Աշխարհի լավագույն դիջեյը գալիս է Երեւան
ՄշակութայինՀուլիսի 28-ին ՀԱՅԱ փառատոնի հրավերով՝ հանրահռչակ Մարտին Գարիքսը առաջին անգամ կայցելի Հայաստան։ Նրա համերգը տեղի կունենա Հրազդան մարզադաշտում։
Մարտին Գարիքսը, հոլանդացի տաղանդավոր երաժիշտ է ով կարճ ժամանակում կարողացավ նվաճել էլեկտրոնային երաժշտության համաշխարհային բեմը։ Գարիքսի ամենահայտնի հիթերից են՝ Scared to be Lonely-ն Dua Lipa-ի եւ In the Name of Love-ը Baby Rex-ի հետ: Մարտին Գարիքսի «Animals» դեբյուտային հիթը, համարվում է 2013 թվականի համաշխարհային հիթերից մեկը: 2016 թվականին Մարտին Գարիքսը դարձավ ամենաերիտասարդ դիջեյը, ով DJ Mag-ի կողմից ճանաչվեց աշխարհի լավագույն դիջեյ։
Մարտինը ընդգրկվել է նաեւ աշխարհի ամենաբարձր վարձատրվող դիջեյների տասնյակում՝ 17 միլիոն դոլար գնահատված կարողությամբ։ Մարտին Գարիքսը իր սեփական երաժշտական լեյբլի ստեղծողն է, որը կոչվում է «Martin Garrix Presents: STMPD RCRDS»: