Զգուշացնում եմ՝ կարմիր գծեր անցնողները անարձագանք չեն մնալու. Հենրիխ Դանիելյան Ուզում եմ կյանքիս վերջին տարիները նվիրել Հայկական հարցի գոնե մասնակի լուծմանը. դեպի Ծիծեռնակաբերդ Փաշինյանի նախկին կինն են եղել, թե՝ սիրուհին, խոսելու իրավունք ունե՞ն. Հայկ Մամիջանյան Ալիեւը «տժժում» է իր հարազատ Նիկոլի մասին երգ լսելով (Տեսանյութ) Մի կողմ դնենք տարաձայնությունները, համահայկական այս շարժումը պետք է ձեւավորի մեր ապագան. Վարդանյան ՇՏԱՊ. Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է Կարլ Երրորդի դիմանկարի վրա պարզ երևում է Սատանան (Տեսանյութ, Ֆոտո) Որքանով է հայ համայնքը ընդգրկված Վրաստանի բողոքի ցույցերին․Բացառիկ մանրամասներ է ներկայացնում Վրաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր Վան Բայբուրդը «Հենց որ ռուսները վերցնեն այս բնակավայրը, Խարկովի ուղղությամբ մեծածավալ կաթսա կսարքեն». ուկրաինական աղբյուր Մշակութային գործիչների ինքնաբուխ ակցիան՝ ՀՀ կառավարության դիմաց

Ոչ թե արցախահայերի, այլ 120 հազար ՀՀ քաղաքացու էր Նիկոլը պարտավոր պաշտպանել

Վերլուծություն

­Միր­զո­յան Ա­րո­ն հրաժարվեց գնա­լ Բիշ­քեկ, թե՝ կմեկ­նի փոխ­նա­խա­րա­րը: Սա պարզ ակ­նարկ է, որ ա­ռա­ջար­կը՝ Բիշ­քե­կում կազ­մա­կեր­պել ԱԳ նա­խա­րար­նե­րի հան­դի­պում, ո­րին մաս­նակ­ցե­լու հա­մա­ձայ­նութ­յուն Բայ­րա­մո­վը տվել էր, Ա­րոն մեր­ժում է:

ԱՐՈՅԻ ՀԱՄԱՐ ԿԱՐԵՎՈՐԸ ԱՐԵՎՄՈՒՏՔՆ Է

Ի­հար­կե, ագնամ այս պահին դեռ վերջ­նա­կան չէ, թե հան­դի­պումն ան­պայ­ման չի կա­յա­նա­լու. ցան­կա­ցած պա­հի Ա­րոն կա­րող է փոխ­նա­խա­րարի փո­խա­րեն մեկ­նել: Չի բա­ցառ­վում, որ այդ ա­ռա­ջարկ­վող հան­դիպ­ման հա­ջորդ օ­րը՝ հոկ­տեն­բե­րի 13-ին, կկա­յա­նա նաեւ ե­րեք երկր­նե­րի ղե­կա­վար­նե­րի մա­կար­դա­կով հան­դի­պում, առավելօ եւս, որ Ալիեւը ՆԻկոլին ներիմեղադրեց բանակցությունները տապալելու մեջ։

Սա­կայն այս պա­հին ի­րո­ղութ­յու­նը դա է՝ Ա­րոն եւ ՆԻկոլը չեն գնում Բիշ­քեկ, եւ դա առն­վազն «տա­րօ­րի­նակ» է: Բանն այն է, որ օ­րերս Նի­կոլն էր հայ­տա­րա­րում, թե պատ­րաստ է Ա­լիե­ւի հետ հան­դի­պել ցան­կա­ցած հար­մար պա­հի: Ու հի­մա, երբ կա նման պահ, Ա­րոն ա­ռաջ ըն­կած մեր­ժո՞ւմ է: Ա­վե­լին, գո­նե ե­րեկ­վա դրութ­յամբ չկար Ա­լիե­ւի մյուս ա­ռա­ջար­կին՝ հան­դի­պել Թ­բի­լի­սիում: Իսկ դա մեկ բան է նշա­նա­կում՝ Նի­կո­լը փոր­ձում է ա­մեն կերպ շա­րու­նա­կել ա­րեւմտ­յան միջ­նոր­դութ­յամբ հան­դի­պում­նե­րը, ին­չից Ա­լիեւն ակն­հայ­տո­րեն ա­մեն կերպ հրա­ժար­վում է: Այս­պի­սով, երբ Նի­կո­լից ա­ռաջ Ա­րոն է ակ­նար­կում Բիշ­քեկ չմեկ­նե­լու մա­սին, դա նույնկերպ պետք է հաս­կա­նալ. «Օ­մե­գան» չի կա­րող «ա­րեւմտ­յան պատ­վի­րա­տու­նե­րի գլխից թռնել»: Իսկ դա հրամանի նման ցուցում էր Նիկոլին։

­Միայն թե այս պա­հին ի­րո­ղութ­յուն­նե­րը «մի փոքր» այլ են, քան պատ­կե­րաց­նում էին կամ ցան­կա­նում էին Նի­կոլն ու նրա Ա­րոն: Սկ­սենք նրա­նից, որ աս­տի­ճա­նա­բար սկսում է թափ հա­վա­քել այն հար­ցը, թե ի­րա­կա­նում ին­չո՞ւ 100 հա­զար ար­ցա­խա­հայ հե­ռա­ցավ իր հո­ղից: Ընդ ո­րում, Ա­լիե­ւը այս հար­ցում բա­ցա­հայ­տո­րեն մե­ղադ­րեց Նի­կո­լին, ո­րը սա­կայն գե­րա­դա­սեց լռել: Եվ դա հաս­կա­նա­լի է, հաշ­վի առ­նե­լով այն թե­զը, որ ար­ցա­խա­հա­յե­րը վա­խե­ցած հե­ռա­ցել են պաշ­տո­նա­կան Ե­րե­ւա­նի եւ նե­րար­ցախ­յան հու­դա­նե­րի ջան­քե­րով տա­րած­ված ար­հես­տա­կան խու­ճա­պի արդ­յուն­քում եւ ոչ թե Ար­ցա­խի նոր ղե­կա­վա­րութ­յան կամ ռուս խա­ղա­ղա­պահ­նե­րի մեղ­քով, գնա­լով ա­վե­լի ու ա­վե­լի հաս­տա­տուն հիմ­քեր է ստա­նում: Ա­ռա­վել եւս, որ հաս­կա­նա­լի է այդ ցե­ղաս­պան մե­խա­նիզ­մի ողջ ի­մաս­տը. Ա­րեւ­մուտ­քին պետք էր ռուս խա­ղա­ղա­պահ­նե­րին հե­ռաց­նել, եւ դրա հա­մար անհ­րա­ժեշտ էր, որ Ար­ցա­խում հա­յեր չմնան:

­Մի ամ­բողջ ժո­ղովր­դի` հա­նուն սե­փա­կան րո­պեա­կան շա­հի ցե­ղաս­պա­նե­լու այս պատ­մութ­յու­նը, հաս­կա­նա­լի է, ժա­մա­նա­կի ըն­թաց­քում դեռ ի­րեն շատ ցույց կտա, մե­ղա­վոր­նե­րը՝ կպատժ­վեն: Սա­կայն այս պա­հին ի­րո­ղութ­յունն այն է, որ այդ հրե­շա­վոր օ­պե­րա­ցիան այդ­պես էլ իր վերջ­նարդ­յուն­քին չհա­սավ, ին­չի մա­սին ժա­մա­նա­կին քա­նիցս զգու­շաց­րել ենք: Այն է, ռուս խա­ղա­ղա­պահ­ներն Ար­ցա­խում են: Ա­վե­լին, նա­խօ­րեին ՌԴ ՊՆ-ն հայ­տա­րա­րեց, որ թեեւ մի շարք պա­հա­կա­կե­տեր մոն­տաժ­վել են (այն վայ­րե­րում, որ­տեղ առ­հա­սա­րակ հա­յեր չեն մնա­ցել), բայց փո­խա­րե­նը նոր պա­հա­կա­կե­տեր են տե­ղա­կայ­վում, այդ թվում՝ ա­զե­րի­նե­րի հետ հա­մա­տեղ: Այ­սինքն, գո­նե այս պա­հին ռու­սա­կան ու­ժե­րը հե­ռա­նալ չեն պատ­րաստ­վում:

­Նա­խօ­րեին նույն բանն ա­սաց նաեւ ՌԴ փո­խարտ­գործ­նա­խա­րար Մի­խա­յիլ Գա­լու­զի­նը. «Ղա­րա­բա­ղի շատ բնա­կիչ­ներ ծանր ո­րո­շում են կա­յաց­րել հե­ռա­նալ այն­տե­ղից։ Բայց միա­ժա­մա­նակ ես ել­նում եմ այն բա­նից, որ ռու­սա­կան խա­ղա­ղա­պահ զո­րա­կազ­մի ա­ռա­քե­լութ­յու­նը կմնա ա­վե­լի քան պա­հանջ­ված: Մեր զո­րա­կազ­մի դե­րը անհ­րա­ժեշտ է, եւ ես կար­ծում եմ, որ հե­տա­գա­յում եւս այն անհ­րա­ժեշտ կլի­նի։ Նախ՝ մնում է այն հար­ցը, որ ի­րենց հան­գիստ զգան այն բնա­կիչ­նե­րը, ո­րոնք ինչ-որ փու­լում կո­րո­շեն վե­րա­դառ­նալ։ Եվ խա­ղա­ղա­պահ­նե­րի առ­կա­յութ­յու­նը այդ մարդ­կանց հա­մար հանգս­տութ­յան լրա­ցու­ցիչ գոր­ծոն կլի­նի։ Այն­պես որ, ես չէի ա­սի, թե ռու­սա­կան խա­ղա­ղա­պահ զո­րա­կազ­մի գոր­ծու­նեութ­յու­նը Ղա­րա­բա­ղում սպառ­վել է: Հար­ցը, թե ինչ­պի­սին կա­րող էին լի­նել այդ զո­րա­կազ­մի այս­տեղ գտնվե­լու հե­տա­գա մո­դա­լութ­յուն­նե­րը, կքննարկ­վի եւ կո­րոշ­վի Մոսկ­վա­յի եւ Բաք­վի մի­ջեւ»: Ա­վե­լին, Գա­լու­զի­նը հա­յութ­յան հա­մար շատ կա­րե­ւոր մեկ այլ միտք եւս շեշ­տեց՝ Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղում հա­կա­մար­տութ­յու­նը դեռ չի ա­վարտ­վել:

Այ­սինքն, ե­թե Ա­րեւ­մուտքն ա­մեն ինչ ա­րեց՝ Ար­ցա­խը հա­յա­թա­փե­լու մի­ջո­ցով ռուս­նե­րին հա­նե­լու հա­մար՝ դրա­նում փոր­ձե­լով քա­վութ­յան նո­խազ սար­քել խա­ղա­ղա­պահ­նե­րին, ա­պա հի­մա Մոսկ­վան ա­ռա­ջար­կում է մե­խա­նիզմ, ո­րը դեռ հնա­րա­վո­րութ­յուն է տա­լիս Ար­ցա­խի հայ­կա­կա­նութ­յու­նը պա­հել: Իսկ Միր­զո­յան Ա­րոն ու նրա շեֆ Նի­կո­լը, փո­խա­նակ ա­ռաջ ընկ­նեն, որ այդ վեր­ջին շան­սը ձեռ­քից բաց չթող­նեն, փոր­ձում են հա­մա­ռո­րեն նույն Ա­րեւ­մուտ­քի ուղ­ղութ­յա՞մբ քարշ տալ բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թաց կոչ­վա­ծը եւ այն դեպ­քում, երբ նույն Ա­րեւ­մուտ­քը շա­րու­նա­կում է Հա­յաս­տա­նին միայն զի­ջում­ներ պար­տադ­րել՝ չտա­լով ո­րե­ւէ ռեալ ե­րաշ­խիք: Բա դա­վա­ճա­նութ­յու­նը պո­զով ու պո­չո՞վ է լի­նում:

ՆԵՐԿԱ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

­Միայն թե այս ի­րա­վի­ճա­կում, երբ չկա­րո­ղա­ցավ մին­չեւ վեր­ջին ար­ցա­խա­հա­յը հե­ռաց­նել, եւ ռու­սա­կան ու­ժե­րը մնա­ցին, Նի­կո­լի ա­ռաջ միան­գա­մայն այլ հար­ցեր էլ են կանգ­նում: Չ­նա­յած, դրանք ի սկզբա­նե էլ կա­յին: Նկա­տի ու­նենք Նի­կո­լի այն մտքերը, ո­րոնք սկսվե­ցին Պ­րա­հա­յում Ար­ցախն Ադր­բե­ջան ճա­նա­չե­լուց ի վեր, թե՝ ար­ցա­խա­հա­յերն ի­րենք պետք է սկսեն բա­նակ­ցել Ադր­բե­ջա­նի հետ: Բայց երբ նա Ար­ցա­խը հա­մա­րում էր Ադր­բե­ջան, «մո­ռա­նում» էր տալ մեկ այլ պարզ հար­ցի պա­տաս­խան՝ իսկ ով­քե՞ր են ար­ցա­խա­հա­յե­րը: Ե­րեք տաս­նամ­յակ գոր­ծում էր այն թե­զը, թե Ար­ցա­խը ինք­նու­րույն հան­րա­պե­տութ­յու­ն է, այ­սինքն. իսկ ար­ցա­խա­հա­յե­րին Հա­յաս­տա­նի քա­ղա­քա­ցու անձ­նագ­րեր են տվել, որ մինչ մի­ջազ­գա­յին ճա­նա­չու­մը, նրանք կա­րո­ղա­նան տե­ղա­շարժ­վել աշ­խար­հում: Բայց այն պա­հին, երբ Նի­կոլն Ար­ցա­խը ճա­նա­չեց Ադր­բե­ջան, այդ կեղծ թե­զը եւս վե­րա­ցավ: Այ­սինքն, Նի­կո­լի պատ­կե­րաց­րած՝ Ադր­բե­ջա­նի տա­րած­քում գտնվող Ար­ցա­խում ապ­րող ցան­կա­ցած մե­կը, ով ու­ներ Հա­յաս­տա­նի քա­ղա­քա­ցու անձ­նա­գիր, բա­ռա­ցիո­րեն հենց այդ­պի­սին էլ կար՝ Հա­յաս­տա­նի քա­ղա­քա­ցի: Այ­սինքն, ժա­մա­նա­կին Նի­կո­լը 120 հա­զար Հա­յաս­տա­նի քա­ղա­քա­ցու էր հոր­դո­րում, թե՝ գնա­ցեք, Ադր­բե­ջա­նի հետ բա­նակ­ցեք: Ադր­բե­ջա­նի վեր­ջին հար­ձա­կումն ուղղ­ված էր 120 հա­զար ՀՀ քա­ղա­քա­ցու, 120 հա­զար ՀՀ քա­ղա­քա­ցի է Ար­ցա­խից բռնա­գաղ­թել Հա­յաս­տան: Վեր­ջա­պես, 120 հա­զար ՀՀ քա­ղա­քա­ցի Ար­ցա­խում թո­ղել է սե­փա­կա­նութ­յուն: Իսկ Նի­կո­լը ոչ թե կա­րող էր կամ չէր կա­րող, այլ պար­զա­պես ի պաշ­տո­նե պար­տա­վոր էր պաշտ­պա­նել այդ 120 հա­զար ՀՀ քա­ղա­քա­ցու կյանքն ու ի­րա­վունք­նե­րը: Այն­պես, ինչ­պես պար­տա­վոր է պաշտ­պա­նել Ե­րե­ւա­նում, Ս­յու­նի­քում կամ Տա­վու­շում բնակ­վող ՀՀ քա­ղա­քա­ցի­նե­րի կյանքն ու ի­րա­վունք­նե­րը: Այն, որ Ար­ցա­խում բնակ­վող ՀՀ քա­ղա­քա­ցի­նե­րին չի պաշտ­պա­նել, նա դրա­նով չի կա­տա­րել իր մի շարք պաշ­տո­նա­կան պար­տա­կա­նութ­յուն­նե­րը: Ու հի­մա նույն ի­րա­կա­նութ­յու­նը պահ­պան­վում է: Այն է՝ այդ 120 հա­զար ՀՀ քա­ղա­քա­ցի­նե­րը Հա­յաս­տա­նում էլ մնում են ի­րենց ի­րա­վունք­նե­րը ոտ­նա­հար­ված վի­ճա­կում: Օ­րի­նակ, Ար­ցա­խում ու­նեն սե­փա­կա­նութ­յուն, սե­փա­կա­նութ­յան ի­րա­վուն­քը ոչ մեկ չեղ­յալ չի հա­մա­րել: Իսկ Նի­կո­լը պար­տա­վոր է ա­պա­հո­վել, որ ՀՀ այդ քա­ղա­քա­ցի­նե­րի սե­փա­կա­նութ­յան ի­րա­վուն­քը չոտ­նա­հար­վի: Ինչ­պե՞ս, դա իր գործն է, բայց ի պաշ­տո­նե պար­տա­վոր է: Ընդ ո­րում, հաշ­վի առ­նե­լով նաեւ Գա­լու­զի­նի պարզ ակ­նար­կը, որ Ար­ցա­խի բնակ­չութ­յան, կրկնենք՝ ՀՀ քա­ղա­քա­ցի­նե­րի մի մա­սը հնա­րա­վոր է, որ «ինչ-որ փու­լում կո­րո­շեն վե­րա­դառ­նալ»: Ընդ ո­րում, ո՞վ ա­սաց, թե վե­րա­դառ­նա­լու դեպ­քում նրանք պետք է ան­պայ­մա­նո­րեն հրա­ժար­վեն ՀՀ քա­ղա­քա­ցիութ­յու­նից՝ ստա­նա­լով Ադր­բե­ջա­նի քա­ղա­քա­ցիութ­յուն: Ո՛չ, դա պար­տա­դիր պայ­ման չէ. ան­ձը կա­րող է պա­հել ՀՀ քա­ղա­քա­ցիութ­յու­նը, Ադր­բե­ջա­նից կա­ցութ­յան ի­րա­վունք խնդրել եւ շա­րու­նա­կել բնակ­վել Ար­ցա­խի իր սե­փա­կան տա­նը: Եվ ան­գամ ՀՀ նման քա­ղա­քա­ցի­նե­րի ի­րա­վունք­ներն է Նի­կո­լը պար­տա­վոր ի պաշ­տո­նե պաշտ­պա­նել:

Ընդ ո­րում, այս ա­մե­նն ըն­դա­մե­նը տե­սա­կան դա­տո­ղութ­յուն­ չէ. 120 հա­զար ար­ցա­խա­հա­յերն ա­մե­նա­տե­սա­նե­լի եւ ա­մե­նա­շո­շա­փե­լի ձե­ւով ՀՀ քա­ղա­քա­ցի­ներ են, եւ այս դեպ­քում Նի­կո­լի այն թե­զը, թե թող ՌԴ-ն­ եւ Ադր­բե­ջա­նը զբաղ­վեն ՀՀ քա­ղա­քա­ցի հան­դի­սա­ցող այդ մարդ­կան­ցով, ե­րե­ւի մարդ­կութ­յան պատ­մութ­յան մե­ջ իր ա­նա­լո­գը չու­նե­նա: Ի­հար­կե, այս գլխա­ցա­վան­քը կա­րող էր մեղմ­վել, ե­թե Հա­յաս­տան հա­սած ար­ցա­խա­հա­յե­րը շտա­պեին հե­ռա­նալ այլ երկր­ներ, եւ հենց դրան է այդ մարդ­կաց դրդում Նի­կո­լի այն մյուս հայ­տա­րա­րութ­յու­նը, թե պե­տութ­յու­նը չի կա­րող նրանց կա­ցա­րան­նե­րի հար­ցը մշտա­պես ա­պա­հո­վել: Սա­կայն ի­րո­ղութ­յունն այն է, որ շա­տե­րը չեն գնա, մի մա­սը մի­գու­ցե կնա­խընտ­րեն վե­րա­դառ­նալ Ար­ցախ, ե­թե տես­նեն, որ այն­տեղ մնա­ցած­ներն ա­պա­հով են: Բայց քա­նի դեռ նրանք մնում են ՀՀ քա­ղա­քա­ցի, Նի­կո­լը, մեկ է, պար­տա­վոր է նրանց հար­ցե­րով զբաղ­վել՝ այդ պար­տա­վո­րութ­յունն այ­լոց վրա թող­նե­լու փո­խա­րեն:

Այդ թվում, քա­նի որ այս պա­հին Ար­ցա­խում փաս­տա­ցի ա­զե­րի­ներն ու ռուս­ներն են, հենց ռուս-ադր­բե­ջա­նա­կան ուղ­ղութ­յամբ բա­նակ­ցութ­յուն­նե­րով ՀՀ իշ­խա­նութ­յուն կոչ­վա­ծը պետք է փոր­ձեր իր իսկ քա­ղա­քա­ցի­նե­րի ի­րա­վունք­նե­րը ներ­կա­յաց­նել եւ պաշտ­պա­նել: Այդ թվում, որ նրանք կա­րո­ղա­նան ա­զա­տո­րեն տնօ­րի­նել Ար­ցա­խում թո­ղած ի­րենց սե­փա­կա­նութ­յու­նը: Ու երբ հրա­ժար­վում են ի­րենց ուղ­ղա­կի պար­տա­կա­նութ­յու­ննե­րը կա­տա­րե­լուց, մեկ բա­նի մա­սին է դա խո­սում՝ Ա­րեւ­մուտ­քի պա­հանջ­նե­րը նրանց հա­մար շատ ա­վե­լի էա­կան են, քան սե­փա­կան քա­ղա­քա­ցի­նե­րը: Իսկ սա եւս մեկ պարզ ակ­նարկ է, թե ի­րա­կա­նում ում օգ­տին է գոր­ծում նի­կոլ­յան թի­մը:

Չ­նա­յած, քա­նի դեռ Ար­ցա­խի հար­ցից այդ­պես էլ ձեր­բա­զատ­վել չեն կա­րո­ղա­նում, այս բո­լոր գլխա­ցա­վանք­նե­րը մնա­լու են:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 



Զգուշացնում եմ՝ կարմիր գծեր անցնողները անարձագանք չեն մնալու. Հենրիխ ԴանիելյանՈւզում եմ կյանքիս վերջին տարիները նվիրել Հայկական հարցի գոնե մասնակի լուծմանը. դեպի ԾիծեռնակաբերդՓաշինյանի նախկին կինն են եղել, թե՝ սիրուհին, խոսելու իրավունք ունե՞ն. Հայկ ՄամիջանյանԱլիեւը «տժժում» է իր հարազատ Նիկոլի մասին երգ լսելով (Տեսանյութ)Մի կողմ դնենք տարաձայնությունները, համահայկական այս շարժումը պետք է ձեւավորի մեր ապագան. ՎարդանյանՇՏԱՊ. Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն էԿարլ Երրորդի դիմանկարի վրա պարզ երևում է Սատանան (Տեսանյութ, Ֆոտո)Որքանով է հայ համայնքը ընդգրկված Վրաստանի բողոքի ցույցերին․Բացառիկ մանրամասներ է ներկայացնում Վրաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր Վան Բայբուրդը«Հենց որ ռուսները վերցնեն այս բնակավայրը, Խարկովի ուղղությամբ մեծածավալ կաթսա կսարքեն». ուկրաինական աղբյուրՄշակութային գործիչների ինքնաբուխ ակցիան՝ ՀՀ կառավարության դիմացԿարմիրբերետավորներ էին բերվել մշակութային գործիչների բողոքի ակցիայինԹեժ կռիվ Թայվանի խորհրդարանում (Տեսանյութ)Ինչպե՞ս է պաշտոնական Անկարան վերաբերվում Նիկոլ Փաշինյանին հեռացնելու կոչերին․ Մանրամասնում է ստամբուլահայ խմբագիրըՈստիկանները վահաններով ու կարմիրբերետավորներով «պաշտպանվում էին» «Երազ իմ երկիր հայրենիից»«Վալենսիա» ռեստորանային համալիրում հայտնաբերվել է տղամարդու դիՎահագն Չախալյանի դատը տեղի կունենա այսօր՝ ժամը՝ 22:30-ինԴիմում եմ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Պաշտոնը, աթոռը պարտվելու է նրան, ինչ անում ենք մենք, ակտի'վ եղեք, պայքարե'ք ճշմարտության համար (տեսանյութ)Համեմատե'ք Սրբազանի հայերենն ու միտքը Փաշինյանինի հետ, ամեն ինչ պարզ կլինի. բանաստեղծԴիմում ես, Պետրոս, ՔԿՀ պետին, գալիս ես այստեղ հարցազրույցի ինձ հետ և հետո առանց մոնտաժի ցուցադրում ես Հ1-ի եթերում. Արմեն ԱշոտյանՄայիսի 26-ին կլինի մեծ հանրահավաք (տեսանյութ)Այս պահին 176 դասախոսներ պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը. Հայտարարությունը բաց է, ցանկը համալրվում էՆիկոլ Փաշինյանը պետք է հեռացվի, միասնական թեկնածուն պետք է լինի Բագրատ Սրբազանը․ Սուրեն ՍուրենյանցՀենրիխ Մխիթարյանը բարձրաձայնել է Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքկան ղեկավարության մասինՍկսած ինձնից, որևէ մեկը այս շարժման մեջ նյութական ակնկալիք չի կարող ունենալ. Բագրատ Սրբազան (տեսանյութ)ՀՀ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ Կիրանցում են«Տմբլաչի Խաչանը» գտնում է, որ ՀՀ գործող վարչապետը պետք է հեռանա. Արշավիր Ղարամյանը՝ նախկին դատախազինԲագրատ Սրբազանն առավելագույնս համապատասխանում է վարչապետի թեկնածուի պահանջներին. Խոսրով ՀարությունյանԱյս պահին մեր ժողովրդի գոյության հարցն է դրված. Սրբազանի հանդիպումը քաղաքական ուժերի հետ շարունակվում է փակ ձեւաչափովԿիրանցի կանայք արտասվում են... նրանք դեմ են ապօրինի սահմանազատման գործընթացին (տեսանյութ)Նոր մանրամասներ՝ Արարատի մարզում տեղի ունեցած հրազենի գործադրմամբ աղմկահարույց սպանության և սպանության փորձի դեպքիցԲագրատ Սրբազանի առաջնորդությունը կարողացավ քաղաքական ուժերի հակասությունները մի կողմ դնել․ Մեսրոպ ԱռաքելյանՀնարավոր է քննարկվի վարչապետի թեկնածուի հարցը. Բագրատ ՍրբազանԿիրանցի մոտ բողոքի ակցիայի երկու մասնակից ձերբակալվել է՝ թմրանյութ պահելու մեղադրանքովՏեղեկություններ կան, որ Փաշինյանը Կիրանց է գնացել` գյուղացիներին համոզելու. Բագրատ ՍրբազանԲագրատ Սրբազանը հավաք է անցկացնում քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ․ ուղիղԵրևանի մետրոպոլիտենն աշխատելու է արտակարգ ռեժիմով. հայտնի է պատճառըԱլեն Սիմոնյանը Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ քննարկել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերՕդի ջերմաստիճանը կնվազի ևս 2-3 աստիճանովԵրեխաները ո՛չ գրականություն կիմանան, ո՛չ՝ պատմություն, որը, ամենայն հավանականությամբ, մեր այսօրվա կառավարության նպատակն է. Փորձագետը նոր կրաթական փոփոխությունների մասին«Հրապարակ». Մարզպետն ասել է՝ պատ կդնենքԵրևանի Փոքր կենտրոնի որոշ փողոցներ մայիսի 19-ին փակ կլինեն«Փաստ». Ո՞վ է ստանձնել ոստիկանության ագրեսիվ վարքագծի «քավորությունը»«Ժողովուրդ». Հայտնի է ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի ընտանիքին պատկանող խանութի պայթյունի գործով կասկածյալի անունըԿիրանցում գումար են առաջարկել, մարդիկ մերժել են՝ ասելով, որ հայրենիքը գումարով վաճառող չեն. Դանիելյան (տեսանյութ)Փաշինյանը խարույկի շուրջ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազք մրցաշարի մասնակիցներին (լուսանկարներ)«Փաստ». Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին«Հրապարակ». Փաշինյանն անտրամադիր ու հյուծված տեսք է ունեցելՈվ է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժըԽարկովը գիշերային հարվածների պահին (Տեսանյութ)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода