Iravunk.com | Սորոսը ոչ մի կերպ մեր երկրից ձեռք չի քաշում. ով ինչի համար է գրանտ ստացել 2022-ին
ԼՂ թեման փակելու բոլոր փորձերը ձախողելու են․ Հայկ Բաբուխանյան Ուղղորդված որոշ շրջանակներ թիրախավորում են ՀՀ ԶՈւ-ն․ ՊՆ-ն հորդորում է ապատեղեկատվություն չտարածել Երեկ գիշեր անհայտ ինքնությամբ մարդիկ, եկել են գաղտագողի, մուտք են գործել, հանձնվելիք տարածքներ. Բագրատ Սրբազան Մհեր Գրիգորյան, ողջամիտ կասկած կա, որ մեքենայում Դուք եք եղել Շահին Մուստաֆաևի հետ. Բագրատ Սրբազան Կիրանցից բերման է ենթարկվել գնդապետ Գրիգոր Գրիգորյանը Մենք 4 գյուղը չենք տալիս Ադրբեջանին, մենք 4 գյուղը վերցնում ենք Ադրբեջանից․ Փաշինյան Քաղաքացիները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը Դեբետ գյուղի հատվածում Պատժամիջոցները երկրի պաշտպանունակության ամրապնդումը շարունակելու հնարավորություն է․ Իրանի ԱԳՆ խոսնակ Մենք չենք մոռանա թուրքական բարբարոսության արդիականությունը. Հունաստանի նախկին նախագահ Բեսետկեն ա, բլոտն ու նարդին ա, կպպզենք, կխոսանք, կգնանք. երիտասարդնե'ր, ուղղակի մի անցկացրեք օրը

Սորոսը ոչ մի կերպ մեր երկրից ձեռք չի քաշում. ով ինչի համար է գրանտ ստացել 2022-ին

Ներքաղաքական

Մի շարք հայտնի ու անհայտ սորոսականներ, որոնք իրենց ոչ պակաս մեղքի բաժինն ունեն մեր երկրի առջեւ ծառացած փորձանքների համար, հիմա հանկարծ ռազմահայրենասիրական դիմակներ հագած՝ ընկել են մեջտեղ ու կրկին փորձում են պղտորել մթնոլորտը: Ընդ որում՝ ակնհայտ է, որ Սորոսը ոչ մի կերպ մեր երկրից ձեռք չի քաշում, ավելին՝ անգամ հետպատերազմյան Հայաստանում շարունակում է դոլարներ «շաբաշ» տալ եւ պատվիրել, թե ով ինչ «երաժշտության տակ պետք է պարի»: Այսպիսով՝ հայտնի է դարձել նախորդ տարվա «գրանտակերների» ամբողջական պաշտոնական ցուցակը. 2022 թվականին Սորոսի «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» հիմադրամից մեր երկրին հատկացվել է մոտ 1 միլիոն 261 հազար դոլար: Ովքե՞ր են 2022-ին Սորոսի հիմնադրամից սնված հայտնի ու անհայտ դեմքերը, «Իրավունքը» ուշագրավ մանրամասներ է պարզել: Հիշեցնենք, որ վերջին տարիներին Սորոսի հիմնադրամն անհատական անձերի գրանտներ չի բաժանում, այլ հայտնի գրանտակերները թաքցնում են իրենց անուններն արդեն ճանաչված ու ոչ այնքան ճանաչված կազմակերպությունների անունների հետեւում:

ՈՐՈՆՔ ԵՆ 2022-ԻՆ ՍՈՐՈՍԻՑ ՍՆՎԱԾ ԶԼՄ-ՆԵՐԸ

Ինչպես միշտ, Սորոսի հիմնադրամը մի կլորիկ գումար հատկացրել է լրատվամիջոցներին: «Եվրոպական մեդիա հիմնադրամը Հայաստանում. կառուցել կայուն եւ պրոֆեսիոնալ մեդիա» ծրագրի անվան տակ Գեղարքունիքի մարզում գործող «Քյավառ հեռուստաընկերություն» ՍՊԸ-ն (տնօրեն՝ Արմեն Գալստյան) դրամաշնորհ է ստացել 10.700.000 դրամ: Նույնքան գումար՝ 10.700.000 դրամ,  ստացել է կրկին Գեղարքունիքի մարզում գործող STV1 հեռուստաընկերությունը (տնօրեն՝ Գագիկ Ղազարյան): Տավուշի մարզում գործող լրատվամիջոցին եւս դրամաշնորհ է տրամադրվել Սորոսի հիմադրամից.  «Արտակարգ ալիք» տեղեկատվական ՀԿ-ին եւ «Տավուշ Մեդիային» հատկացվել է 10.700.000 դրամ: Հիշեցնենք, որ «Արտակարգ ալիք» տեղեկատվական ՀԿ-ի եւ «Տավուշ Մեդիայի» խորհրդի նախագահը Տավուշի մարզպետի անվտանգության գծով նախկին խորհրդական, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության տնօրենի նախկին տեղակալ, փրկարարական ծառայության գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանն է: Լոռու մարզից դրամաշնորհ է ստացել «Լոռի TV» ՍՊԸ-ն (տնօրեն՝ Նարինե Ավետիսյան)՝ կրկին 10.700.000 դրամ: Նույն ծրագրի շրջանակում լուսաբանում իրականացնելու համար դրամաշնորհ է տրամադրվել նաեւ Շիրակի մարզում գործող «Գյումրու առաջընթաց» քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն ՀԿ-ին  (տնօրեն՝ Հասմիկ Մխիթարյան)՝ 10.700.000 դրամ:

52.500 դոլար դրամաշնորհ է ստացել Սեդա Մուրադյանի «Հանրային լրագրության ակումբը»: Ստացած դրամաշնորհի շրջանակում ակումբը պարտավորվում է աջակցել «Մեդիա կենտրոն» հարթակին: Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ն էլ ստացել է 25.000 դոլար՝  ժամկետային զինծառայողներին, հայրենադարձ ռազմագերիներին եւ նրանց ընտանիքներին աջակցելու համար՝ լրատվական կայքերից մեկում մարդու իրավունքների խախտումների մասին պատմություններ հրապարակելով լրատվական կայքերից մեկում:

Էդիկ Բաղդասարյանի «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ին հատկացվել է 80.000 դոլար դրամաշնորհ՝ լրագրողական հետաքննությունները ընդլայնելու համար: Իսկ «Դեմոլաբ» տեղեկատվական կենտրոն ՀԿ-ն ստացել է 160 հազար դոլար դրամաշնորհ՝ իմքայլական նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանի Factor.am լրատվամիջոցին աջակցելու համար:

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն, որի նախագահն է Դանիել Իոաննիսյանը, այս անգամ ստացել է 25 հազար դոլարի, ապա եւս 50 հազար դոլարի դրամաշնորհ՝ պարտավորվելով նպաստել կարեւոր ոլորտներում ապատեղեկատվության դեմ պայքարին, պատրաստել հետաքննական նյութեր՝ անաչառ մոտեցմամբ գնահատելով տարբեր տեղեկատվական նյութերի իրական լինելը, ինչն իրականացնում է իր «Փաստերի ստուգման հարթակի» միջոցով:

Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական Արսեն Խառատյանի անվան հետ ասոցացվող «Ալիք Մեդիա Արմենիա» ՀԿ-ն, որի մեդիահարթակի ակտիվ հեղինակներից մեկն էլ Կարպիս Փաշոյանն է, Սորոսի հիմնադրամից ստացել է 50.000 դոլար դրամաշնորհ: Նպատակն է ընդլայնել իր լսարանը՝ ներգրավելով ռուսալեզու լրատվամիջոցների սպառողներին: Իսկ «Բուն» մշակութային-գիտական ​​հիմնադրամին հատկացվել է 15.000 դոլար, որպեսզի քննարկումներ անցկացնի փորձագետների եւ հանրաճանաչ ակտիվիստների հետ: Այդ նպատակով 10 հաղորդումներ կպատրաստվեն եւ կտարածվեն կազմակերպության հեռուստաալիքներով եւ սոցիալական մեդիա հարթակներում:

ՈՐՈՆՔ ԵՆ 2022-ԻՆ ՍՈՐՈՍԻՑ ՍՆՎԱԾ ՀԿ-ՆԵՐԸ

Կառավարության կողմից առաջարկվող գնումների բողոքարկման վերանայման համակարգի ուժեղ եւ թույլ կողմերը բացահայտելու եւ իրենց առաջարկները ներկայացնելու համար՝ 40.000 դոլար դրամաշնորհ է ստացել «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»-ը, որի ծրագրերի ղեկավարը Վարուժան Հոկտանյանն է:

27.090 դոլար Սորոսի հիմնադրամը հատկացրել է Կարինե Մխիթարյանի ղեկավարությամբ գործող «Կաթիլ» բարեգործական հիմնադրամին՝ շաքարային դիաբետով երեխաների կյանքի որակը բարելավելու համար: Իսկ Ժենյա Մայիլյանի «Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ-ն ստացել է 15.320 դոլար, որպեսզի ապահովի Հայաստանում կյանքի սահմանափակող հիվանդություններով մարդկանց արդար հասանելիությունը պալիատիվ խնամքին եւ վերջում էլ զեկույց պատրաստի:

«Հանուն հավասար իրավունքների» ՀԿ-ն ստացել է 40.000 դոլար՝  իր «Հոդված 3» ակումբի գործունեության համար: Ծրագրի շրջանակներում ակումբը կնախաձեռնի հանրային քննարկումներ արդի մարտահրավերների վերաբերյալ եւ կնպաստի հիմնական խնդիրների վերաբերյալ քաղաքական բանավեճերին:

Արդեն երկրորդ տարին է, ինչ պաշտոնապես սորոսականների շարքը համալրել է նաեւ «Դովեղ ֆուտբոլային ակումբ» ՀԿ-ն, որը ստացել է 10.000 դոլար՝ Տավուշի եւ Լոռու մարզերի մոտ 80 երեխաների (տղաների եւ աղջիկների) սոցիալական ներառման, առողջ ֆիզիկական ապրելակերպի եւ թիմային հմտությունների զարգացման համար՝ ներգրավելով նրանց պրոֆեսիոնալ մարզիչների կողմից անցկացվող ֆուտբոլային դասընթացներում:

ՈՐՈՆՔ ԵՆ 2022-ԻՆ ՍՈՐՈՍԻՑ ՍՆՎԱԾ ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՀԱՐԹԱԿՆԵՐԸ

«Անի» հայագիտական ​​հիմնադրամը (hոգաբարձուների խորհրդի նախագահ` Անգին Հակոբյան) ստացել է 25 հազար դոլար, որպեսզի բարձրացնի իրազեկվածությունը Հայաստանի անցյալի կարեւոր իրադարձությունների մասին՝ դրանց վերաբերյալ երանգավորված հեռանկար տրամադրելով: Իսկ քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնն այս անգամ ստացել է 39.760 դոլար, որպեսզի ապահովիի վիզաների դյուրացման եւ ռեադմիսիայի վերաբերյալ ԵՄ-Հայաստան համաձայնագրերի հաշվետվողական իրականացումը (ուժի մեջ են 2014թ. հունվարից) եւ բարելավել Հայաստանի քաղաքացիական հասարակության համագործակցությունը ԵՄ կառույցների հետ:

«Խտրականության դեմ պայքարի եւ հանուն հավասարության կոալիցիան», որի նախագահն է Լուսինե Քարամյանը, ստացել է 50.000 դոլար: Նպատակն է նպաստել արդյունավետ հակախտրական օրենսդրության ընդունմանը, բարձրացնել հանրային իրազեկությունն ու զգայունությունը խնդրի վերաբերյալ եւ ուժեղացնել խոցելի խմբերին:

2500 դոլար էլ հատկացվել է Ազգային ստեղծագործական ասոցիացիային, որի նպատակն է աջակցել պատերազմից տուժած երեխաների սոցիալական ինտեգրմանը: Այդ նպատակով Ազգային ստեղծագործական ասոցիացիան կազմակերպել է Սուրբծննդյան ներկայացում, խաղեր եւ գրքեր են նվիրել շուրջ 150 երեխայի:

Լուսինե Վասիլյանի «Մանդատ» ՀԿ-ն ստացել է 35 000 դոլարի դրամաշնորհ, որպեսզի իրականացնի Ազգային ժողովի աշխատանքի տարբեր ասպեկտների, այդ թվում՝ օրենսդրական օրակարգի, վերահսկողական գործառույթների ամբողջականության, պատգամավորների եւ խմբակցությունների էթիկական չափանիշների պահպանման մոնիթորինգ, փաստաթղթավորում եւ հաշվետվություն: Իսկ «Ասպարեզ» ժուռնալիստների ակումբ ՀԿ-ն, որի ղեկավարը Լեւոն Բարսեղյանն է, ստացել է 45.000 դոլարի դրամաշնորհ, որպեսզի խթանի երիտասարդական ակտիվությանը եւ աջակցի Ալավերդի, Նոյեմբերյան, Բերդ, Ճամբարակ, Վարդենիս ու այլ համայնքների երիտասարդական կենտրոններին՝ ցանցային կապեր հաստատելու եւ ինչ-ինչ հմտություններ ձեռք բերելու համար:

ՈՎՔԵՐ ԵՆ 2022-ԻՆ ՍՈՐՈՍԻՑ ՍՆՎԱԾ ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆՆԵՐԸ

Իրավապաշտպան Արթուր Սաքունցին պատկանող Վանաձորի «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեան» ստացել է 144.731 դոլար, որպեսզի նպաստի արդարադատության ոլորտում թափանցիկ եւ հաշվետու բարեփոխումներին: Դրամաշնորհի շրջանակում պարտավորվել է իրականացնել դատական ​​նիստերի եւ գործընթացների լայնածավալ մոնիթորինգ: Նաեւ վերահսկելու է ոստիկանությունում իրականացվող բարեփոխումները եւ Ներքին գործերի նախարարության վերափոխվելու գործընթացները:

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն, որի նախագահը Արաքս Մելքոնյանն է, ստացել է 76.900 դոլարի դրամաշնորհ, որպեսզի իրականացնի արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում: Մասնավորապես, ՀԿ-ն վերահսկելու է Բարձրագույն դատական ​​խորհրդի (ԲԴԽ) աշխատանքը՝ կապված դատավորների վեթինգի եւ թեկնածուների ընտրության հետ, հետեւելու է Հակակոռուպցիոն կոմիտեի եւ Հակակոռուպցիոն դատարանի աշխատանքին:

2022-ԻՆ ՍՈՐՈՍԸ ՀԻՇԵԼ Է ՆԱԵՎ ԱՐՑԱԽԻՆ

«Վերադարձ դեպի Դիզակ» ՀԿ-ն ստացել է 25.000 դոլար դրամաշնորհ, որպեսզի պաշտպանի Հադրութի շրջանի այն քաղաքացիների իրավունքները, ովքեր տեղահանվել են արցախյան պատերազմի պատճառով: Այդ նպատակով «Վերադարձ Դիզակ» ՀԿ-ն կազմակերպության արխիվի հիման վրա 10 կարճամետրաժ վավերագրական ֆիլմ կպատրաստի ռազմական հանցագործությունների մասին, որոնք կօգտագործվեն շահերի պաշտպանության նպատակով:

90.034 դոլար ստացել է Սեդա Մուրադյանի «Հանրային լրագրության ակումբ»-ը, որպեսզի բարձրացնի հանրային իրազեկվածությունը արդարադատության ոլորտում՝ ներկայումս իրականացվող, այսպես ասած, ինստիտուցիոնալ բարեփոխումների վերաբերյալ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



ԼՂ թեման փակելու բոլոր փորձերը ձախողելու են․ Հայկ ԲաբուխանյանՈւղղորդված որոշ շրջանակներ թիրախավորում են ՀՀ ԶՈւ-ն․ ՊՆ-ն հորդորում է ապատեղեկատվություն չտարածելԵրեկ գիշեր անհայտ ինքնությամբ մարդիկ, եկել են գաղտագողի, մուտք են գործել, հանձնվելիք տարածքներ. Բագրատ ՍրբազանՄհեր Գրիգորյան, ողջամիտ կասկած կա, որ մեքենայում Դուք եք եղել Շահին Մուստաֆաևի հետ. Բագրատ ՍրբազանԿիրանցից բերման է ենթարկվել գնդապետ Գրիգոր ԳրիգորյանըՄենք 4 գյուղը չենք տալիս Ադրբեջանին, մենք 4 գյուղը վերցնում ենք Ադրբեջանից․ ՓաշինյանՔաղաքացիները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը Դեբետ գյուղի հատվածումՊատժամիջոցները երկրի պաշտպանունակության ամրապնդումը շարունակելու հնարավորություն է․ Իրանի ԱԳՆ խոսնակՄենք չենք մոռանա թուրքական բարբարոսության արդիականությունը. Հունաստանի նախկին նախագահԲեսետկեն ա, բլոտն ու նարդին ա, կպպզենք, կխոսանք, կգնանք. երիտասարդնե'ր, ուղղակի մի անցկացրեք օրըՍյան նկարները տեսե՞լ եք. դա ՀՀ-ի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. ՓաշինյանՌԴ-ն Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակման կողմնակից է. Պեսկովը՝ Կիրանցի դեպքերի մասինՄեկնարկել է «Ընդհանուր հաղթանակ, ընդհանուր ճակատագիր» խորագրով համաժողովըՕդի ջերմաստիճանը կբարձրանա, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպՀՀ իշխանությունները հայտարարել են, որ Պուտինին չեն «ձերբակալի», եթե նա գա ՀայաստանՈւՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը Գավառում է. հանդես է գալիս դասախոսությամբՏավուշի հանձման դեպքում Հայաստանի գլխավոր գազատարը կհայտնվի Ադրբեջանի կատարյալ վերահսկողության ներքո. Վարուժան Գեղամյան«Իրավունք»-ի լրագրող Իլոնա Ազարյանն ամուսնանում էԵՄ-ում Հայաստանի դեսպան. ՀԱՊԿ-ը լքեց մեզԻսկ սա երազ չի, սա իրականություն ա. Արա ՂազարյանխԱպրիլի 27. Օրվա խորհուրդՈրոնք են մագնեզիումի դեֆիցիտի ախտանշանները, հնարավոր հետևանքներն ու խնդրից ազատվելու միջոցներըԳնացել էինք պահի ազդեցության տակ. ՊՆ սպաԷրդողանը չեղարկել է իր այցը ԱՄՆՍա այն դեպքն է, երբ քո «բարեհոգությունը» Ադրբեջանը թուլություն և ողորմելիություն է թարգմանում. Արշակ Սրբազան (տեսանյութ)Ռուսական գազից հրաժարվելու` ադրբեջանական գազ սպառելուն հակված ՔՊ պատգամավորը«Ժողովուրդ». 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխություններ. հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է«Հրապարակ». Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին«Փաստ». Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել»Ուկրաինայի ողջ տարածքն այս գիշեր ենթարկվել է հզոր օդային հարվածի. նախնական արդյունքներըՌուսական ուժերը գրավել են ամերիկյան նորագույն գրոհային զրահամեքենա (Տեսանյութ)«Հրապարակ». Տավուշի մարզպետը հացրի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխները«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են«Փաստ». Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան»Չինացիների պատասխանը Բլինկենին. Վաշինգտոնը չէ, որ պետք է Պեկինին պահանջ ներկայացնիՌուսական բանակը ճեղքել է ուկրաինական պաշտպանությունը Խարկովի մարզումԱպրիլի 1-ից ապրիլի 26-ը Օչերետինոյի ուղղությամբ (Տեսապատկեր)«ՀՀ ՊՆ-ն միջոցներ է ձեռնարկում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ»Վախենամ մեծ ժողովրդական պայթյուն լինի եւ երկիրը վերածվի քաոսի. Շարմազանովը փակագծեր է բացումՏավուշի պայքարին միացել է 20 պայմանագրային զինծառայողՌուսաստանի ուժերն ընդլայնում են վերահսկողության գոտին Օչերետինոյից հյուսիս-արևմուտք (Քարտեզ)Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հոգեվարքի մեջ է, իրավիճակին չեն տիրապետում. Շարմազանով (ԱՆՈՆՍ)Իսկ Ալեն Սիմոնյանը ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանո՞ւմ է. Ալլա ՀակոբյանԱդրբեջանը Թուրքիայի պատճառով բավականին լուրջ խնդիրներ է սկսելու ունենալ Իրանի հետ. ԲալասանյանՈւկրաինայի բանակը փախել է Օչերտինո-Բերդիչի ուղղությունից (Քարտեզ)Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է մնալ փակԲանտից փախուստի ամենաձախոդ փորձերից մեկը (Տեսանյութ)Հայաստանը պետական դավաճանությամբ Ադրբեջանի առաջ ծնկի են բերումԳրանտակեր պրոպագանդիստները… պետք է վերջ տան հակառուսականության տարածմանըԱյսօր, դժբախտաբար, մեր ներսից ենք ստանում հարվածները. Լոքմագյոզյան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода