Iravunk.com | POSTNIKOL. Ի՞նչ անել՝ ազգ մնալու համար. Արմեն Աշոտյանի հոդվածաշարը
Ես գիշերելու եմ Հանրապետության հրապարակում. Բագրատ Սրբազան Լոռու նախկին մարզպետը գրառում է կատարել Արմավիրում անծանոթ տղամարդը կրակել է դաշտում կարիքները հոգացող վարորդի վրա, նա հոսպիտալացվել է ՔՊ-ի «Դուխով Նիկոլ» չատում հրահանգ են իջեցրել». Տաթևիկ Հայրապետյան Սուրեն Պապիկյանը իր 99-ամյա պապի հետ լուսանկար է հրապարակել ՖՈՏՈ․ ՔՊ-ականները համացանցում «գրոհ» են սկսել Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակն արձագանքել է Սրբազանի պահանջին ՔՊ-ից արձագանքում են Սրբազանի՝ Փաշինյանին 1 ժամ ժամանակ տալուն և հրաժարականի պահանջին Նիկոլի վերջի՞ն դավաճանությունը Բագրատ Սրբազանը մեկ ժամ տվեց Նիկոլին` հրաժարական տալու համար

POSTNIKOL. Ի՞նչ անել՝ ազգ մնալու համար. Արմեն Աշոտյանի հոդվածաշարը

Հրապարակախոսություն

Periculum in mora! Կամ՝ հապաղումը մահաբեր է

(Մաս առաջին)

Անգամ մինչև բանտարկվելս հաճախ էի ներկա գտնվում քննարկումների, որոնց թեման պայմանականորեն կարելի է անվանել «այլընտրանքային ծրագիր»: Հասարակության մոտ անելանելիության և ֆատալիզմի զգացողություն ձևավորելու և ամրապնդելու նպատակով իշխանական տոքսիկ քարոզչությունը սերմանում է «մենք այն վիճակում ենք, որ ով էլ գա իշխանության, նույն բանն է լինելու» արատավոր և կեղծ թեզը` կանխելու համար աղետի ելքն իշխանափոխության մեջ փնտրելու բնական ցանկությունը:

Քանիցս համոզվել ենք, որ Փաշինյանի իշխանության յուրաքանչյուր օր էլ ավելի է վատթարացնում Հայաստանի և Արցախի վիճակը` հետևողականորեն ձգելով մեր պարանոցի շուրջ կախաղանի պարանը: Սատանեական չարությամբ նրանք համառորեն բարձրացնում են դժոխքի կրակի ջերմաստիճանը՝ քմծիծաղելով, թե բա՝ «տեսնենք՝ հիմա՞ ինչ եք առաջարկելու»:

Այսպես, հայկական շահերը պաշտպանելու հնարավորությունները շատ ավելին էին 2020թ. նոյեմբերի 9 -ից անմիջապես հետո, քան 2021թ. արտահերթ ընտրություններից հետո: Շատ ավելին էին այդ ընտրություններից անմիջապես հետո, քան «Դիմադրության» շարժման մեկնարկին: Շատ ավելին՝ այդ շարժման ընթացքում, քան մինչև 2022թ. Պրահայի հանդիպումը: Շատ ավելին էին այդ հանդիպումից անմիջապես հետո, քան մինչև «Արցախը Ադրբեջան է, և վերջ» նիկոլական անբարոյականությունը:

Այս շարքը կարելի է շարունակել՝ ամեն անգամ համոզվելով, որ հայ ժողովուրդը վատնում է իր ամենակարևոր ռեսուրսը՝ ժամանակը, վիժեցնելու համար սեփական քաղաքակրթության վերջնական կործանումը:

Իշխանությունների ջղաձիգ արձագանքները վերջին այլընտրանքային հատվածական նախաձեռնություններին (Օսկանյան, «Հայաքվե», և այլն), որոնք անգամ աղետի նոր level-ի պարագայում որոշակի լուծումներ են առաջարկում, հենց այդ հիմնավորումներն ունեն. «ո՞նց, դուք դեռ թպրտո՞ւմ եք, թեժացնե՛լ դժոխքի խարույկը»:

Բնական է, որ մի օր Փաշինյանի իշխանությունը կնքելու է իր մահկանացուն, և հարց է առաջանալու` ինչ անել: Այս հարցի հնարավոր արժանահավատ և հիմնավոր, համակարգված և կոնցեպտուալ պատասխանը, սակայն, կարևոր է հենց հիմա և այստեղ՝ բյուրեղացված հայկականության շուրջ համախմբելու համար հասարակության առավել լայն զանգվածներ և այդքան բաղձալի և օրհասական իշխանափոխությունը մոտեցնելու նպատակով:

Ուստի, այո՛, «Հայաստանն առանց Նիկոլ» կարգախոսն օրգանապես շաղկապված է «Հայաստանը Նիկոլից հետո» տեսլականի հետ:

Առաջարկում եմ կոչել այդ տեսլականը POST-NIKOL և միասին վերլուծել այն հիմնական բաղադրիչները, որոնցից բաղկացած է բազմաթիվ անհայտներով այս հավասարումը:

«Ի՞նչ անել Նիկոլից հետո» հարցին պատասխանելու համար դիտարկենք մի քանի կարևոր հանգամանքներ:

1. Առաջին կարևոր խնդիրը հետևյալն է. Կոնկրետ ի՞նչ վիճակում է լինելու Հայաստանը Նիկոլի հեռանալու պահին: Չէ՞ որ ցանկացած հիվանդի բուժումը նախ և առաջ պայմանավորված է հիվանդանոց տեղափոխվելու պահին հիվանդի կլինիկական վիճակով և համալիր հետազոտություններով:

2. Հաջորդ կարևոր խնդիրը. Ի՞նչ է թաքուն խոստացել Նիկոլը, որ մենք դեռ տեղյակ չենք: Ի՞նչ այս պահին դեռևս չպայթած ականներ է նա դրել Հայաստանի և Արցախի ապագայի տակ: Այս հարցը ոչ տեսական է,ոչ էլ կոսնպիրոլոգիական, քանզի նա քանիցս ապացուցել է, որ հայ ժողովրդի մեջքի հետևում դավադիր բանավոր խոստումների մեծ վարպետ է:

3. Մյուս հարցը, որն անխուսափելիորեն ազդելու է «Ի՞նչ անել»հարցի պատասխանի վրա. ինչպիսի՞ն է լինելու աշխարհն այդ ժամանակ, ազդեցությունների ո՞ր բևեռներն են եղանակ թելադրելու երկրագնդին, ինչպիսի՞ն են լինելու նրանց փոխհարաբերությունները, ինչպիսի՞ն է լինելու համաշխարհային դինամիկ ճարտարապետությունը:

4. Եվս մեկ հանգամանք է կանխորոշելու «Ի՞նչ անել»հարցի պատասխանը. ո՞վ է անելու: Այս հարցը շատ ավելի լայն է, քան կարող է թվալ առաջին հայացքից: Այն չի վերաբերում հաջորդ իշխանությունների անվանական կազմին, նոր ղեկավարի կերպարին, պատասխանատվություն ստանձնող քաղաքական ուժերին: Հարցս շատ ավելի ունիկալ է և համապարփակ. Ո՞վ ենք մենք՝ որպես ժողովուրդ, ինչպիսի՞ արժեքների շուրջ է կրկին համախմբվելու Հայը, ինչպիսի՞ բարոյահոգեբանական նկարագիր է նա ունենալու, ինչպիսի՞ բաղադրություն է ունենալու նրա՝ այս պահին ճաքեր տված և ջլատված ողնաշարը:

5. Նախորդ հարցիս հետ օրգանապես շաղկապված է իմ վերջին հանգուցային հարցադրումը. մենք ի՞նչ ենք ուզում: Որո՞նք են լինելու մեր նպատակները: Ի՞նչ տեսլական է ունենալու վերածնվող հայ հասարակությունը: Ո՞րն է մեր իղձը, ազգային երազանքը:

Թվարկածս հինգ հիմնական հանգամանքներից առաջին երեքն ակնհայտորեն կամ մեզանից քիչ են կախված, կամ ընդհանրապես մեր հավաքական ջանքերի գործադրման տիրույթից դուրս են: Սակայն վերջին երկու հարցադրումներիս պատասխանները հստակեցնելը, եփելը, բյուրեղացնելը թե մեր հասանելիության հորիզոնում են, թե ռազմավարական առումով՝ կանխորոշիչ մեր ապագայի համար:

Ուստի «Ի՞նչ անել» հարցին պատասխանելուց առաջ կենսական է «Ո՞վ ենք մենք» և «Ի՞նչ ենք ուզում» հարցերի շուրջ հնարավորինս ազնիվ, ներառական և կոնսոլիդացիոն պլատֆորմի ձևավորումը, ինչն իրականում ոչ թե ինտելեկտուալ մտավարժանք է, այլ ազգային-հավաքական ինքնությունը վերագտնելու և դրանից կախված՝ հեռանկար ունենալու, գործողություններ իրականացնելու, ոլորտային քաղաքականություններ մշակելու և իրագործելու հնարավորությունը:

Առաջարկված մեթոդաբանության շրջանակներում հաջորդ հրապարակումներում կփորձեմ շարադրել այդ երկու անկյունաքարային հարցադրումների շուրջ իմ համեստ պատկերացումները՝ հանրային քննարկումներ ծավալելու համար:

Շարունակելի:

ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ

ՀՀԿ փոխնախագահ

«Նուբարաշեն» ՔԿՀ

17.07.2023

Կոլաժը` «168 ժամ»



Ես գիշերելու եմ Հանրապետության հրապարակում. Բագրատ ՍրբազանԼոռու նախկին մարզպետը գրառում է կատարելԱրմավիրում անծանոթ տղամարդը կրակել է դաշտում կարիքները հոգացող վարորդի վրա, նա հոսպիտալացվել էՔՊ-ի «Դուխով Նիկոլ» չատում հրահանգ են իջեցրել». Տաթևիկ ՀայրապետյանՍուրեն Պապիկյանը իր 99-ամյա պապի հետ լուսանկար է հրապարակելՖՈՏՈ․ ՔՊ-ականները համացանցում «գրոհ» են սկսելՆիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակն արձագանքել է Սրբազանի պահանջինՔՊ-ից արձագանքում են Սրբազանի՝ Փաշինյանին 1 ժամ ժամանակ տալուն և հրաժարականի պահանջինՆիկոլի վերջի՞ն դավաճանությունըԲագրատ Սրբազանը մեկ ժամ տվեց Նիկոլին` հրաժարական տալու համարՎալերի Զալուժնին նշանակվել է Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպանԲագրատ Սրբազանը վերջապես հասավ Հանրապետության հրապարակ, հարթակում էՄինչև հասնենք հրապարակ, պետք է իշխանությունները մտածեն, թե ինչ են անելու. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Բագրատ սրբազանի գլխավորած երթն անցնում է Բաղրամյան պողոտայովՊետական որոշ կառույցների աշխատակիցներին զգուշացվել է` կհեռացվեն աշխատանքից, եթե մասնակցեն հավաքներին. Ռուբեն ՄելիքյանՈվ չի հիշում իր պատմությունը, չի հարգում անցյալը, նա չունի ներկա, առավել եւս` ապագա. ՂազարյանՄենք թույլ չենք տալու Արեւմուտքին վերաշարադրել պատմությունը. Երջանիկ ՂազարյանԵս ատում եմ պատերազմը, որը միայն արցունքներ է բերում, ուրիշ ոչինչ...Քաղաքական ուժերը պետք է համախմբվեն ոչ թե շահի, այլ` գաղափարի շուրջ. Վազգեն ՍաֆարյանԺամանակն է մեր խոսքն ասելու, պատրաստ ենք դժվարին պայքարին. Երջանիկ ՂազարյանԵթե Ստալինգրադն անկում ապրեր, Հայաստան աշխարհը երեւի թե չլիներ. Վազգեն ՍաֆարյանԵրևանի խնդրանքով՝ Թուրքիայի և Իրանի հետ սահմաններին ՌԴ սահմանապահները կմնան. ԿրեմլՁեռքերս բաց է, թող ինձ կալանավորեն, դրանից երկիրը կփոխվի՞. ՍրբազանՔՊ-ին կոչ եմ անում, օգտագործե'ք հնարավորությունը, դարձի եկե'ք դեպի պետականություն. ՍրբազանՌուսաստանի միջուկային զորավարժություններին ևս մեկ երկիր կմասնակցի. ՊուտինՄարգարիտա Սիմոնյանը պատմել է Հայրենականին մասնակցած նախնիների մասին (լուսանկարներ)Շատ լավ բաներ են մեզ սպասվում Հանրապետության հրապարակում, մնաց մի քանի ժամ. Բագրատ ՍրբազանՎահե Ղազարյան, մենք իրար լավ ենք ճանաչում. հրահրում եղավ, 1-ին պատասխանատուն Դուք ու Ձեր անմիջական ղեկավարն եք լինելու. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Հրետակոծվող քաղաքն ու ճակատագրական վարսահարդարման արդուկը. Գաղթի դաժանություններից մինչեւ կյանքի պայքարԲագրատ Սրբազանն իր առաջնորդած երթով գնում է վերականգնելու արդարությունըԿիրանցի, Ոսկեպարի բնակիչները սահմանազատումից դժգոհ չեն․ ԹունյանՄիջուկային զորավարժությունների 2-րդ փուլում ՌԴ-ին կմիանա Բելառուսը. ՊուտինՄալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա․ shamshyanԴիմագրավում ենք ծանրագույն փորձությունների, հույսով ու լավատեսությամբ զինվենք, չտկարանանք․ ՎեհափառՈվքեր են Բագրատ Գալաստանյանի նախաձեռնությանն իրենց աջակցությունը հայտնել և/կամ ակտիվ մասնակցում ենՈվքեր գոռացին, ճչացին, իմացե'ք, նրանք մեզնից չեն, մեր շարժումը լուռ է, Աստծով ու հայրենիքով. Բագրատ ՍրբազանԿարմիր հրապարակում տեղի է ունեցել Հաղթանակի զորահանդեսը (տեսանյութ)ՀՀ մարզերում տեղակայված ռուս սահմանապահ և զինվորական կետերը դուրս կգան այդ կետերիցՄայր Աթոռի միաբանները հարգանքի տուրքը մատուցեցին Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշտատակինՇՏԱՊ. Մալաթիայի «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է նորածին երեխաՕդի ջերմաստիճանը ցերեկն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանովԲագրատ Սրբազանն այսօր պայքարում է մեր բոլորիս անունով. ԱՄՆ-ում երթ է՝ ի աջակցություն ՇարժմանՁեր բոլոր գնումները հաջող կլինեն. մայիսի 9-ի աստղագուշակՀայաստանում Հայրենական մեծ պատերազմի 44 վետերան կաՈվ չի հիշում պատմությունը և մոռացել է նրա հետևանքները, կոպտորեն պատժվում է. ԿոպիրկինՌԴ դեսպանը խոնարհվեց և ծաղիկներ դրեց Հայրենական Մեծ պատերազմի զոհերի հիշատակին նվիրված անմար կրակինԱԱԾ-ն Սրբազանի Շարժմանը զգուշացրել է «չգործել ընդդեմ իրավակարգի» և «պահպանել օրինականությունը»Հացը գողացան, նրանց դրա համար գնդակահարեցին. 100-ամյա Ներսես պապը սարսափելի դրվագներ է պատմում«Ժողովուրդ». 761 թե՞ 195 անհետ կորած, 80 գերի, թե՞... ԱՄՆ պետդեպի, ՀՀ կառավարության եւ ոչ պաշտոնական թվերը անհամեմատելի են«Հրապարակ». Եկեղեցին տարիներով բոյկոտող վարչապետը հիշել է Եկեղեցու մասին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода