Iravunk.com | Անահիտ Ավանեսյանը պարտվել է դատարանում, Արտակ Մանուկյանը կվերականգնվի «Թոքաբանության ազգային կենտրոն»-ի տնօրենի պաշտոնում
Նշյալ անձը Բագրատ Սրբազանին մեղադրում է «ռուսական ԿԳԲ-ի գործակալ լինելու մեջ․ հաղորդում է ներկայացվել Ես ձեզ հարցազրույց չեմ տալու, ցտեսություն. ՀՀ գլխավոր դատախազը` լրագրողներին (տեսանյութ) Կամո Ունանյանի հերթական սպորտային հաղթանակը Գերմանիայում Փաշինյանը տիկին նախարարին ժամանակ է տվել. Բացառիկ մանրամասներ Վարդան Ղուկասյանի նամակը՝ ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին Հայկական պարը սփյուռքում միջոց է՝ հայ երիտասարդներին համախմբելու. Ֆելիքս Գրիգորյան Ալիևը հասկանում է՝ ձեռքբերածը կարող է կորցնել. պատերազմը չի ավարտվել ո'չ 2020-ին, ոչ 2022թ-ին Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով Ադրբեջանից կրկին կոչ են անում ՀՀ-ին համագործակցել անհայտ կորածների հետ կապված հարցում Միայն անիրատես մարդիկ կարող են մտածել, որ Հայաստանը կդիմի ինքնասպանական քայլի՝ փորձելով խարխլել ռուսական շահերը տարածաշրջանում. ԵՄ-ում ՀՀ դեսպան

Անահիտ Ավանեսյանը պարտվել է դատարանում, Արտակ Մանուկյանը կվերականգնվի «Թոքաբանության ազգային կենտրոն»-ի տնօրենի պաշտոնում

Իրավական

Անահիտ Ավանեսյանը պարտվել է դատարանում, Արտակ Մանուկյանը կվերականգնվի «Թոքաբանության ազգային կենտրոն»-ի տնօրենի պաշտոնում։

Վճիռը կայացրել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը, նախագահությամբ` դատավոր Շահնազարյանի։

Ներկայացնում ենք որոշ առանցքային հատվածներ դատավճռից․

«Դռնբաց դատական նիստում քննելով քաղաքացիական գործն ըստ հայցի՝ Արտակ Գևորգի Մանուկյանի ընդդեմ ՀՀ առողջապահության, երրորդ անձ՝ Նաիրա Հակոբի Խաչատրյանի՝ 20.04.2023 թվականի թիվ 43-Ա հրամանն անվավեր ճանաչելու, նախկին աշխատանքում՝ ՀՀ ԱՆ «Թոքաբանության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի (այսուհետ նաև՝ Կազմակերպություն) տնօրենի պաշտոնում վերականգնելու, հարկադիր պարապուրդի գումարի բռնագանձման պահանջների մասին պահանջների մասին։

Դատարանը պարզել է, որ հայցվորը, ՀՀ առողջապահության նախարարի՝ 02 հունիսի 2021 թվականի թիվ 69-Ա հրամանի համաձայն, նշանակվել է «Թոքաբանության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար: Այնուհետև՝ վերջինս մասնակցել է Կազմակերպության գործադիր մարմնի համար անցկացվող մրցույթին և արդյունքում ճանաչվել է հաղթող:

Աշխատանքային գործունեության ողջ ժամանակահատվածում Հայցվորը երբևէ չի ենթարկվել որևէ տեսակի կարգապահական պատասխանատվության: Սկսած 2023 թվականի հունվարի 11-ից՝ ՀՀ առողջապահության նախարարությունը, ի դեմս նախարարի, անընդմեջ բազմաթիվ գրություններ և հանձնարարականներ է հասցեագրել Հայցվորին՝ վերջինիցս պահանջելով այս կամ այն հարցի վերաբերյալ ներկայացնել գրավոր բացատրություններ: Վերը նշվածից ակնհայտ է, որ պատասխանողի կողմից իրար հաջորդող բացատրագրեր պահանջելու որդեգրած քաղաքականությունն ուներ մեկ նպատակ, այն է՝ հայցվորին ի վերջո կարգապահական տույժերի ենթարկելու եղանակով ազատել զբաղեցված պաշտոնից: շ

20.04.2023-ին ՀՀ առողջապահության նախարարի կողմից կայացվում է թիվ 43-Ա հրամանը, որի համաձայն՝

1. Առողջապահության նախարարության «Թոքաբանության ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Արտակ Գևորգի Մանուկյանին 2023 թվականի ապրիլի 20-ից ազատել զբաղեցրած պաշտոնից՝ աշխատանքի էական պայմանների փոփոխման դեպքով պայմանավորված՝ նոր պայմաններում աշխատանքը շարունակելու համար գրավոր համաձայնություն չտալու հիմքով, լուծելով նրա հետ 2021 թվականի սեպտեմբերի 24-ին կնքված աշխատանքային պայմանագիրը:

2. 2023 թվականի ապրիլի 20-ից Կարեն Ջանոյի Պողոսյանին նշանակել

Առողջապահության նախարարության «Թոքաբանության ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար՝ կնքելով նրա հետ ժամկետային աշխատանքային պայմանագիր:

Հայցվորի անձի նկատմամբ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ունի ոչ բարենպաստ և խտրական վերաբերմունք:

Դատարանը վճռեց․

1. Արտակ Գևորգի Մանուկյանի հայցն ընդդեմ ՀՀ առողջապահության նախարարության, երրորդ անձ՝ Նաիրա Հակոբի Խաչատրյանի՝ 20.04.2023 թվականի թիվ 43-Ա հրամանն անվավեր ճանաչելու, նախկին աշխատանքում՝ ՀՀ ԱՆ «Թոքաբանության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնում վերականգնելու, հարկադիր պարապուրդի գումարի բռնագանձման պահանջների մասին պահանջների մասին, բավարարել:

1.1. Արտակ Գևորգի Մանուկյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու մասով անվավեր ճանաչել ՀՀ առողջապահության նախարարի 20.04.2023 թվականի թիվ 43-Ա հրամանը:

1.2. Արտակ Գևորգի Մանուկյանին վերականգնել աշխատանքի իր նախկին՝ «Թոքաբանության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի՝ կազմակերպության գործադիր մարմնի պաշտոնում՝ 24.09.2021 թվականին կնքված աշխատանքային պայմանագրի նույն պայմաններով:

1.3. ՀՀ առողջապահության նախարարությունից հօգուտ Արտակ Գևորգի Մանուկյանի բռնագանձել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար՝ 20.04.2023 թվականից մինչև վճռի օրինական ուժի մեջ մտնելը, բայց ոչ ավել, քան մինչև 24.09.2024 թվականը, միջին աշխատավարձի չափով հատուցման գումարը:

2. ՀՀ առողջապահության նախարարությունից հօգուտ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի բռնագանձել 40.000 (քառասուն հազար) ՀՀ դրամ, ինչպես նաև սույն վճռի 1.3 կետերում նշված կարգով հաշվարկվող գումարի երեք տոկոսը՝ որպես վճարման ենթակա պետական տուրքի գումարներ:

3. Վճիռը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի Հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով` պարտապանի հաշվին:

4. Վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո և նույն ժամկետում կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան»:

 



Նշյալ անձը Բագրատ Սրբազանին մեղադրում է «ռուսական ԿԳԲ-ի գործակալ լինելու մեջ․ հաղորդում է ներկայացվելԵս ձեզ հարցազրույց չեմ տալու, ցտեսություն. ՀՀ գլխավոր դատախազը` լրագրողներին (տեսանյութ)Կամո Ունանյանի հերթական սպորտային հաղթանակը ԳերմանիայումՓաշինյանը տիկին նախարարին ժամանակ է տվել. Բացառիկ մանրամասներՎարդան Ղուկասյանի նամակը՝ ԱՄՆ դեսպան Քրիստինա ՔվինինՀայկական պարը սփյուռքում միջոց է՝ հայ երիտասարդներին համախմբելու. Ֆելիքս ԳրիգորյանԱլիևը հասկանում է՝ ձեռքբերածը կարող է կորցնել. պատերազմը չի ավարտվել ո'չ 2020-ին, ոչ 2022թ-ինՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանովԱդրբեջանից կրկին կոչ են անում ՀՀ-ին համագործակցել անհայտ կորածների հետ կապված հարցումՄիայն անիրատես մարդիկ կարող են մտածել, որ Հայաստանը կդիմի ինքնասպանական քայլի՝ փորձելով խարխլել ռուսական շահերը տարածաշրջանում. ԵՄ-ում ՀՀ դեսպանՀայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում«Մի մատով 2 աչքդ կհանեմ»․ երեխային վիրավորել է դասղեկը՝ ըստ մորաքրոջԴատախազությունը Ռոբերտ Քոչարյանից պահանջում է 25 միավոր անշարժ գույք, ավելի քան 35 մլրդ դրամԱյսօր հատկապես արժե հետևել ճիշտ սնվելու կանոններին. ապրիլի 28-ի աստղագուշակՏարադրամի փոխարժեքները ապրիլի 29-ինՎԹԱՐ. Մյասնիկյանի պողոտան այս պահինՄայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. ՍուրենյանԻ՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը, ինչու՞ էր նա խոսում ՀԱՊԿ-ի և Խաչատուրովի մասին հեռախոսովԼույս չի լինիUcom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներումԵս ոչ սև եմ, ոչ՝ սպիտակ, եռագույն եմ․ քաղաքացին՝ ոստիկանին (տեսանյութ)«Լավ, տոնդ փոխի այ տղա», «Հանգստացեք, արա». Արմավիր-Գյումրի ճանապարհին լարված իրավիճակ էՕրվա խորհուրդ. Ապրիլի 29«Տանք, պրծնենք», «թողեք, թող հանձնի», «սաղ տանք, խախանդ ապրենք». քաղաքացիները վաղ առավոտից սկսել են ակցիաներըԵթե այստեղ տեղի ունենա «սահմանազատումը», ապա թշնամին ճանապարհից հեռու կլինի 20 մետր. Վարդան ՈսկանյանՈւկրաինայի երկինքը կլինի ամենավտանգավոր մարտադաշտը, որին մինչ այժմ հանդիպել են F-16 կործանիչները. Business InsiderԲախումներ ԹբիլիսիումԱՄՆ-ում բացահայտել են, թե ինչ սահմաններում է մնալու ՈւկրաինանԹրամփն նախընտրական մրցավազքում առաջ է Բայդենից. CNNԱյսօր Բերքաբերից 1540 մ հյուսիս-արևելք պայթեցման աշխատանք է լինելու, խուճապի չմատնվել․ ՀՀ ՊՆԵթե մոտ 10 օրից շարժումը չբերվի քաղաքական դաշտ, հստակ առաջարկ չարվի, ապա նահանջ է սկսվելու. պրոֆեսոր Վահե ԴավթյանՌուսներն արդեն ամենուր են. ԱՄՆ-ում բացահայտել են, թե ինչ է թաքցնում Զելենսկին ուկրաինացիներիցՀայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները կհանդիպեն Ալմաթիում․ ԱլիևԱնկարա-Երևան հարաբերություններ այլևս չկան. Ադրբեջանն այժմ սեղանի շուրջ է՝ որպես երրորդ կողմ». թուրք լրագրողՀաղթեցինք բոլորս. պարային հրավառություն` ԵրեւանումԻնչքան էլ փորձեք, չեք կարող խեղաթյուրել իրականությունը. Հենրիխ ԴանիելյանՓաշինյանը Բլինքենի հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացըՀայտնի է դարձել, թե ԱՄՆ նախագահի թեկնածուներից ով ավելի շատ աջակցություն ունի. CNNԼրագրողներին քաշքշող ոստիկանը Նաջարյան Արմենն էՈւ՞մ և ինչ եք փորձում համոզել այ դուռակներ, էդ մուտիլովկեքովՀայտնի է վերջին զանգի օրըՀայտնի է Էրդողանի ԱՄՆ այցի չեղարկման հնարավոր պատճառըԼրագրողներին քաշքշող ոստիկանը Նաջարյան Արմենն էՍրբազանն ասաց ամեն ինչ. Արման ՀովհաննիսյանՍիլվեստր Ստալոնեն մեմուարներ է գրումԻնչու և ինչպես ձախողվեց Նաիր Տիկնիզյանի` «Վերդեր» տեղափոխությունըՈր դեպքում է դատարանը քաղաքացուն անհայտ բացակայող ճանաչում․ իրազեկումԳնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորեց Հայտնի են Պուտինի երդմնակալության օրն ու ժամըՖարերյան կղզիներից՝ հանուն տեղահանված արցախցիների
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода