«Մոնոկլ» 14-րդ միջազգային փառատոնն ազդարարվեց «ԱՐՄՄՈՆՈ»-յի «Բալերինա Վարեչկա» մոնոներկայացումով
ՄշակութայինԳարնան առաջին օրը՝ մարտի 1-ին, տեղի ունեցավ «Մոնոկլ» մոնոներկայացումների 14-րդ միջազգային փառատոնի բացումը: Փառատոնի բացումն ազդարարեց «ԱՐՄՄՈՆՈ» միջազգային թատերական փառատոնի՝ «Բալերինա Վարեչկա» մոնոներկայացումը՝ Ելենա Վարդանյանի ռեժիսուրայով։
Դերասանուհի Լիլյա Մուկուչյանը Սանկտ Պետերբուրգի թատերասեր հանրությանը ներկայացրեց բալետի պարուհու ճակատագրի պատմությունը, ով ամեն ինչ զոհաբերեց իր երազանքների զոհասեղանին։
Լեփ-լեցուն դահլիճում երկար ծափահարություններից հետո՝ փառատոնի մասնակցի դիպլոմ շնորհվեց ներկայացման ռեժիսորին և դերասանուհուն։