Ո՞ր քաղաքացու տոնն եք նշում՝ նրա՞, ում տունը դարձրել եք Եռաբլուրը. Անահիտ Մութաֆյան
Մշակութային«Ապրիլի 29-ին ՀՀ «հպարտ» իշխանությունը նշում է ՀՀ «հպարտ» քաղաքացու օրը... Ո՞ր քաղաքացու տոնն եք նշում՝ նրա՞, ում տունն եք նվիրել ազեր եղբայրներին, նրա՞, ում տունը դարձրել եք Եռաբլուրը, այն քաղաքացո՞ւ, ով այլեւս ապրում է սեփական երկրում ստրուկի կարգավիճակում, թե՞ այն քաղաքացու, ում ազատ խոսք արտահայտելու համար բանտ եք նետում եւ կամ թքում նրա երեսին։ Դուք կեղծիքի ու չարիքի իշխանություն, հայրենավաճառների ու դավաճանների իշխանություն ո՞ւմ տոնն եք նշում, ի՞նչ քաղաքացի։ Այն քաղաքացին, ով վաղը հայրենազուրկ է դառնալու... Սուտ, կեղծիք, դավաճանություն ու արյուն... դուք այս ամենը կարող եք նշել, քանզի ձեր լավագույն խրախճանքը թաղման արարողությունն է...», - գրել է դերասանուհի ԱՆԱՀԻՏ ՄՈՒԹԱՖՅԱՆԸ: