղաքական դաշտ, հստակ առաջարկ չարվի, ապա նահանջ է սկսվելու. պրոֆեսոր Վահե Դավթյան Ռուսներն արդեն ամենուր են. ԱՄՆ-ում բացահայտել են, թե ինչ է թաքցնում Զելենսկին ուկրաինացիներից Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները կհանդիպեն Ալմաթիում․ Ալիև Անկարա-Երևան հարաբերություններ այլևս չկան. Ադրբեջանն այժմ սեղանի շուրջ է՝ որպես երրորդ կողմ». թուրք լրագրող Հաղթեցինք բոլորս. պարային հրավառություն` Երեւանում

Ծանր պատերազմ՝ տոնական օրերին

Միջազգային

Գազայի հատվածից դեռեւս հոկտեմբերի 7-ից սկսած պաղեստինաիսրայելյան բախման մասին «Իրավունքը» զրուցել է «Իսրայելահայեր» թերթի գլխավոր խմբագիր ԱՐՏՅՈՄ ՉԵՐՆԱՄՈՐՅԱՆԻ հետ:

— Պարոն Չերնամորյան, հարձակման հետեւանքով հիմա ի՞նչ դրություն է տիրում Իսրայելում, եւ ինչպես սկսվեց այս ամենը:

— Ունենք ինտերնետային հավելվածներ եւ հոկտեմբերի 7-ին` առավոտյան ժամը 06:00-ին հեռախոսային ծրագրից ծանուցում ստացանք, որ Գազայի գոտուց պաղեստինյան ահաբեկիչները սկսում են հարվածներ հասցնել Իսրայելի հարավային շրջաններին: Եվ քանի որ դա առաջին անգամը չէ, ըստ աշխարհագրության, արդեն անգիր գիտենք, թե ինչ հերթականությամբ են հասնում այդ հրթիռները մեր երկրի կենտրոնական շրջաններին: Ես ապրում եմ Պետախ Տիկվայում: Թարգմանաբար այդ քաղաքը կոչվում է Հույսի դարպասներ, որտեղ հիմնականում բնակեցված է Հայաստանից եկած հայերով: Եվ ժամը 06:30-ին մեր քաղաքում էլ եղավ այդ ահազանգը: Երեխաներին անկողնուց հանեցինք, ոտաբոբիկ վազեցինք դեպի ապաստարան: Ինչքան հեռու է բնակավայրը Գազայի գոտուց, այնքան մի փոքր ավելի ժամանակ ունես ապաստարան իջնելու: Իսկ այն քաղաքները, որոնք ավելի մոտ են, 30-40 վայրկյան ժամանակ ունեն փախչելու: Մենք 45-50 վայրկյան ժամանակ ունեցանք: Եվ այսպես ամբողջ օրը հրթիռների հետ, ժողովրդական լեզվով ասած՝ մուկ ու կատու էինք խաղում: Անընդհատ այդ ձայները հնչում էին, վազում էինք ներքեւ: Տասնյակ քաղաքներ, որոնք հայկական բնակչություն ունեն, առավոտը դիմավորեցին ռմբապաստարաններում: Կենտրոնական քաղաքներից հարձակումների թիրախում են հայտնվել Ռիշոն Լեցիոնը, Բատ Յամը, Խոլոնը, Թել Ավիվը, Պետախ Տիկվան, Ռամատ Գանը, Կֆար Սաբան, Հոդ Հաշոռոնը: Հատկապես ծանր հրթիռահարումների են ենթարկվել Իսրայելի հարավային շրջաններն ու քաղաքները՝ Աշդոտ, Աշկելոն, Կիրյատ Գատ, Սդերոտ, Բեեր Շեւվա, Սդերոտ քաղաքները: Դրա համար էլ մարդիկ անընդհատ ռմբապաստարաններում են: Եվ եթե շենքը նոր է, այն ունի հատուկ պաշտպանված սենյակ, որտեղ հավաքվում են ընտանիքի բոլոր անդամները եւ կարող են այդ հրթիռային հարձակումից պաշտպանվել: Իսկ այն հին շենքերը, որտեղ չունեն հատուկ պաշտպանված սենյակներ, մարդիկ ստիպված պետք է 5-րդ, 6-րդ կամ 10-րդ հարկից մի քանի հարկ ներքեւ իջնեն, սանդուղքների մոտ սպասեն 10 րոպե` մինչեւ այդ իրավիճակը կհանդարտվի:

— Անդրադառնանք Պետախ Տիկվայի հայկական համայնքինՇա՞տ հայերով է բնակեցված:

— Մեր քաղաքում մոտ հազար հայ է ապրում: Իսկ հիմնականում՝ երկրի կենտրոնում երեք հազար հայ է բնակվում, որոնք ներկա պահին հրթիռահարումների կենտրոնական մասում են՝ Թել Ավիվը, Պետախ Տիկվան, Ռիշոն Լեցիոնը, Խոլոն, Բատ Յամը, Հոդ Հաշոռոն:

— Երուսաղեմն ի՞նչ վիճակում է:

— Երուսաղեմում օրերս մեկ անգամ ահազանգ հնչեց: Արաբները Երուսաղեմի վրա հարձակումներ շատ հազվադեպ են գործում: Դա անում են միայն կոնկրետ նշանառության դեպքում, երբ ուզում են թիրախավորել որեւէ ռազմական նշանակության օբյեկտ: Սովորաբար, Երուսաղեմի վրա չեն հարձակվում, որովհետեւ կարող է պատահաբար նաեւ իրենց սեփական սրբավայրերը վնասեն:

— Փորձե՞լ եք Հայաստանից օգնություն խնդրելորպեսզի հայ համայնքի բնակիչներին վտանգից հեռու վայր տեղափոխեն:

— Իսրայելի օդանավակայանից այս պահին որեւէ չվերթ նորմալ չի իրականացվում: Դեպի Հայաստան մենք ունենում ենք շաբաթական երկու չվերթ: Իսկ եթե չվերթ ունենք, ինչո՞ւ դիմենք Հայաստանի կառավարությանը: Ուղղակի հիմա ընդհանրապես չվերթներ չկան:

— Իսկ հայկական մշակութային օջախներ կա՞նորոնք այս պահին վտանգի տակ են:

— Մեր մշակութային օջախները հիմնականում Երուսաղեմում են, Հայֆայում, Թել Ավիվում եւ Ռամլեում, որոնք, բարեբախտաբար, չեն վնասվել այս հրթիռահարումների պատճառով: Արաբները, երբ կրակում են խաղաղ բնակավայրի վրա, նրանք չեն հաշվարկում այդ ամենը: Ուղղակի խառը կրակում են: Նրանք չունեն այն տեխնոլոգիաները, որի միջոցով կարողանան հստակ հարվածներ հասցնել ռազմական թիրախներին կամ ռազմական ստորաբաժանումներին: Մեզ մոտ երկաթյա գմբեթ համակարգը 95 տոկոսով է աշխատում: Աշխարհում չկա մի այնպիսի համակարգ, որ 100 տոկոսով օդը փակի, բայց Իսրայելը գոնե 95 տոկոսով կարողանում է իր երկրի տարածքը պաշտպանել:

— Ըստ Ձեզ, այս հանկարծակի հրթիռակոծությունն ինչի՞ հետեւանք էրբանակի թույլ գտնվելո՞ւթե՞ անփութության:

— Իսրայելում այդ օրերին Սիմխատ Տորա  տոնն էր, որի ժամանակ հրեաները սովորաբար հավաքվում են տանը, ընտանիքով փոքրիկ վրաններ են խփում եւ նշում: Դա ընտանեկան շատ գեղեցիկ տոն է: Եվ ամբողջ շաբաթ այդ տոնն էր նշվում: Մարդիկ բանակից էլ ստացել էին արձակուրդ եւ ընտանիքով շաբաթ օրը նստած` հաց էին ուտում` նշելով տոնը: Այսինքն՝ հանգստանում էր երկիրը: Փաստ է, որ բանակային ստորաբաժանումները ժամանակին չպաշտպանեցին իրենց ժողովրդին, հետախուզությունը լավ չաշխատեց: Եվ սրանում ոչ միայն ես եմ մեղադրում մեր կառավարությանը, այլ նաեւ ողջ Իսրայելի ժողովուրդն է մեղադրում: Նրանք ուղղակի տրակտորով, բուլդոզերով քանդել էին այդ ցանկապատը եւ տասնյակ հազարներով, ինչքան խուժան կա, ներթափանցել է երկիր: Դա նույն ադրբեջանական ձեռագիրն էր՝ մարդկանց մորթել, սպանել, բռնաբարել: Մինչեւ հիմա ահաբեկիչներ կան քաղաքի կենտրոններում: Երկու հոգու էլ մեր քաղաքում են բռնել: Նրանք գազանաբար են վերաբերվում մարդկանց հետ: Իսկ ամենասարսափելին այն է, որ սրանց ձեռքն են ընկել նաեւ օտարերկրացի զբոսաշրջիկներ՝ երիտասարդ աղջիկներ, որոնք անցել են հարյուր մարդու ձեռքի տակով: Պիկապ մեքենայի մեջ այդ աղջիկների ձեռքերն ու ոտքերը կապած, մերկացրած հրճվում էին, որ հիմա ինչպիսի խրախճանք ու զվարճանք են նրանց հետ իրականացնելու: Հենց հիմա այս պահին հյուսիսային որոշ շրջաններ էվակուացվում են:

— Համացանցում գրառումներ կանոր Իսրայելը զենք էր վաճառում Ադրբեջանինորը հրթիռակոծում էր ԱրցախըԻ՞նչ կասեք այս մասին:

— Մենք՝ իսրայելահայերս, շատ վատ ենք տանում նման գրառումները: Երբ Արցախում պատերազմ էր, տեղահանում էին հայերին, մեզ մոտ հրեաները շատ կարեկցանքով էին վերաբերվում ու շատ էին ցավում հայ ժողովրդի համար: Տասնյակ հաղորդումներ եղան, հոդվածներ հրապարակվեցին, ընդդիմադիր կուսակցություններն իրենց համերաշխությունը հայտնեցին հայ ժողովրդին: Այս տեղեկատվությունը փորձեցինք մեր համայնքի միջոցով փոխանցել Հայաստանին: Ներկա դրությամբ` մեկ տասնյակ բժիշկներ կամավոր սկզբունքներով Իսրայելից եկել են Հայաստան` Արցախում պայթյունից այրվածքներ ստացած մարդկանց օգնելու համար:

— Բայց չէ՞ որ որդեկորույս մորը, որի որդին ընկավ իսրայելական հրթիռի հետեւանքով, չես կարող որեւէ բացատրություն տալ:

— Հասկանում եք, Իսրայելն ունի իր շահերը: Փաստացի, որ վերցնենք, Հայաստանը Իրանին բարեկամ պետություն է: Իսկ Իրանն ամեն օր հայտարարում է՝ պետք է Իսրայելին ոչնչացնենք: Իրանը ՀԱՄԱՍ-ին է ֆինանսավորում, որ մտնի Գազայի գոտի ու հրեաներին մորթի: Ադրբեջանի տարածքը, որը գրավվել է մեր հողերի հաշվին, այսօր օգտագործում է Իսրայելը` որպես բազա Իրանի նկատմամբ հետախուզություն իրականացնելու համար: Այսինքն՝ այս պետությունը չունենալով որեւէ պայմանագրային պարտավորություն, որեւէ դրամաշրջանառություն Հայաստանի հետ, ունի իր սեփական շահերը, ինչպես այլ ցանկացած երկիր, եւ իրավունք` իր քաղաքացիներին պաշտպանելու համար:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ



Ուկրաինայի երկինքը կլինի ամենավտանգավոր մարտադաշտը, որին մինչ այժմ հանդիպել են F-16 կործանիչները. Business InsiderԲախումներ ԹբիլիսիումԱՄՆ-ում բացահայտել են, թե ինչ սահմաններում է մնալու ՈւկրաինանԹրամփն նախընտրական մրցավազքում առաջ է Բայդենից. CNNԱյսօր Բերքաբերից 1540 մ հյուսիս-արևելք պայթեցման աշխատանք է լինելու, խուճապի չմատնվել․ ՀՀ ՊՆԵթե մոտ 10 օրից շարժումը չբերվի քաղաքական դաշտ, հստակ առաջարկ չարվի, ապա նահանջ է սկսվելու. պրոֆեսոր Վահե ԴավթյանՌուսներն արդեն ամենուր են. ԱՄՆ-ում բացահայտել են, թե ինչ է թաքցնում Զելենսկին ուկրաինացիներիցՀայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները կհանդիպեն Ալմաթիում․ ԱլիևԱնկարա-Երևան հարաբերություններ այլևս չկան. Ադրբեջանն այժմ սեղանի շուրջ է՝ որպես երրորդ կողմ». թուրք լրագրողՀաղթեցինք բոլորս. պարային հրավառություն` ԵրեւանումԻնչքան էլ փորձեք, չեք կարող խեղաթյուրել իրականությունը. Հենրիխ ԴանիելյանՓաշինյանը Բլինքենի հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացըՀայտնի է դարձել, թե ԱՄՆ նախագահի թեկնածուներից ով ավելի շատ աջակցություն ունի. CNNԼրագրողներին քաշքշող ոստիկանը Նաջարյան Արմենն էՈւ՞մ և ինչ եք փորձում համոզել այ դուռակներ, էդ մուտիլովկեքովՀայտնի է վերջին զանգի օրըՀայտնի է Էրդողանի ԱՄՆ այցի չեղարկման հնարավոր պատճառըԼրագրողներին քաշքշող ոստիկանը Նաջարյան Արմենն էՍրբազանն ասաց ամեն ինչ. Արման ՀովհաննիսյանՍիլվեստր Ստալոնեն մեմուարներ է գրումԻնչու և ինչպես ձախողվեց Նաիր Տիկնիզյանի` «Վերդեր» տեղափոխությունըՈր դեպքում է դատարանը քաղաքացուն անհայտ բացակայող ճանաչում․ իրազեկումԳնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորեց Հայտնի են Պուտինի երդմնակալության օրն ու ժամըՖարերյան կղզիներից՝ հանուն տեղահանված արցախցիներիԳնդապետ Մախսուդյանի որդու ինքնազգացողությունը գիշերը վատացել է, շտապօգնություն են կանչել«Տորինոյի» ֆուտբոլիստները չեմպիոնական միջանցք բացեցին «Ինտերի» ֆուտբոլիստների համարՀՀ սահմանները դարձել են բաց դաշտ, Ոսկեպարի մեր եկեղեցին ադրբեջանական են համարում. ակցիա` Գյումրիում (տեսանյութ)2018-ի սցենարը կարող է կրկնվել՝ ուրիշի դեմքով. Երջանիկ Ղազարյանը զգուշացնում էԻնչ են քննարկել Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը (տեսանյութ)Զելենսկու ճակատագիրը կանխորոշված ​​է. ԿրեմլՄիջազգային քրեական դատարանն այս շաբաթ Նեթանյահուի ձերբակալության օրդեր կհրապարակի«Տիտանիկ»-ի ամենահարուստ ուղևորի ժամացույցը վաճառվել է ռեկորդային 1,5 միլիոն դոլարովԼեո Նիկոլյանն ուղիղ մեկ շաբաթ է հացադուլ է անում. նրան թույլ չեն տալիս մուտք գործել ՀայաստանՏարադրամի փոխարժեքները ապրիլի 28-ինՕրվա խորհուրդ. Ապրիլի 28Ինչպես ճիշտ լվանալ ելակըՓակվել է Վայք-Եղեգնաձոր ճանապարհը10 հազար ադրբեջանցի դպրոցական մասնակցել է «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» օլիմպիադայինՆպաստելու ենք Երևան-Բաքու խաղաղության հաստատման հնարավորությունների օգտագործմանը. Թուրքիայի դեսպանԱյսօր հատկապես արժե հետևել ճիշտ սնվելու կանոններին. ապրիլի 28-ի աստղագուշակՏարադրամի փոխարժեքները ապրիլի 28-ինԻրանի ՊՆ ղեկավար. Հնդկաստանի հետ ռազմական համագործակցության զարգացումը կնպաստի տարածաշրջանի անվտանգությանըԻ՞նչ կլիներ, եթե 1918թ.-ին թուրքերին կանգնեցնեին Էրզրումի և Կարսի մատույցներումԵթե չկանգնեցնենք այսօրվա միակողմանի հանձնումները, մեր ձեռքերով իրականություն կդարձնենք այս քարտեզըՀայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆՕդի ջերմաստիճանը կբարձրանաՄիևնույն է, դավաճանությունը չի ներվում, ամեն տեղ հիշեցնում և հիշեցնելու են․ Արտակ ԶաքարյանՊահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվելՔաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода