Iravunk.com | Մինչեւ Հայաստանում իշխանափոխություն չլինի, որեւէ դրական սպասելիքներ ունենալ պարզապես չենք կարող. Սարգսյան
Երեխաներին մի՛ վանեք ձեզնից, մի՛ տվեք մանկատուն, սա ուղղակի սարսափելի է. Սարգիս Շողունց «ՇՈՒՏՈՎ ԴՈՒՔ ԿԼՍԵՔ ԻՄ ԱՆՈՒՆԸ ԱՎԵԼԻ ԲԱՐՁՐ». ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ԳԵՎՈՐԳ ՋԱՎԱԽՅԱՆ ՀՀ-ն երախտապարտ է Հունգարիային, որը հանդես է գալիս հակահայկական քաղաքականությամբ. մեդալ են հանձնել Ամեն ինչ շարունակում է կախված մնալ ուկրաինական պատերազմից Ալիեւը պահանջում է չմտնել մատի եւ մատանու արանքը Ուկրաինայի համար ճակատում իրավիճակը կրիտիկական է, բայց կարող է շատ ավելի վատթարանալ. ուկրաինական աղբյուր Շուտով ռուսական բանակը կմտնի Չասով Յար. այն հարավից մոտենում է քաղաքին. BILD Բեռլինում «պատահաբար» այրվում է ՀՕՊ համակարգեր արտադրող գործարանը, որը պետք է Ուկրաինային զինամթերք տար (Տեսանյութ) Կիրանցում ճանապարհը բացել են, կարմիրբերետավորները՝ հեռացել Եթե այս ներկայացումը նայելուց հետո՝ ինչ-որ մեկը որոշել է մնալ հայրենիքում, կարելի է համարել այն ստացված. Բեգ-Վանյան

Մինչեւ Հայաստանում իշխանափոխություն չլինի, որեւէ դրական սպասելիքներ ունենալ պարզապես չենք կարող. Սարգսյան

Ներքաղաքական

«Իրավունքի» հետ զրույցում միջազգայնագետ ՍՈՒՐԵՆ ՍԱՐԳՍՅԱՆՆ անդրադարձել է, թե Հայաստանը ինչ գին է վճարելու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար: Նրա գնահատմամբ՝ զոհասեղանին ոչ միայն Արցախն է, այլեւ՝ Հայաստանի Հանրապետությունը:

— Ինչպե՞ս եք գնահատում վերջին տարիներին Հայաստանի արտաքին եւ անվտանգային քաղաքականությունը:

— Գնահատելու համար, կարծում եմ, առաջին հերթին պետք է այն ունենալ: Երբ մենք չունենք արտաքին եւ անվտանգային քաղաքականություն, եւ դրա բազմաթիվ ապացույցները եղել են վերջին հինգ տարիների ընթացքում, ապա կարծում եմ՝ չեղած բանին գնահատական տալը պարզապես անշնորհակալ գործ է:

— Ադրբեջանը 44-օրյա պատերազմից հետո չի բավարավում եւ հստակ քայլերով հասել է ՀՀ տարածք, որո՞նք պետք է լինեին մեր իշխանությունների գործողությունները, կանխարգելելու համար ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկվեին:

— Բնական է, որ առաջին հերթին Հայաստանը պետք է փորձեր զինվել թե՛ ռազմական տեխնիկայով եւ թե՛ դիվանագիտական կարողություններով ու հմտություններով, այսինքն՝ նորից պետք է փորձեինք վերականգնել մեր բանակը, ռեսուրսներ դնեինք բանակի վերականգնման համար, մեր արտաքին մարտահրավերներին պատասխանելու համար, բայց, ցավոք սրտի, տեսնում ենք, որ նման պրոցես տեղի չի ունեցել: Հայաստանի բանակը շարունակում է գտնվել նույն վիճակում, ինչ-որ պատերազմից հետո էր, առանձնապես մարտունակության բարձրացման խնդիր էլ, կարծես, դրված չի եղել, նույնը վերաբերում է արտաքին քաղաքականությանն ու դիվանագիտությանը: Որեւէ երկարաժամկետ ծրագրեր չեն իրականացվում, որեւէ ռազմավարություն ու մարտավարություն չկա, կարծես, ամեն ինչ թողնվել է իներցիայի հույսին:

— Քանի՞ կոպեկի արժեք ունի մեր դիվանագիտությունը եւ միջազգային կառույցների աշխատանքը, եթե  հասանելի չենք կարողանում դարձնել մեր խնդիրները ու գոնե մի փոքր պահանջատեր չենք միջազգային հարթակներում: Չկա՞ այդ հնարավորությունը, թե՞ չի օգտագործվում:

— Կարծում եմ՝ ցանկացած պարագայում հնարավորություն կա ցանկացած տեսակի միջազգային հարթակում կամ պետությունում մեր արտաքին քաղաքական խնդիրները առաջ մղելու հարցում: Մենք ունենք շատ մոբիլ ու բավականին կազմակերպված հայ համայնք աշխարհի կարեւորագույն աշխարհաքաղաքական կենտրոններում՝ լինի Մոսկվան, Վաշինգտոնը, թե Բրյուսելը: Բայց, ցավոք սրտի, այդ ռեսուրսը չենք կարողանում մոբիլիզացնել, չենք էլ կարողանում արդյունավետ մեր առջեւ դրված խնդիրները լուծել, մարտահրավերներին պատասխանել, հակառակ պարագայում, եթե մենք ավելի պրոֆեսիոնալ ու գրագետ դիվանագիտություն ունենայինք, մեր իրավիճակն էապես տարբեր կլիներ նրանից ինչ որ այսօր ունենք:

— Այստեղ մասնագիտական պրոֆեսիոնալիզմի խնդի՞ր կա, թե՞ այդպիսին է պայմանավորվածությունը 44-օրյա պատերազմից հետո:

— Նույնիսկ կարեւոր էլ չէ, թե այս երկու թեզերից որն է իրական հիմքը, կարեւորն այն է, թե ինչ է տեղի ունեցել, եւ ինչ է տեղի ունենում: Ցանկացած դեպքում գործ ունենք մեր պետության համար շատ ծանր հետեւանքներով պրոցեսների հետ, եւ նույնիսկ կարեւոր էլ չէ, թե այդ հիմքերը ինչ պատճառներով են ձեւավորվել: Կան ձեւավորված հիմքեր, որոնք մեր պետության գլխին պատուհաս են, եւ այդ հիմքերը կարեւոր չէ, թե ինչ նախադրյալների միջոցով են ձեւավորվել:

— Իսկ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում ասվածը որքանո՞վ է իրատեսական:

— Իհարկե, հարաբերությունների կարգավորումը տեսականորեն կարող է տեղի ունենալ հենց վաղն էլ, այլ հարց է, թե Հայաստանն ինչ գին է պատրաստ վճարել այդ հարաբերությունների կարգավորման համար: Փաստը մնում է փաստ, որ Հայաստանի նախորդ երեք նախագահներն էլ ունեցել են իրենց պատկերացումները հայ-թուրքական հարաբերությունների մասին, եւ այն երեքի համար էլ եղել է կարեւորագույն օրակարգային հարց, սա ոչ ոք չի կարող ժխտել: Ամեն մեկն իր պատկերացումներն ու կարմիր գծերն է ունեցել` հարաբերությունների կարգավորման հետ կապված, բայց այսօր, ցավոք, չունենք այդ կարմիր գծերը, եւ, կարծես, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գնում ենք առանց կարմիր գծերի՝ ըստ էության, բավարարած լինելով Թուրքիայի բոլոր նախապայմանները, մինչեւ նույնիսկ հարաբերությունների կարգավորման բանակցությունները:

— Կարելի՞ է եզրակացնել, որ հայ-թուրքական հարաբերությունների ֆոնին, զոհասեղանին դրված է Արցախը:

— Ինչո՞ւ միայն Արցախը, ակնհայտ է չէ՞, որ Թուրքիան հայտարարում է, թե Հայաստանի հետ հարաբերությունները կկարգավորի այն ժամանակ, երբ Բաքվից կանաչ լույս ստանա: Բաքուն էլ ասում է՝ Ադրբեջանին է պատկանում Սյունիքը, Սեւանը, Երեւանը, այսինքն՝ այստեղ ոչ միայն Արցախի հարցն է, այլեւ՝ Հայաստանի Հանրապետության հարցն է զոհասեղանին դրված ու ապագան:

— Ստեղծված իրավիճակից դուրս գալու համար ի՞նչ ելք եք տեսնում, օրինակ՝ դիվանագիտական ճակատում հնարավո՞ր է որեւէ բան անել:

Ինչ-որ բան փրկելու համար կարծում եմ՝ միակ ելքը այս իրավիճակում իշխանափոխությունն է: Եթե Հայաստանում տեղի չունենա իշխանափոխություն, եւ իշխանության չգան այլ ուժեր, բնական եմ համարում, որ էական փոփոխություններ ակնկալել պետք  չէ, որովհետեւ՝ մենք տեսել ենք այս իշխանությունների ցանկությունները, կարողությունները եւ ունակությունները: Ըստ իս, մինչև Հայաստանում իշխանափոխություն չլինի, որևէ դրական սպասելիքներ ունենալ պարզապես, չենք կարող:

— ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կազմակերպած «Հանուն ժողովրդավարության» երկրորդ գագաթնաժողովի լիագումար նիստի ավարտին ընդունվել էր Հռչակագիր, որին ՀՀ-ն միացել է վերապահումներով: Ի՞նչ վերապահումի մասին է խոսքը:

— Սովորաբար նման գագաթնաժողովներից հետո, որին հարյուրավոր պետություններ են մասնակցում, վերջում ընդունվում է ընդհանուր մի հռչակագիր, որը, բնականաբար, որեւէ պարտադիր ուժ ունեցող փաստաթուղթ չէ, այլ ընդամենը հայտարարություն է, որի տեքստի տակ կարող են տարբեր պետություններ ստորագրել, այդ փաստաթղթերը, սովորաբար, պատրաստվում են մինչեւ գագաթնաժողովը եւ ներկայացվում են անդամ պետություններին ու պետությունները իրենց վերապահումներն են ներկայացնում տեքստի կամ ինչ-որ հատվածի վերաբերյալ: Հիմա ես, բնականաբար, չեմ կարող իմանալ, թե ի սկզբանե ինչպիսի տեքստ է առաջ քաշվել, ինչպիսի առաջարկ է եղել, եւ ինչպիսի տեքստին է ՀՀ իշխանությունը դեմ եղել: Բայց կարծում եմ՝ կարող ենք պատկերացնել, որ միգուցե այստեղ եղել են հակաիրանական, հակառուսական կամ հակաչինական ձեւակերպումներ, եւ միգուցե դրա պատճառով ՀՀ իշխանությունները չեն ցանկացել վերջնական տեքստին կամ ամբողջական տեքստին միանալ: Իհարկե, սա զուտ ենթադրություն է:

Ս. ԱՍԱՏՐՅԱՆ



Երեխաներին մի՛ վանեք ձեզնից, մի՛ տվեք մանկատուն, սա ուղղակի սարսափելի է. Սարգիս Շողունց«ՇՈՒՏՈՎ ԴՈՒՔ ԿԼՍԵՔ ԻՄ ԱՆՈՒՆԸ ԱՎԵԼԻ ԲԱՐՁՐ». ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ԳԵՎՈՐԳ ՋԱՎԱԽՅԱՆՀՀ-ն երախտապարտ է Հունգարիային, որը հանդես է գալիս հակահայկական քաղաքականությամբ. մեդալ են հանձնելԱմեն ինչ շարունակում է կախված մնալ ուկրաինական պատերազմիցԱլիեւը պահանջում է չմտնել մատի եւ մատանու արանքըՈւկրաինայի համար ճակատում իրավիճակը կրիտիկական է, բայց կարող է շատ ավելի վատթարանալ. ուկրաինական աղբյուրՇուտով ռուսական բանակը կմտնի Չասով Յար. այն հարավից մոտենում է քաղաքին. BILDԲեռլինում «պատահաբար» այրվում է ՀՕՊ համակարգեր արտադրող գործարանը, որը պետք է Ուկրաինային զինամթերք տար (Տեսանյութ)Կիրանցում ճանապարհը բացել են, կարմիրբերետավորները՝ հեռացելԵթե այս ներկայացումը նայելուց հետո՝ ինչ-որ մեկը որոշել է մնալ հայրենիքում, կարելի է համարել այն ստացված. Բեգ-ՎանյանԱԶԱՏ ՈՃԻ ԸՄԲԻՇՆԵՐԸ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՎԱՐԿԱՆՇԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻ«Պարելու ժամանակ ձեռքը սրտի կողմը տարավ ու ընկավ»․ դպրոցի տնօրենը՝ 13-ամյա աղջկա մահվան մասինԿիրանց բնակավայրից 2500 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք՝ 1 պայթյուն․ ՀՀ ՊՆԲացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում«ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՆՁՆԵՑ ՈՒ ԸՆԴՈՒՆՎԵՑ, ՑԱՎՈՔ ՉՀԱՍՑՐԵՑ ՎԱՅԵԼԵԼ ՈՒՍԱՆՈՂ ԼԻՆԵԼՈՒ ԲԵՐԿՐԱՆՔԸ». ՄԻՍԱԿ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ Քաղաքացու վրա թքելը հանցագործություն չէ. դատախազը խուսափեց պատասխանից (տեսանյութ)Ասածս խնդրում եմ ընդունեք լուրջ, աղերսաբար խնդրում եմ... Նաիրա ԶոհրաբյանՄինչ ԱԺ-ում թեժ է, ՔՊ-ական Լուլուն ինտերնետով հագուստ է ընտրումՀայ փոքրիկները օգնեցին ռուս դերասանին «գործն ավարտին հասցնել»Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾԴատախազը վարչության պետին ազատել է գործից՝ Աշոտյանի գործովԿեցցեն սակավաթիվ խիզախները, ովքեր այս ճակատագրական օրերին համարձակվեցին կանգնել Նիկոլի հեռացման խրամատում. Չախալյան Արցախցին ընդդեմ Սոցապ նախարարությանՍիրահարվել եմ Երեւանին... Իմ սիրտն արդեն ձեզ հետ է. Նիկոլայ ԲալոբանԹուրքիան այլևս չի տեղավորվում իր սահմաններում. ՊՆ ղեկավարԱդրբեջան է ժամանել Եվրոպական հանձնաժողովի հարևանության և բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենըԹուրքիան հայտարարեց Իսրայելի հետ առևտրի դադարեցման մասինMI6. Ռուսական բանակի պլանավորում է շրջապատել Կոնստանտինովկան և ՍլավյանսկըՏարադրամի փոխարժեքները մայիսի 3-ինՈստիկանները թույլ չեն տալիս Բագրատ Սրբազանին մտնել ԿիրանցՕրվա խորհուրդ. Մայիսի 3Լեո Նիկոլյանի վիճակը կրիտիկական էԳտե՞լ եք էդ տղային ստորացնողին, իհարկե չեք գտել, սա սև խարան է այս իշխանության վրա. պատգամավոր (տեսանյութ)ՓՐԿԵՑ ԾԱՌԱՅԱԿԻՑՆԵՐԻ ԿՅԱՆՔԸ, ՑԱՎՈՔ ԻՆՔԸ ՉՓՐԿՎԵՑ.. ՀԵՐՈՍ ՍԵՐԳԵՅ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻսպանիայի ևս մեկ քաղաք ճանաչեց Հայոց ցեղասպանությունըԶախարովան զգուշացրել է ԼոնդոնինՀերոսների համար չի կարելի ողբալ, հերոսներին պետք է փառաբանել․ ԱԲԳԱՐ ԱՓԻՆՅԱՆԻնձ համար  միայն ընտանեկան կյանքը շատ փոքր տարածք է. ՀԱՍՄԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆՎրաստանի վարչապետը հրաժարվել է ԱՄՆ այցիցԱրդարադատության նախարարը կարգապահական վարույթ է հարուցել Քոչարյանի գործով դատավորի նկատմամբՔՊ-ական պաշտոնյաները արդեն աստղաբաշխական գումարներ են ստանում օտարերկրյա ֆիրմաներից. «Ժողովուրդ»Ռուսական զորքերը մտել են Նիգերի ավիաբազա, որտեղ տեղակայված են ամերիկյան զորքերը. Reuters.«Հրապարակ». Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ ԶաքարյանըՈւկրաինայի երկնքում տարօրինակ փայլատակող օբյեկտ է ֆիքսվել (Տեսանյութ, Ֆոտո)Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան» խմբակցության պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ խորհրդարանում, թե՛ փողոցային պայքարում. «Ժողովուրդ»«Նոր սարսափելի զենք». Ռուսաստանն ունի «Դրակոն». WeltՌուսական բանակը ճեղքել է Ուկրաինայի պաշտպանությունը ՈւրոժայնոյեումԱրտերկիր փախած ռուսները վերադառնում են. Bloomberg.Հեռացնե՛նք Նիկոլին. Փաշինյանի ավտոշարասյունն անցավ «Կամք»-ի ամոթանքների ներքոԼուկաս Սելարայանը` գոլի և գոլային փոխանցման հեղինակ(տեսանյութ)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода