Դուք Նիկոլի հետ հավասար պատասխանատվություն եք կրում ոչնչացվող Հայաստանի ու Արցախի համար. Նազարյան
Մշակութային
«Մինչ մոտ 100 թուրք մտավորականները դիմել են միջազգային հանրությանը, առանձնապես ՄԱԿ-ին եւ Կարմիր Խաչի առաքելությանը` Արցախը գոնե օդային ճանապարհով ապաշրջափակելու կոչով, մեր որոշ ո*ամտականները մտնում են ՔՊ ավագանու ցուցակներ:
Բոլորի համար պարզ է, որ լուսանկարում պատկերված Վահագն Հայրապետյանին 1000 տարի պետք չի ավագանի լինել, ու այդ ցուցակում ընդգրկվելը զուտ Նիկոլին աջակցելն է, հավանաբար, որ չզրկվի ՔՊ-ականների քեֆերին փող աշխատելու հնարավորությունից:
Նիկոլի հաստ աղիքում տեղակայված մշակույթի գործիչներ, մտավորականներ, դուք Նիկոլի հետ հավասար պատասխանատվություն եք կրում ոչնչացվող Հայաստանի ու Արցախի համար: Քանի որ չկա Հայաստան՝ առանց Արցախի ու չկա Արցախ՝ առանց Հայաստանի:
Այսօր արցախցին ` իր զրկանքներով, սովով, առանց դեղերի մահանալով, առեւանգվելով, գնդակոցվելով, պահում է Հայաստանը, քանի որ իր վրա է վերցնում հարվածները` թույլ չտալով, որ ազրները վրաներովդ բայրաքթարներով անցնեն, հետո գան, դիակներդ լցնեն մի փոսի մեջ, փակեն ու ամեն ինչին տիրանան,
հետո այլ երկրներում փրկված հայերը գոռան զեղասպանություն , ու գոռալն էլ անիմաստ կլինի, քանի որ պահանջատեր Հայաստան չի լինի: Ու այդ ամենը անում են վահագնները», - գրել է «Սթափ զրույց» հարթակի նախաձեռնության հեղինակ Քրիստինա Նազարյանը: