Փոխարժեք: $ , ,
Ռազմական փորձագետ և հայագետ ներկայացող ադրբեջանցու՝ Երևանում նկարահանած տեսանյութը 2017 թվականի է. ԱԱԾ Զալուժնին մերժել է կամավոր հրաժարական տալու Զելենսկու պահանջը. Ուկրաինական աղբյուր Նունե Հախվերդյանն ընտրվեց ՀՌՀ անդամ Covid-ի նման «առեղծվածային նոր չինական վիրուսն» արդեն Ռուսաստանում է Եղիշե Կիրակոսյանը մեկնում է ԱՄՆ, մասնակցելու է Հռոմի ստատուտին վերաբերող քննարկմանը Ադրբեջանը արտադրում եւ Ուկրաինա է ուղարկում զինամթերքներ. «Ռիբար» ԱԺ-ն Վճռաբեկ դատարանի դատավոր ընտրեց Սերգեյ Մարաբյանին Զարթնեք. Արցախցի գեներալը նոր վտանգի մասին է զգուշացնում Բաքվում հանդիպել են Իրանի և Ադրբեջանի ռազմածովային ուժերի հրամանատարները․ մանրամասներ Օրվա առաջին կեսին հեշտ չի լինի պահպամել հանգստությունն ու հավասարակշռությունը. դեկտեմբերի 6-ի աստղագուշակ

Աշխարհի լռության պայմաններում` 21-րդ դարում կրկնվեց ցեղասպանություն հայ ազգի նկատմամբ. Դավիթ Համբարձումյան

Տեսանյութեր

Մեծ թվով արցախցիներ ապաստան են գտել Մասիսում, ըստ նախնական տվյալների, նրանց թիվը հատում է 6700-ը: Ինչ է կատարվում համայնքում, «Իրավունքը» մանրամասներ է պարզել Մասիսի քաղաքապետ, ՀՀԿ-ական ԴԱՎԻԹ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻՑ:

— Պարոն քաղաքապետ, ի՞նչ իրավիճակ է Մասիսում, եւ արդյոք ռեսուրսները բավարարում են այդքան արցախցիների տեղավորելու համար:

— Համայնքապետարանն իր ամբողջ կազմով աշխատում է` առանց հանգստյան օրերի, որպեսզի մեր արցախցիների հոգսերը փորձենք թեթեւացնել: Հիմնականում համայնքապետարանի բյուջեից չենք կազմակերպում օգնությունները, այլ մեր շրջապատի, մեր ընկերների, Մասիս համայնքում գործող բիզնեսմենների օգնությամբ փորձում ենք օգնել արցախցիներին: Խորին շնորհակալություն այն մարդկանց, ովքեր այս քանի օրը մեզ հետ են եղել: Մարդիկ սրտացավորեն, հոգատար վերաբերմունք են ցուցաբերում մեր հայրենակիցներին: Պետք է ասեմ, որ շատերի կացարանի հարցերը լուծել ենք, բայց արդեն մի քիչ դժվարություններ ունենք, Մասիս համայնքում ռեսուրս չի մնացել, ինչքան փակ դուռ, ինչքան վարձով տներ, ինչքան համայնքային կառույցներ կան, որտեղ հնարավոր է եղել քաղաքացիներին տեղավորել, արել ենք: Այս պահին էլ փորձում ենք օգնել, ինչ-որ հնար գտնել` մարդկանց տեղավորելու, նաեւ փորձել ենք այլ մարզերում կացարան գտնել նրանց համար: Ովքեր համաձայնել են, ուղարկել ենք Ալավերդի, Թալին, Անիի շրջան, ովքեր էլ մնացել են, փորձում ենք հնարավորության սահմաններում աջակցել: Ամեն դեպքում, հանգիստ չենք քնի, երբ գիտենք, որ մարդիկ մեքենաների մեջ են գիշերում: Դրա համար ամեն ինչ փորձելու ենք անել, ուղղակի, էլի եմ ասում` տեղակայվելու ռեսուրսները մեր համայնքում սպառվել է:

— Մասիսի քաղաքային գերեզմանատանն իրենց վերջին հանգրվանը գտան թշնամու հարվածից զոհված արցախցի փոքրիկ եղբայրները` 10-ամյա Միքայել եւ 8-ամյա Նվեր Ղազարյանները: Ի՞նչ կասեք այս մասին:

— Ցավով պետք է խոսեմ երկու փոքրիկների մասին, նրանք 21-րդ դարում ամբողջ աշխարհի լռության պայմաններում ցեղասպանվեցին: Սա 100 տարի հետո կրկնված ցեղասպանություն է հայ ազգի նկատմամբ: Աշխարհը լուռ էր, չխոսեց… Եղան մեկ-երկու հայտարարություն, մեկ-երկու հումանիտար օգնություն, բայց իրականում հայերին ոչ ոք չօգնեց: Ցավոք, պետք է նշեմ, որ մենք էլ, որպես ազգ, շատ անտարբեր ենք դարձել: Չգիտեմ` ի՞նչ արեցինք, որ մեր հայրենակիցներին օգնենք: Մարդիկ ամիսներով մնացին շրջափակման մեջ, իսկ աշխարհը բավարարվեց ինչ-ինչ պետությունների կողմից միայն հայտարարություններով: Իսկ վերջում էթնիկ զտման ենթարկվեցին մեր հայրենակիցները: Հիմա նոր ինչ-որ հումանիտար բեռներ են ուղարկում, ինտեգրման մասին են խոսում եւ այլն: Եթե հայ չի մնացել այնտեղ, ի՞նչ ինտեգրման մասին է խոսքը: Հերի՛ք է էլի: Ինչպե՞ս կարելի էր մի ամբողջ ժողովրդի մենակ թողնել: Երբ ժամանակին ասում էի` թուրքերը մեր թշնամիներն են, ի՞նչ խաղաղության մասին եք խոսում, մարդիկ ասում էին` ինչո՞ւ ես այդպես ասում: Ասում էի, որ այսօրվան չհասնենք, ինչքա՞ն կարող ենք կոտորվել, ժողովո՛ւրդ:

— Ի դեպ, Մասիսի քաղաքային գերեզմանատանը նոր փոսեր էլ կային…

— Փոքրիկ եղբայրների հուղարկավորությունից հետո մի երիտասարդ տղայի հուղարկավորություն տեղի ունեցավ ու եւս մեկ 10 տարեկան երեխայի: Այս ամենը տեսնող մարդն ուղղակի զարմանում եմ` ինչպե՞ս կարող է անտարբեր մնալ: Ղազարյան փոքրիկ եղբայրների հորեղբայրը նույնպես զոհվել է, նրա հուղարկավորությունն էլ պետք է անենք: Ու այսպես հազարավոր զոհերի մասին ենք խոսում, որ ցեղասպանվեցին 21-րդ դարում, հայ ժողովուրդն Արցախում ենթարկվեց էթնիկ զտման:

— Ի՞նչ առաջնահերթ խնդիրներ ունեն Մասիսում տեղակայված արցախցիները, եւ արդյոք նրանք աջակցություն ստանում են կառավարությունից:

— Առաջնահերթը կացարանի խնդիրներն են: Մարզպետարանից տեղեկացրել են, որ սննդային օգնություն են տրամադրելու, իսկ մնացած հարցերի հետ կապված պետք է սպասենք, թե կառավարությունն ինչ որոշում կկայացնի ամբողջ արցախահայության համար, որը կվերաբերի նաեւ Մասիս քաղաքում ապաստան գտած արցախցիներին: Թե ինչ է ծրագրված մեր հայրենակցիների համար ընդհանուր առմամբ` դեռ վաղ է ասել: Միայն կարող եմ ասել, որ բոլոր պետական մարմինները հետաքրքրված են եւ ուշադիր են մեր հայրենակիցների նկատմամբ: Այս մասով խնդիր չունենք, մեր խնդիրն այսօր ուրիշ տեղ է: Այսօր մեր աչքի առաջ մեր քաղաքական գործիչներին, մեր գեներալներին առեւանգում ու տանում են Ադրբեջան, ու մեր հասարակությունը մնում է անտարբեր: Սա լավ բանի չի բերելու: Կարծում եմ` պետք է մեր հասարակությունը դրա մասին մտածի, եւ որպես ազգ` բոլորս պետք է մտածենք մեր հետագա անելիքների մասին:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.


Ռազմական փորձագետ և հայագետ ներկայացող ադրբեջանցու՝ Երևանում նկարահանած տեսանյութը 2017 թվականի է. ԱԱԾԶալուժնին մերժել է կամավոր հրաժարական տալու Զելենսկու պահանջը. Ուկրաինական աղբյուրՆունե Հախվերդյանն ընտրվեց ՀՌՀ անդամCovid-ի նման «առեղծվածային նոր չինական վիրուսն» արդեն Ռուսաստանում էԵղիշե Կիրակոսյանը մեկնում է ԱՄՆ, մասնակցելու է Հռոմի ստատուտին վերաբերող քննարկմանըՍիրիահայ հայրենադարձները, 1964Ադրբեջանը արտադրում եւ Ուկրաինա է ուղարկում զինամթերքներ. «Ռիբար»ԱԺ-ն Վճռաբեկ դատարանի դատավոր ընտրեց Սերգեյ ՄարաբյանինԶարթնեք. Արցախցի գեներալը նոր վտանգի մասին է զգուշացնումԲաքվում հանդիպել են Իրանի և Ադրբեջանի ռազմածովային ուժերի հրամանատարները․ մանրամասներՕրվա առաջին կեսին հեշտ չի լինի պահպամել հանգստությունն ու հավասարակշռությունը. դեկտեմբերի 6-ի աստղագուշակՀանրապետության տարածքում առաջիկա օրերին սպասվում է անձրևՈւՂԻՂ. Փաշինյանը ԱԺ-ում է. պետբյուջեի քննարկումները շարունակվում ենՕրվա խորհուրդ. Դեկտեմբերի 6Տեսանյութը նկարահանել է Բաքվի մեր հարեւան Արտյոմը. Նավակը Ճոճողի գրառումը«Մեծ վտանգ կա, որ Ուկրաինան կպարտվի». Զելենսկու վարչակազմի ղեկավար«Հրապարակ». Խրախճանք թաղապետարանում՝ աշխատանքային ժամին«Ժողովուրդ». ՔՊ-ական պատգամավորը կողմ է քվեարկել «ՀայաՔվեի» նախագծին«Իրավունք». «Ծախվեցի՛ր, արա». Զարուհի Փոստանջյանը սկանդալ է սարքել «Մայր Հայաստանում»Կիմ Չեն Ինը լացացրել է կորեացի կանանց (Տեսանյութ)ԱՄՆ հեգեմոնիայի ավարտի նոր նշանը«Հրապարակ». Որ հանձնաժողովի կազմում կընդգրկվի Լեւոն Քոչարյանը«Ժողովուրդ». Թավշյահեղափոխականների թիմում նոր «շմայսներ» եւ «մհերսեդրակյաններ» են կերտվումՈւկրաինական հակահարձակումը ԱՄՆ-ի ամենամեծ ռազմավարական սխալ հաշվարկներից մեկն է. BildԱրևմտյան պաշտոնյաներն ու լրագրողները հանրությանը պատրաստում են Կիևի անխուսափելի պարտությանը. InfoBRICSԻՆՉՊԵՍ ՏԱՊԱԼՎԵՑ ԲԱՔՎԻ ՍԱԴՐԱՆՔԸՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՈՒՄՈՐԶԱՐՄԱՆՔ⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք...ԲԱՄԲԱՍԱՆՔՆՈՒՅՆ ՓՈՑԽԸ ԵՐԻՑՍ ՏՐՈՐԵԼՈՒ ԱՐՎԵՍՏԸՄասնակցեցի «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի նախաձեռնությամբ, Երևանում տեղի ունեցած «Հավաքական Արևմուտքի երկակի ստանդարտները Մերձավոր Արևելքում» թեմայով կլոր-սեղան քննարկմանը. Գևորգ ԳևորգյանՄենք պարտավոր ենք խաղաղություն մուրացողներին ցույց տալ պատմության աղբամանը. Աշոտ ԱնդրեասյանԴասագիրքը շրջանառությունից հանելուց հետո, ամենամեղմը պետք է լինեն մի քանի հրաժարականներ. ԴեմոյանԱնդրանիկ Թեւանյա՛ն, եթե դու այս ամենը չես կանգնեցնում, ուրեմն` դու ու քո դաշինքը նիկոլական եք. Անդրեասյան«Հայաքվեի» տխրահռչակ ավարտըՄաշտոցի պողոտայում Porsche-ը վրաերթի է ենթարկել երեք քաղաքացու, այդ թվում՝ երեխայի և հղի կնոջ․ վերջինը հիվանդանոցում մահացել է. Shamshyan.comՏիկնիզյանը և Հարությունյանը` ՌՊԼ-ի տուրի խորհրդանշական հավաքականումՀայաստանի ներկայացուցիչները պաշտպանել են ՀԱՊԿ ԽՎ-ի բոլոր որոշումները. Անատոլի ՎիբորնիԳյուղացիները չեն պատրաստվում համակերպվելՀայկական բռնցքամարտը հերթական փառահեղ էջը գրեց իր պատմության մեջ. ՀԲՖ նախագահ«Ինտերի» մարզական տնօրենը` Մխիթարյանի հետ նոր պայմանագիր կնքելու մասինՎլադիմիր Պուտինը Իրանի նախագահին հրավիրել է ՄոսկվաՎերամիավորման որոշումն այսօր նույնչափ արդիական է, որքան 1989 թվականին էր. Ալավերդյան«Դեմոկրատիա» ասվածը զուտ մեր նման պետություններին ճնշելու համար էր. Մարգարիտ ԵսայանՊարզվեց, որ իշխանությունների համար Նիկոլ ասելը վիրավորական էԻ՞նչ գույներով զարդարել 2024 թվականի տոնածառը`ըստ Կենդանակերպի նշանՎաշինգտոնը Կիեւին մինչեւ տարեվերջ ժամանակ տվեցՖրանսիական «տանիքին» երեւի արդեն Նիկոլն էլ չի հավատումԻնչպես է ադրբեջանական «էկոահաբեկիչը» հայտնվել Երևանի Կոմիտասի պողոտայում

Հետևե՛ք -ին Youtube-ում`
$
Ամենադիտված
Ереван погода