29.800-ի գաղափարի լեգիտիմացմամբ` վտանգի տակ ենք դնում անգամ այդ 29.800-ի գոյությունը. Հովհաննիսյան
Հասարակություն«Այո՛, մի օր Հայրենիքի ու հայրենի պետության սահմանները պետք է նույնականացվեն, բայց ոչ թե Հայրենիքի տարածքի կրճատման, այլ պետության սահմանների ընդլայման ճանապարհով։ Ի դեպ Հայրենիքը չի լինում պատմական, պետության սահմաններն են լինում պատմական։ Այսինքն, պատմական այս կամ այն շրջանում հայրենի պետության սահմաններն ընդգրկել են Հայրենիքի ինչ-որ հատված, երբեմն էլ գերազանցելով այն։ 29.800-ի գաղափարի լեգիտիմացմամբ` մենք վտանգի տակ ենք դնում անգամ այդ 29.800-ի գոյությունը։ Հուսամ` մատաղ սերունդը դա գիտակցում է եւ ականջալուր չէ նման բարբաջանքների» , - գրել է ՀՊՄՀ պատմության եւ իրավագիտության ֆակուլտետի դեկան, պ. գ. թ, դոցենտ էԴԳԱՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ: