ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՈՒՄՈՐ
Ընկեր ՓանջունիПОЕХАЛИ!
(ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ` ԻՐ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
— Ինչպես ասում էր Յուրի Գագարինը՝ թռա՛նք:
* * *
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԲԱՑԱՏՐԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆԻՑ
Մանե Թանդիլյան- ներկաների մեջ նախկին, նախկինների մեջ ներկա:
* * *
ՄԵՂՐԻ ԱՍԵԼՈՎ՝ ԲԵՐԱՆԴ ՉԻ ՔԱՂՑՐԱՆԱ
(ԱՎԻՆՅԱՆԻ ՔԱՐՈԶԱՐՇԱՎԻՆ ՄԵՂՐԻԻՑ ՔՊ-ԱԿԱՆՆԵՐ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
ԿԸՀ-ից հայտնում են, որ Ավինյանի քարոզարշավը էնքան դառն է անցնում, որ Մեղրիից մարդ են բերել, որ մի քիչ քաղցրացնի:
* * *
Ա՜Խ, ՁԵՐ ՓՈՔՐԻԿ ՏՈՏԻԿՆԵՐԻՆ ՀԱՐԿԱՎՈՐ Է՝ ԿՈՇԻԿ, ԿՈՇԻԿ
(ՔԱՐՈԶԱՐՇԱՎԻ ՀԱՄԱՐ ՔԱՅԼՈՂՆԵՐԻՆ ԺԱՄԸ ՀԱԶԱՐ ԴՐԱՄՈՎ ՎԱՐՁԵԼՈՒ ԼՈՒՐԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ավինյանի շտաբից հայտնում են, որ իրենց տված գումարը կաշառք չէ, այլ քայլելու ամորտիզացիայի փոխհատուցում:
* * *
ԻՆՔՆԱԱՌԱՋԱԴՐՈՒՄ
(ՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆԸ` ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻՑ ՀԵՏՈ)
— Акела промахнулся нам нужен новий вожак!
* * *
ԱՍՏՎԱԾ ԷԼ ԲԵԹԱՐԻՑ ԱԶԱՏԻ
(ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻՑ ՀԵՏՈ ՆՈՐ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻ ՄԱՍԻՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ ՏԵՂՅԱԿ ՊԱՀԵԼՈՒ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Այսպես որ շարունակվի, ծանուցագրով են միտինգ կանչելու:
* * *
ԽԻՅԱՐԸ ԹԱՐՍ ԲՈՒՍՆԵՑ
— Ընդդիմադիրների մի տեսակ կա, որ ընդդիմադիրների հանդեպ ընդդիմադիր են: Մի խոսքով` ծուռ խիյար:
Շահե Աճեմյան
* * *
ԴԱԺԱՆ ԺԱՄԱՆԱԿՆԵՐ
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականի դիմումը դեռ չչորացած, արդեն նրա աթոռի համար դաժան պայքար է սկսվել:
* * *
«ՍՄԱՅԼԻԿԻ» ԵՐԳԸ
(ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ` ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ, ԻՐ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ԱՌԹԻՎ «ՄԻԱՅՆ ՈՒՐԱԽ ԵՄ» ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ՝ ՍՈՍՈ ՊԱՎԼԻԱՇՎԻԼՈՒ ՆՄԱՆՈՒԹՅԱՄԲ)
— Радовать, хочу тебя сегодня радовать...