ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՈՒՄՈՐ
Ընկեր ՓանջունիՊԱՏՃԱՌԱՀԵՏԵՎԱՆՔԱՅԻՆ ԿԱՊ
(ՆԻԿՈԼԻ ԿՈՂՄԻՑ՝ ՊՈՒՏԻՆԻՆ ՎԵՐՋԻՆ ՊԱՀԻՆ ԶԱՆԳԱՀԱՐԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Կառավարությունից հայտնում են, որ Նիկոլը Պուտինին մի քանի անգամ ծնգցրել ա, բայց նա հետ չի զանգել, ստիպված հեռախոսի մեջ փող ա գցել, ինքն ա զանգել:
* * *
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 21+
«Վիվարոբեթը» Վիգեն Խաչատրյանից հետո միանգամից երկու խաղադրույք է պատրաստել, թե հաջորդը ով է լինելու եւ նրան ԱԺ-ում ով կփոխարինի:
* * *
ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ` ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԻՆ
(ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԸ` ՎԻԳԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՀՈԳԵՀԱՆԳՍՏԻՆ ՉՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
— Ինչքանո՞վ բարոյական մարդ էր հանգուցյալը...
* * *
ՆԻԿՈԼԸ` ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻՆ, ԿԱՄ ՔԱՉԱԼԸ ՃԱՐ ՈՒՆԵՆԱՐ, ԻՐ ԳԼԽԻՆ ԿԱՆԵՐ
(ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ` ԵՐԹՈՎ ԴԵՊԻ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԳՆԱԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
— Հլա դուք իմ իշխանության ժամանակ ձեր իրավունքները փորձեք պաշտպանել, հետո նոր ժողովրդինը:
* * *
БРАВО! БИС!
(«ՎԱԳՆԵՐԻ» ԱՐՇԱՎԱՆՔԻ ԺԱՄԱՆԱԿ ՄՈՍԿՎԱ-ԵՐԵՎԱՆ ՏՈՄՍԵՐԻ ԳՆԵՐԸ 800.000 ԴՐԱՄԻ ՀԱՍՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ավիափոխադրող ընկերությունները թախանձագին խնդրում են Պրիգոժինին՝ կրկնել իր արշավանքը դեպի Մոսկվա:
* * *
ՊԱՀԱՆՋՎՈՒՄ Է ԱՌԱՋՆՈՐԴ
(«ՀԱՅԱՍՏԱՆ» ԽՄԲԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԼՈՒՐԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Խմբակցությունից հայտնում են, որ որոշել են մասնակցել ընտրություններին, սակայն չեն կողմնորոշվել, թե ում ճակատը պաչեն՝ որպես ցուցակը գլխավորողի:
* * *
ՓՈՐՁԻ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ
Ըստ հավաստի տեղեկությունների՝ Տուլայի մերձակայքում «Վագների»՝ Մոսկվա մտնելուն խոչընդոտելու համար մայրուղու վրա փոսեր փորելուց առաջ խորհուրդ են հարցրել փոսերի մեծագույն մասնագետ Ավինյան Տիկոյից:
* * *
ԿԱԴՐԵՐՆ ԵՆ ՈՐՈՇՈՒՄ ԱՄԵՆ ԻՆՉ
Թուրքիայի ԱԳՆ-ից հայտնում են, որ Էրդողանը Շուշիում հյուպատոսություն բացելուց հետո հյուպատոս է նշանակելու Նիկոլին, որպեսզի նա համոզի, որ Շուշին դժբախտ եւ դժգույն քաղաք չի:
* * *
ԱԲՍՈՒՐԴԻ ԹԱՏՐՈՆ
Նկարիչների միությունից հայտնում են` անգամ եթե Նիկոլն էլ ականջը կտրի, մեկ ա, Աշոտիկը գործ տվողից Վան Գոգ չի դառնա: