ՇՏԱՊ.Մոսկվայում տարհանել են Մեծ թատրոնը (տեսանյութ) «Ինչ աստիճանի ցածրախավ կենդանի պտի լինի տղամարդը, որ իրեն թույլ տա կին լրագրողի վրա գոռգոռա, ընդ որում մատը դեմքի վրա թափ տալով».ՎԱՀՐԱՄ ՍԱՀԱԿՅԱՆ Զգուշացնում եմ՝ կարմիր գծեր անցնողները անարձագանք չեն մնալու. Հենրիխ Դանիելյան Ուզում եմ կյանքիս վերջին տարիները նվիրել Հայկական հարցի գոնե մասնակի լուծմանը. դեպի Ծիծեռնակաբերդ Փաշինյանի նախկին կինն են եղել, թե՝ սիրուհին, խոսելու իրավունք ունե՞ն. Հայկ Մամիջանյան Ալիեւը «տժժում» է իր հարազատ Նիկոլի մասին երգ լսելով (Տեսանյութ) Մի կողմ դնենք տարաձայնությունները, համահայկական այս շարժումը պետք է ձեւավորի մեր ապագան. Վարդանյան ՇՏԱՊ. Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է Կարլ Երրորդի դիմանկարի վրա պարզ երևում է Սատանան (Տեսանյութ, Ֆոտո) Որքանով է հայ համայնքը ընդգրկված Վրաստանի բողոքի ցույցերին․Բացառիկ մանրամասներ է ներկայացնում Վրաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր Վան Բայբուրդը

Բրյուսելի փոխարեն` Թբիլիսի կամ Բիշքեկ. Նիկոլը նորից ստիպված է ընտրել

Վերլուծություն

­Դեռ Նի­կո­լը չէր հասց­րել վե­րա­դառ­նալ Գ­րա­նա­դա­յից, որ նրա տե­ղա­կան մանկ­լա­վի­կներն մի իս­կա­կան շոու սար­քե­ցին: Թե` տե­սաք, գնաց, դի­մեց Եվ­րո­պա­յին, ու ան­մի­ջա­պես ինչ աշ­խար­հա­ցույց հա­ջո­ղութ­յուն­ներ ե­ղան: Ճ­տիկ­նե­րից մե­կը նույ­նիսկ փոր­ձեց ակ­նար­կել՝ Ա­լիե­ւը վա­խե­ցավ ու դրա հա­մար Գ­րա­նա­դա չգնաց:

ԱԼԻԵՎԻ ՁԻՈՎ ՔԱՅԼԸ

Ի­րա­կա­նում Գ­րա­նա­դա­յի այդ հան­դի­պու­մը, ինչ խոսք, հայ ժո­ղովր­դի պատ­մութ­յան ա­մե­նա­խայ­տա­ռակ է­ջե­րից մեկն էր: Պատ­կե­րաց­րեք, մեր երկ­րի պաշ­տո­նա­կան ղե­կա­վա­րին տա­նում են, «մին­չեւ վեր­ջին խա­զը» հանձ­նե­լու փաս­տա­թուղթ են ստո­րագ­րել տա­լիս, իսկ հաղ­թող կողմն ան­գամ չի բա­րե­հա­ճում «կա­պի­տուլ­յա­ցիա­յի ակ­տի» ստո­րագր­մա­նը ներ­կա գտնվել: Տ­րագ­ի­կո­մե­դիա­յի՞ է նման­վում: Բայց չէ, այս ա­մե­նը, ի­հար­կե, ի­մաստ ու­ներ:

Այս­պի­սով, Ա­լիե­ւը Նի­կո­լից այդկերպ ստա­ցավ այն ա­մե­նը, ին­չին կա­րող էր հաս­նել ա­ռանց մի­ջազ­գա­յին օ­րենք­նե­րի կոպ­տա­գույն ոտ­նա­հար­ման: Այն է՝ Նի­կոլն Ար­ցա­խը հա­մա­րեց Ադր­բե­ջան եւ հանձ­նեց: Հի­մա էլ, Գ­րա­նա­դա­յի փաս­տաթղ­թով, նաեւ անկ­լավ­նե­րը փաս­տա­ցի ճա­նա­չեց Ադր­բե­ջան եւ դրա տակ ստո­րագ­րեց: Բայց կա մեկ էա­կան հարց. իսկ Ա­լիե­ւին այս պա­հին միայն դա՞ է պետք: Ար­ցա­խը նա ա­ռանց այդ Գ­րա­նա­դա­յի էլ ար­դեն ստա­ցել էր: Ցան­կութ­յան դեպ­քում անկ­լավ­ներն էլ կստա­նա. Նի­կո­լի հրա­պա­րա­կա­յին հայ­տա­րա­րութ­յուն­նե­րը, թե ճա­նա­չում է Ադր­բե­ջա­նի տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նութ­յու­նը Ալ­մա-Ա­թա­յի հա­մա­ձայ­նագ­րով, այն է՝ ԽՍՀՄ-ի փլուզ­ման պա­հի դրութ­յամբ, նշա­նա­կում է, որ հայտ­նի անկ­լավ­նե­րը եւս ճա­նա­չել է Ադր­բե­ջա­նի մաս եւ չվե­րա­դարձ­նե­լու դեպ­քում Ադր­բե­ջանն ի­րա­վունք ու­նի ու­ժի դի­մել՝ իր «տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նութ­յու­նը վե­րա­կանգ­նե­լու հա­մար»: Ի դեպ, Ա­լիե­ւը չհա­պա­ղեց զան­գա­հա­րել Շառլ Մի­շե­լին եւ հի­շեց­նել անկ­լավ­նե­րի մա­սին, թե այն հայ­տա­րա­րութ­յու­նը, որն ինք­ներդ ձեզ ստո­րագ­րել եք, անկ­լավ­նե­րի մա­սով կի­սատ է: Եվ այն, որ այդ հայ­տա­րա­րութ­յան հաս­ցեա­տե­րը նաեւ Նի­կոլն էր, դժվար չէ կռա­հել: Միայն թե, նախ պետք է հաս­կա­նանք՝ այդ հայ­տա­րա­րութ­յամբ Ա­լիեւն ի­րա­կա­նում ի՞նչ փոր­ձեց հաս­կաց­նել:

­Նախ, արդ­յոք այդ անկ­լավ­նե­րի թե­ման ի­րա­կա­նում Ա­լիե­ւի հա­մար ա­ռաջ­նա­յի՞ն է: Ե­թե հար­ցը մտնում է մի­ջազ­գա­յին բա­նակ­ցութ­յու­ննե­րի դաշտ, ա­պա պար­զա­պես չի կա­րող այդ թե­ման շրջան­ցել Արծ­վա­շե­նի՝ Ադր­բե­ջա­նում մնա­ցած հա­յաս­տան­յան անկ­լա­վի խնդի­րը: Ընդ ո­րում, դա մո­տա­վո­րա­պես հա­մար­ժեք է ադր­բե­ջա­նա­կան անկ­լավ­նե­րին, եւ ռուս­նե­րը քա­նի ան­գամ են ակ­նար­կել մե­խա­նի­կա­կան փո­խա­նակ­ման տար­բե­րա­կի օգ­տին, ո­րը, գործ­նա­կա­նում, Ադր­բե­ջա­նին էլ ձեռն­տու է: Մեր տա­րած­քի անկ­լավ­նե­րը, ճիշտ է, ո­րոշ կա­րե­ւոր ճա­նա­պարհ­նե­րի վրա են, սա­կայն դրանք շրջան­ցե­լը շատ բարդ բան չէ: Իր հեր­թին, ռազ­մա­վա­րա­կան նշա­նա­կութ­յուն ու­նի նաեւ Արծ­վա­շե­նը, եւ փո­խա­նակ­ման տար­բե­րա­կը դառ­նում է ի­րոք տրա­մա­բա­նա­կան:

Իսկ ա­հա քա­ղա­քա­կան տե­սանկ­յու­նից անկ­լավ­նե­րի թե­ման հենց Նի­կո­լի հա­մար է շատ մեծ գլխա­ցա­վանք: Այս­քան հո­ղեր տա­լուց հե­տո, ե­թե նաեւ անկ­լավ­նե­րի մա­սին սկսի բարձ­րա­ձայ­նել, չգի­տես ինչ կլի­նի: Ու հենց դրա վրա էին նրա մանկ­լա­վիկ­նե­րը շեշ­տը դրել՝ Գ­րա­նա­դա­յի այ­ցը գո­վեր­գե­լով, թե` տե­սա՞ք, այն­տեղ անկ­լա­վի թե­մա չկար: Այ­սինքն, երբ Ա­լիեւը, չնա­յե­լով այդ գլուխ­գո­վալու­ն, անկ­լավ­նե­րի հարցն իր ողջ սրութ­յամբ բե­րում է օ­րա­կարգ, դա Նի­կո­լի հա­մար կա­րող է այս պարզ մե­սի­ջը լի­նել. լավ, Նի­կոլ, ու­զում ես Բր­յու­սե­լո՞ւմ հան­դի­պել, բայց այդ դեպ­քում պետք է պատ­րաստ լի­նես, որ անկ­լավ­նե­րի հարցն ա­ռա­ջին պլա­նում է լի­նե­լու: Ե­թե այս տրա­մա­բա­նութ­յամբ ա­ռաջ­նորդ­վենք, հաս­նում ենք այն մտքին, որ եվ­րո­պա­կան հար­թա­կում, այն է՝ ԱՄՆ-ի ա­ռա­ջար­կած ձե­ւա­չա­փով «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րից» Ա­լիե­ւը ոչ միայն խու­սա­փում է, այլ նաեւ բա­ցա­հայտ սպառ­նա­լի­քով Նի­կո­լին էլ է այդ ձե­ւա­չա­փից փոր­ձում հետ քա­շել: Եվ այն, որ դրա­նից հե­տո Ա­լիեւն ա­ռաջ քա­շեց Թ­բի­լի­սիում Նի­կո­լի հետ հան­դի­պե­լու եւ բո­լոր հար­ցե­րը լու­ծե­լու տար­բե­րա­կը, դա ար­դեն փաս­տա­ցի հիմ­նա­վո­րում է, որ ի­րոք ա­րեւմտ­յան սցե­նա­րից Ա­լիե­ւը հետ է քաշ­վում:

­Թե ին­չու, դա էլ կա­րե­լի է հաս­կա­նալ: Նախ, ա­րեւմտ­յան «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի» սցե­նա­րը վերջ­նարդ­յուն­քում տա­նում է Հա­յաս­տա­նում ա­րեւ­մտ­յան աշ­խար­հա­քա­ղա­քա­կան վե­րահս­կո­ղութ­յան ամ­րապնդ­ման, այ­սինքն, կո­մու­նի­կա­ցիա­նե­րի «կոնտ­րո­լը» մնում է ա­մե­րի­կա­ցի­նե­րին: Եվ սրա­նից բխող երկ­րորդ հե­տե­ւութ­յու­նը. ինչ­քան էլ որ Ի­րա­նին կամ ռուս­նե­րին ձեռն­տու չէ տա­րա­ծաշր­ջա­նում Ա­րեւ­մուտ­քի կենտ­րո­նա­ցու­մը, նույն­քան էլ դա ձեռն­տու չէ Ադր­բե­ջա­նին եւ Թուր­քիա­յին: Վեր­ջա­պես, դա ձեռն­տու չէ նաեւ ներ­կա­յիս Վ­րաս­տա­նին, ո­րի այդ դիր­քո­րո­շու­մը Ա­րեւ­մուտ­քը փոր­ձում է փո­խել` նոր հե­ղաշր­ջում կազ­մա­կեր­պե­լով: Այ­սինքն, երբ Գրանադա գնա­լու փո­խա­րեն, Ա­լիե­ւը հան­դի­պեց Ի­րա­նի ճա­նա­պարհ­նե­րի եւ քա­ղա­քա­շի­նութ­յան նա­խա­րար Մեհր­դադ Բազր­փա­շիի հետ եւ դրա արդ­յուն­քում հայ­տա­րա­րեց ա­ռա­ջի­կա­յում «3+3» (Ադր­բե­ջան, Վ­րաս­տան, Հա­յաս­տան, Թուր­քիա, Ռու­սաս­տան եւ Ի­րան) ձե­ւա­չա­փով հան­դի­պում­նե­րի մա­սին, զու­գա­հե­ռա­բար էլ, տա­րա­ծաշր­ջա­նա­յին խնդիր­նե­րը պետք է լու­ծել հենց տա­րա­ծաշր­ջա­նի երկր­նե­րի մաս­նակ­ցութ­յամբ, ի­հար­կե, պա­տա­հա­կան չէ: Կարճ ա­սած, Ա­լիեւն Ա­րեւ­մուտ­քից ստա­ցավ այն ա­մե­նը, ինչ կա­րող էր: Ու երբ հա­սել է պա­հը, որ Ա­րեւ­մուտ­քը փոր­ձում է իր մա­տու­ցած ծա­ռա­յութ­յուն­նե­րի «վար­ձը» ստա­նալ, Ա­լիե­ւը պար­զա­պես հան­գիստ նրանց տա­րա­ծաշր­ջա­նի «մուտ­քի դուռն է մատ­նա­ցույց ա­նում»:

ԱՐԵՎՄՈՒՏՔԻՆ ԱՐԴԵՆ ԿԱՐԵԼԻ Է «ԳՑԵԼ»

­Թե ին­չու է Ա­լիեւն ի­րեն թույլ տա­լիս բա­ցա­հայ­տո­րեն դեմ գնալ Ա­րեւ­մուտ­քին, կա­րե­լի է կռա­հել: Գրանադա­յի այդ փաս­տա­թուղ­թը, օ­րի­նակ, ստո­րագ­րել է կանց­լեր Շոլ­ցը, ո­րի կու­սակ­ցութ­յու­նը սե­փա­կան երկ­րի մար­զա­յին ընտ­րութ­յուն­նե­րում այս պա­հին ար­ձա­նագ­րում է խայ­տա­ռակ արդ­յունք­ներ (մաս­նա­վո­րա­պես` Բա­վա­րիա­յում 5-րդն­ էր): Ն­ույն վի­ճա­կում է Մակ­րո­նը, առավել եւս, երբ «վզա­քո­քին տա­լով»՝ դուրս քշե­ցին աֆ­րիկ­յան մի շարք երկր­նե­րից: Իսկ Մի­շելն ան­գամ Եվ­րո­պա­յում սո­վո­րա­կան ծաղ­րա­ծո­ւի հա­մա­րում ու­նի: Բո­լո­րի տե­րը՝ ա­մե­րիկ­յան ներ­կա վար­չա­կազմն իր հեր­թին այն ճգնաժամի  մեջ է, որ ո­րե­ւէ խե­լա­միտ մարդ հաս­տատ նրանց հե­տ այս պա­հին հույ­սեր չի կա­պի:

­Մինչ­դեռ մյուս կող­մից, ա­րեւմտ­յան կուրս մտնե­լու դեպ­քում, Ա­լիե­ւը չստա­նա­լով հե­ռան­կար­ներ, կանգ­նում է Ի­րա­նի եւ ՌԴ-ի դեմ ա­մե­նա­սուր բախ­ման հե­ռան­կա­րի ա­ռաջ: Այն, որ նա նա­խընտ­րեց «Զան­գե­զու­րի մի­ջանցք» գա­ղա­փա­րը շրջան­ցե­լով, գնալ Ի­րա­նի մի­ջով դե­պի Նա­խի­ջե­ւան ու­ղի կա­ռու­ցե­լու տար­բե­րա­կով, իր հեր­թին է հու­շում, որ նման ծայ­րա­հեղ սրա­ցում­նե­րից Ա­լիեւն աշ­խա­տում է ներ­կա ի­րա­վի­ճա­կում խու­սա­փել:

­Սա­կայն ա­րեւմտ­յան սցե­նա­րից հրա­ժար­վե­լով, Ա­լիե­ւը կանգ­նում է դրա այ­լընտ­րան­քի՝ ռու­սա­կան սցե­նարն ըն­դու­նե­լու հե­ռան­կա­րի ա­ռաջ: Սա, ի դեպ, Ադր­բե­ջա­նի հա­մար ոչ նույն աս­տի­ճա­նի, ինչ ա­րեւմտ­յա­նը, բայց է­լի լա­վա­գույն տար­բե­րա­կը չէ: Ռու­սա­կան ա­ռա­ջար­կի պա­րա­գա­յում կո­մու­նի­կա­ցիա­նե­րի հետ կապ­ված ՌԴ-ին ո­րո­շա­կի ֆունկ­ցիա­ներ վե­րա­պահ­ված են նո­յեմ­բե­րի 9-ի հա­մա­ձայ­նագ­րով: Այս տար­բե­րա­կին Ի­րա­նը դեմ գնա­լու ա­ռիթ չու­նի, ընդ­հա­կա­ռա­կը, Թեհր­անը միշտ ընդգ­ծել է ­ներ­տա­րա­ծաշր­ջա­նա­յին աշ­խար­հա­քա­ղա­քա­կան վե­րահս­կո­ղութ­յան կա­րե­ւո­րութ­յու­նը՝ ար­տա­տա­րա­ծաշր­ջա­նա­յին վե­րահս­կո­ղութ­յու­նը բա­ցա­ռե­լու հա­մար: Խո­շոր հաշ­վով, դա նաեւ Ա­լիե­ւի հա­մար կա­րող է ըն­դու­նե­լի լի­նել: Բայց քա­նի դեռ կան «Զան­գե­զու­րի մի­ջանց­քի» հույ­սե­րը, Հեյ­դա­րո­վի­չի հա­մար ռու­սա­կան տար­բե­րա­կը մնում է ոչ ա­մե­նա­ցան­կա­լին: Ուս­տիեւ` նա նման ի­րա­վի­ճա­կում գնաց «ձիով քայ­լի»՝ ա­ռաջ քա­շե­լով վրա­ցա­կան միջ­նոր­դութ­յան սխե­ման: Վ­րաս­տանն այս պա­հին ու­նի բա­ցա­հայտ ա­րեւմ­տա­մե­տի, բայց նաեւ՝ «տա­կից» ռուս­նե­րի հետ հա­մա­գոր­ծակ­ցո­ղի հա­մա­րում, եւ, նման միջ­նոր­դութ­յան դի­մե­լով, Ա­լիեւն իր հա­մար ա­պա­հո­վում է մա­նեւ­րա­կա­նութ­յուն՝ ան­կախ հե­տա­գա զար­գա­ցում­նե­րից:

ՍՊԱՍԵՆՔ ՆԻԿՈԼԻ ՈՐՈՇՄԱՆԸ

Ա­հա այս ի­րա­վի­ճա­կում պա­տա­հա­կան չէ, որ Մոսկ­վան շտա­պեց իր մա­սին հի­շեց­նել: Նախ, Կա­պա­նում ռու­սա­կան հյու­պա­տո­սութ­յան հիմ­նու­մը պարզ ցու­ցիչ է, որ ան­կախ Նի­կո­լի հա­կա­ռու­սա­կան բա­ռա­պա­շա­րից, Հ­ռո­մի ստա­տու­տից եւ այլն, Մոսկ­վան չի պատ­րաստ­վում աշ­խար­հա­քա­ղա­քա­կան դիր­քե­րից հենց այն­պես հրա­ժար­վել:

­Հա­ջոր­դը` Մոսկ­վա­յից ե­կած սպա­սե­լի ա­ռա­ջարկն էր՝ հոկ­տեմ­բե­րի 12-ին Բիշ­քե­կում ԱՊՀ գա­գաթ­ա­ժո­ղո­վի շրջա­նակ­նե­րում ՌԴ-ի, Հա­յաս­տա­նի եւ Ադր­բե­ջա­նի արտ­գործ­նա­խա­րար­նե­րի հան­դի­պում կազ­մա­կեր­պել: Ընդ ո­րում, ՌԴ փո­խարտ­գործ­նա­խա­րար Մի­խա­յիլ Գա­լու­զի­նը հա­տուկ ընդգ­ծեց, որ ադր­բե­ջա­նա­կան կողմն ար­դեն տվել է սկզբուն­քա­յին հա­մա­ձայ­նութ­յու­նը, եւ. «Մենք ակն­կա­լում ենք, որ հայ­կա­կան կող­մը նույն­պես ա­մե­նայն պա­տաս­խա­նատ­վութ­յամբ կմո­տե­նա այս հար­ցին եւ կհա­մա­ձայ­նի մաս­նակ­ցել բա­նակ­ցութ­յուն­նե­րին»: Այդ դեպ­քում հնա­րա­վոր կա­րող է դառ­նալ դրա հա­ջորդ օ­րը ե­րեք երկր­նե­րի ղե­կա­վար­նե­րի հան­դի­պու­մը, ո­րը ներ­կա ի­րա­վի­ճա­կում կա­րող է ի­րոք լու­ծում­ներ տալ: Դա­տե­լով Գա­լու­զի­նի խոս­քից, Մոսկ­վան շա­րու­նա­կում է հիմ­նա­կան շեշ­տը դնել Մեղ­րիի գծի վրա, ընդ ո­րում, նա մեկ­նա­բա­նեց, թե արդ­յոք նկա­տի չու­նի՞ «Զան­գե­զու­րի մի­ջանց­քը», միտքն այսկերպ ա­ռաջ տա­րավ. «Ի վեր­ջո, խոս­քը Հա­յաս­տա­նի տա­րած­քով անց­նող եր­կա­թու­ղու մա­սին է, ուս­տի ես ինձ թույլ տվե­ցի օգ­տա­գոր­ծել Մեղ­րիի եր­թու­ղի ա­նու­նը»: Այ­սինքն, «Հա­յաս­տա­նի տա­րած­քով անց­նող եր­կա­թու­ղի» տեր­մի­նը փա­կում է նաեւ Նի­կո­լի այն բո­լոր պնդում­նե­րը, թե եր­կա­թու­ղին պետք է լի­նի Հա­յաս­տա­նի ինք­նիշ­խա­նութ­յան տակ: Ե­թե այն «Հա­յաս­տա­նի տա­րած­քով անց­նող եր­կա­թու­ղի» է, ա­պա դա հենց նման ինք­նիշ­խա­նութ­յան մա­սին է ազ­դա­րա­րում:

Արդյունքում, Գրանադայից վե­րա­դառ­նա­լով, Նի­կո­լը, ինչ­պես ա­ռիթ ու­նե­ցել ենք են­թադ­րել, կանգ­նե­լու է Բիշ­քեկ մեկ­նել-չմեկ­նե­լու հար­ցի ա­ռաջ: Ընդ ո­րում, Գրանադայի­ այ­ցը ցույց տվեց, որ «Եվ­րո­պան մեր բո­լոր հար­ցե­րը կլու­ծի» թեզն ար­դեն ան­ձամբ նրա հա­մար էլ է դառ­նում վա­տա­գույն տար­բե­րակ. միան­գա­մից ա­ռա­ջին պլան է գա­լու անկ­լավ­նե­րի թե­ման, ո­րի տա­կից դուրս գալ, այն էլ՝ երբ Հա­յաս­տա­նի ներ­քին ջեր­մաս­տի­ճա­նը հա­սել է պայթ­յու­նի ա­մե­նա­բարձր կե­տին, նրա հա­մար կա­րող է մա­հա­ցու լի­նել: Իսկ Ա­լիե­ւի վրա ազ­դե­լու շան­սեր աս­տի­ճա­նա­բար «մար­ված աբ­լի­գա­ցիա­նե­րի» վե­րած­վող Մակ­րոնն ու Շոլ­ցը չու­նեն:

Վ­րա­ցա­կան տար­բե­րա­կը եւս նրա հա­մար վտան­գա­վոր է: Այս դեպ­քում նա մի կող­մից ստիպ­ված է լի­նե­լու հրա­ժար­վել ա­րեւմտ­յան միջ­նոր­դութ­յու­նից, ո­րը եւս կա­րող է հե­տե­ւանք­ներ ու­նե­նալ: Մ­յուս կող­մից, դա Հա­յաս­տա­նի ներ­սում հաս­տատ կըն­կալ­վի, թե՝ «Ա­լիե­ւը շվաց­րեց, եւ Նի­կո­լը վա­զեց»: Դա եւս չգի­տես ուր կտա­նի, ա­ռա­վել եւս, որ Թ­բի­լի­սիի ձե­ւա­չա­փի դեպ­քում եւս անկ­լավ­նե­րի թե­ման, մեծ հա­վա­նա­կա­նութ­յամբ, նո­րից ա­ռա­ջին պլան է գա­լու: Միայն ռու­սա­կան տար­բե­րակն է, որ հնա­րա­վո­րութ­յուն է տա­լիս անկ­լավ­նե­րի թե­ման տա­նել փո­խա­նակ­ման մի­ջո­ցով լու­ծե­լու ուղ­ղութ­յամբ:

­Թե որ տար­բե­րա­կով կգնա Նի­կո­լը, կտես­նենք մոտ օ­րերս: Բայց նաեւ չմո­ռա­նանք, որ նրա հա­մար այս ե­րեք տար­բե­րակ­նե­րի այ­լընտ­րան­քը մնում է Ա­լիե­ւին նոր հար­ձակ­ման դրդե­լը, ո­րը, ի­հար­կե, պետք չէ բա­ցա­ռել՝ հաշ­վի առ­նե­լով մեծ տա­րա­ծաշր­ջա­նում ներ­կա շի­կա­ցում­նե­րը: Սա­կայն Հա­յաս­տան ներ­խու­ժե­լու դեպ­քում Ա­լիե­ւը միան­գա­մից պա­տե­րազմ է հայ­տա­րա­րում ՌԴ-ին եւ Ի­րա­նին: Իսկ ա­հա տա­րա­ծաշր­ջա­նա­յին շի­կա­ցում­նե­րի պա­րա­գա­յում շատ մեծ է ոչ միայն Հա­յաս­տա­նի, այլ նաեւ՝ Ադր­բե­ջա­նի ոտ­նա­տակ գնա­լու հա­վա­նա­կա­նութ­յու­նը: Ի տար­բե­րութ­յուն Նի­կո­լի, Ա­լիե­ւը դա լավ է հաս­կա­նում:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ



ՇՏԱՊ.Մոսկվայում տարհանել են Մեծ թատրոնը (տեսանյութ)«Ինչ աստիճանի ցածրախավ կենդանի պտի լինի տղամարդը, որ իրեն թույլ տա կին լրագրողի վրա գոռգոռա, ընդ որում մատը դեմքի վրա թափ տալով».ՎԱՀՐԱՄ ՍԱՀԱԿՅԱՆԶգուշացնում եմ՝ կարմիր գծեր անցնողները անարձագանք չեն մնալու. Հենրիխ ԴանիելյանՈւզում եմ կյանքիս վերջին տարիները նվիրել Հայկական հարցի գոնե մասնակի լուծմանը. դեպի ԾիծեռնակաբերդՓաշինյանի նախկին կինն են եղել, թե՝ սիրուհին, խոսելու իրավունք ունե՞ն. Հայկ ՄամիջանյանԱլիեւը «տժժում» է իր հարազատ Նիկոլի մասին երգ լսելով (Տեսանյութ)Մի կողմ դնենք տարաձայնությունները, համահայկական այս շարժումը պետք է ձեւավորի մեր ապագան. ՎարդանյանՇՏԱՊ. Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն էԿարլ Երրորդի դիմանկարի վրա պարզ երևում է Սատանան (Տեսանյութ, Ֆոտո)Որքանով է հայ համայնքը ընդգրկված Վրաստանի բողոքի ցույցերին․Բացառիկ մանրամասներ է ներկայացնում Վրաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր Վան Բայբուրդը«Հենց որ ռուսները վերցնեն այս բնակավայրը, Խարկովի ուղղությամբ մեծածավալ կաթսա կսարքեն». ուկրաինական աղբյուրՄշակութային գործիչների ինքնաբուխ ակցիան՝ ՀՀ կառավարության դիմացԿարմիրբերետավորներ էին բերվել մշակութային գործիչների բողոքի ակցիայինԹեժ կռիվ Թայվանի խորհրդարանում (Տեսանյութ)Ինչպե՞ս է պաշտոնական Անկարան վերաբերվում Նիկոլ Փաշինյանին հեռացնելու կոչերին․ Մանրամասնում է ստամբուլահայ խմբագիրըՈստիկանները վահաններով ու կարմիրբերետավորներով «պաշտպանվում էին» «Երազ իմ երկիր հայրենիից»«Վալենսիա» ռեստորանային համալիրում հայտնաբերվել է տղամարդու դիՎահագն Չախալյանի դատը տեղի կունենա այսօր՝ ժամը՝ 22:30-ինԴիմում եմ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Պաշտոնը, աթոռը պարտվելու է նրան, ինչ անում ենք մենք, ակտի'վ եղեք, պայքարե'ք ճշմարտության համար (տեսանյութ)Համեմատե'ք Սրբազանի հայերենն ու միտքը Փաշինյանինի հետ, ամեն ինչ պարզ կլինի. բանաստեղծԴիմում ես, Պետրոս, ՔԿՀ պետին, գալիս ես այստեղ հարցազրույցի ինձ հետ և հետո առանց մոնտաժի ցուցադրում ես Հ1-ի եթերում. Արմեն ԱշոտյանՄայիսի 26-ին կլինի մեծ հանրահավաք (տեսանյութ)Այս պահին 176 դասախոսներ պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը. Հայտարարությունը բաց է, ցանկը համալրվում էՆիկոլ Փաշինյանը պետք է հեռացվի, միասնական թեկնածուն պետք է լինի Բագրատ Սրբազանը․ Սուրեն ՍուրենյանցՀենրիխ Մխիթարյանը բարձրաձայնել է Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքկան ղեկավարության մասինՍկսած ինձնից, որևէ մեկը այս շարժման մեջ նյութական ակնկալիք չի կարող ունենալ. Բագրատ Սրբազան (տեսանյութ)ՀՀ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ Կիրանցում են«Տմբլաչի Խաչանը» գտնում է, որ ՀՀ գործող վարչապետը պետք է հեռանա. Արշավիր Ղարամյանը՝ նախկին դատախազինԲագրատ Սրբազանն առավելագույնս համապատասխանում է վարչապետի թեկնածուի պահանջներին. Խոսրով ՀարությունյանԱյս պահին մեր ժողովրդի գոյության հարցն է դրված. Սրբազանի հանդիպումը քաղաքական ուժերի հետ շարունակվում է փակ ձեւաչափովԿիրանցի կանայք արտասվում են... նրանք դեմ են ապօրինի սահմանազատման գործընթացին (տեսանյութ)Նոր մանրամասներ՝ Արարատի մարզում տեղի ունեցած հրազենի գործադրմամբ աղմկահարույց սպանության և սպանության փորձի դեպքիցԲագրատ Սրբազանի առաջնորդությունը կարողացավ քաղաքական ուժերի հակասությունները մի կողմ դնել․ Մեսրոպ ԱռաքելյանՀնարավոր է քննարկվի վարչապետի թեկնածուի հարցը. Բագրատ ՍրբազանԿիրանցի մոտ բողոքի ակցիայի երկու մասնակից ձերբակալվել է՝ թմրանյութ պահելու մեղադրանքովՏեղեկություններ կան, որ Փաշինյանը Կիրանց է գնացել` գյուղացիներին համոզելու. Բագրատ ՍրբազանԲագրատ Սրբազանը հավաք է անցկացնում քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ․ ուղիղԵրևանի մետրոպոլիտենն աշխատելու է արտակարգ ռեժիմով. հայտնի է պատճառըԱլեն Սիմոնյանը Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ քննարկել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերՕդի ջերմաստիճանը կնվազի ևս 2-3 աստիճանովԵրեխաները ո՛չ գրականություն կիմանան, ո՛չ՝ պատմություն, որը, ամենայն հավանականությամբ, մեր այսօրվա կառավարության նպատակն է. Փորձագետը նոր կրաթական փոփոխությունների մասին«Հրապարակ». Մարզպետն ասել է՝ պատ կդնենքԵրևանի Փոքր կենտրոնի որոշ փողոցներ մայիսի 19-ին փակ կլինեն«Փաստ». Ո՞վ է ստանձնել ոստիկանության ագրեսիվ վարքագծի «քավորությունը»«Ժողովուրդ». Հայտնի է ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի ընտանիքին պատկանող խանութի պայթյունի գործով կասկածյալի անունըԿիրանցում գումար են առաջարկել, մարդիկ մերժել են՝ ասելով, որ հայրենիքը գումարով վաճառող չեն. Դանիելյան (տեսանյութ)Փաշինյանը խարույկի շուրջ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազք մրցաշարի մասնակիցներին (լուսանկարներ)«Փաստ». Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին«Հրապարակ». Փաշինյանն անտրամադիր ու հյուծված տեսք է ունեցել
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода