Մեր անչափահաս տղաներից մեկին բերման են ենթարկել ու ասել՝ ծնողներից կզրկենք քեզ. Բագրատ Սրբազան Կանադահայոց թեմը՝ Բագրատ Սրբազանի՝ Կանադայում պաշտոնավարելու տարիների մասին Թարխունի օգտակար հատկությունները Էդվարդ Ասրյանը հետևել է ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությանը «Ադրբեջանի և ՀՀ-ի միջև ստորագրվելիք խաղաղության պայմանագիրը պատմական հնարավորություն է»․ Էրդողան Բագրատ Սրբազանն ամփոփում է օրը Կովկասյան տարածաշրջանի համար, որպես առաջնորդ, պատասխանատու է Ալիևը. Լուկաշենկո Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը, ռեսուրսների առումով, այս պահին համեմատելի չէ ՀՀ սահմանապահ ուժերի հետ. Տիգրան Աբրահամյան (տեսանյութ) Իսրայելը ԱՄՆ-ի վասալը չէ. Նեթանյահու Թուրքերի շրջանում մեծ աղմուկ է բարձրացրել Ադրբեջանի շնորհավորանքը Իսրայելին

Եթե երկրում կան թշվառություն, աղքատություն, ագրեսիա, չարություն` գաղջ մթնոլորտ, կարեւոր չէ, թե ովքեր են դրա կրողները.Հայտնի փաստաբանը մեր օրերի մասին

Իրավական

ԽԵՂՎԱԾ ՃԱԿԱՏԱԳՐԵՐ
 
Նախքան դատապարտելը միշտ պետք է մտածել. արդյոք չի կարելի արդարացում գտնել: 
Լիխտենբերգ

ՑՄԱՀ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐ
 
Դատապարտվում են այն անձինք, ովքեր կատարել են ծանր հանցագործություններ… Կան երկրներ (նախկին ԽՍՀՄ որոշ երկրներ, Եվրոպա), որտեղ այն չի տարածվում անչափահասների, կանանց, 65-ն անց տղամարդկանց վրա: Որպես կանոն, ցմահ դատապարտումը գործում է այն երկրներում, որտեղ մահապատիժը վերացված է, ինչպես նաեւ այն երկրներում, որտեղ գործում է մահապատիժը, բայց որպես այլընտրանքային պատժի ձեւ, գործում է նաեւ ցմահ դատապարտումը: Կան երկրներ (Աֆրիկայի, Ասիայի, Ամերիկայի որոշ պետություններ), որտեղ երկրի ղեկավարին, կամ տվյալ նահանգի նահանգապետին իրավունք է վերապահված օրինական ուժ ստացած դատական ակտով մահապատիժը փոխարինել ցմահ դատապարտմամբ: 
Հին աշխարհում ցմահ դատապարտվածները, որպես կանոն, դատապարտված էին դանդաղ մահվան: Վերջիններիս ուղարկում էին տաժանակիր աշխատանքի, մինչեւ ուժասպառ լինելը կամ հիվանդանալն ու մահանալը: Այսօրվա գործող իրավանորմով իրավունք է վերապահվում ցմահ դատապարտյալներին, ներպետական օրենքով սահմանված կարգով, որոշակի ժամանակ անց (երկրներ կան` այն 20 տարի է, երկրներ` 25 եւ ավելի տարի, Հայաստանում այն 20 տարի է) դիմել` վաղաժամկետ ազատվելու համար, պայմանով, որ հատուկ հանձնաժողովը պետք է տա եզրակացություն, որ տվյալ անձը վաստակել է ՙազատության օդը շնչելու իրավունքը՚: Ազատության դեպքում պետական լիազոր մարմնի կողմից որոշակի ժամկետով տվյալ անձը գտնվում է ինչպես հատուկ հաշվառման, այնպես էլ` հսկողության տակ: 
Ընդունված է կարծել, որ Քրեական օրենսգրքով նախատեսված այն հոդվածները, որոնց հիման վրա անձը դատապարտվում է մահապատժի կամ ցմահ դատապարտման, դատապարտյալների առումով Հայաստանի Հանրապետությունը գտնվում է ավելի քան բարվոք վիճակում, քան օրինակ` ԱՄՆ-ը կամ Ֆրանսիան: Միեւնույն ժամանակ, տվյալ երկրի բնակչության թվաքանակի հաշվարկով Հայաստանում ավելի շատ ցմահ դատապարտվածներ կան, քան` Ֆրանսիայում: Ավելին, Հայաստանում չկա նախադեպ, երբ ցմահ դատապարտյալի օրենքով նախատեսված 20 տարվա ազատազրկումից հետո` օրենքի ուժով դատապարտյալը պայմանական վաղաժամկետ ազատվի:
Ընդունված է կարծել, որ ցմահ դատապարտումն ավելի մեղմ պատիժ է, քան` մահապատիժը, այնքանով, որքանով տվյալ անձը չի զրկվում կյանքից: Չվիճարկելով հանդերձ` հակված եմ կարծելու, որ այն բացարձակ չէ: Այսպես. Անգլիայում, երբ գործում էր մահապատժի ինստիտուտը, դատապարտյալին էր տրվում իրավունք` որոշելու, թե ինքը ցանկանում է մահապատիժը, թե ցմահ արտաքսվելն Անգլիայից նոր հայտնաբերված երկիր` Ամերիկա կամ ցմահ մեկուսացվելը բանտի խցում` ողջ կյանքում դատապարտված լինելով տեսնել խցի գորշ պատերը, իսկ երկնքի փոքր պատառիկը տեսնել միայն ճաղերի հետեւից: Ուստի այն երկրները, որոնք թեպետ ամրագրել են օրենքի ուժով ցմահ դատապարտյալի վաղաժամկետ ազատման իրավունքը, սակայն պրակտիկայում համարձակություն չունեն այն իրագործելու, միգուցե թվացյալ բացակայում է լիազոր մարմնի, մեղմ ասած, անտարբերությունն ու անգործությունը, իսկ իրականում, կարծում եմ, խախտում է ցմահ դատապարտյալի` ազատություն ստանալու օրենքով տրված բացառիկ իրավունքը, այն դեպքում, երբ ազատություն ստանալու համար օրենսդիրը դնում է որոշակի խաղի կանոններ եւ դատապարտյալի կողմից այն ոչ միայն ընդունվում է, այլեւ կատարվում է, բայց… առանց պատճառաբանության հատուկ հանձնաժողովի կողմից ստանում է մերժում: Մերժում, որը տեղի է ունենում պետության եւ հասարակության լուռ անտարբերության քողի տակ` ՙդե մեկն ավելի, մեկը պակաս՚ սկզբունքով:
Հայերենն այն բացառիկ լեզուն է, որտեղ մարդկանց հաշվում են ոչ թե քանակով, այլ` հոգիով: Այսինքն, յուրաքանչյուր մարդու մեջ, անգամ հայոց լեզվի խոսակցականով ընդունված է, որ կա հոգի, որը Աստծո կողմից դրված է տվյալ մարդու մեջ: Հարկավոր է մտնել այդ հոգու ներաշխարհը, տեսնել աստվածայինը, վեր հանել, արթնացնել տվյալ անձի մեջ մարդ լինելու, Աստծո կողմից իր նմանակը ստեղծելու գաղափարը, որից հետո անձը փրկված է:
Եթե կան բանտեր, կարեւոր չէ, թե ովքեր են այնտեղ նստած: Եթե երկրում կան թշվառություն, աղքատություն, ագրեսիա, չարություն` գաղջ մթնոլորտ, կարեւոր չէ, թե ովքեր են դրա կրողները: Պետք է ամրագրել, որ առկա է հիվանդություն, որն անբուժելի չէ: Ուղղակի անհրաժեշտ է գիտենալ այդ հիվանդության միակ բալասանը` սիրի°ր դիմացինիդ, քեզ դիր նրա տեղը եւ դրա նախաձեռնողը եղիր ինքդ…

(շարունակելի)
ԼԵՎՈՆ ՍՈԽԱԿԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
ՙԼեւ գրուպ՚ փաստաբանական
գրասենյակի հիմնադիր նախագահ



Հայաստանի բռնցքամարտի հավաքականի վերջին հնարավորությունը. Ովքե՞ր կպայքարեն օլիմպիական ուղեգրի համար Մեր անչափահաս տղաներից մեկին բերման են ենթարկել ու ասել՝ ծնողներից կզրկենք քեզ. Բագրատ ՍրբազանԿանադահայոց թեմը՝ Բագրատ Սրբազանի՝ Կանադայում պաշտոնավարելու տարիների մասինԹարխունի օգտակար հատկություններըԷդվարդ Ասրյանը հետևել է ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությանը«Ադրբեջանի և ՀՀ-ի միջև ստորագրվելիք խաղաղության պայմանագիրը պատմական հնարավորություն է»․ ԷրդողանԲագրատ Սրբազանն ամփոփում է օրըԿովկասյան տարածաշրջանի համար, որպես առաջնորդ, պատասխանատու է Ալիևը. ԼուկաշենկոԱդրբեջանի սահմանապահ ծառայությունը, ռեսուրսների առումով, այս պահին համեմատելի չէ ՀՀ սահմանապահ ուժերի հետ. Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)Իսրայելը ԱՄՆ-ի վասալը չէ. ՆեթանյահուԹուրքերի շրջանում մեծ աղմուկ է բարձրացրել Ադրբեջանի շնորհավորանքը ԻսրայելինՄինչ աշխարհը մասնատվում է, Բլինկենը Կիևում երգում է. Թրամփ«Էս զոնտիկը տալու եմ մարզպետի ճկատին, եթե ասի տունդ թող՝ փող կտամ». կիրանցեցի կին (տեսանյութ)Ռուսաստանն առաջարկեց շատ ավելի լավ տարբերակ, բայց բավականաչափ չպնդեց- ԿիրեեւՓաշինյանն իսկապես լավ է հանձնումԿա՛մ այսօր, կա՛մ երբեք. արյունաքամության շղթան պետք է կանգ առնի. Բագրատ Սրբազանի ուղերձը (Տեսանյութ)Կիրանցը 2 անգամ ընտրել է ՔՊ-ին, ամբիոնից երդվում էին, որ 1սմ հող չեն տալու, բայց հիմա 15 հա տալիս ենԱյս տարի Ադրբեջանն արդեն 30 համատեղ և անհատական զորավարժություն ու վարժանք է անցկացրելԻբր 25 հեկտար հող են վերադարձրել Կիրանցին, դա չեն վերադարձրել, դա մեր ականապատ հողերն են«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման որոշ մասնակիցներ մեկնում են ԿիրանցԵԱՏՄ-ի մաս լինելը Հայաստանի համար շահավետ է․ ՌԴ ԱԳՆԻջևանի ոստիկանապետը մարզպետի անունից Կիրանցի բնակիչներին փակ հանդիպում է առաջարկում (տեսանյութ)Անթույլատրելի է խաղալ հանրության զգացմունքների վրա և առաջնորդել անհայտություն. Բացառիկ զրույց հայտնի փաստաբանի հետԷստոնիան ցանկանում է պատրիարք Կիրիլին հերետիկոս ճանաչելՀՐԱՏԱՊ. Կիրանցում լարված է, ոստիկանական ուժեր են կուտակվումԿիրանցում բնակիչները փակել են միջպետական ճանապարհը"Дельфин и русалка-не пара, не пара, не пара". Նիկոլը՝ Կոպենհագենում, և Հայաստանի եվրոպական հեռանկարըՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՀայաստանի կողմից ՀԱՊԿ ֆինանսավորման դադարեցումը ողբերգություն չէ. ՌԴ ԱԳՆՈւզում եմ հրաժարական տամ, ես ժողովրդիս հետ եմ. Կիրանցի գյուղապետԻրիկունը փոխվարչապետ կոչեցյալը եկավ Ղազախ, ստորագրեց ու հողերը տվեցին, գետինը մտնեն դրանք, ստոր ենԱշակերտների անվտանգությունը Կիրանցում չեն ապահովում․ ծնողները փորձում են դպրոցից հանել երեխաներին (տեսանյութ)Վրաստանն Իսլանդիայի, Լիտվայի և Էստոնիայի ԱԳ նախարարներին մեղադրել է երկրում իշխանությունը տապալելու փորձի համարԿառավարության մոտ շարժման ակցիան ավարտվեց. կհանդիպեն Սուրբ Աննա եկեղեցու բակումԱրդեն 10 օր է՝ Բաղանիս-Ոսկեպար հատվածում ՀՀ սահմանապահ զորքերն իրականացնում են ծառայությունԵս միշտ պատրաստ եմ Հայ առաքելական եկեղեցու կողքին կանգնել․ Վիտալի ԲալասանյանՔիչ առաջ Հանրապետության հրապարակից կոշտ ձևով բերման է ենթարկվել Նարեկ Մալյանը. ՄելիքյանԲաքվում ընթանում է Ալիև-Լուկաշենկո հանդիպումըՄեզ չեն կանգնեցնի, սրանում վստահ եղեք. Նիկոլ ՓաշինյանԿիրանցի հատվածում կարող ենք խնդիրներ ունենալ, սահմանն անցնում է այնտեղով, որտեղով անցնում է (տեսանյութ)Ինչպես են բերետավորները բերման ենթարկում քաղաքացուն Կառավարության շենքի առջևիցԱդրբեջանական կողմը հակված է շարունակել սահմանազատման գործընթացը նույն ձևաչափով. ԳրիգորյանՏեղեկություն ունենք, որ Կիրանցի կամրջի մոտ հայկական կողմն Ադրբեջանից ժամանակ է խնդրել ճանապարհն այլ հատված տեղափոխելու համար․ Գառնիկ ԴանիելյանԿիրանցի հատվածում կարող ենք խնդիրներ ունենալ, սահմանն անցնում է այնտեղով, որտեղով անցնում էԳիշերը գերագույն ստահակն ադրբեջանին է հանձնել Հայրենիքի ևս մի կտոր. Ռուբեն ՄելիքյանՈՒՂԻՂ․ Փաշինյանը վարում է կառավարության նիստըՔֆուր տվող ոստիկանին եմ ասում՝ չփորձեք վիրավորել քաղաքացիներին. շարժման մասնակից «Տեղի ունեցածը համարում եմ մեծ հաջողություն երկու պատճառով». Փաշինյանը՝ Տավուշում սահմանազատման մասին25-օրյա հերթական վարժական հավաքները կանցկացվեն հունիսի 11-ից օգոստոսի 30-ըՆիկոլ, չե՞ս ամաչում, էսքան ոստիկան բերել ես որ ի՞նչ, հեռացի'ր. ակցիա` կառավարության շենքի դիմաց (տեսանյութ)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода