Ալիեւը «տժժում» է իր հարազատ Նիկոլի մասին երգ լսելով (Տեսանյութ) Մի կողմ դնենք տարաձայնությունները, համահայկական այս շարժումը պետք է ձեւավորի մեր ապագան. Վարդանյան ՇՏԱՊ. Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է Կարլ Երրորդի դիմանկարի վրա պարզ երևում է Սատանան (Տեսանյութ, Ֆոտո) Որքանով է հայ համայնքը ընդգրկված Վրաստանի բողոքի ցույցերին․Բացառիկ մանրամասներ է ներկայացնում Վրաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր Վան Բայբուրդը «Հենց որ ռուսները վերցնեն այս բնակավայրը, Խարկովի ուղղությամբ մեծածավալ կաթսա կսարքեն». ուկրաինական աղբյուր Մշակութային գործիչների ինքնաբուխ ակցիան՝ ՀՀ կառավարության դիմաց Կարմիրբերետավորներ էին բերվել մշակութային գործիչների բողոքի ակցիային Թեժ կռիվ Թայվանի խորհրդարանում (Տեսանյութ) Ինչպե՞ս է պաշտոնական Անկարան վերաբերվում Նիկոլ Փաշինյանին հեռացնելու կոչերին․ Մանրամասնում է ստամբուլահայ խմբագիրը

Գլոբալիզացված աշխարհն արվեստը տանում է միօրինակության. կարեվոր մարտահրավեր է ազգային դիմագիծը պահելը. Արոլդ Դեյվիդ

Մշակութային

«Հայ ֆեստ» 21-րդ կատարողական արվեստի միջազգային փառատոնը թեպետ երկրում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ չեղարկել է Երեւանում հոկտեմբերի 2-8-ը նախատեսված թատերական ներկայացումները, բայց իր հավատարիմ հանդիսատեսին այս օրերին ներկայանում է բացառիկ ուսուցողական ծրագրով: Փառատոնի շրջանակում «Հայ ֆեստ»-ականները հնարավորություն ունեն հանդիպելու աշխարհի կատարողական արվեստի փառատոների Օլիմպոս համարվող ֆրանսիական Ավինյոն քաղաքից ժամանած աշխարհահռչակ «Ավինյոն» փառատոնի ներկայացուցիչներին, լսելու նրանց բանախոսություններն ու երկխոսելու՝ մշակութային հարթակներում: «Ավինյոն» փառատոնի «OFF» ծրագրի տնօրեն ԱՐՈԼԴ ԴԵՅՎԻԴԸ Երեւանում արդեն սովորել է հայերեն ասել՝ «բարեւ Ձեզ» եւ հարցնել՝ «ինչպե՞ս եք», կեսկատակ-կեսլուրջ էլ խոստանում է՝ մեկ շաբաթից նույնիսկ հարցազրույցները տալ հայերեն:

«ՔՈՎԻԴԸ ԽԹԱՆԵՑ ԱՇԽԱՐՀԻ ՄԻՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆԸ»

— Պարոն Դեյվիդ, ղեկավարելով աշխարհի առաջատար փառատոներից մեկը, որո՞նք եք համարում մշակութային մարտահրավերները: Արդյոք միայն համառ աշխատանքով հնարավոր է հասնել այնպիսի հաջողության, ինչպիսին ունի «Ավինյոնը»:

— Գուցե տարօրինակ կհնչի, բայց առաջին մարտահրավերը, որին բախվել ենք, իրական փառատոն դառնալն էր, ինչն ամենակարեւորն է: Այո՛, «Ավինյոն» փառատոնն իրական դարձնելը մարտահրավեր է եղել: Շատ փառատոներ տեղավորվում են պետական նախագծի շրջանակում, մարդիկ նստում են սեղանի շուրջ, մտածում են՝ փառատոն անցկացնել եւ անցկացնում են, մինչդեռ «Ավինյոնի» համար այսպես հեշտ չի եղել: Ժամանակին «Ավինյոն» փառատոնը, որպես նախագիծ, պաշտոնապես չի հաստատվել եւ որոշում է կայացվել անել, այսպես ասած, հակամշակութային մի քայլ եւ կազմակերպել փառատոնն՝ ի հեճուկս պաշտոնական դեմքերի, ովքեր չէին ցանկանում, որ այն կայանար: Դրան հաջորդած 50 տարիների ընթացքում փառատոնն ավելի ու ավելի է ամրապնդվել, ունեցել միջազգային եւ տեղական առաջխաղացում, ինչի շնորհիվ էլ կամաց-կամաց ընդունվել է նաեւ պաշտոնապես: Արդյունքում ոչ թե մենք հասանք այսպիսի հաջողության, այլ առկա պահանջարկի շնորհիվ այդպես ստացվեց: Իսկ այսօր, ինչպիսին որ կա փառատոնը, ես եւ իմ կոլեգաները, կարելի է ասել, որպես ժառանգություն ենք ստացել՝ մեզ նախորդած կոլեգաներից:

— Աշխարհում փառատոների կյանքը բաժանվում է՝ մինչեւ կորոնավիրուսի համավարակը եւ դրանից հետո: Ի՞նչ կասեք այս մասին:

— Իսկապես, շատ բան է փոխվել քովիդից հետո: Մենք հասկացանք, որ պետք է վերակազմակերպվենք: Ճգնաժամային, դժվար իրավիճակ էր, եւ պետք էր հասկանալ, թե ի՞նչ պետք է անենք փառատոնի հետ, ի վերջո, չես կարող կատարողական արվեստը ցուցադրել միայն ինքդ քեզ համար: Շատ կարեւոր է այս ամենի մասին խոսելը, որովհետեւ քովիդը խթանեց աշխարհի միօրինականացմանը: Մինչդեռ մեր փառատոնը միշտ ցանկացել է բազմազանություն ապահովել: Գլոբալիզացված աշխարհն արվեստը տանում է միօրինակության, եւ կարեւոր մարտահրավեր է դարձել ազգային դիմագիծը պահելը: Եթե ստեղծագործական բազմազանության եւ դրա պահպանման մասին չմտածենք, ապա որոշ ժամանակ անց միապաղաղություն կլինի արվեստի մեջ: Արտադրողականությունն այսօր աշխատում է ընդդեմ արվեստի նույնականացման: Եվ մենք պետք է պատասխանատվություն ստանձնենք ոչ միայն այն ամենի հանդեպ, թե ինչպես ենք ապրում, այլ թե ինչպիսին է արվեստը մեր կյանքում:

«ԵՐԲ ՄԻ ՔԱՆԻ ՀԱՐՅՈՒՐ ՀԱԶԱՐ ՀՈԳԻ ՄԵԿՏԵՂՎՈՒՄ ԵՆ, ԼԱՎ ՀԵՏԵՎԱՆՔ ՉԻ ՈՒՆԵՆՈՒՄ»

— Որո՞նք են այն հիմնասյուները, որոնց շնորհիվ 76 տարի հնարավոր է եղել փառատոնը պահպանել եւ վաստակել մեծ հեղինակություն ամբողջ աշխարհում:

— Առաջին հիմնասյունը, որին ամենաշատ կարեւորությունն ենք տալիս, պրոֆեսիոնալիզմն է: Ոչ ոք պրոֆեսիոնալ չի ծնվում, որպես այդպիսին, բայց մեր խնդիրն է կատարողական արվեստի ներկայացուցիչներին օգնել, որպեսզի ավելի ու ավելի մասնագիտանան իրենց արվեստի մեջ: Դրա համար շատուշատ ծրագրեր ունենք, որոնք օգնում են մեր արվեստագետներին ավելի հմտանալու իրենց գործունեության մեջ: Հաջորդ հիմնասյունն այն մեծ պատասխանատվությունն է, որ ստանձնել ենք շրջակա միջավայրի պահպանման համար: Բնական է, որ երբ մի քանի հարյուր հազար հոգի մեկտեղվում են, դա լավ հետեւանք չի ունենում շրջակա միջավայրի համար: Բայց մենք անձնական պատասխանատվություն ենք կրում, որպեսզի պահպանենք շրջակա միջավայրը: Երրորդ հիմնասյունն այն է, որ մենք կախում չունենք քաղաքային բյուջեից: Կարող է տարօրինակ հնչել՝ հաշվի առնելով մեր փառատոնի մեծ բյուջեն, բայց Ֆրանսիայի հարավում գտնվող Ավինյոնը շատ աղքատ քաղաք է:

— Փաստորեն, դրա համար էլ երբեք փառատոնը չի՞ ֆինանսավորվում Ձեր քաղաքապետարանից:

— Ավելի ճիշտ կլինի ասել, որ իրականում մեզ ոչինչ պետք չէ: Սա նաեւ մեր փառատոնի առանձնահատկությունն է, որ կախում չունենք ոչ միայն քաղաքապետարանից, այլեւ` հասարակական հովանավորությունից, ինչը շատ կարեւոր է: Ֆինանսական անկախություն ունենալը մեզ համար սկզբունքային հարց է: Այսպես շատ լավ է, որովհետեւ այն խոսքի ազատություն է տալիս: Դրա համար էլ մենք չենք անտեսում քաղաքի հասարակական խնդիրները, ի վերջո, չես կարող անջատվել այն իրականությունից, որի մեջ մարդիկ ապրում են հենց քո շուրջ:

«ԿԱՐԵՎՈՐ Է ԳԻՏԱԿՑԵԼ, ՈՐ ԱՅՍՕՐ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԸ ՉԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱՆՈՒՄ»

— Իսկ ինչպիսի՞ն է փառատոնային այսօրվա հանդիսատեսը:

— Մենք խնդիր ունենք վերահաստատելու մեր հարաբերությունները հանդիսատեսի հետ, նոր մարդկանց փառատոների բերելու: Հանդիսատեսի հետ կապված` վիճակագրական թվերը խոսուն են: Օրինակ, մեր հանդիսատեսի 48 տոկոսը 50 տարեկանից բարձր է, եւ նրանցից 60 տոկոսը կանայք են: Շատ կարեւոր է գիտակցել, որ այսօր հանդիսատեսը չի երիտասարդանում, այլ գնում է մահվան: Շատ կարեւոր է փառատոնի շրջանակում անընդհատ նոր հանդիսատես ներգրավելը: Այսինքն՝ ստացվում է, որ եթե վերցնենք փառատոնի միջին վիճակագրական հանդիսատեսին, ապա նա կին է, որը ժամանակին եղել է կրթական համակարգում եւ այժմ անցել է թոշակի: Այս առումով նույնքան կարեւոր է փառատոների միջազգայնացումը: Մենք աշխարհում մոտավորապես 125 կազմակերպության հետ համագործակցում ենք, որոնցից 60 տոկոսը ֆրանսախոս երկրներից: Ամեն ինչ պետք է ստեղծել, ոչինչ հենց այնպես չի տրվում: Մենք կարծում ենք, որ «Ավինյոն» փառատոնը հնարավորություն ունի միջազգային երկխոսության հարթակ դառնալու տարբեր երկրների համար:

— Ավելի շատ խոսեցինք խնդիրներից, մինչդեռ «Ավինյոնը» այնպիսի անուն է վաստակել, որ տպավորություն է, թե փառատոնի շրջանակում հրաշքներ են կատարվում: Ո՞րն է Ձեր կախարդական փայտիկը:

— Ինչպես հրաշքներն իրականություն դարձնել, դրա պատասխանն է՝ աշխատել, եւ նաեւ մասնագետների փորձառությունն այդ իրականության հետ համապատասխանեցնելն է: Ի դեպ, դուք խոսում եք հրաշքների մասին, իսկ օրեր առաջ Միլանում ինձ ասում էին, որ մեր «Ավինյոնը» Օլիմպոսն է բոլոր փառատոների: Կարծում եմ՝ մեր փառատոնի կախարդանքը նաեւ իր փակ լինելու մեջ է, ինչը համաձայնեք, որ խորհրդավոր է: Կան կազմակերպություններ, որոնք մեզ հետ համագործակցում են տասնամյակներ շարունակ, եւ հենց նրանց շնորհիվ է գործում այդ կախարդանքը: Եվ վերջապես՝ կախարդանքի պատճառներից մեկն էլ այն է, որ մարդիկ, ովքեր գալիս են մեր փառատոնին, իրոք, սեր ունեն կատարողական արվեստի նկատմամբ եւ կարողանում են երկխոսության մեջ մտնել այն արտիստների հետ, որոնք մասնակցում են: Քանի որ փոքր քաղաք է Ավինյոնը, փառատոնի հանդիսատեսը կարող է ներկայացումից մեկ ժամ հետո հանդիպել արտիստներին ինչ-որ տեղում, զրուցել նրանց հետ: Այնպես որ, ամենակարեւորը սերն է թատրոնի եւ ընդհանրապես՝ արվեստի հանդեպ, ինչը կախարդանքի գլխավոր հատկանիշներից է:

Ի ԴԵՊ

Ֆրանսիայի Ավինյոն քաղաքում անցկացվող «Ավինյոն» փառատոնը, որը թատերական աշխարհի ամենահեղինակավոր եւ ազդեցիկ իրադարձություններից է, հիմնադրվել է դեռեւս 1947թ.-ին: Փառատոնի հիմնական հարթակը Պապական բակն է, որտեղ ժամանակին պարել են Մայա Պլիսեցկայան եւ Փինա Բաուշի «Պարային թատրոնը», իրենց բեմադրություններով հանդես են եկել Մորիս Բեժարը, Ջոն Նոյմայերը, Ժակ Լասալն ու Ալեն Ֆրանկոնը: «Ավինյոնը» թատերական ամենահարուստ փառատոներից է՝ տարեկան մոտ 12 մլն եվրո բյուջեով: Ընդ որում՝ փառատոնը պաշտոնական ծրագրով չի սահմանափակվում. այդ օրերին քաղաքի փողոցներում իրենց վարպետությունն են ցուցադրում ամբողջ աշխարհից այդտեղ ժամանած կոլեկտիվները, մենակատար արտիստները, նկարիչներն ու երաժիշտները, հնչում է պոեզիա, ցուցադրվում են ֆիլմեր, ցուցահանդեսներ: Հատկանշական է այն, որ 76-ամյա փառատոնը մրցանակներ եւ պատվավոր տիտղոսներ չի շնորհում: Առանձնահատուկ է նաեւ նրանով, որ թատերական այս յուրատեսակ ֆորումին չի կարելի հայտ ներկայացնել, այլ պետք է սպասել պատվավոր հրավերի՝ փառատոնի տնօրինությունից, որի շնորհիվ կարելի է ընդգրկվել «ON» հիմնական ծրագրում: Իսկ միանգամայն այլ կառուցվածք ունեցող եւ «Ավինյոն» փառատոնից անկախ «OFF» ծրագիրը թույլ է տալիս ֆրանսիական այս քաղաք գալ թատերական ցանկացած գործակալության եւ չի ենթադրում գեղարվեստական ընտրություն:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



Ալիեւը «տժժում» է իր հարազատ Նիկոլի մասին երգ լսելով (Տեսանյութ)Մի կողմ դնենք տարաձայնությունները, համահայկական այս շարժումը պետք է ձեւավորի մեր ապագան. ՎարդանյանՇՏԱՊ. Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն էԿարլ Երրորդի դիմանկարի վրա պարզ երևում է Սատանան (Տեսանյութ, Ֆոտո)Որքանով է հայ համայնքը ընդգրկված Վրաստանի բողոքի ցույցերին․Բացառիկ մանրամասներ է ներկայացնում Վրաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր Վան Բայբուրդը«Հենց որ ռուսները վերցնեն այս բնակավայրը, Խարկովի ուղղությամբ մեծածավալ կաթսա կսարքեն». ուկրաինական աղբյուրՄշակութային գործիչների ինքնաբուխ ակցիան՝ ՀՀ կառավարության դիմացԿարմիրբերետավորներ էին բերվել մշակութային գործիչների բողոքի ակցիայինԹեժ կռիվ Թայվանի խորհրդարանում (Տեսանյութ)Ինչպե՞ս է պաշտոնական Անկարան վերաբերվում Նիկոլ Փաշինյանին հեռացնելու կոչերին․ Մանրամասնում է ստամբուլահայ խմբագիրըՈստիկանները վահաններով ու կարմիրբերետավորներով «պաշտպանվում էին» «Երազ իմ երկիր հայրենիից»«Վալենսիա» ռեստորանային համալիրում հայտնաբերվել է տղամարդու դիՎահագն Չախալյանի դատը տեղի կունենա այսօր՝ ժամը՝ 22:30-ինԴիմում եմ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Պաշտոնը, աթոռը պարտվելու է նրան, ինչ անում ենք մենք, ակտի'վ եղեք, պայքարե'ք ճշմարտության համար (տեսանյութ)Համեմատե'ք Սրբազանի հայերենն ու միտքը Փաշինյանինի հետ, ամեն ինչ պարզ կլինի. բանաստեղծԴիմում ես, Պետրոս, ՔԿՀ պետին, գալիս ես այստեղ հարցազրույցի ինձ հետ և հետո առանց մոնտաժի ցուցադրում ես Հ1-ի եթերում. Արմեն ԱշոտյանՄայիսի 26-ին կլինի մեծ հանրահավաք (տեսանյութ)Այս պահին 176 դասախոսներ պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը. Հայտարարությունը բաց է, ցանկը համալրվում էՆիկոլ Փաշինյանը պետք է հեռացվի, միասնական թեկնածուն պետք է լինի Բագրատ Սրբազանը․ Սուրեն ՍուրենյանցՀենրիխ Մխիթարյանը բարձրաձայնել է Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքկան ղեկավարության մասինՍկսած ինձնից, որևէ մեկը այս շարժման մեջ նյութական ակնկալիք չի կարող ունենալ. Բագրատ Սրբազան (տեսանյութ)ՀՀ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ Կիրանցում են«Տմբլաչի Խաչանը» գտնում է, որ ՀՀ գործող վարչապետը պետք է հեռանա. Արշավիր Ղարամյանը՝ նախկին դատախազինԲագրատ Սրբազանն առավելագույնս համապատասխանում է վարչապետի թեկնածուի պահանջներին. Խոսրով ՀարությունյանԱյս պահին մեր ժողովրդի գոյության հարցն է դրված. Սրբազանի հանդիպումը քաղաքական ուժերի հետ շարունակվում է փակ ձեւաչափովԿիրանցի կանայք արտասվում են... նրանք դեմ են ապօրինի սահմանազատման գործընթացին (տեսանյութ)Նոր մանրամասներ՝ Արարատի մարզում տեղի ունեցած հրազենի գործադրմամբ աղմկահարույց սպանության և սպանության փորձի դեպքիցԲագրատ Սրբազանի առաջնորդությունը կարողացավ քաղաքական ուժերի հակասությունները մի կողմ դնել․ Մեսրոպ ԱռաքելյանՀնարավոր է քննարկվի վարչապետի թեկնածուի հարցը. Բագրատ ՍրբազանԿիրանցի մոտ բողոքի ակցիայի երկու մասնակից ձերբակալվել է՝ թմրանյութ պահելու մեղադրանքովՏեղեկություններ կան, որ Փաշինյանը Կիրանց է գնացել` գյուղացիներին համոզելու. Բագրատ ՍրբազանԲագրատ Սրբազանը հավաք է անցկացնում քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ․ ուղիղԵրևանի մետրոպոլիտենն աշխատելու է արտակարգ ռեժիմով. հայտնի է պատճառըԱլեն Սիմոնյանը Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ քննարկել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերՕդի ջերմաստիճանը կնվազի ևս 2-3 աստիճանովԵրեխաները ո՛չ գրականություն կիմանան, ո՛չ՝ պատմություն, որը, ամենայն հավանականությամբ, մեր այսօրվա կառավարության նպատակն է. Փորձագետը նոր կրաթական փոփոխությունների մասին«Հրապարակ». Մարզպետն ասել է՝ պատ կդնենքԵրևանի Փոքր կենտրոնի որոշ փողոցներ մայիսի 19-ին փակ կլինեն«Փաստ». Ո՞վ է ստանձնել ոստիկանության ագրեսիվ վարքագծի «քավորությունը»«Ժողովուրդ». Հայտնի է ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի ընտանիքին պատկանող խանութի պայթյունի գործով կասկածյալի անունըԿիրանցում գումար են առաջարկել, մարդիկ մերժել են՝ ասելով, որ հայրենիքը գումարով վաճառող չեն. Դանիելյան (տեսանյութ)Փաշինյանը խարույկի շուրջ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազք մրցաշարի մասնակիցներին (լուսանկարներ)«Փաստ». Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին«Հրապարակ». Փաշինյանն անտրամադիր ու հյուծված տեսք է ունեցելՈվ է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժըԽարկովը գիշերային հարվածների պահին (Տեսանյութ)Օդի ջերմաստիճանը կնվազի ևս 2-3 աստիճանով«Կողմ եմ արտահայտվելու». Գեղամ Նազարյանը` հնարավոր իմպիչմենտին իր դիրքորոշման մասին. «Ժողովուրդ»Զելենսկու վարկանիշը զրոյանում է
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода