Վահագն Չախալյանի դատը տեղի կունենա այսօր՝ ժամը՝ 22:30-ին Դիմում եմ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Պաշտոնը, աթոռը պարտվելու է նրան, ինչ անում ենք մենք, ակտի'վ եղեք, պայքարե'ք ճշմարտության համար (տեսանյութ) Դիմում ես, Պետրոս, ՔԿՀ պետին, գալիս ես այստեղ հարցազրույցի ինձ հետ և հետո առանց մոնտաժի ցուցադրում ես Հ1-ի եթերում. Արմեն Աշոտյան Մայիսի 26-ին կլինի մեծ հանրահավաք (տեսանյութ) Այս պահին 176 դասախոսներ պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը. Հայտարարությունը բաց է, ցանկը համալրվում է Նիկոլ Փաշինյանը պետք է հեռացվի, միասնական թեկնածուն պետք է լինի Բագրատ Սրբազանը․ Սուրեն Սուրենյանց Հենրիխ Մխիթարյանը բարձրաձայնել է Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքկան ղեկավարության մասին Սկսած ինձնից, որևէ մեկը այս շարժման մեջ նյութական ակնկալիք չի կարող ունենալ. Բագրատ Սրբազան (տեսանյութ) ՀՀ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ Կիրանցում են

Արցախյան հարցը ՌԴ-Ադրբեջան-Արցախ հարթություն անցավ. Հայաստանի` խաղից դուրս մնաց

Վերլուծություն

Ադր­բե­ջա­նում լռված-մնա­ցած ռու­սա­կան հու­մա­նի­տար օգ­նութ­յան բեռ­նա­տա­րը նախօրեին վեր­ջա­պես Ակ­նա­յի հատ­վա­ծում հա­տեց Ար­ցա­խի սահ­մանն ու քիչ անց հա­սավ Ս­տե­փա­նա­կերտ: Ա­պա Աս­կե­րա­նի քա­ղա­քա­պետ Հայկ Շա­միր­յա­նը հաս­տա­տե­լով լու­րը, նաեւ տե­ղե­կաց­րեց, որ թեեւ «Տանկ» հու­շա­կո­թո­ղի մոտ հա­վաք­ված ար­ցախ­ցի­նե­րի ոչ մեծ խում­բը սկզբում ընդվ­զում էր, բայց հե­տո, թե­րեւս ար­ցախ­յան իշ­խա­նութ­յուն­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի «բա­ցատ­րա­կան աշ­խա­տան­քի» արդ­յուն­քում հա­մա­ձայ­նութ­յան են ե­կել՝ բա­ցե­լով ճա­նա­պար­հը:

ՄԻՋԱՆԿՅԱԼ ԼՈՒԾՈՒՄ

Ի­հար­կե, սա դեռ չի նշա­նա­կում, որ Ակ­նա­յի ճա­նա­պար­հը լիո­վին բաց է, այ­սինքն, ի­րա­վա­սու ցան­կա­ցած բեռ­նա­տար կա­րող է այն հա­տել: Ըստ այդմ, նաեւ դեռ վաղ է ա­սել, որ կհա­ջոր­դի նույն սկզբուն­քով Լա­չի­նի մի­ջանց­քի վե­րա­գոր­ծար­կու­մը: Սա­կայն փաս­տը, որ ա­ռա­ջին բեռ­նա­տա­րը հա­տեց սահ­մա­նը, ար­դեն իսկ ո­րո­շա­կի եզ­րա­հան­գում­նե­րի տե­ղիք տա­լիս է:

­Մինչ այդ, նկա­տենք, որ այդ­պես էլ հստակ բա­ցատ­րություն չի հնչում, թե որն է Ակ­նա­յի ճա­նա­պար­հը փակ պա­հե­լու ի­մաս­տը: Տե­սա­կե­տը, թե դա ա­զե­րի­նե­րին «ոտ­քի տեղ կտա», եւ նրանք աս­տի­ճա­նա­բար կներ­խու­ժեն Ար­ցախ, քննա­դա­տութ­յան չի դի­մա­նում: Այն պարզ պատ­ճա­ռով, որ ներ­կա­յիս ու­ժա­յին հա­րա­բե­րութ­յան պա­րա­գա­յում ա­զե­րի­ներն ա­ռանց ար­ցախ­ցի­նե­րի պի­կետ­նե­րին նա­յե­լու էլ կա­րող են ոչ թե միայն Ակ­նա­յի ճա­նա­պար­հով, այլ ցան­կա­ցած հատ­վա­ծից, այդ թվում՝ Լա­չի­նի մի­ջանց­քից մտնել Ար­ցախ: Հա­մե­նայն­դեպս, խան­գա­րո­ղը ար­ցախ­յան էա­պես թու­լա­ցած բա­նա­կը, ա­ռա­վել եւս՝ Նի­կո­լը չի լի­նի: Եվ որ չեն մտնում, բո­լորն են հաս­կա­նում, որ կա մեկ ար­գե­լա­կող գոր­ծոն՝ ռուս խա­ղա­ղա­պահ­նե­րը, ա­վե­լի կոնկ­րետ՝ Ար­ցա­խում ՌԴ–ի ռազ­մա­կան ներ­կա­յութ­յան փաս­տը: Այդ նույն խա­ղա­ղա­պահ­նե­րը, ե­թե լիար­ժեք գոր­ծարկ­վի, կանգ­նե­լու են ինչ­պես Լա­չի­նի, այն­պես էլ Ակ­նա­յի հատ­վա­ծում: Իսկ ե­թե հան­կարծ չկանգ­նեն, ա­պա տար­բե­րութ­յուն չկա, կրկնենք, ինչ­պես Լա­չի­նից, այն­պես էլ՝ Ակ­նա­յից եւ ցան­կա­ցած այլ ուղ­ղութ­յու­նից ա­զե­րի­նե­րը կմտնեն Ար­ցախ:

Այս ի­րա­վի­ճա­կում, մեկ այլ հարց կա. իսկ Բաք­վին ի­րա­կա­նում պե՞տք էր, որ Ակ­նա­յի ճա­նա­պար­հը գոր­ծարկ­վեր եւ, ինչ­պես ի­րենք են խոս­տա­ցել, զու­գա­հեռ վե­րա­գոր­ծարկ­վի նաեւ Լա­չի­նի մի­ջանց­քը. դա նրանց ի՞նչ է տա­լու: Մեծ հաշ­վով, դա Բաք­վի հա­մար ան­ցան­կա­լի սցե­նար­նե­րից է: Տե­ւա­կան ժա­մա­նակ Լա­չի­նի մի­ջանց­քը փակ պա­հե­լը Բաք­վի հա­մար ու­ներ մեկ էա­կան ի­մաստ. հաս­նել սո­վի մի­ջո­ցով Ար­ցա­խի հա­յա­թափ­մա­նը, որն էլ նույ­նիսկ մե­խա­նի­կո­րեն կտա­ներ խա­ղա­ղա­պահ­նե­րի դուրս բե­րե­լուն: Բայց երբ սկսի աշ­խա­տել Ակ­նա­յի ու­ղին, ի­րենք էլ, ել­նե­լով պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յու­նից, վե­րա­բա­ցեն Լա­չի­նը, ա­պա խա­ղա­ղա­պահ­նե­րին հե­ռաց­նե­լու այդ ամ­բողջ ծրա­գի­րը ջուրն է լցվում: Կարճ ա­սած, դեռ վաղ է ա­սել, որ ռու­սա­կան այս մեկ ավ­տո­մե­քե­նա­յի մուտ­քից հե­տո ան­գամ Բա­քուն կգնա ճա­նա­պարհ­նե­րի գոր­ծարկ­ման մոս­կով­յան սցե­նա­րին, թեեւ կրկնենք, այս մեկ դեպ­քը եզ­րա­կա­ցութ­յուն­նե­րի տե­ղիք տա­լիս է:

Այս­պես, Բա­քուն եր­կու օր շա­րու­նակ ցույց էր տա­լիս, որ ան­գամ այս մե­քե­նան չի պատ­րաստ­վում թող­նել, թե­րեւս նա­խա­դեպ չստեղ­ծե­լու հա­մար: Փո­խա­րե­նը բո­լոր ջան­քե­րով ցույց էր տա­լիս, որ պատ­րաստ­վում է գնալ ամ­բող­ջա­կան խնդրի ու­ժա­յին լուծ­ման: Բայց ա­հա, թե­րեւս այս ըն­թաց­քում շա­րու­նակ­վող կու­լի­սա­յին բա­նակ­ցութ­յուն­նե­րից հե­տո, Բա­քուն ցույց տվեց, որ հետ է քաշ­վում: Սա­կայն Ադր­բե­ջա­նի ԱԳՆ–ի հայ­տա­րա­րութ­յու­նը, ո­րը չու­շա­ցավ, հու­շում է, որ, ըստ ա­մե­նայ­նի, կա ոչ թե վերջ­նա­կան, այլ՝ մի­ջանկ­յալ լու­ծում: Այս­պես, ըստ այդ հայ­տա­րա­րութ­յան. «Ադր­բե­ջա­նը հա­մա­ձայ­նել է այս եր­կու ճա­նա­պարհ­նե­րի միա­ժա­մա­նակ­յա օգ­տա­գործ­մա­նը՝ ԿԽՄԿ–ի միջ­նոր­դութ­յամբ։ Մենք եւս մեկ ան­գամ հայ­տա­րա­րում ենք, որ ադր­բե­ջա­նա­կան կող­մը պատ­րաստ է «Աղ­դամ–­Խան­քեն­դի» (Ակ­նա–Ս­տե­փա­նա­կերտ– Հեղ.) ճա­նա­պար­հին զու­գա­հեռ ԿԽՄԿ–ի միջ­նոր­դութ­յամբ ապ­րանք­նե­րի փո­խադր­ման հա­մար պայ­ման­ներ ստեղ­ծել Լա­չի­նի սահ­մա­նա­յին ան­ցա­կե­տում՝ սահ­մա­նա­յին եւ մաք­սա­յին ըն­թա­ցա­կար­գե­րի պահ­պան­մամբ»: Այ­սինքն, ճա­նա­պարհ­նե­րը բաց­վում են միայն Կար­միր խա­չի միջ­նոր­դութ­յամբ մար­դա–բեռ­նա­փո­խադ­րում­նե­րի հա­մար, ո­րը, բնա­կա­նա­բար, դեռ չի նշա­նա­կում ա­զատ տե­ղա­շարժ, ին­չը սահ­ման­ված էր նո­յեմ­բե­րի 9–ի ե­ռա­կողմ հա­մա­ձայ­նագ­րով: Բայց ան­գամ սա կա­րող է շատ հե­ռուն տա­նող, շրջա­դար­ձա­յին ի­րա­վի­ճակ դառ­նալ:

ՀԱՅԱՍՏԱՆԸ՝ ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ

­Նախ հիմ­նա­կան փաս­տե­րից մե­կը: Թե­կու­զեւ այս տար­բե­րա­կով, բայց հու­մա­նի­տար բեռ­նե­րի մուտ­քը, այն էլ՝ ձմռան շե­մին էա­կան նշա­նա­կութ­յուն ու­նի Ար­ցա­խի հա­մար: Հի­շեց­նենք, մի պահ բա­նը հա­սավ նրան, որ նախ­կին նա­խա­գահ Ա­րա­յիկ Հա­րութ­յուն­յանն ար­դեն սկսել էր սո­ցիա­լա­կան վի­ճա­կի պատ­ճա­ռա­բան­մամբ խո­սել ար­ցա­խա­հա­յութ­յան տար­հան­ման մա­սին՝ «է­վա­կո­ւա­ցիա­յի» ան­վան տակ, եւ այդ պա­հին նե­րար­ցախ­յան հու­դա­ներն ա­մեն կերպ սրում էին Ակ­նա­յի ճա­նա­պար­հով ո­րե­ւէ բեռ չթող­նե­լու գա­ղա­փա­րը՝ դրա­նով բա­ցա­ռե­լով նաեւ Լա­չի­նի մի­ջանց­քի գոր­ծարկ­ման ո­րե­ւէ տար­բե­րակ: Սա­կայն ներ­կա սցե­նա­րով, ե­թե ի­հար­կե այն ռեալ աշ­խա­տի, Ար­ցա­խը պաու­զա­յի հնա­րա­վո­րութ­յուն է ստա­նում, որն այս պա­հին կանգ­նեց­նում է ար­ցա­խա­հա­յութ­յան հե­ռա­նա­լու այդ ծրա­գի­րը: Սա չի նշա­նա­կում, որ այդ վտանգն առ­հա­սա­րակ օ­րա­կար­գից դուրս ե­կավ, ո՛չ, դրա հա­մար դեռ եր­կար ճա­նա­պարհ անց­նել է պետք: Բայց այն, որ հենց այս պա­հին առ­կա հա­յա­թափ­ման ռեալ վտան­գը կա­րող է մեղմ­վել, դա ար­դեն շատ մեծ բան է:

Ու գա­լիս ենք հա­ջորդ հար­ցին. ին­չո՞ւ Բա­քուն դրան գնաց, ե­թե ի­հար­կե՝ սե­փա­կան ԱԳՆ–ի ա­սած­նե­րից մի կես ժա­մից չհրա­ժար­վի: Այն, որ նման բան պայ­մա­նա­վոր­վե­լու հա­մար պետք էր ե­րեք կող­մի՝ Ար­ցա­խի, ՌԴ–ի եւ Ադր­բե­ջա­նի հա­մա­ձայ­նութ­յու­նը, ե­րե­ւի հաս­կա­նա­լի է: Եվ փաս­տը, որ նա­խա­դե­պա­յին մե­քե­նան մտավ Ար­ցախ, հաս­տա­տում է հե­տեւ­յա­լը, որ այդ ե­րեք կող­մե­րի մի­ջեւ կու­լո­ւա­րա­յին բա­նակ­ցութ­յուն­ներ, ա­վե­լին՝ արդ­յու­նա­վետ բա­նակ­ցութ­յուն­ներ ե­ղել են: Ու գա­լիս ենք գլխա­վո­րին. սա կա­րող է հիմք դառ­նալ, որ, առ­հա­սա­րակ, Ար­ցա­խի հետ կապ­ված հե­տա­գա բա­նակ­ցութ­յուն­նե­րը եւս տե­ղա­փոխ­վեն այդ ե­ռա­կողմ հար­թութ­յուն՝ ար­ցախ­յան գոր­ծըն­թա­ցից Հա­յաս­տա­նին լիո­վին դուրս մղե­լով:

ԵՌԱԿՈՂՄ ՀԱՐԹԱԿ

­Թե աս­վածն ինչ է նշա­նա­կում, հար­ցի մի կողմն է: Սա­կայն նաեւ հաս­կա­նալ է պետք, թե Բա­քուն ին­չո՞ւ պետք է գնար այդ ուղ­ղութ­յամբ: Թե­րեւս, այս հար­ցի պա­տաս­խա­նը եւս աչ­քի ա­ռաջ է, եւ ժա­մա­նա­կին այս մա­սին խո­սե­լու ա­ռիթ­ներ ու­նե­ցել ենք: Գ­լո­բալ տե­սանկ­յու­նից Ադր­բե­ջա­նի հա­մար խնդիրն այն էր, որ այն պա­րա­գա­յում, երբ Ար­ցա­խում ռու­սա­կան զորքն է, իսկ Հա­յաս­տա­նը հետ է քաշ­վում գոր­ծըն­թա­ցից, ա­պա Բա­քուն ար­դեն ստիպ­ված է ար­ցախ­յան հար­ցում ո­ւղի­ղ գործ ու­նե­նալ Մոսկ­վա­յի հետ: Ընդ ո­րում, Ադր­բե­ջանն այս ի­րա­վի­ճա­կում ու­ներ եւ ու­նի եր­կու տար­բե­րակ. գնալ ու­ղիղ հա­կա­մար­տութ­յան՝ աչ­քի ա­ռաջ ու­նե­նա­լով ռու­սա­կան զոր­քե­րը ոչ միայն Ար­ցա­խում են, այլ նաեւ իր հյու­սի­սա­յին սահ­ման­նե­րին եւ Կաս­պից ծո­վում: Եվ երկ­րոր­դը՝ գնալ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րի, բնա­կա­նա­բար, փոր­ձե­լով հնա­րա­վոր տար­բե­րակ­նե­րից ա­ռա­վե­լա­գույ­նը ստա­նալ: Ռու­սաս­տանն իր հեր­թին ներ­կա ի­րա­վի­ճա­կում, երբ Նի­կոլն Ար­ցա­խը ճա­նա­չեց Ադր­բե­ջա­նի մաս, իր հեր­թին ու­ներ նման եր­կընտ­րանք: Հե­ռա­նալ Ար­ցա­խից, որն իր հա­մար կնշա­նա­կեր, որ ա­մե­նա­մոտ ա­պա­գա­յում ողջ հա­րավ­կով­կաս­յան տա­րա­ծաշր­ջա­նից զոր­քե­րը հա­նե­լու գեր­ռիս­կի ա­ռաջ է կանգ­նե­լու: Երկ­րոր­դը. ա­մեն գնով զոր­քե­րը թող­նել Ար­ցա­խում, ո­րի հա­մար նվա­զա­գույն պայ­ման է, որ ար­ցա­խա­հա­յութ­յունն այն­տեղ մնա:

­Վեր­ջա­պես, նույն եր­կընտ­րանքն Ար­ցա­խի հա­մար է. հե­ռա­նալ հայ­րե­նի հո­ղից, կամ երկ­րոր­դը՝ հեն­վել այն փաս­տի վրա, որ մնա­լու հա­մար ու­նի ՌԴ–ի հետ հա­մա­պա­տաս­խա­նող շահ: Ե­րե­քի հա­մար էլ նա­խընտ­րե­լին երկ­րորդ տար­բե­րակն է, իսկ դա են­թադ­րում է կոմպ­րո­միս: Ար­ցա­խի հա­մար ե­րա­զանք­նե­րի տար­բե­րակ չէ՞. միան­շա­նակ: Բայց այս վի­ճա­կում չհայտն­վե­լու ա­մար պետք է որ Հա­յաս­տա­նում Նի­կոլ չլի­ներ, իսկ Ար­ցա­խում՝ Ա­րա­յիկ:

Ընդ ո­րում, այդ կոմպ­րո­մի­սը միան­գա­մայն ա­նըն­դու­նե­լի է նաեւ Բաք­վի հա­մար: Բայց, ինչ­պես քա­նիցս ներ­կա­յաց­րել ենք, այս ըն­թաց­քում Մոսկ­վան կու­լո­ւա­րա­յին քննար­կում­նե­րում Բաք­վին մի քա­նի հնա­րա­վոր հե­ռան­կար է ներ­կա­յաց­րել: Նախ, որ ծայ­րա­հեղ դեպ­քում կգնա Ար­ցա­խի օ­դա­յին մա­տա­կա­րա­րում­նե­րի ուղ­ղութ­յամբ: Այդ ըն­թաց­քում ցույց է տվել, որ միայն նո­յեմ­բե­րի 9–ի հիմ­քի վրա չէ, որ Ար­ցա­խում զոր­քե­րը կպա­հի: Շատ ա­վե­լի ծան­րակ­շիռ հիմք կդառ­նա, ե­թե Մոսկ­վան սկսի խո­սել զոր­քե­րը ար­ցա­խա­հա­յութ­յա­նը ցե­ղաս­պան­վե­լուց պաշտ­պա­նե­լու հա­մար պա­հե­լու, Ար­ցա­խի ռու­սա­կան տար­րին օգ­նե­լու հա­մար, կա­րող է սկսել նաեւ ար­ցա­խա­հա­յութ­յա­նը ռու­սա­կան անձ­նագ­րեր տրա­մադ­րե­լու գոր­ծըն­թաց, իսկ Ադր­բե­ջա­նի հար­ձակ­ման դեպ­քում միշտ էլ կա աբ­խա­զա­կան կամ օ­սե­թա­կան սցե­նար­նե­րով ա­ռաջ­նորդ­վե­լու տար­բե­րա­կը: Կարճ ա­սած, որ ոչ մի դեպ­քում զոր­քե­րը չի հա­նե­լու, եւ ե­թե Բա­քուն կա­րող է, թող պար­տադ­րի դա ա­նել: Ընդ ո­րում, որ բան չի տա նաեւ, ե­թե Ադր­բե­ջա­նը ո­րո­շի հար­ձակ­վել Հա­յաս­տա­նի վրա, իսկ Նի­կո­լը չդի­մադ­րի: Այդ դեպ­քում մի­գու­ցե ա­վե­լի վատ լի­նի, քա­նի որ գոր­ծին խառն­վում է նաեւ Ի­րա­նը, ո­րի հա­մար Ս­յու­նի­քը կեն­սա­կան նշա­նա­կութ­յան «կար­միր գիծ» է, ու դեռ հարց է՝ Թուր­քիան կկա­րո­ղա­նա՞ օգ­նել:

Այս ըն­թաց­քում Բա­քուն, ճիշտ է, նաեւ ԱՄՆ–ից օգ­նութ­յան խոս­տում­նե­րի մա­սին մե­սիջ­ներ ստա­ցավ: Սա­կայն Ա­լիեւն այն միա­միտ մա՞րդն է, որ գնա Զե­լենս­կու ճա­նա­պար­հով. հա­զիվ թե: Արդ­յուն­քում, պայ­մա­նա­վոր­վե­լու տար­բե­րա­կը Ա­լիե­ւի հա­մար եւս սկսում է դառ­նալ ըն­դու­նե­լի: Ա­ռա­վել եւս, որ այդ ֆո­նին բո­լոր կող­մե­րից, այդ թվում՝ Ի­րա­նից ստա­նում է բաց հա­ղոր­դագ­րութ­յու­ններ, ո­րոնք Ար­ցա­խը ճա­նա­չում են Ադր­բե­ջա­նի կազ­մում:

Ի­հար­կե, Ար­ցախ ռու­սա­կան մեկ բեռ­նա­տա­րի մուտ­քը դեռ չի նշա­նա­կում կոմպ­րո­միս: Բայց դա նշա­նա­կում է, որ կա բա­նակ­ցա­յին հա­թակ, ո­րը թե­կու­զեւ լի­նե­լով կու­լո­ւա­րա­յին, այ­նո­ւա­մե­նայ­նիվ, մեկ էա­կան ա­ռա­վե­լութ­յուն ու­նի. ու­ժի գոր­ծոնն այս­տեղ Ադր­բե­ջա­նի հա­մար վտան­գա­վոր է, եւ ձեռն­տու է գոր­ծել տրա­մա­բա­նութ­յան շրջա­նակ­նե­րում:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 



Վահագն Չախալյանի դատը տեղի կունենա այսօր՝ ժամը՝ 22:30-ինԴիմում եմ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Պաշտոնը, աթոռը պարտվելու է նրան, ինչ անում ենք մենք, ակտի'վ եղեք, պայքարե'ք ճշմարտության համար (տեսանյութ)Համեմատե'ք Սրբազանի հայերենն ու միտքը Փաշինյանինի հետ, ամեն ինչ պարզ կլինի. բանաստեղծԴիմում ես, Պետրոս, ՔԿՀ պետին, գալիս ես այստեղ հարցազրույցի ինձ հետ և հետո առանց մոնտաժի ցուցադրում ես Հ1-ի եթերում. Արմեն ԱշոտյանՄայիսի 26-ին կլինի մեծ հանրահավաք (տեսանյութ)Այս պահին 176 դասախոսներ պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը. Հայտարարությունը բաց է, ցանկը համալրվում էՆիկոլ Փաշինյանը պետք է հեռացվի, միասնական թեկնածուն պետք է լինի Բագրատ Սրբազանը․ Սուրեն ՍուրենյանցՀենրիխ Մխիթարյանը բարձրաձայնել է Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքկան ղեկավարության մասինՍկսած ինձնից, որևէ մեկը այս շարժման մեջ նյութական ակնկալիք չի կարող ունենալ. Բագրատ Սրբազան (տեսանյութ)ՀՀ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ Կիրանցում են«Տմբլաչի Խաչանը» գտնում է, որ ՀՀ գործող վարչապետը պետք է հեռանա. Արշավիր Ղարամյանը՝ նախկին դատախազինԲագրատ Սրբազանն առավելագույնս համապատասխանում է վարչապետի թեկնածուի պահանջներին. Խոսրով ՀարությունյանԱյս պահին մեր ժողովրդի գոյության հարցն է դրված. Սրբազանի հանդիպումը քաղաքական ուժերի հետ շարունակվում է փակ ձեւաչափովԿիրանցի կանայք արտասվում են... նրանք դեմ են ապօրինի սահմանազատման գործընթացին (տեսանյութ)Նոր մանրամասներ՝ Արարատի մարզում տեղի ունեցած հրազենի գործադրմամբ աղմկահարույց սպանության և սպանության փորձի դեպքիցԲագրատ Սրբազանի առաջնորդությունը կարողացավ քաղաքական ուժերի հակասությունները մի կողմ դնել․ Մեսրոպ ԱռաքելյանՀնարավոր է քննարկվի վարչապետի թեկնածուի հարցը. Բագրատ ՍրբազանԿիրանցի մոտ բողոքի ակցիայի երկու մասնակից ձերբակալվել է՝ թմրանյութ պահելու մեղադրանքովՏեղեկություններ կան, որ Փաշինյանը Կիրանց է գնացել` գյուղացիներին համոզելու. Բագրատ ՍրբազանԲագրատ Սրբազանը հավաք է անցկացնում քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ․ ուղիղԵրևանի մետրոպոլիտենն աշխատելու է արտակարգ ռեժիմով. հայտնի է պատճառըԱլեն Սիմոնյանը Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ քննարկել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերՕդի ջերմաստիճանը կնվազի ևս 2-3 աստիճանովԵրեխաները ո՛չ գրականություն կիմանան, ո՛չ՝ պատմություն, որը, ամենայն հավանականությամբ, մեր այսօրվա կառավարության նպատակն է. Փորձագետը նոր կրաթական փոփոխությունների մասին«Հրապարակ». Մարզպետն ասել է՝ պատ կդնենքԵրևանի Փոքր կենտրոնի որոշ փողոցներ մայիսի 19-ին փակ կլինեն«Փաստ». Ո՞վ է ստանձնել ոստիկանության ագրեսիվ վարքագծի «քավորությունը»«Ժողովուրդ». Հայտնի է ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի ընտանիքին պատկանող խանութի պայթյունի գործով կասկածյալի անունըԿիրանցում գումար են առաջարկել, մարդիկ մերժել են՝ ասելով, որ հայրենիքը գումարով վաճառող չեն. Դանիելյան (տեսանյութ)Փաշինյանը խարույկի շուրջ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազք մրցաշարի մասնակիցներին (լուսանկարներ)«Փաստ». Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին«Հրապարակ». Փաշինյանն անտրամադիր ու հյուծված տեսք է ունեցելՈվ է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժըԽարկովը գիշերային հարվածների պահին (Տեսանյութ)Օդի ջերմաստիճանը կնվազի ևս 2-3 աստիճանով«Կողմ եմ արտահայտվելու». Գեղամ Նազարյանը` հնարավոր իմպիչմենտին իր դիրքորոշման մասին. «Ժողովուրդ»Զելենսկու վարկանիշը զրոյանում էԼայնածավալ բողոքի ցույցերը Հայաստանում հոգեւոր ընդվզում են սատանիստների դեմ. ԲաղդասարովՀայաստանը կարճ ժամանակ անց վերածվելու է օտարերկրյա գործակալական ցանցի աշխատասենյակի. զգուշացումԱյգեկցու առեղծվածային հուշումը՝ մեր օրերի մասինԵթե որոշեն Վահագն Չախալյանի կալանքի հարց բարձրացնել, վստահ ենք՝ աջակիցների պակաս չի լինելու դատարանում. Մելիքյան«Նուբարաշեն» ՔԿՀ-ից ԱԺԲ-ական Վարուժան Ավետիսյանն անդրադարձել է Բագրատ սրբազանի վարչապետի թեկնածու առաջադրվելունՌԴ «Հյուսիս» բանակախումբը ազատագրել է Խարկովում` Վոլչանսկի մոտ գտնվող Ստարիցա բնակավայրըԳազատարն անցնում է Ադրբեջանի հսկողության տակ. Հայաստանն ընկնում է կախվածության մեջ ԱդրբեջանիցԱՄՆ-ում բացահայտել են, թե ինչ է սպասվում Զելենսկիին պատերազմից հետոՊայթյուն է որոտացել Սանկտ Պետերբուրգում կապի ռազմական ակադեմիայի մոտ (Տեսանյութ)Արդարադատության նախարարությունը` Նիկոլի պետական դավաճանության աջակի՞ցԱյս ամբողջ պրոցեսի գլխավոր հարցն ուրիշ է, սակայն ոչ ոք չի տիրապետում դրան. ՄանասյանՎահագն Չախալյանին մեղադրանք է առաջադրվել
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода