Ընդդիմությունը հրաժարվե՞լ է Սաֆարովին արդարացրած Հունգարիայի բարեկամական խմբի մաս կազմել
Ներքաղաքական
Հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովին արդարացրած ու Ադրբեջան արտահանձնած Հունգարիայի հետ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ոչ միայն վերականգնեց դիվանագիտական հարաբերությունները, այլ նաեւ ձեւավորում է Հայաստան-Հունգարիա խորհրդարանական բարեկամական խումբ: Ազգային ժողովի խորհուրդը որոշում է կայացրել հայ-հունգարական բարեկամական խմբի ղեկավար նշանակել ՔՊ-ական պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանին, խմբի կազմում են նաեւ ՔՊ-ական պատգամավորներ Արսեն Թորոսյանը, Գայանե Եղիազարյանը Մարիա Կարապետյանը, Միքայել Թումասյանը: Իսկ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցություն պատգամավորների տեղը մնացել է թափուր:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ