«Դատաստանի օրվա սցենար». բրիտանական տաբլոիդը նկարագրել է Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև հնարավոր բախման ընթացքը Ռուսական ուժերը գրավել են Նետայլովո կարեւոր բնակավայրը (Քարտեզ) «Հրապարակ». Աներձագի «կրոնական» վոյաժները Խորհրդարանական ընդդիմությունը Փաշինյանին իմպիչմենտ հայտարարելու հարցում չի շտապում. «Ժողովուրդ» Ռուսական բանակը ներխուժում է Լիպցի՝ շարժվելով դեպի Խարկով Ուկրաինան պատրաստվում է առաջիկա շաբաթներին ռուսական մեծ հարձակման. Reuters Բլե՛ֆ է, Հայաստանում դեմոկրատիա չկա. Նիկոլյանը արդեն 25 օր հացադուլի մեջ է Էս եկել ես միտինգի, հա՞. հերթական «բեսպրեդելը» Բամբասանք Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է լրագրողների նկատմամբ արդեն պարբերական դարձող ու սանձարձակ ոտնձգությունները

Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով նախաքննությունն ավարտվել է

Քրեական

«Հարգելի՛ բարեկամներ

Ս.թ. օգոստոսի 28-ին Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով քննիչի կողմից էլեկտրոնային փոստի միջոցով գրություն է ներկայացվել տուժող կողմին, որով հայտնվել է, որ նշված քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է։

Նույն օրը քննիչի կողմից դարձյալ էլեկտրոնային փոստի միջոցով տուժող կողմին է ներկայացվել նախապես նշանակված «Հրդեհատեխնիկական, պայթյունատեխնիկական ու շինարարատեխնիկական» համալիր փորձաքննության եզրակացությունը։

Բացի այդ, ս.թ. օգոստոսի 29-ին սույն գործով քննիչը դարձյալ էլեկտրոնային փոստի միջոցով տուժող կողմին է ներկայացրել քրեական գործի նյութերը, որոնք բաղկացած են 22 հատորից՝ բանավոր կերպով տուժողներին և լիազոր ներկայացուցչին հայտնելով, որ դրանց ծանոթացման նպատակով տրամադրվում է երեք օր։

Ս.թ. օգոստոսի 30-ին զոհված զինծառայողների ծնողները լիազոր ներկայացուցչի հետ հանդիպել են քննիչին՝ պահանջելով տրամադրել ողջամիտ ժամկետ՝ 22 հատոր գործի նյութերին ծանոթանալու և համապատասխան միջնորդություններ ներկայացնելու համար, որը քննիչի կողմից մերժվել է։

Նույն օրը միջնորդություն է ներկայացվել սույն քրեական գործով մինչդատական վարույթի ընթացքում հսկող դատախազին՝ պահանջելով սույն քրեական վարույթով քննիչին հեռացնել տվյալ վարույթին մասնակցելուց՝ քրեական վարույթի ընթացքում օրենքի կոպիտ խախտում թույլ տալու համար։

Այսօր ստացվել է ներկայացված միջնորդությունը մերժելու մասին դատախազի որոշումը՝ միաժամանակ հայտնելով, որ այսօր վերը նշված գործն ուղարկվել է դատարան։

Հարգելի՛ բարեկամներ

Վերը նշված ծավալի քրեական վարույթի նյութերին ծանոթանալու նպատակով ընդամենը 3 օր տրամադրելը, քրեադատավարական նորմերի կոպիտ խախտումներով տուժող կողմի բազմաթիվ միջնորդությունները չքննարկելն ու անհետևանք թողնելը, նշանակված համալիր փորձաքննությունների եզրակացություններին չծանոթացնելը, դրանց վերաբերյալ համապատասխան դիրոքորոշում ներկայացնելու համար ողջամիտ ժամկետ չտրամադրելը տուժող կողմի համոզմամբ վկայում է այն մասին, որ սույն քրեական վարույթով թե՛ քննչական մարմինը, և թե՛ դատախազությունը դրսևորեցին որևէ կերպ չարդարացված շտապողականություն և անհասկանալի շահագրգռվածություն գործը հնարավորինս սեղմ ժամկետներում դատարան ուղարկելու համար՝ կոպտորեն խախտելով ՀՀ օրենսդրության պահանջները, ինչպես նաև տուժողների իրավունքները։

Վերը նշվածը մեկ անգամ ևս վկայում է, որ հնարավոր ամեն ինչ արվեց սույն հանցագործությունը մինչև վերջ չբացահայտելու, մեղավոր անձանց ամբողջ շրջանակը չբացահայտելու, պաշտոնական վարկածը բյուրեղացնելու և հանրությանը հրամցնելու համար։

Տուժող կողմը նախապես հայտարարել էր, որ չի բացառում կրկնակի դատաբժշկական փորձաքննություն անցկացնելու վերաբերյալ միջնորդության ներկայացոման հնարավորությունը, միաժամանակ՝ սպասելով նշանակված «Հրդեհատեխնիկական, պայթյունատեխնիկական ու շինարարատեխնիկական» համալիր փորձաքննության եզրակացությանը, սակայն ակնհայտ է, որ տուժող կողմն ապօրինի կերպով զրկվեց մինչդատական վարույթում իրացնել իր իրավունքները։

Տուժող կողմը պատասխանատու կերպով հայտարարում է, որ սույն գործով ծածկադմբոցի որևէ փորձ, փաստական տվյալների որևէ կեղծման փորձ, և սույն գործի բացահայտման ուղղությամբ որևէ խոչընդոտի, ճշմարտությունը բացահայտելուն դեմ ուղղված որևէ քայլի չի հանդուրժվելու։

Տուժող կողմն իր ուժերի ներածին չափով անելու է առավելագույնը՝ սույն գործի բոլոր ու իրական հանգամանքները բացահայտլու համար։

Զոհված 15 զինծառայողների ծնողներ`


Կարեն Դումիկյան

Ռոբերտ Ավագյան

Կարեն Կևորկով

Նորայր Սարգսյան

Վահագն Համբարչյան

Մհեր Ներսիսյան

Սպարտակ Դավթյան

Դավիթ Մարտիրոսյան

Գաբրիել Կիրակոսյան

Արմինե Գրիգորյան

Շահանե Առաքելյան

Վարդան Աբազյան

Նարինե Կարապետյան

Զալիկ Ղարիբյան

Արտակ Սարյան»։

 



«Դատաստանի օրվա սցենար». բրիտանական տաբլոիդը նկարագրել է Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև հնարավոր բախման ընթացքըՌուսական ուժերը գրավել են Նետայլովո կարեւոր բնակավայրը (Քարտեզ)«Հրապարակ». Աներձագի «կրոնական» վոյաժներըԽորհրդարանական ընդդիմությունը Փաշինյանին իմպիչմենտ հայտարարելու հարցում չի շտապում. «Ժողովուրդ»Ռուսական բանակը ներխուժում է Լիպցի՝ շարժվելով դեպի ԽարկովՈւկրաինան պատրաստվում է առաջիկա շաբաթներին ռուսական մեծ հարձակման. ReutersԲլե՛ֆ է, Հայաստանում դեմոկրատիա չկա. Նիկոլյանը արդեն 25 օր հացադուլի մեջ էԷս եկել ես միտինգի, հա՞. հերթական «բեսպրեդելը»ԲամբասանքՀայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է լրագրողների նկատմամբ արդեն պարբերական դարձող ու սանձարձակ ոտնձգություններըՀոգևոր Հայաստանը հաղթելու է, պատրաստվում ենք մեծ, հաղթական հանրահավաքի. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Գենշտաբի քարտեզներն իրավական ուժ չունեն, այլ՝ երկու պետությունների կողմից ստորագրված քարտեզները. Արթուր Խաչատրյան (տեսանյութ)Հայաստանի բռնցքամարտի հավաքականի վերջին հնարավորությունը. Ովքե՞ր կպայքարեն օլիմպիական ուղեգրի համար Մեր անչափահաս տղաներից մեկին բերման են ենթարկել ու ասել՝ ծնողներից կզրկենք քեզ. Բագրատ ՍրբազանԿանադահայոց թեմը՝ Բագրատ Սրբազանի՝ Կանադայում պաշտոնավարելու տարիների մասինԹարխունի օգտակար հատկություններըԷդվարդ Ասրյանը հետևել է ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությանը«Ադրբեջանի և ՀՀ-ի միջև ստորագրվելիք խաղաղության պայմանագիրը պատմական հնարավորություն է»․ ԷրդողանԲագրատ Սրբազանն ամփոփում է օրըԿովկասյան տարածաշրջանի համար, որպես առաջնորդ, պատասխանատու է Ալիևը. ԼուկաշենկոԱդրբեջանի սահմանապահ ծառայությունը, ռեսուրսների առումով, այս պահին համեմատելի չէ ՀՀ սահմանապահ ուժերի հետ. Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)Իսրայելը ԱՄՆ-ի վասալը չէ. ՆեթանյահուԹուրքերի շրջանում մեծ աղմուկ է բարձրացրել Ադրբեջանի շնորհավորանքը ԻսրայելինՄինչ աշխարհը մասնատվում է, Բլինկենը Կիևում երգում է. Թրամփ«Էս զոնտիկը տալու եմ մարզպետի ճկատին, եթե ասի տունդ թող՝ փող կտամ». կիրանցեցի կին (տեսանյութ)Ռուսաստանն առաջարկեց շատ ավելի լավ տարբերակ, բայց բավականաչափ չպնդեց- ԿիրեեւՓաշինյանն իսկապես լավ է հանձնումԿա՛մ այսօր, կա՛մ երբեք. արյունաքամության շղթան պետք է կանգ առնի. Բագրատ Սրբազանի ուղերձը (Տեսանյութ)Կիրանցը 2 անգամ ընտրել է ՔՊ-ին, ամբիոնից երդվում էին, որ 1սմ հող չեն տալու, բայց հիմա 15 հա տալիս ենԱյս տարի Ադրբեջանն արդեն 30 համատեղ և անհատական զորավարժություն ու վարժանք է անցկացրելԻբր 25 հեկտար հող են վերադարձրել Կիրանցին, դա չեն վերադարձրել, դա մեր ականապատ հողերն են«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման որոշ մասնակիցներ մեկնում են ԿիրանցԵԱՏՄ-ի մաս լինելը Հայաստանի համար շահավետ է․ ՌԴ ԱԳՆԻջևանի ոստիկանապետը մարզպետի անունից Կիրանցի բնակիչներին փակ հանդիպում է առաջարկում (տեսանյութ)Անթույլատրելի է խաղալ հանրության զգացմունքների վրա և առաջնորդել անհայտություն. Բացառիկ զրույց հայտնի փաստաբանի հետԷստոնիան ցանկանում է պատրիարք Կիրիլին հերետիկոս ճանաչելՀՐԱՏԱՊ. Կիրանցում լարված է, ոստիկանական ուժեր են կուտակվումԿիրանցում բնակիչները փակել են միջպետական ճանապարհը"Дельфин и русалка-не пара, не пара, не пара". Նիկոլը՝ Կոպենհագենում, և Հայաստանի եվրոպական հեռանկարըՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՀայաստանի կողմից ՀԱՊԿ ֆինանսավորման դադարեցումը ողբերգություն չէ. ՌԴ ԱԳՆՈւզում եմ հրաժարական տամ, ես ժողովրդիս հետ եմ. Կիրանցի գյուղապետԻրիկունը փոխվարչապետ կոչեցյալը եկավ Ղազախ, ստորագրեց ու հողերը տվեցին, գետինը մտնեն դրանք, ստոր ենԱշակերտների անվտանգությունը Կիրանցում չեն ապահովում․ ծնողները փորձում են դպրոցից հանել երեխաներին (տեսանյութ)Վրաստանն Իսլանդիայի, Լիտվայի և Էստոնիայի ԱԳ նախարարներին մեղադրել է երկրում իշխանությունը տապալելու փորձի համարԿառավարության մոտ շարժման ակցիան ավարտվեց. կհանդիպեն Սուրբ Աննա եկեղեցու բակումԱրդեն 10 օր է՝ Բաղանիս-Ոսկեպար հատվածում ՀՀ սահմանապահ զորքերն իրականացնում են ծառայությունԵս միշտ պատրաստ եմ Հայ առաքելական եկեղեցու կողքին կանգնել․ Վիտալի ԲալասանյանՔիչ առաջ Հանրապետության հրապարակից կոշտ ձևով բերման է ենթարկվել Նարեկ Մալյանը. ՄելիքյանԲաքվում ընթանում է Ալիև-Լուկաշենկո հանդիպումը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода