Գումար շորթելու մասին հաղորդագրություն՝ հարազատ եղբորից. աղմկոտ շրջադարձ դատական նիստում
ՆերքաղաքականՀՅԴ-ական նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանի հերթական դատական նիստը անակնկալներով լի է եղել: Նիստի ընթացքում Սուրեն Մանուկյանը հանդես է եկել հայտարարությամբ, որով բացահայտվել են գործի համար նոր հանգամանքներ։
«Պարզվում է՝ գործով Մանուկյանին վերագրվող հաղորդագրությունները գումար շորթելու վերաբերյալ, Խաչատուր Քոքոբելյանին ուղարկվել է նրա հարազատ եղբոր` Վաչիկ Քոքոբելյանի հեռախոսահամարից», - գրել է նիստին ներկա դերասանուհի ԱՆԱՀԻՏ ՄՈՒԹԱՖՅԱՆԸ:
Հիշեցնենք, որ Սուրեն Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 191 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով. Քոքոբելյանների հոր առեւանգումը խմբակային ձեւով կատարելու կասկածանքով:
Առավել մանրամասն դիտեք տեսանյութում՝ Ս. Մանուկյանի փաստաբան Սերգեյ Ոսկանյանի մեկնաբանությունը:
Առավել մանրամասն դիտեք տեսանյութում՝ Ս. Մանուկյանի փաստաբան Սերգեյ Ոսկանյանի մեկնաբանությունը: