Փոխարժեք: $ , ,
Փաշինյանը փաստացի հայ ազգի թշնամին է ու այս ամենն արել է պայմանավորված. Էդուարդ Շարմազանով Օքսֆորդի բառարանը ընտրել է տարվա բառը Եթե ընդդիմադիրները միասնական չեն, ի՞նչ է իրենց նպատակը, կուսակցապաշտությո՞ւն. Հակոբ Այնթապլեան Նախկին նախագահական ինքնաթիռը դուրս է բերվել աերոդրոմից․ «Հետք» Թալին-Երևան ճանապարհին «Nissan»-ը կողաշրջվել և հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ 21-ամյա վարորդը հոսպիտալացվել է Վերջ պետք է դրվի երկիրը թալանելուն. Յակոբ Այնթապլեան Բացահայտվել է ամուսների կողմից առցանց եղանակով թմրամիջոցների ապօրինի հսկայածավալ շրջանառության և փողերի լվացման դեպք. Հայտնի է նրանց ինքնությունը Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ և մառախուղ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Այս բովանդակությամբ փաստաթղթի ստորագրումը մոռացության է տանում Արցախը․ Վարդան Օսկանյան «Վագների» զգալի ուժեր նոր կազմակերպչական ձևաչափով նորից Բախմուտում են (Տեսանյութ)

Որոշ մարդկանց թվում է՝ Արցախը մատաղ անելով` լավ են ապրելու. ԱՐՄԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Մշակութային

«Իրավունքը» զրուցել է Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրեն ԱՐՄԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ:

Պարոն Հարությունյան, այս պահին Արցախում ի՞նչ իրավիճակ է:

— Ծանր հոգեվիճակում ենք… Ուտելիք չկա: Այսօր ընդհանրապես հաց չկար: Տեսնենք` վաղն ինչ կլինի: Շատ բարդ, ճգնաժամային վիճակ է այստեղ: Նույնիսկ չեմ պատկերացնում՝ եթե մեր ընտանիքում նորածին լիներ, ինչ պետք է անեինք: Թե ինչպես ենք այս ամեն ինչին դիմանում, ես էլ եմ զարմանում:

— Արցախի նկատմամբ Հայաստանի վարած պետական քաղաքականության մասին ի՞նչ կասեք:

—Արցախին ամենավատ ձեւով դավաճանել են: Երբեւէ չեմ պատկերացրել, որ Հայաստանի Հանրապետությունն իր ղեկավարի բերանով մի օր կասեր, որ Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում: Ի վերջո, պետք է հասկանան, որ սա միայն Արցախի խնդիրը չէ...

— Այս իրավիճակում հայ–ռուսական սրված հարաբերություններն ինչպե՞ս կանդրադառնան իրավիճակի վրա:

Արդեն անդրադարձել է: Մենք դրա պտուղները քաղում ենք: Ռուսաստանի հետ վատացրել են հարաբերությունները: Պատմության ընթացքում երբեւէ Ռուսաստանը Հայաստանի հետ նման վատ հարաբերությունների մեջ չի եղել: Հայաստանի Հանրապետությունում շուտափույթ պետք է իշխանութուն փոխվի, որ գոնե Հայաստանը փրկվի: Ասում է (նկատի ունի Նիկոլ Փաշինյանին–հեղինակ)՝ ուզում ենք անկախ լինել: Չենք ուզում Ռուսաստանից կախված լինենք: Դա նորմալ է, որ ուզում է անկախ լինենք, բայց դա ասելով՝ դռներն է թակում Ամերիկայի, Ֆրանսիայի եւ այլն: Դա՞ է նրա անկախությունը, երբ ԱՄՆ–ի վստահված անձը Թուրքիան է: Չի հասկանո՞ւմ, որ ինչ որ կատարվի, Թուրքիայի միջոցով պետք է կատարվի: Այդ ի՞նչ ենք արել, որ Էրդողանը պետք է զանգի իրեն՝ Արցախի նախագահի ընտրությունների համար հաշվետվություն պահանջի: Այդ ի՞նչ փալաս եք դուք դարձել: Այդ նույն Էրդողանը վախենում էր զանգել Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին: Իսկ հիմա զանգում է…

—Այսինքն` Դուք կո՞ղմ եք հայ–ռուսական ռազմավարական հարաբերությունների ամրապնդմանն այս պահին:

— Իհարկե, կողմ եմ: Պետք է շարունակել: Չի կարելի հայ–ռուսական հարաբերությունները թշնամանքի վերածել: Ռուսաստանում շատ հայեր են ապրում: Հայաստանը, որ տնտեսական աճ է գրանցում, ո՞ւմ հաշվին է: Ի վերջո, պատերազմական իրավիճակից ելնելով՝ Ռուսաստանի բիզնես միջավայրը տեղափոխվել է Հայաստան եւ ահագին եկամուտներ է բերում երկրին: Ուզում են այդ ամեն ինչից կտրվե՞ն:

— Ինչպե՞ս եք վերաբերվում Ալեն Սիմոնյանի եւ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հեռահար քաղաքական բանավեճին:

— Ալեն Սիմոնյան կոչեցյալը թյուրիմացություն է: Ամոթ չի՞ Հայաստանին, որ Ազգային ժողովի նախագահը առանց մտածելու ինչ ուզում, ասում է: Հայաստանի էլիտան Ալեն Սիմոնյա՞նն է: Իսկ ինչ մնաց Զախարովայի հետ բանավեճին, նա շատ հաց ու պանիր պետք է ուտի, որ Զախարովային հասնի: Ես չեմ ասում, որ Ռուսաստանն ինչ անում է, ճիշտ է անում, իրենք էլ այս իրավիճակում սխալներ ունեն:

— Ըստ Ձեզ` ե՞րբ հայ–ռուսական հարաբերությունները սկսեցին վատանալ:

— Դա եղավ Արարատ Միրզոյանի շնորհիվ՝ մեր արտաքին քաղաքականության ձախողման հետեւանքով: Ում ձեռքից ուտում են, այդ ձեռքի մեջ էլ թքում են:

— Իսկ թատրոնում ի՞նչ իրավիճակ է:

— Անցյալ տարվա դեկտեմբերի 12–ից մինչեւ այսօր երեք նոր բեմադրություններ ենք արել: Մեկը մանկական ներկայացում էր: Այդ ներկայացումով անցյալ տարի դեկտեմբերի վերջին եղել ենք շրջաններում եւ Ստեփանակերտի բոլոր դպրոցների համար ենք խաղացել: Երեխաներին Ձմեռ պապիկը նվերներ է բաժանել: Այդ ժամանակ կարողացել ենք նվերների հարցը լուծել: Մարտի 27–ին՝ Թատրոնի միջազգային օրվա առթիվ, նոր բեմադրություն արեցինք՝ «Բակում կատաղած շուն կա»: Այդ օրը նաեւ թատրոնի 90–ամյակին նվիրված գրքի շնորհանդեսը եղավ: Օգոստոսին բեմադրեցինք Վահե Քաչայի համանուն վեպի հիման վրա «Գիշատիչների խնջույքը» ներկայացումը: Որտեղ նկարագրվում է օկուպացված Ֆրանսիան: Եվ այն, ինչ որ ներկայացվում է, շատ նման է մեր իրավիճակին՝ դատարկ խանութներ, ոչ մի բան չկա… Ամենուր կարիք եւ չքավորություն է: Եվ մարդիկ սնունդ հայթայթելու համար պետք է ֆաշիստների հետ համագործակցեն:

Մինչեւ ռազմական գործողությունների վերսկսելը կարողանո՞ւմ  էին դերասանները գալ աշխատանքի:

— Այս դժվար պայմաններում, երբ վառելիք, տրանսպորտ, լույս չկա (հովարային անջատումներ են) մարդիկ գիշերները հերթ էին կանգնում, առավոտյան գալիս էին աշխատանքի: Շատ բարդ իրավիճակում ենք: Ֆիզիկական գոյատեւման պայքարի եւ նաեւ հոգեբանական ծանր վիճակի մեջ ենք: Էլ չեմ ասում, որ թշնամին արդեն քաղաքում է եւ ուզում է մեզ ոչնչացնի: Դրանից բացի ներքին խնդիրները շատ–շատ են: Ու նաեւ մեր մեջքը, որը կոչվում է Հայաստանի Հանրապետություն, մեզ թիկունքից հարվածել է... Որոշ մարդկանց թվում է՝ մեզ մատաղ անելով` իրենք շատ լավ են ապրելու: Ժամանակն ամեն ինչ ցույց կտա…

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

 


Փաշինյանը փաստացի հայ ազգի թշնամին է ու այս ամենն արել է պայմանավորված. Էդուարդ ՇարմազանովՕքսֆորդի բառարանը ընտրել է տարվա բառըԵթե ընդդիմադիրները միասնական չեն, ի՞նչ է իրենց նպատակը, կուսակցապաշտությո՞ւն. Հակոբ ԱյնթապլեանՆախկին նախագահական ինքնաթիռը դուրս է բերվել աերոդրոմից․ «Հետք»Թալին-Երևան ճանապարհին «Nissan»-ը կողաշրջվել և հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ 21-ամյա վարորդը հոսպիտալացվել էՎերջ պետք է դրվի երկիրը թալանելուն. Յակոբ ԱյնթապլեանԲացահայտվել է ամուսների կողմից առցանց եղանակով թմրամիջոցների ապօրինի հսկայածավալ շրջանառության և փողերի լվացման դեպք. Հայտնի է նրանց ինքնությունըԱռանձին շրջաններում սպասվում են տեղումներ և մառախուղ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվիԱյս բովանդակությամբ փաստաթղթի ստորագրումը մոռացության է տանում Արցախը․ Վարդան Օսկանյան«Վագների» զգալի ուժեր նոր կազմակերպչական ձևաչափով նորից Բախմուտում են (Տեսանյութ)Մարդու իրավունքները Հայաստանում «մահացել են». ՀՀԿ ակցիան՝ ՄԻՊ գրասենյակի մոտԱվդիևկայի ճակատամարտը. Ռուսական ուժերը շարունակում են ակտիվ հարձակումը (Քարտեզ)Ամանորյա ամենահամեղ դեսերտ «Մանդարիններ ձյան վրա»Բրիտանիայում հիմա էլ դավադրություն է պատրաստվում վարչապետ Սունակի դեմ՝ Ջոնսոնին հետ բերելու համարԻԻՀ խորհրդարանը հավանություն է տվել տեղեկատվական անվտանգության ոլորտում ՌԴ-ի հետ համագործակցության օրինագծինԱրցախցին երկընտրանքի մեջ էր՝ մեռնել սեփական հողում, թե փրկվել․ Արցախի ՄԻՊՄիհրան Ծառուկյանը մшհացած պարուսույցի հետ ընթրել է օրեր առաջ.նա հրապարակել է լուսանկարը.starnews.amԿրեմլը մանրամասներ է հայտնել Պուտին-Նեթանյահու հեռախոսազրույցիցՈւկրաինական հակամարտությունը Ռուսաստանին ավելի ուժեղ է դարձրել. ԼավրովԱՐՑԱԽԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՈՒԺԵՐԻ ՈՒՂԵՐՁԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸՈւկրաինան, ի տարբերություն ՌԴ-ի, ապագա չունի. ՊուտինԱդրբեջանը Շուշիում ոչնչացնում է հայկական հետքըՀռոմի պապը ողջունել է հայ և ադրբեջանցի գերիներին ազատ արձակելու որոշումըՔանի ունենք քաղբանտարկյալներ, մենք նրանց հետ բանտարկված ենք. Տաթեւ ԱրցախԱրցախի ԱԺ-ն վճռակամ է պաշտպանելու հայ ժողովրդի հազարավոր հայորդիների արյունով ու քրտինքով իրացված իրավունքներն ու ազատությունը․ հայտարարություն1991-ին Արցախի անկախությանը «այո» քվեարկածներն ի՞նչ իմանային,որ տասնամյակներ անց Փաշինյանը նրանց հանձնելու է Ալիեւին. Էդուարդ ՇարմազանովԾաղկաձորի ռեստորաններից մեկում հրդեհ է բռնկվել․ կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրիցԽոշոր ավտովթար` Կոտայքի մարզում.կան զոհեր, տուժել է հայտնի էքստրասենսըԽարոշի չխաղալ, ոչ մի կուսակցական մուկ ու ձուկ չի պլստալու. Ովքեր են Փաշինյանի թիրախումԱպացույցներ` մահից հետո կյանքի գոյության մասինԳիտնականներն առաջին անգամ արձանագրել են, թե ինչ է ապրում մարդը մահից առաջ վերջին վայրկյաններինԻնչու ՔՊ-ն չընտրեց Հայկուհի Հարությունյանին եւ, թե ինչպես ընդդիմության թեկնածու Մանվել Բադալյանը դարձավ իշխանությունների ընտրյալը․ Հովիկ Աղազարյանը փակագծեր է բացում ՀՀ զինված ուժերի նվագախումբը 31 տարեկան էԵրբևիցե չէի պատկերացնում՝ մեր ժողովուրդը այսքան համերաշխ կընդունի Արցախի կորուստը․ Սենոր ՀասրաթյանԵթե Դուք ծնվել եք որևէ ամսի 10-ին, ապա իմացեք, որ դուք...Իրանը Ռուսաստանի հետ համաձայնագիր է պատրաստումՄոսկվայում կանցկացվի «Ռուսաստան-Հայաստան» առաջին հանրային ֆորումըՌԴ-ում ակտիվիստները դիմել են իշխանություններին՝ կոչ անելով մեդալ և բնակարան շնորհել աշակերտներին փրկած Օֆելյա ՄկրտչյանինՀայաստանն ու Թուրքիան մինչ օրս քայլեր չեն ձեռնարկել Անիի կամրջի վերականգնման ուղղությամբԵրբեք մի խմեք գիշերը մահճակալի կողքին դրված ջուրը․ ահա՝ ինչուԻ՞նչ պետք է լինի ամանորյա սեղանին, որպեսզի 2024 թվականը հաջողակ լինիՊուտինն ասել է՝ ինչից է կախված Ռուսաստանի ապագանԱշխատելու ենք տարածաշրջանում կայուն և արժանապատիվ խաղաղության համար. Բաքվում ԱՄՆ նորանշանակ դեսպանՍթեյք ընդամենը մի քանի րոպեում. Օրվա բաղադրատոմսԻնչ փոխարժեքներ են սահմանվել տարադրամի շուկայում դեկտեմբերի 10-ինԹուրքիան անում է հնարավորը, որպեսզի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության փաստաթուղթը ստորագրվի. ԱԳՆԱրևմուտքին երբեք չի հաջողվի ջախջախել Ռուսաստանին․ ՊուտինԴեկտեմբերը նման է դժոխքի այս երեք նշանների համարԳագիկ Սուրենյանը «ռոմանտիկ» գրառում է կատարելՆոր մանրամասներ բլոգերի վերաբերյալ

Հետևե՛ք -ին Youtube-ում`
$
Ամենադիտված
Ереван погода