«Վալենսիա» ռեստորանային համալիրում հայտնաբերվել է տղամարդու դի Վահագն Չախալյանի դատը տեղի կունենա այսօր՝ ժամը՝ 22:30-ին Դիմում եմ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Պաշտոնը, աթոռը պարտվելու է նրան, ինչ անում ենք մենք, ակտի'վ եղեք, պայքարե'ք ճշմարտության համար (տեսանյութ) Դիմում ես, Պետրոս, ՔԿՀ պետին, գալիս ես այստեղ հարցազրույցի ինձ հետ և հետո առանց մոնտաժի ցուցադրում ես Հ1-ի եթերում. Արմեն Աշոտյան Մայիսի 26-ին կլինի մեծ հանրահավաք (տեսանյութ) Այս պահին 176 դասախոսներ պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը. Հայտարարությունը բաց է, ցանկը համալրվում է Նիկոլ Փաշինյանը պետք է հեռացվի, միասնական թեկնածուն պետք է լինի Բագրատ Սրբազանը․ Սուրեն Սուրենյանց Հենրիխ Մխիթարյանը բարձրաձայնել է Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքկան ղեկավարության մասին Սկսած ինձնից, որևէ մեկը այս շարժման մեջ նյութական ակնկալիք չի կարող ունենալ. Բագրատ Սրբազան (տեսանյութ)

Երևան-Մոսկվա պղտորված ջրերի երեսին հայտնված աղբի մասին. Քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից

Վերլուծություն

Հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս ճգնաժամի ֆոնին թե հայկական, թե ռուսական մեդիատիրույթում հայտնվում են տարաբնույթ պերսոնաժներ, որոնք ստանձնելով զանազան ամպլուաներ, իրականում միայն խորացնում են հանրային տիրույթում սերմանվող անվստահության մթնոլորտը և նպաստում թեժացող լարվածության աճին:

Սա է պատճառը, որ ստիպեց ինձ ուշադրություն դարձնել հայկական մեդիայում պարբերաբար հայտնվող մի ռուս «փորձագետի» հերթական զեղումներին, որոնցից ստացված մասնավոր տպավորություններից կարելի է ախտորոշել ավելի ազդեցիկ շրջանակներ, որոնց գործունեությունը «հայամետության» շղարշի ներքո իրականում կարելի է դիտարկել՝ որպես հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային հարաբերությունների դագաղի վրա սեփական մեխը խփելու փորձ:

Այդպիսին է «առաջատար փորձագետի» կողմից ներկայացված, իր երևակայական «հայամետության» համար իբր տուժած, իսկ իրականում միջազգային քաղաքականությունից վիճակագրական սխալի շրջանակներում պատկերացումներ ունեցող Միխայիլ Ալեքսանդրովը, ում վերջին հարցազրույցում Նիկոլի «հինգերորդ կետը» փրկելու ջանասիրությանը կնախանձեր անգամ Ալեն Սիմոնյանի և Հովիկ Աղազարյանի մտավոր կարողությունների խաչասերումից առաջացած արհեստական բանականությունը:

Ազատության մեջ լինեի, ուղիղ եթերում շատ մանրամասն և փաստերով կհիշեցնեի և կվերլուծեի, թե ինչ և ինչպես եղավ հայ-ռուսական պաշտոնական կապերի հետ 2018-ից առ այսօր: Ընդամենը նորից կրկնեմ այն տեքստերս, երբ ասում էի, որ անգամ այս իրավիճակում Նիկոլ Փաշինյանը ՌԴ-ի կողմից ընկալվում է՝ որպես «полезный идиот»:

Սխեման շատ պարզ է: Նիկոլը փորձում է փախցնել Հայաստանը դեպի Արևմուտք: Իրական Արևմուտքի դուռ Հարավային Կովկասում չկա, ուստի Նիկոլը Բրյուսելի անվան տակ՝ Հայաստանը տանում է դեպի Անկարա, իսկ դե, Անկարայի հետ Մոսկվան այնքան մեծ օրակարգ ունի, որ Հայաստանի խնդիրները կդիտարկվեն մնացածի շարքում` Լիբիա, Սիրիա, ուկրաինական պատերազմ, ատոմային էներգետիկա, գազային հաբ, և այլն:

Վերոնշյալ «առաջատար» փարձագետը տվյալ սխեմայի սպասարկո՞ւն է, թե՞ նիկոլական ՊՈԱԿ-ի արտահաստիքային աշխատող, կամ թե ադրբեջանական համապատասխան ծառայությունների կողմից վարձված հերթական ՀՀ-ասեր, կդժվարանամ հիմա ասել: Սակայն շատ սիմպտոմատիկ է, որ Փաշինյանին մաքրելու փնթի ջանքերին զուգահեռ՝ տվյալ անձնավորությունը կատարյալ անհեթեթություններ է զառանցում Սերժ Սարգսյանի վարած Արցախյան բանակցությունների վերաբերյալ:

Տվյալ կենսաբանական սուբստանցիայի մակարդակը և գիտելիքները գնահատելու համար բավական է հիշեցնել, որ Մադրիդյան սկզբունքներն ընդունվել են 2007 թվականին, երբ Հայաստանի նախագահը Սերժ Սարգսյանը չէր: Իրականում Մադրիդյան սկզբունքներն Արցախի հարցի կարգավորման համար լավագույն հիմքն էին, որ ներառում էին և երաշխավորում հայկական կարմիր գիծը` երաշխավորված և պարտադիր իրավական ուժ ունեցող Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Պատահական չէր, որ հենց Մադրիդյան սկզբունքների հիման վրա լրամշակվեց և ամրապնդվեց Սերժ Սարգսյանի օրոք այն փաթեթը, որը 2009 թվականին ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների կողմից ստացավ «Հիմնարար սկզբունքներ և տարրեր» անվանումը:

Սակայն այսքան «առաջատար» ռուս փորձագետը չի սահմանափակվում դրանով: Հաջորդ տգետ և հիմարների համար նախատեսված «փաստարկն» այն է, որ Հայաստանն Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչել է 1991 թվականին, և Նիկոլը ոչ մի նոր վատ բան չի արել: Հայերին հիմարացնելու տխմար փորձ անող սույն «էքսպերտը» մոռանում է նշել, որ Հայաստանի ոչ մի ղեկավար մինչև Փաշինյանը չէր ճանաչում Արցախն Ադրբեջանի կազմում, և վերջինիս տարածքային ամբողջականությունը բացարձակ կապ չունի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հետ:

Նման «բլթոցների» և հիմարությունների շարանը սույն «հայամետ» կոչվածի հարցազրույցներից կարող եմ երկար շարունակել, սակայն կարծում եմ, որ այսքանը բավարար էր հիմնավորելու համար թե Արցախի հարցով, թե հայ-ռուսական հարաբերությունների մասով պարբերաբար դաշտ նետվող աղբի ողջ սնանկությունը: Մտահոգված լրատվամիջոցներին իմ խնդրանքը. դադարեք հիմարներին հայտնի դարձնել, մանավանդ, երբ հայտնի է, թե որտեղից են աճում այդ հիմարների ականջները:

ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ

ՀՀԿ փոխնախագահ

«Նուբարաշեն» ՔԿՀ

12.09.2023



«Վալենսիա» ռեստորանային համալիրում հայտնաբերվել է տղամարդու դիՎահագն Չախալյանի դատը տեղի կունենա այսօր՝ ժամը՝ 22:30-ինԴիմում եմ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Պաշտոնը, աթոռը պարտվելու է նրան, ինչ անում ենք մենք, ակտի'վ եղեք, պայքարե'ք ճշմարտության համար (տեսանյութ)Համեմատե'ք Սրբազանի հայերենն ու միտքը Փաշինյանինի հետ, ամեն ինչ պարզ կլինի. բանաստեղծԴիմում ես, Պետրոս, ՔԿՀ պետին, գալիս ես այստեղ հարցազրույցի ինձ հետ և հետո առանց մոնտաժի ցուցադրում ես Հ1-ի եթերում. Արմեն ԱշոտյանՄայիսի 26-ին կլինի մեծ հանրահավաք (տեսանյութ)Այս պահին 176 դասախոսներ պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը. Հայտարարությունը բաց է, ցանկը համալրվում էՆիկոլ Փաշինյանը պետք է հեռացվի, միասնական թեկնածուն պետք է լինի Բագրատ Սրբազանը․ Սուրեն ՍուրենյանցՀենրիխ Մխիթարյանը բարձրաձայնել է Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքկան ղեկավարության մասինՍկսած ինձնից, որևէ մեկը այս շարժման մեջ նյութական ակնկալիք չի կարող ունենալ. Բագրատ Սրբազան (տեսանյութ)ՀՀ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ Կիրանցում են«Տմբլաչի Խաչանը» գտնում է, որ ՀՀ գործող վարչապետը պետք է հեռանա. Արշավիր Ղարամյանը՝ նախկին դատախազինԲագրատ Սրբազանն առավելագույնս համապատասխանում է վարչապետի թեկնածուի պահանջներին. Խոսրով ՀարությունյանԱյս պահին մեր ժողովրդի գոյության հարցն է դրված. Սրբազանի հանդիպումը քաղաքական ուժերի հետ շարունակվում է փակ ձեւաչափովԿիրանցի կանայք արտասվում են... նրանք դեմ են ապօրինի սահմանազատման գործընթացին (տեսանյութ)Նոր մանրամասներ՝ Արարատի մարզում տեղի ունեցած հրազենի գործադրմամբ աղմկահարույց սպանության և սպանության փորձի դեպքիցԲագրատ Սրբազանի առաջնորդությունը կարողացավ քաղաքական ուժերի հակասությունները մի կողմ դնել․ Մեսրոպ ԱռաքելյանՀնարավոր է քննարկվի վարչապետի թեկնածուի հարցը. Բագրատ ՍրբազանԿիրանցի մոտ բողոքի ակցիայի երկու մասնակից ձերբակալվել է՝ թմրանյութ պահելու մեղադրանքովՏեղեկություններ կան, որ Փաշինյանը Կիրանց է գնացել` գյուղացիներին համոզելու. Բագրատ ՍրբազանԲագրատ Սրբազանը հավաք է անցկացնում քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ․ ուղիղԵրևանի մետրոպոլիտենն աշխատելու է արտակարգ ռեժիմով. հայտնի է պատճառըԱլեն Սիմոնյանը Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ քննարկել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերՕդի ջերմաստիճանը կնվազի ևս 2-3 աստիճանովԵրեխաները ո՛չ գրականություն կիմանան, ո՛չ՝ պատմություն, որը, ամենայն հավանականությամբ, մեր այսօրվա կառավարության նպատակն է. Փորձագետը նոր կրաթական փոփոխությունների մասին«Հրապարակ». Մարզպետն ասել է՝ պատ կդնենքԵրևանի Փոքր կենտրոնի որոշ փողոցներ մայիսի 19-ին փակ կլինեն«Փաստ». Ո՞վ է ստանձնել ոստիկանության ագրեսիվ վարքագծի «քավորությունը»«Ժողովուրդ». Հայտնի է ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի ընտանիքին պատկանող խանութի պայթյունի գործով կասկածյալի անունըԿիրանցում գումար են առաջարկել, մարդիկ մերժել են՝ ասելով, որ հայրենիքը գումարով վաճառող չեն. Դանիելյան (տեսանյութ)Փաշինյանը խարույկի շուրջ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազք մրցաշարի մասնակիցներին (լուսանկարներ)«Փաստ». Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին«Հրապարակ». Փաշինյանն անտրամադիր ու հյուծված տեսք է ունեցելՈվ է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժըԽարկովը գիշերային հարվածների պահին (Տեսանյութ)Օդի ջերմաստիճանը կնվազի ևս 2-3 աստիճանով«Կողմ եմ արտահայտվելու». Գեղամ Նազարյանը` հնարավոր իմպիչմենտին իր դիրքորոշման մասին. «Ժողովուրդ»Զելենսկու վարկանիշը զրոյանում էԼայնածավալ բողոքի ցույցերը Հայաստանում հոգեւոր ընդվզում են սատանիստների դեմ. ԲաղդասարովՀայաստանը կարճ ժամանակ անց վերածվելու է օտարերկրյա գործակալական ցանցի աշխատասենյակի. զգուշացումԱյգեկցու առեղծվածային հուշումը՝ մեր օրերի մասինԵթե որոշեն Վահագն Չախալյանի կալանքի հարց բարձրացնել, վստահ ենք՝ աջակիցների պակաս չի լինելու դատարանում. Մելիքյան«Նուբարաշեն» ՔԿՀ-ից ԱԺԲ-ական Վարուժան Ավետիսյանն անդրադարձել է Բագրատ սրբազանի վարչապետի թեկնածու առաջադրվելունՌԴ «Հյուսիս» բանակախումբը ազատագրել է Խարկովում` Վոլչանսկի մոտ գտնվող Ստարիցա բնակավայրըԳազատարն անցնում է Ադրբեջանի հսկողության տակ. Հայաստանն ընկնում է կախվածության մեջ ԱդրբեջանիցԱՄՆ-ում բացահայտել են, թե ինչ է սպասվում Զելենսկիին պատերազմից հետոՊայթյուն է որոտացել Սանկտ Պետերբուրգում կապի ռազմական ակադեմիայի մոտ (Տեսանյութ)Արդարադատության նախարարությունը` Նիկոլի պետական դավաճանության աջակի՞ցԱյս ամբողջ պրոցեսի գլխավոր հարցն ուրիշ է, սակայն ոչ ոք չի տիրապետում դրան. Մանասյան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода