Արցախում ադրբեջանի ձեռքով տեղի է ունենում էթնիկ զտում. Մասյացոտն թեմի առաջնորդ
ՏեսանյութերՄասյացոտն թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր ԳԵՎՈՐԳ եպիսկոպոս ՍԱՐՈՅԱՆԻ գնահատմամբ` Արցախում Ադրբեջանի ձեռքով տեղի է ունենում էթնիկ զտում, ինչը ենթադրում է, որ կոնկրետ էթնիկ միավորում իր բնակության վայրից բռնի տեղահանվում է։
— Էթնիկ զտումը ներառում է նաեւ պատերազմական այլ հանցագործություններ` սպանություններ, խոշտանգումներ, բռնություն, քաղաքացիական կառույցների ոչնչացում, ավերում: Այս օրերին Արցախում սպանված մանուկների հուղարկավորություն է տեղի ունենում, մենք դեռեւս տեղեկություններ չունենք անհետ կորածների վերաբերյալ: Մամուլից տեղեկանում ենք տարբեր տեսակի բռնությունների դրսեւորման մասին ադրբեջանական հատուկ ջոկատայինների կողմից: Սա պատերազմական հանցագործություն է, էթնիկ զտումը ենթադրում է նաեւ ցեղասպանություն:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Հ.Գ.– Գեւորգ սրբազանի հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.