Դիմում ես, Պետրոս, ՔԿՀ պետին, գալիս ես այստեղ հարցազրույցի ինձ հետ և հետո առանց մոնտաժի ցուցադրում ես Հ1-ի եթերում. Արմեն Աշոտյան Մայիսի 26-ին կլինի մեծ հանրահավաք (տեսանյութ) Այս պահին 176 դասախոսներ պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը. Հայտարարությունը բաց է, ցանկը համալրվում է Նիկոլ Փաշինյանը պետք է հեռացվի, միասնական թեկնածուն պետք է լինի Բագրատ Սրբազանը․ Սուրեն Սուրենյանց Հենրիխ Մխիթարյանը բարձրաձայնել է Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքկան ղեկավարության մասին Սկսած ինձնից, որևէ մեկը այս շարժման մեջ նյութական ակնկալիք չի կարող ունենալ. Բագրատ Սրբազան (տեսանյութ) ՀՀ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ Կիրանցում են «Տմբլաչի Խաչանը» գտնում է, որ ՀՀ գործող վարչապետը պետք է հեռանա. Արշավիր Ղարամյանը՝ նախկին դատախազին Բագրատ Սրբազանն առավելագույնս համապատասխանում է վարչապետի թեկնածուի պահանջներին. Խոսրով Հարությունյան Այս պահին մեր ժողովրդի գոյության հարցն է դրված. Սրբազանի հանդիպումը քաղաքական ուժերի հետ շարունակվում է փակ ձեւաչափով

Հայաստանը պետք է ընտրի, ում հետ է կառուցում անվտանգության համակարգ- Ալ. Կրիլով

Վերլուծություն

Ղարաբաղում տիրող իրավիճակի, հայ-ռուսական հարաբերությունների և տարածաշրջանի զարգացումների  շուրջ զրուցել ենք Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի համաշխարհային տնտեսության եւ միջազգային հարաբերությունների ինստիտուտի գլխավոր գիտաշխատող, Կովկասագետների գիտական միության նախագահ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԿՐԻԼՈՎԻ հետ.

- Պրն. Կրիլով, ինչպե՞ս կգնահատեք Ղարաբաղում ստեղծված իրավիճակը վերջին սրացումից հետո։

- Կարճաժամկետ պատմական հեռանկարում տեսնում ենք, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կրկնում է Կիլիկյան Հայաստանի ճակատագիրը։ Ղարաբաղը որպես պետական ​​միավոր դադարում է գոյություն ունենալ, և արդեն բանակցություններ են տարվում թե՛ զինված ուժերի, թե՛ վարչական ապարատի ապամոնտաժման և տարբեր տնտեսվարող սուբյեկտների՝ Ադրբեջանի իշխանություններին հանձնելու շուրջ։

Ադրբեջանն արդեն ակտիվորեն յուրացնում է այս տարածքը և ինտեգրում իր պետական ​​համակարգին։ Մենք տեսնում ենք տեղի բնակչության զանգվածային արտագաղթը Ղարաբաղից դեպի Հայաստանի տարածք։ Ադրբեջանի իշխանությունների կողմից տրված խոստումները, նույնիսկ հումանիտար օգնության տրամադրման հիմքով, չեն համոզում տեղի բնակչությանը, որ նրանք կարող են ապրել ադրբեջանական պետության կազմում։ Շատ դժվար է պատկերացնել, որ այսքան տարվա հակամարտությունից ու թշնամությունից հետո հայերը կարող են խաղաղ ճանապարհով ինտեգրվել Ադրբեջանի կազմում։

- Վերջին շրջանում հայկական կողմը շատ կոշտ մեղադրանքներ է հնչեցնել Ռուսաստանի և ռուս խաղաղապահների հասցեին։ Բնակչությունը նույնպես ընդհանուր առմամբ ավելի վճռական գործողություններ էր ակնկալում Ռուսաստանից էսկալացիայի ժամանակ։ Ինչպե՞ս կգնահատեք Ռուսաստանի դիրքորոշումը։

- Ռուսաստանի գործողությունները թելադրված են առաջին հերթին ռուսական պետական ​​շահերով և այն հնարավորություններով, որոնք այժմ ունի Ռուսաստանի ղեկավարությունը։ Բայց պատկերացնել, որ երկու հազար ռուս խաղաղապահները, որոնք զինված են թեթեւ հրետանային զենքերով, կհաղթեն վաթսուն հազարանոց ադրբեջանական բանակին, որը զինված է ծանր զինատեսակներով և լիովին հագեցած է, պարզ է, որ դա անհնար էր։

Խաղաղապահների խնդիրն է դիտարկել և տարանջատել կողմերին, բայց ոչ կռվել այդ կողմերի հետ: Ադրբեջանը նույնպես մեծ պահանջներ ուներ խաղաղապահների հանդեպ, որոնք  չապահովեցին Ղարաբաղի պաշտպանության բանակի զինաթափումը ։ Այս դեպքում խաղաղապահները նույնպես ոստիկանական գործառույթ չեն ունեցել, և դա նրանց մանդատի մեջ չի եղել։ Եվ, ի դեպ, այս մանդատը այդպես էլ չի հաստատվել։ Ուստի` ռուս խաղաղապահներն ունեին շատ սահմանափակ իրավունքներ, և ավելի շատ  հույս կար, որ հնարավոր կլինի փոխշահավետ փոխգործակցություն հաստատել հակամարտող կողմերի հետ։ Սա չստացվեց:

Այն, որ խաղաղապահներն այժմ ապահովում են խաղաղ բնակչության տարհանումը Ղարաբաղի ողջ տարածքից, նրանց մեծ արժանիքն է։ Հասկանալի է, որ Ռուսաստանը հնարավորություն չուներ միջամտելու և կռվելու Ադրբեջանի հետ՝ ունենալով ուկրաինական ճակատ, կռվելով փաստացիորեն ողջ ագրեսիվ Արևմուտքի դեմ։ Բայց Ռուսաստանը կորցրեց նաեւ ռազմական միջամտության պատրվակը, քանի որ հայտարարություններ հնչեցին, թե Ղարաբաղը Ադրբեջանի կազմում է, եւ Հայաստանը դրա հետ կապ չունի։

Ուզում եմ հիշեցնել հարյուր տարի առաջվա պատմությունը՝ Հայաստանի Առաջին Հանրապետության աղետը։ Առաջին Հանրապետության վարչապետ Հովհաննես Քաջազնունին իր հուշերում գրել է, որ Առաջին Հանրապետության անկման մեղավորը ո՛չ ռուսներն էին, ո՛չ ամերիկացիները, ո՛չ ֆրանսիացիները, այլ` առաջին հերթին հենց իրենք՝ հայերը։ Կարծում եմ, որ այս աշխատանքը պետք է ներառվի Հայաստանի կրթական հաստատությունների ուսումնական ծրագրում:

- Ինչպե՞ս եք տեսնում Հայաստանի իշխանությունների գործողություններն ու հռետորաբանությունը էսկալացիայի օրերին։

- Նրանք խնդրից մեկուսացվեցին։ Ասացին, որ սա ռուսների գործն է։ Ռուսներն ամեն ինչ պետք է ապահովեն, իսկ իրենք այս ամենի հետ կապ չունեն։ Եվ այստեղ մենք տեսնում ենք նախկին հայկական գաղափարախոսության ճգնաժամը, որը երեսուն տարիների ընթացքում եղել է պետական ​​քաղաքականության հիմքում։ Դա միասնական Հայաստանի գաղափարն է: Իզուր չէ, որ հայկական զինանշանի վրա պատկերված են հայկական չորս թագավորությունների խորհրդանիշները։ Դրանցից մեկը Ղարաբաղն է։ Իսկ հայկական քաղաքականությունը միշտ հիմնված է եղել եռամիասնության վրա՝ Սփյուռք, Ղարաբաղ և Հայաստանի Հանրապետություն։

Հիմա, երբ Հայաստանի Հանրապետությունը հայտարարում է, որ Ղարաբաղն իրեն չի վերաբերում, և որ դա ռուսների խնդիրն է, նշանակում է, որ նախկինում բոլոր գաղափարախոսությունները մի կողմ են նետված։ Եվ կարելի է ակնկալել, որ կլինի Սահմանադրության վերանայում, որտեղ ամրագրված է այդ սկզբունքը, կվերանայվեն նաև պետական ​​խորհրդանիշները, քանի որ հակառակ դեպքում Հայաստանը չի կարողանա կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ և խաղաղ պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ։

- Վերջին շրջանում հայ-ռուսական հարաբերությունները շատ են սրվել։ Ի՞նչ հեռանկարներ եք տեսնում իրավիճակի զարգացման համար։

- Մեր հարաբերությունները ծանր ճգնաժամ են ապրում։ Այժմ դրանք ​​գտնվում են իրենց գագաթնակետում. հարաբերությունները ճամփաբաժանի վրա են: Հայաստանը ընտրության առջեւ է: Ըստ ամենայնի` Հայաստան ժամանած ամերիկացի քաղաքական գործիչների խումբը երկրի ղեկավարության հետ խորհրդակցություններ է անց կացնում և որոշում Հայաստանի հետագա քաղաքականությունը։ Ճամփաբաժանն  այստեղ միանգամայն ակնհայտ է: Եթե ​​Հայաստանի ղեկավարությունը հայտարարի, որ Ռուսաստանը չի կատարում իր պարտավորությունները, ՀԱՊԿ-ն անվտանգության արդյունավետ կառույց չէ, նշանակում է, որ նա կփնտրի անվտանգության այլ համակարգ։ Ըստ ամենայնի` մեր ամերիկացի գործընկերները եկել են այլընտրանք առաջարկելու։

- Վերջերս Ալիեւը հանդիպել է Էրդողանի հետ, շուտով սպասվում է նաեւ Փաշինյանի հանդիպումը Ալիեւի հետ։ Ի՞նչ սպասել այդ հանդիպումներից:

-Կարելի է ակնկալել, որ Ադրբեջանը կշարունակի իր հարձակողական քաղաքականությունը։ Նրանք իրենց վերահսկողությունը կհաստատեն ողջ Ղարաբաղի վրա, որից հետո կհասնեն ռուսական խաղաղապահ կոնտինգենտի դուրսբերմանը, որն այնտեղ, ըստ էության, Ադրբեջանի ճանաչված տարածքներում այլեւս անելիք չի ունենա։ Եվ հետո կշարունակվի Հայաստանի վրա հարձակողական քաղաքականությունը։ Առաջին նպատակը` Զանգեզուրի միջանցքն է։ Սա ընդհանուր նպատակ է Թուրքիայի և Ադրբեջանի համար, իսկ հետո արդեն կգործեն ըստ իրավիճակի։ Այն, որ անընդհատ հնչում է Արեւմտյան Ադրբեջանի եւ փախստականների թեմաները, որոնք վտարվել են Հայաստանում իրենց բնակության վայրերից եւ պետք է վերադառնան, այս ամենն առկա է։

- Հայաստանի սահմաններին զորքերի կուտակում կա: Առաջիկայում ռազմական ներխուժման վտանգ կա՞։

- Մոտ ապագայում դա քիչ հավանական է։ Նրանք պետք է մարսեն Ղարաբաղի ողջ տարածքը, իսկ հետո հասնեն ռուս խաղաղապահների դուրսբերմանը։ Եվ հետո նոր անցնեն հետագա գործողություններին: Դժվար է պատկերացնել, որ նրանք հիմա հարձակում կսկսեն Սյունիքի վրա։ Բայց ոչ այդքան հեռավոր հեռանկարում շատ հավանական է, հատկապես, եթե Ռուսաստանի հետ ռազմական կապերը խզվեն, և Հայաստանը պահանջի դուրս բերել ռուսական ռազմաբազան: Թե ինչ երաշխիքներ կստանան նոր ռազմական դաշնակիցներից և որքանով դրանք արդյունավետ կլինեն, կորոշի հայոց պետականության հետագա ճակատագիրը։

- Ղարաբաղի շուրջ իրավիճակը Հայաստանի ներսում անհնազանդությունների ու ցույցերի ալիք է բարձրացրել։  Ցուցարարները պահանջում են Փաշինյանի հրաժարականը: Որքանո՞վ է սա իրատեսական, և արդյո՞ք  կարող է իրավիճակ փոխվել, եթե գա նոր իշխանություն։

-Ընդդիմությունը շարունակում է մասնատված մնալ։ Կա վարկած, որ ընդդիմությունը չի ձգտում իշխանության, քանի որ Փաշինյանին փոխարինողները ստիպված են լինելու կատարել խաղաղության պայմանագրերի պայմանները և պատասխանատվություն ստանձնել Ղարաբաղի հանձնման համար։ Ակնհայտ է նաեւ, որ Ադրբեջանի հետ կրկին պատերազմելն անհնար է։ Ուստի` Փաշինյանն այստեղ ունի իր իշխանությունը պահպանելու բոլոր հնարավորությունները։

 

Զրուցեց Զարուհի Բաբուխանյանը



Համեմատե'ք Սրբազանի հայերենն ու միտքը Փաշինյանինի հետ, ամեն ինչ պարզ կլինի. բանաստեղծԴիմում ես, Պետրոս, ՔԿՀ պետին, գալիս ես այստեղ հարցազրույցի ինձ հետ և հետո առանց մոնտաժի ցուցադրում ես Հ1-ի եթերում. Արմեն ԱշոտյանՄայիսի 26-ին կլինի մեծ հանրահավաք (տեսանյութ)Այս պահին 176 դասախոսներ պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը. Հայտարարությունը բաց է, ցանկը համալրվում էՆիկոլ Փաշինյանը պետք է հեռացվի, միասնական թեկնածուն պետք է լինի Բագրատ Սրբազանը․ Սուրեն ՍուրենյանցՀենրիխ Մխիթարյանը բարձրաձայնել է Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքկան ղեկավարության մասինՍկսած ինձնից, որևէ մեկը այս շարժման մեջ նյութական ակնկալիք չի կարող ունենալ. Բագրատ Սրբազան (տեսանյութ)ՀՀ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ Կիրանցում են«Տմբլաչի Խաչանը» գտնում է, որ ՀՀ գործող վարչապետը պետք է հեռանա. Արշավիր Ղարամյանը՝ նախկին դատախազինԲագրատ Սրբազանն առավելագույնս համապատասխանում է վարչապետի թեկնածուի պահանջներին. Խոսրով ՀարությունյանԱյս պահին մեր ժողովրդի գոյության հարցն է դրված. Սրբազանի հանդիպումը քաղաքական ուժերի հետ շարունակվում է փակ ձեւաչափովԿիրանցի կանայք արտասվում են... նրանք դեմ են ապօրինի սահմանազատման գործընթացին (տեսանյութ)Նոր մանրամասներ՝ Արարատի մարզում տեղի ունեցած հրազենի գործադրմամբ աղմկահարույց սպանության և սպանության փորձի դեպքիցԲագրատ Սրբազանի առաջնորդությունը կարողացավ քաղաքական ուժերի հակասությունները մի կողմ դնել․ Մեսրոպ ԱռաքելյանՀնարավոր է քննարկվի վարչապետի թեկնածուի հարցը. Բագրատ ՍրբազանԿիրանցի մոտ բողոքի ակցիայի երկու մասնակից ձերբակալվել է՝ թմրանյութ պահելու մեղադրանքովՏեղեկություններ կան, որ Փաշինյանը Կիրանց է գնացել` գյուղացիներին համոզելու. Բագրատ սրբազանԲագրատ Սրբազանը հավաք է անցկացնում քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ․ ուղիղԵրևանի մետրոպոլիտենն աշխատելու է արտակարգ ռեժիմով. հայտնի է պատճառըԱլեն Սիմոնյանը Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ քննարկել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերՕդի ջերմաստիճանը կնվազի ևս 2-3 աստիճանովԵրեխաները ո՛չ գրականություն կիմանան, ո՛չ՝ պատմություն, որը, ամենայն հավանականությամբ, մեր այսօրվա կառավարության նպատակն է. Փորձագետը նոր կրաթական փոփոխությունների մասին«Հրապարակ». Մարզպետն ասել է՝ պատ կդնենքԵրևանի Փոքր կենտրոնի որոշ փողոցներ մայիսի 19-ին փակ կլինեն«Փաստ». Ո՞վ է ստանձնել ոստիկանության ագրեսիվ վարքագծի «քավորությունը»«Ժողովուրդ». Հայտնի է ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի ընտանիքին պատկանող խանութի պայթյունի գործով կասկածյալի անունըԿիրանցում գումար են առաջարկել, մարդիկ մերժել են՝ ասելով, որ հայրենիքը գումարով վաճառող չեն. Դանիելյան (տեսանյութ)Փաշինյանը խարույկի շուրջ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազք մրցաշարի մասնակիցներին (լուսանկարներ)«Փաստ». Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին«Հրապարակ». Փաշինյանն անտրամադիր ու հյուծված տեսք է ունեցելՈվ է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժըԽարկովը գիշերային հարվածների պահին (Տեսանյութ)Օդի ջերմաստիճանը կնվազի ևս 2-3 աստիճանով«Կողմ եմ արտահայտվելու». Գեղամ Նազարյանը` հնարավոր իմպիչմենտին իր դիրքորոշման մասին. «Ժողովուրդ»Զելենսկու վարկանիշը զրոյանում էԼայնածավալ բողոքի ցույցերը Հայաստանում հոգեւոր ընդվզում են սատանիստների դեմ. ԲաղդասարովՀայաստանը կարճ ժամանակ անց վերածվելու է օտարերկրյա գործակալական ցանցի աշխատասենյակի. զգուշացումԱյգեկցու առեղծվածային հուշումը՝ մեր օրերի մասինԵթե որոշեն Վահագն Չախալյանի կալանքի հարց բարձրացնել, վստահ ենք՝ աջակիցների պակաս չի լինելու դատարանում. Մելիքյան«Նուբարաշեն» ՔԿՀ-ից ԱԺԲ-ական Վարուժան Ավետիսյանն անդրադարձել է Բագրատ սրբազանի վարչապետի թեկնածու առաջադրվելունՌԴ «Հյուսիս» բանակախումբը ազատագրել է Խարկովում` Վոլչանսկի մոտ գտնվող Ստարիցա բնակավայրըԳազատարն անցնում է Ադրբեջանի հսկողության տակ. Հայաստանն ընկնում է կախվածության մեջ ԱդրբեջանիցԱՄՆ-ում բացահայտել են, թե ինչ է սպասվում Զելենսկիին պատերազմից հետոՊայթյուն է որոտացել Սանկտ Պետերբուրգում կապի ռազմական ակադեմիայի մոտ (Տեսանյութ)Արդարադատության նախարարությունը` Նիկոլի պետական դավաճանության աջակի՞ցԱյս ամբողջ պրոցեսի գլխավոր հարցն ուրիշ է, սակայն ոչ ոք չի տիրապետում դրան. ՄանասյանՎահագն Չախալյանին մեղադրանք է առաջադրվելԲոլորն էլ` ընդդիմությունը եւ իշխանությունն էլ, ոչ ոք չի ասում, որ սահմանազատում պետք չէ. ՔեռյանՈ՞ր պարագայում անվստահություն կհայտնեն Փաշինյանին. ՔՊ-ականները խուսափում են պատասխանելՆիկոլին քիչ է մնացել. Վահագն Չախալյանի ուղերձը՝ ՁՊՎ-ից
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода