Փոխարժեք: $ , ,
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Մատուցվել է Սբ Պատարագ՝ հիշատակությամբ «Տնտեսի» առակի «Նոր դիվանագիտական ​​թրենդ». Բայդենը համբուրել է Իտալիայի վարչապետի գլուխը (տեսանյութ) Պակիստանի 24-րդ վարչապետ է դարձել 72-ամյա Շեհբազ Շարիֆը Քննարկել ենք Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատմանը խոչընդոտող խնդիրները Բաքուն կրկին մեղադրում է Երևանին ականապատ տարածքների քարտեզները չտալու մեջ «Հուսով ենք՝ Երևանը գիտակցում է այս նախագծի ողջ օգուտը». Ալիևի ներկայացուցիչ Գերմանիան պատրաստվում է ՌԴ-ի հետ պատերազմի. Մեդվեդևը՝ գերմանացի զինվորականների խոսակցության մասին Ինչպես ներկել ձվերը քրքումով 2024 թվականի Զատիկի համար Եկեղեցու կողքով անցնելիս անպայմա՞ն է խաչակնքել

Հիմա մենք ապրում ենք հենց աբսուրդի մեջ. Ելենա Վարդանյան

Մշակութային

Պատերազմ է… Փողոցներում կրակոցներ ու պայթյուններ են լսվում, իսկ բնակարաններից մեկում կին ու տղամարդ վիճում են բոլորովին անկարեւոր թեմաներով: Նրանց հակամարտությունը նույնքան մշտական ​​է, որքան կյանքը: Բայց նրանք մեր իսկ խոցելիության հայելին են, որոնք ձգտում են հասկացվածության եւ սիրո: Ծանո՞թ իրավիճակ է, թերեւս՝ այո, դրա համար որքան էլ այս հակամարտությունը մի տեսակ նման է խաղի, բայց հանկարծ պարզվում է, որ ռումինական ծագմամբ ֆրանսիական դրամատուրգ Էժեն Իոնեսկոյի հիմնադրած «աբսուրդի թատրոնն» ավելի անհեթեթ չէ, քան իրական կյանքը: Այս մասին է Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասանուհի ԵԼԵՆԱ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ռեժիսուրայով բեմադրված «Զառանցանք երկուսով» ներկայացումը: Առաջնախաղին ընդառաջ «Իրավունքը» զրուցել է բեմադրիչի հետ:

«ՄԵՐ ՊԱՏԻՎԸ ԳԵՏՆՈՎ ՉՏՎԵՑԻՆՔ, ՊԱՏՎՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՐԻՆՔ ՀԱՅԱՍՏԱՆԸ»

— Մինչ «Զառանցանք երկուսով»-ին անդրադառնալը՝ նախ շնորհավորում եմ Ձեր ռեժիսուրայով բեմադրված «Վարեչկա» ներկայացման՝ արտերկրում ունեցած հաջողությունների համար: Կբացե՞ք փակագծերը:

— Անչափ շնորակալ եմ: Մենք վերջերս ունեցանք հրաշալի հյուրախաղ ռուսաստանյան Կինեշմա քաղաքում անցկացվող «Օստրովսկի ֆեստ» 5-րդ միջազգային թատերական փառատոնում: Այս փառատոնի մասնակցությունը հնարավոր դարձավ «Արմմոնո» միջազգային փառատոնի շնորհիվ եւ, անշուշտ, տնօրեն Մարիաննա Մխիթարյանի ջանքերով: Այնտեղ հիանալի միջավայր էր, տարբեր երկրներից մասնակիցներ կային, որոնք ներկայացնում էին բավական արժանի գործեր եւ արժանավոր դերասաններ: Ամեն դեպքում, այն ներկայացումները, որոնք հասցրինք դիտել, բավականին լավն էին: Եվ մենք էլ, ինչպես ասում են, մեր պատիվը գետնով չտվեցինք, այլ ճիշտ հակառակը՝ գլուխներս բարձր եւ պատվով ներկայացրինք Հայաստանը: Հիասքանչ հանդիսատես էր, որը բավական ջերմ ընդունելության մեզ արժանացրեց, հանդիսասրահում կային նաեւ թատերագետներ, թատերաքննադատներ, փառատոների տնօրեններ: Ի դեպ, մենք հրավեր ստացանք այս ներկայացմամբ մասնակցելու Երիտասարդ ռեժիսորների փառատոնին, որը կկայանա Կազանում: Եվ ամենակարեւորն ասեմ՝ մեր ներկայացումն այս փառատոնին արժանացավ մրցանակի՝ «Լավագույն կին դերակատար» անվանակարգում: Մրցանակը հանձնվեց Լիլյա Մուկուչյանին՝ Վարեչկայի դերակատարուհուն: Նա հրաշալի դերասանուհի է, որը մեծ հաջողությամբ ելույթ ունեցավ այս փառատոնին, եւ մենք շատ ուրախացանք այդ մրցանակի ու մասնակցության համար:

Որպես մոնոներկայացման ռեժիսոր՝ «Վարեչկան» Ձեզ համար դեբյուտային էր: Ներկայացման հաջողությունները հաշվի առնելով՝ կլինե՞ն նոր մոնոներկայացումներ Ձեր բեմադրությամբ:

— Այո, այս ներկայացումը մոնոներկայացման ժանրում իմ ռեժիսորական դեբյուտը կարելի է համարել: Թեեւ իմ բեմադրած ներկայացումների շարքում թվով երրորդն է, բայց մոնոներկայացում երբեւիցե չէի բեմադրել: Կարծում եմ՝ իսկապես, դեբյուտը կայացել է, եւ լավ է, որ դա իմ կարծիքը չէ, այլ ես հղում եմ անում ուրիշներին, որոնք արտահայտվել են այդ մասին: Եվ, այո, մենք ունենք նոր առաջարկ՝ շարունակելու. այս պահին փորձերն ընթանում են նոր մոնոներկայացման, որը գրեթե ավարտական փուլում է: Շուտով ունենալու ենք առաջնախաղ: Ներկայացումը բեմադրել եմ Ռաֆայել Հակոբջանյանի պիեսի հիման վրա, որը կոչվում է «Ես Ռասպուտինի դուստրն եմ»: Ներկայացման մեջ ներգրավված է կրկին Լիլյա Մուկուչյանը: Առաջնախաղը պատրաստվում ենք հանձնել հանդիսատեսի դատին «Արմմոնո +» փառատոնի շրջանակներում աշնանը:

«ԻՆՉ ԿԱՏԱՐՎՈՒՄ Է ՄԵՐ ՏՆԵՐՈՒՄ, ԱՐՏԱՑՈԼԱՆՔՆ Է ԱՇԽԱՐՀՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂԻ»

— Վերադառնանք «Զառանցանք երկուսով» ներկայացմանը: Ի՞նչ է սպասվում հանդիսատեսին:

— Սա մեծ ճանաչում ունեցող պիես է, որի հեղինակը լեգենդար Էժեն Իոնեսկոն է: Ըստ իս, նրան կարելի է անվանել աբսուրդիզմի աստված: Ամեն ինչ անելու ենք, որ ներկայացումը դուր գա հանդիսատեսին, դիպչի մարդկանց հոգիներին՝ սիրո եւ արվեստի փոխըմբռնմամբ: Քանի որ պիեսը տրագիֆարս է, այն հնարավորություն է տալիս յուրաքանչյուր մարդու մեջ արթնացնել նոր զգացողություններ եւ ընդլայնել մարդկանց մտահորիզոնը: Հենց սրանով է հետաքրքիր ինձ համար պիեսը:

— Ո՞րն է ներկայացման գլխավոր ասելիքը հանդիսատեսին:

— Մի փոքր բացատրել, հասցնել, բայց ոչ թե մարդկանց վզին փաթաթել, այլ ասել ու ցուցադրել հանդիսատեսին այն իրողության մասին, որը կատարվում է Ձեր, իմ, նրա կյանքում, ընդհանրապես՝ ամբողջ աշխարհում: Այս պիեսը երկու անձի մասին է՝ կին եւ տղամարդ, որոնք 17 տարի գրեթե ապրում են միասին, դիմակայում են դժվարին իրավիճակներին, որովհետեւ շուրջը պատերազմ է, ավերածություններ: Ընդ որում՝ ներկայացման մեջ չենք շեշտադրում ժամանակը եւ կոնկրետ պատերազմը: Ներկայացումն ավելի շատ մարդու մասին է, ոչ թե այսօրվա կամ անցյալի մասին, ոչ էլ վաղվա, որովհետեւ ամբողջ աշխարհն է գտնվում ծանր վիճակում: Եվ եթե գեթ մեկ հանդիսատես այս ներկայացման մեջ տեսնի իրեն, նմանություն գտնի իր եւ դերակատարների միջեւ, ինձ համար սա կլինի հաղթանակ: Ամենակարեւորն այն է, որ մարդկանց ոչ թե պարտադրենք, այլ հուշենք՝ ինչ կատարվում է մեր տներում, արտացոլանքն է աշխարհում կատարվողի: Եթե ամեն մարդ մտածի, թե ինչպես դասավորի իր մտքերը գլխում, տանը, ապա այդ պարագայում ինձ թվում է՝ մի փոքր աշխարհում ամեն ինչ ավելի հեշտ կլինի:

— Այսինքն՝ հանդիսատեսը բեմում կտեսնի այն իրողությունը, որում հենց ի՞նքն է ապրում:

— Սա է հենց այդ աբսուրդը. այն, ինչը մեզ թվում էր աբսուրդային է կամ հեքիաթ, հիմա մենք ապրում ենք այդ աբսուրդի մեջ, մինչդեռ ժամանակին մեզ այդպես չէր թվում, եւ մենք չէինք գիտակցում:

— Ովքե՞ր են ներգրավված բեմադրության մեջ:

— Ներկայացման մեջ երկու հրաշալի դերասաններ են ներգրավված՝ Նառա Թումասյանը եւ Լեւ Նալբանդյանը: Նկարչական ձեւավորումն իրականացրել են Տիգրան Հարությունյանը եւ Արթուր Հարությունյանը: Խորիոգրաֆը Նունե Կիրակոսյանն է:  Առաջնախաղը տեղի կունենա սեպտեմբերի 7-ին: Կարծում ենք՝ հաջողությամբ կպսակվի ներկայացումը, ամեն դեպքում, ուզում ենք այդպես լինի:

«ԶԱՌԱՆՑԱՆՔ ԵՐԿՈՒՍՈՎ»՝ ՍԱՌԸ ՈՒ ՏԱՔ ՑՆՑՈՒՂԻ ԿՈՆՏՐԱՍՏ»

— Դուք առաջատար դերասանուհի եք, որը բեմում գլխավոր դերեր է կերտում: Լինել կուլիսներում՝ ռեժիսորի կարգավիճակում, հե՞շտ եք հաղթահարում: Չկա՞ զգացողություն, որ, օրինակ, նույն այդ դերը Դուք ավելի լավ կկերտեիք:

— Պետք է ասեմ, որ երբ սկսեցի զբաղվել ռեժիսուրայով, աշխատել գործընկերներիս հետ,  այնքան ամեն ինչ ընկերական մթնոլորտում եւ հուզիչ սկսվեց ու շարունակվում է, որ երբեք չեմ մտածել, թե ես այս կամ այն դերը ավելի լավ կխաղայի: Սա ընդհանուր, համատեղ աշխատանք է, եւ պարզապես ամեն ոք պետք է իր տեղում լինի եւ իր գործը լավ անի: Իմ բեմադրության արտիստներից  յուրաքանչյուրի հաջողությունը, հավատացեք, իմ ունեցած հաջողությունից ավելին է: Տեսեք, մենք անընդհատ փառատոների ենք մասնակցում, բազմաթիվ ներկայացումներում ունենք հաջողություններ, ես, որպես դերասանուհի, արժանանում են դրվատանքի խոսքերի, ծափահարությունների: Ու այդ ամենին ոչ թե սովորում ես, այլ այդ ամենը միշտ հաճելի է եւ, խոշոր հաշվով՝ հենց դրա համար ենք մենք աշխատում: Բայց երբ գնացինք փառատոնի, եւ այնտեղ մրցանակ ստացավ իմ բեմադրած ներկայացման մեջ խաղացող դերասանուհին, ինձ համար ավելի գերագույն հաճույք էր, ավելի էմոցիոնալ իրադարձություն էր՝ որպես անհատի, այլ ոչ թե որպես պրոֆեսիոնալի կամ կանացի ինչ-որ զգացողություն: Ինչ վերաբերում է կուլիսներում չերեւացող աշխատանքին, ապա ասեմ, որ յուրաքանչյուր աշխատանք՝ կապված թատրոնի, ներկայացման հետ՝ կլինեմ ռեժիսոր, ռեժիսորի օգնական, թե կուլիսներում պարզապես կօգնեմ դերասաններին սանրվածքներ անել, ինձ համար արդեն մեծ երջանկություն է: Ես այդպիսի մարդ եմ:

— Փաստորեն, Ելենա Վարդանյանը լինի ռեժիսորի, թե դերասանուհու կարգավիճակում, համերա՞շխ է ինքն իր հետ:

— Չունեմ ռեժիսորական հավակնություններ, պարզապես, իմ մեջ բացահայտեցի իմ մասնագիտության մեջ երկրորդ ուղղությունը՝ որպես արտիստ եւ մեծ հաճույքով աշխատում եմ իմ ընկերների, գործընկերների հետ: Եթե ինձ տրված է այսպիսի հնարավորություն ինչ-որ արժանի գործ անելու, ինչու չփորձել ուժերս նաեւ այդ ոլորտում: Այն, ինչ ստացվեց ռեժիսուրայի մեջ, բոլորովին վերջերս սկսվեց, եւ ես ուզում եմ այն շարունակել: Այս ամենը սկիզբ առավ առաջին հերթին իմ գործընկեր դերասանների շնորհիվ: Նրանք ինձ վստահեցին եւ շարունակում են վստահել, հուսամ՝ նրանց  սպասումները կկարողանամ արդարացնել, ինչպես նախորդ բեմադրությունների ժամանակ: Եվ այս առումով անչափ շնորհակալ եմ նաեւ թատրոնի տնօրինությանը՝ գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանին, տնօրեն Մարիաննա Մխիթարյանին: Եթե նրանք չունենային հավատ դեպի ինձ, չեմ կարծում, որ կսկսեի այս գործը: Կարծում եմ՝ եթե աջակցությունը շարունակական լինի, ընկերությունը՝ ստեղծագործ, թեւերս չեն կոտրվի, ու կշարունակեմ ճախրել:

— Թե «Վարեչկան», թե «Զառանցանք երկուսովը» բավականին խորը հոգեբանական ներկայացումներ են: Կարծում եք՝ մեր օրերում տեղին չէ՞ ավելի թեթեւ ժանրի հումորային ներկայացումներ բեմադրելը, թե՞, պարզապես, այդպես ստացվում է:

— Ոչ, ես այդպես չեմ մտածում, պարզապես, այդպես ստացվեց: Իմ առաջին երկու բեմադրական աշխատանքները՝ Դ. Նիգրոյի «Խաղը» եւ Մ. Հեյֆեցի «Սպասելով նրան» ներկայացումները, կատակերգական բնույթի էին: Ինչ վերաբերում է «Վարեչկային», այն ի սկզբանե սատիրայի ժանրում էր: Այս դերը հրաշալի էր խաղում Միխաիլ Եֆրեմովը՝ Գրիգորի Կոնստանտինոպոլսկու «Կատվիկ» ֆիլմում: Եվ գիտեմ, որ շատ ռեժիսորներ անդրադարձել են այս գործին՝ հաճախ ներգրավելով ներկայացման մեջ ճաղատ տղամարդու, որը հանդես է գալիս գրոտեսկային բալետային շորերով, եւ դա անում են շատ վատ: Ես մտածեցի, որ շրջեմ այս պատմությունը եւ ինձ հաջողվեց: Ինչ վերաբերում է «Զառանցանք երկուսովին», թեման այնպիսին է, որտեղ չես կարող որեւէ բան փոխել: Բայց այստեղ մի պահ կա, ինչը շատ կարեւոր է. ներկայացումը եթե մեզ հաջողվի, պետք է լինի, այսպես ասած, ճոճանակի վրա՝ մի քիչ ուրախություն, մի քիչ տխրություն, այսինքն՝ լինի սառը ու տաք ցնցուղի կոնտրաստ: Հուսանք՝ կստացվի, եթե Աստված մի արասցե, չստացվի, սարսափելի ոչինչ չկա, ամեն ինչ կջնջենք եւ նորից կսկսենք:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ


ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՄատուցվել է Սբ Պատարագ՝ հիշատակությամբ «Տնտեսի» առակիՄինչեւ ուկրաինական պատերազմը Նիկոլը Պուտինին դուր գալու համար ջանք ու եռանդ չէր խնայում. Շարմազանով«Նոր դիվանագիտական ​​թրենդ». Բայդենը համբուրել է Իտալիայի վարչապետի գլուխը (տեսանյութ)Պակիստանի 24-րդ վարչապետ է դարձել 72-ամյա Շեհբազ ՇարիֆըՔննարկել ենք Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատմանը խոչընդոտող խնդիրներըԲաքուն կրկին մեղադրում է Երևանին ականապատ տարածքների քարտեզները չտալու մեջ«Հուսով ենք՝ Երևանը գիտակցում է այս նախագծի ողջ օգուտը». Ալիևի ներկայացուցիչԳերմանիան պատրաստվում է ՌԴ-ի հետ պատերազմի. Մեդվեդևը՝ գերմանացի զինվորականների խոսակցության մասինՀՀԿ երիտասարդները մասնակցում են Սոչիում անցկացվող միջազգային փառատոնինԻնչպես ներկել ձվերը քրքումով 2024 թվականի Զատիկի համարԵկեղեցու կողքով անցնելիս անպայմա՞ն է խաչակնքելՀայաստանի ո՞ր գյուղերն է այս կամ այն կերպ վերահսկում Ադրբեջանի ԶՈւ-նԵրևանի կենդանաբանական այգում ապառաժ քարերը պոկվել ու թափվել են պոնիների պահման տարածքԿենդանակերպի 3 նշան, որոնց կյանքը մարտի 1-ից կտրուկ կփոխվիՌԴ և Թուրքիայի արտգործնախարարներն անդրադարձել են Կովկասում խաղաղության գործընթացին Շուտով կզրկվենք նաեւ Հայրենիք գաղափարից, իհարկե եթե՝ ինչպես 30 տարի առաջ, հանդուրժենք ու չընդվզենք. Ալլա ՀակոբյանԲիլ Գեյթսը, Ռիհաննան, Ցուկերբերգը` Ասիայի ամենահարուստ մարդու որդու նախահարսանեկան երեկույթինՍթափվեք, Փաշինյանը դավաճան է եւ տանում է Հայաստանն ամբողջովին ոչնչացման. Մարգարիտա ՍիմոնյանԿանանց զբաղվածության առումով աշխարհում առաջին տեղում Հայաստանն էԱնի Կարապետյանի գործով դատական նիստը տեղի կունենա մարտի 4-ինՀունաստանը զորք չի ուղարկի Ուկրաինա. ԱԳ նախարար29 ԱՄՅԱ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿ ԳՈՌ ԵՐԻՑՅԱՆԸ ռինգում որևէ պարտություն չի կրելԸնդդիմադիր համարող կուսակցություններն ու անձինք չե՞ն ուզում ցույց տալ, որ համաձայն չեն Արեւմուտքի հրահանգով իրականացվող հակառուսական քայլերի հետ. ԱյվազյանRubymar նավըը խորտակվում է հուսիթների հարվածից հետո (Տեսանյութ)Օրվա խորհուրդ. Մարտի 3. Պահք օր 21Ձկան ֆիլե պիստակի սոուսով. Սպարտակ Նազարյանի հեղինակային կերակրատեսակը հատուկ «Իրավունքի» ընթերցողների համարՍա կարող է հավակնել «տարվա գողությունը» կարգավիճակին (Տեսանյութ)ՖՈՏՈ. 2024 թվականի ամենանորաձև պայուսակներըԱյս հաղթանակս նվիրում եմ անմահ հերոս եղբորս ՏԱՐՈՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻՆ.ԸՄԲՇԱՄԱՐՏԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՆՈՐԸՆԾԱ ՉԵՄՊԻՈՆ, ԱՐՄԱՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ Ձուկ համեմված բանջարեղենով. Շեֆ խոհարար Սպարտակ Նազարյանի հեղինակային աղցանըԹել Ավիվում հակակառավարական ցույցի մասնակիցներն ընտրությունների անցկացում են պահանջումԵրևանում սեփական տան թիթեղյա տանիքի վրայով անցնող էլեկտրալարերը և գազախողովակները պատուհաս են դարձել բնակիչների համար․ կա հրդեհի վտանգԹրամփը հաղթել է Միսսուրիում, Միչիգանում և Այդահոյում Հանրապետական ​​կուսակցության կոկուսներումՍրբությունը շներին մի՛ տվեք և ձեր մարգարիտը խոզերի առաջ մի՛ գցեք, որպեսզի ոտնակոխ չանեն դրանք և շրջվելով՝ ձեզ չպատառոտենԱռյուծներն ու 2024 թվականի մարտի ևս 3 գլխավոր հաջողակ կենդանակերպի նշաններըԱյսօր Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Տնտեսի կիրակինՄարտ ամսվա եղանակի կանխատեսումըՔՊ-ականներին մոտ կանգնածները ահուսարսափի մեջ են. Պատճառը Փաշինյանի նոր հրահանգն էԱվդեևկան ռուսական մասշտաբային հարձակման միայն սկիզբն է. ուկրաինական հրամանատար (ՎԻԴԵՈ)Հրապարակվել են Իրանում կայացած խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքներըԵրրորդ համաշխարհային պատերազմը օրեցօր մոտենում է. Ֆլորիան ՖիլիպպոԵրևանի Ջրաշեն թաղամասում այրվել են թանրատան տանիք և կուտակված վառելափայտՄենք եվրոպացի զինվորներ չենք ուղարկի Ուկրաինա. ՇոլցԳագաուզիան, հետևելով Մերձդնեստրին, օգնության համար դիմեց ՌուսաստանինԱմերիկյան առանցքային տեխնոլոգիաները Ռուսաստանի տրամադրության տակ են. The Washington TimesԺողովուրդների եղբայրությունը եղել և մնում է Ռուսաստանի գլխավոր հենարանն ու առավելությունը. ՊուտինԱՄՆ-ն է պայթեցրել է Հյուսիսային հոսքը. Ռոբերտ Քենեդի «Ահա և իմ աղջիկը, բարի գալուստ մեր ընտանիք, Միա»․ Անահիտ Սիմոնյան (լուսանկար)Ինգուշեթիայի անվտանգության ուժերը իսկական մարտ են մղում ԻԳԻԼ-ական ահաբեկիչների հետ (Տեսանյութ)

Հետևե՛ք -ին Youtube-ում`
$
Ամենադիտված
Ереван погода