Iravunk.com | Մշակույթը կմաղի պատահականներին. ՄՈՒՐԱԴ ՋԱՆԻԲԵԿՅԱՆ
Անկարա-Երևան հարաբերություններ այլևս չկան. Ադրբեջանն այժմ սեղանի շուրջ է՝ որպես երրորդ կողմ». թուրք լրագրող Հաղթեցինք բոլորս. պարային հրավառություն` Երեւանում Ինչքան էլ փորձեք, չեք կարող խեղաթյուրել իրականությունը. Հենրիխ Դանիելյան Փաշինյանը Բլինքենի հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը Հայտնի է դարձել, թե ԱՄՆ նախագահի թեկնածուներից ով ավելի շատ աջակցություն ունի. CNN Լրագրողներին քաշքշող ոստիկանը Նաջարյան Արմենն է Ու՞մ և ինչ եք փորձում համոզել այ դուռակներ, էդ մուտիլովկեքով Հայտնի է վերջին զանգի օրը Հայտնի է Էրդողանի ԱՄՆ այցի չեղարկման հնարավոր պատճառը Լրագրողներին քաշքշող ոստիկանը Նաջարյան Արմենն է

Մշակույթը կմաղի պատահականներին. ՄՈՒՐԱԴ ՋԱՆԻԲԵԿՅԱՆ

Մշակութային

ՀՀ վաստակավոր արտիստ, բազմաթիվ միջազգային փառատոների մրցանակակիր ՄՈՒՐԱԴ ՋԱՆԻԲԵԿՅԱՆԸ, ով իր կյանքը նվիրել է թատրոնին, քովիդի հավաստագիր չներկայացնելու պատճառով մոտ մեկուկես տարի է չի աշխատում թատրոնում: Այս թեմայի շուրջ էլ ծավալվեց մեր զրույցը ՄՈՒՐԱԴ ՋԱՆԻԲԵԿՅԱՆԻ հետ:

— Մոտ երկու տարի է՝ Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում չեք աշխատում: Մի՞թե կարող էր ինչ-որ քովիդ պատճառ դառնալ Ձեզ առանց աշխատանքի մնալուն:

— Ես ուղղակի մեջների ամենաակտիվն էի, դրա համար ինձ աշխատանքից հանեցին: Ինձ համար ամենակարևորն այն է, որ ընտրել եմ ամենադժվար ճանապարհը` պատմություն թողնելու, որը Տիրոջ մատյանում է գրված, կմնաս, թե՝ չէ: Գիտեմ, որ ես արժեքներ թողել եմ: Իսկ նրանք, ովքեր այսօր իշխում են, չգիտեն, որ նրանցից հետո իրենց թոռներն էլ իրենց չեն հիշի:

— Հաշվի չառնվե՞ցին Ձեր տարիների վաստակը, պարգևները:

— Նրանք արժեք գնահատել չգիտեն, որովհետև իրենք արժեք չունեն: Նրանց պետք է, որ դերասաններին ստրուկի պես բանեցնեն և թատրոնը դարձնեն իրենց գրպանի բանկը:  Մի իմաստուն խոսք կա` թատրոնն այն հազվագյուտ տեղն է, որտեղից չեն տանում թատրոն բերում են: Ես իմ ունեցածն եմ վաճառել` տուն, հողամաս, ամառանոցներ, չորս ֆիլմ եմ նկարել: Ունեմ տասնմեկ մրցանակ, որից հինգը` միջազգային կինոյի, թատերական փառատոների մրցանակներ են, Խորենացու պատվո մեդալ, Մշակույթի նախարարության ոսկե մեդալներ, ՀՀ վաստակավոր արտիստի կոչում:

— Նման վերաբերմունքը անձնավորված էր հենց Ձե՞ր հանդեպ, թե՞ դա ուղղակի օրենքներին կուրորեն հետևելու արդյունք էր:

— Ես ծնունդով սունդուկյանցի եմ: 16 տարեկանից խաղում եմ Սունդուկյանի բեմում: 50 տարի կյանքս նվիրել եմ թատրոնին: Այսօր ամեն ինչ արժեզրկվել է, և դա նրանց պետք չէ... Չնայած իմ սիրելի թատրոնն է, բայց ես չեմ գնա, մինչև այդ բացիլները դուրս չգան այդ թատրոնից:

— Փորձե՞լ եք Ձեր իրավունքները պաշտպանել:

— Ո՛չ, դրա կարիքը չկա:

— Ինչպե՞ս եք ապրում առանց աշխատանքի:

— Շատ դժվարությամբ... Ապրում եմ վարձով, իսկ իմ նոր սկսնակ թոշակով ոչինչ չեմ կարող անել:

— Ընկերները, խաղընկերները այս պահին Ձեր կողքի՞ն են:

— Ո՛չ... Բոլորը կյանքից վախեցած են, բայց խաղում են արժանապատվություն, որի անունն են միայն լսել: Իսկ քծնելով՝ դու արժանապատվորեն չես կարող ապրել:

— Այս պահին ինչո՞վ եք զբաղված:

— Հիմա մի ֆիլմ եմ ավարտել, ուղարկել եմ փառատոնի և արդյունքին եմ սպասում: Եթե հանկարծ ոչ մի բան չփոխվեց, երկրից կգնամ: Երկիրս սիրում եմ, կուզենայի մնալ, բայց իմ ստացած թոշակով հնարավոր չէ ապրել: Ուրիշները գնում են լավ ապրելու համար, իսկ ես ստիպված եմ գնալու:

— Այսինքն` ստիպված եք երկրից գնալու, քանի որ հացի խնդի՞ր ունեք:

— Այո, ուրիշ հնար չկա, որովհետև չեմ կարող մի քանի կոպեկ թոշակով և՛ տան վարձ տալ, և՛ ապրել:

— Իսկ երբ աշխատում էիք, ընկերներ շա՞տ ունեիք:

— Կային, որոնք ընկեր էին համարվում, բայց հենց դուրս եկա, բոլորը վախեցած, չհամարձակվեցին ինձ հետ ընկերություն անել: Տնօրենն ինձ հարկ համարեց հանել, թեպետ իմ գործը գեղարվեստական ղեկավարի հետ էր: Միգուցե համաձայնեցրել են միմյանց հետ, որովհետև իրենց համար արժեք գոյություն չունի: Իսկ աշխատել անողնաշար ղեկավարության հետ, հարկ չեմ համարում: Փող են տեսնում, դառնում են մանկուրտներ` անհայրենիք, անկրոն և անազգ: Իրենք մոռանում են, կամ ավելի ճիշտ, չգիտեն, որ ամեն արարմունք բարձրանում է երկինք մի քիչ շուտ, թե մի քիչ ուշ, բայց պատասխանը գալիս է:

— Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ են տաղանդավոր մարդկանց միայն մահից հետո գնահատում: Բայց չէ՞ որ մինչ մեռնելը, այդ նույն մարդը մեծ զրկանքներ է կրում:

— Գիտեք ինչ, դիֆիրամբներ կկարդան ինձանից հետո: Այնքա՜ն բան կասեն... Լավ, ես մի կողմ, բայց ժամանակին հանճարեղ Կոմիտասին հո գիտեի՞ն: Բոբիկ, արյունոտված ոտքերով գյուղից գյուղ էր անցնում, որ ազգային երգերը հավաքեր, չկորչեին: Մի փողատեր կամ կոշկակար չգտնվե՞ց, որ մի տրեխ կարեր այդ մարդու համար: Նման վերաբերմունքը միայն մեզ մոտ չէ: Դա բոլոր ազգերի մոտ է: Լև Տոլստոյը, որ մեռավ, եկեղեցին դեմ էր իրեն: Հայերը հայկական ադաթով եկեղեցով մահվան արարողությունն արեցին ու հայկական գերեզմանոցում էլ թաղեցին: Ֆեոդոր Դոստոևսկու նման հանճարը տնից տուն էր փախչում, որովհետև տան վարձը չէր կարողանում տալ: Ես դեռ կարողանում եմ ձգձգել, սպասել փառատոների ավարտին: Եթե հանկարծ ոչ մի բան չլուծվեց, ես չեմ ուզում գնալ մեր երկրից, բայց կգնամ, որպեսզի կարողանամ ապրել:

— Թատրոնից Ձեզ չփորձեցի՞ն հետո հետ կանչել:

— Իրենք գիտեին, որ դատը վերջացավ, երկու ամիս հետո շատ ծանր եմ տանելու ու գնամ խնդրեմ, մտնեմ: Ես երբեք դա չեմ անի: Տարիուկես է՝ ես դրսում եմ ու անընդհատ հետաքրքրվում են, թե ոնց եմ ապրում: Իմ աշխատանքից, կոլեգաներից դուրս կան մարդիկ, որոնք գնահատում են իմ արժեքը: Նրանցից մեկն էլ ընկերս է, որն ինձ օգնում է, բայց լավ, մինչև ե՞րբ...

— Բայց, ամեն դեպքում, առանց աշխատանքի շատ դժվար է: Չե՞ք փորձել սերիալներում նկարահանվել:

— Սերիալներում չեմ նկարվել, բացի պատմական «Հին արքաներից»: Դա միակն էր, որ նկարվեցի, որովհետև հասկացա, որ մնալու է պատմության մեջ: Հոգնել եմ պայքարելուց: Չեմ սիրում քծնել, սրա-նրա հետույքը մտնել: Եթե այս տարիքին չեմ փոխվել, ուրեմն՝ չեմ փոխվի: Ես անում եմ այն, ինչ ճիշտ եմ համարում: Սկզբունքը լավ բան է: Անողնաշարների դասին չեմ ուզում պատկանել:

— Ի՞նչ կասեք ներկա գիտության և մշակութային արժեքների մասին: Այսօր դուք առաջընթաց տեսնո՞ւմ եք որևէ բնագավառում:

— Կային շատ հզոր պետություններ, որոնց հետ լեզու թրջելը շատ բարդ բան էր ուրիշ ազգերի կողմից: Բայց այսօր այդ հզոր պետությունները չկան, իսկ մեր մի բուռ ազգը կա, որովհետև ամենածանր՝ նույնիսկ Գենոցիդի պահին հայ կանայք ոչ թե ոսկեղենն էին փախցնում, այլ հայոց գրքերն էին մեջքներին փաթաթած՝ տանում: Սա է իսկական մշակույթի ուժը, որն այսօր ուզում են ոչնչացնել: Եվ դա ի պատիվ թուրքերի է արվում: Բայց միևնույնն է, նրանց չի հաջողվի, որովհետև քսանմեկերորդ դարը արմենների և գիտության դար է:

Գիտությունը, ի տարբերություն մշակույթի, պետք է անպայման մի բան հերքի, որ առաջընթաց լինի: Իսկ մեծ արվեստի մեջ երբեք էլ հանճարեղ Դանթե Ալիգերին չէր հերքի մեծն Հոմերոսին: Մշակույթի ու գիտության տարբերությունը դա է:

Գիտությունը միայն արմեններին է տրված: Դրսի ուժեր կան, որոնք չեն սիրում գիտությունը և շտապում են ինչքան հնարավոր է քարուքանդ անել, բայց հրամանը վերևից է: Եվ դա նրանց չի հաջողվի: Միևնույնն է, Ամենահզորի օրհնությունը գալու է մեզ վրա: Թող լինի այդպես, ԱՄԵՆ...

— ԿԳՄՍ նախարարության մշակույթի բաժինն ինչ-որ ձևով Ձեզ չի՞ փորձում աջակցել:

— Բոլորն էլ գիտեն իմ մասին, բայց լռում են, որովհետև այդպես է պետք...

— Դժվար օրեր եք ապրում, ի՞նչ եք այս պահին զգում, երբ համեմատում եք անցյալն ու ներկան:

— Ես ամբողջ կյանքում մատերիական աշխարհը աչքաթող եմ արել: Երևի դա իմ սխալներից էր: Եվ միշտ մնացել եմ իդեալիստ: Ու հավատում եմ հեքիաթների տեսակներին, որոնք մի օր կդառնան իրականություն: Ես չգիտեմ՝ ում մոտ ինչպես է, բայց իմ հեքիաթները դառնում են իրականություն, որովհետև նրանք ինձ սիրում են:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ



Անկարա-Երևան հարաբերություններ այլևս չկան. Ադրբեջանն այժմ սեղանի շուրջ է՝ որպես երրորդ կողմ». թուրք լրագրողՀաղթեցինք բոլորս. պարային հրավառություն` ԵրեւանումԻնչքան էլ փորձեք, չեք կարող խեղաթյուրել իրականությունը. Հենրիխ ԴանիելյանՓաշինյանը Բլինքենի հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացըՀայտնի է դարձել, թե ԱՄՆ նախագահի թեկնածուներից ով ավելի շատ աջակցություն ունի. CNNԼրագրողներին քաշքշող ոստիկանը Նաջարյան Արմենն էՈւ՞մ և ինչ եք փորձում համոզել այ դուռակներ, էդ մուտիլովկեքովՀայտնի է վերջին զանգի օրըՀայտնի է Էրդողանի ԱՄՆ այցի չեղարկման հնարավոր պատճառըԼրագրողներին քաշքշող ոստիկանը Նաջարյան Արմենն էՍրբազանն ասաց ամեն ինչ. Արման ՀովհաննիսյանՍիլվեստր Ստալոնեն մեմուարներ է գրումԻնչու և ինչպես ձախողվեց Նաիր Տիկնիզյանի` «Վերդեր» տեղափոխությունըՈր դեպքում է դատարանը քաղաքացուն անհայտ բացակայող ճանաչում․ իրազեկումԳնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորեց Հայտնի են Պուտինի երդմնակալության օրն ու ժամըՖարերյան կղզիներից՝ հանուն տեղահանված արցախցիներիԳնդապետ Մախսուդյանի որդու ինքնազգացողությունը գիշերը վատացել է, շտապօգնություն են կանչել«Տորինոյի» ֆուտբոլիստները չեմպիոնական միջանցք բացեցին «Ինտերի» ֆուտբոլիստների համարՀՀ սահմանները դարձել են բաց դաշտ, Ոսկեպարի մեր եկեղեցին ադրբեջանական են համարում. ակցիա` Գյումրիում (տեսանյութ)2018-ի սցենարը կարող է կրկնվել՝ ուրիշի դեմքով. Երջանիկ Ղազարյանը զգուշացնում էԻնչ են քննարկել Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը (տեսանյութ)Զելենսկու ճակատագիրը կանխորոշված ​​է. ԿրեմլՄիջազգային քրեական դատարանն այս շաբաթ Նեթանյահուի ձերբակալության օրդեր կհրապարակի«Տիտանիկ»-ի ամենահարուստ ուղևորի ժամացույցը վաճառվել է ռեկորդային 1,5 միլիոն դոլարովԼեո Նիկոլյանն ուղիղ մեկ շաբաթ է հացադուլ է անում. նրան թույլ չեն տալիս մուտք գործել ՀայաստանՏարադրամի փոխարժեքները ապրիլի 28-ինՕրվա խորհուրդ. Ապրիլի 28Ինչպես ճիշտ լվանալ ելակըՓակվել է Վայք-Եղեգնաձոր ճանապարհը10 հազար ադրբեջանցի դպրոցական մասնակցել է «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» օլիմպիադայինՆպաստելու ենք Երևան-Բաքու խաղաղության հաստատման հնարավորությունների օգտագործմանը. Թուրքիայի դեսպանԱյսօր հատկապես արժե հետևել ճիշտ սնվելու կանոններին. ապրիլի 28-ի աստղագուշակՏարադրամի փոխարժեքները ապրիլի 28-ինԻրանի ՊՆ ղեկավար. Հնդկաստանի հետ ռազմական համագործակցության զարգացումը կնպաստի տարածաշրջանի անվտանգությանըԻ՞նչ կլիներ, եթե 1918թ.-ին թուրքերին կանգնեցնեին Էրզրումի և Կարսի մատույցներումԵթե չկանգնեցնենք այսօրվա միակողմանի հանձնումները, մեր ձեռքերով իրականություն կդարձնենք այս քարտեզըՀայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆՕդի ջերմաստիճանը կբարձրանաՄիևնույն է, դավաճանությունը չի ներվում, ամեն տեղ հիշեցնում և հիշեցնելու են․ Արտակ ԶաքարյանՊահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվելՔաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհըԿուզես լինիմ՝ կատարում է ՀՀ վաստակավոր արտիստ Գայանե ՆերսիսյանըԼքված հայեր, միացե՜ք. Ալլա ՀակոբյանԳետաշեն՝ կատարում է ՀՀ վաստակավոր արտիստ Գայանե ՆերսիսյանըՄահացել է Պարույր Սևակի որդին՝ Արմեն ՂազարյանըՍահմանադրական դատարանը բավարարեց Լեվ Գրուպ փաստաբանական գրասենյակի Քաղաքացիական և վարչական հարցերով տնօրեն, փաստաբան, ԵՊՀ Քաղաքացիական իրավունքի ամբիոնի ասպիրանտ Լարիսա Բաղդասարյանի դիմումըՈսկեպար 1991թ. մայիսի 6 / Կոլցո օպերացիայի ամենաարյունոտ էջը. Ոսկեպար (տեսանյութ)«ՌԴ Պաշտպանության փոխնախարար Թիմուր Իվանովի ձերբակալության իմաստը դավաճանություն է»Գերմանական Leopard տանկը վերջապես հասել է Մոսկվա (Տեսանյութ)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода