Iravunk.com | Ճիշտ կլիներ, որ տաղավար տոներին հաջորդող մեռելոցները լինեին ոչ աշխատանքային. Տեր Եղիշե քահանա Նուրիջանյան
Հիմա, որ երկիրը օրհասական վիճակի են հասցրել՝ արդեն չի կարելի հա՞... Բաքվի մամուլը սպառնում է, որ եթե Սրբազանի շարժումը հաղթի, իրենք ու թուրքերը զորք կմտցնեն Ֆեյքերը չեն հասցնում․ Պապոյանի կինը ժողովրդին «անասուն» է անվանում ԱԺ նախկին պատգամավոր է կյանքից հեռացել Հոգով սրտուկների ժամանակը... Լիլիթ Գալստյան Ժամը` 16:00-ին Հայկ Բաբուխանյանն ուղիղ եթերում կանդրադառնա ստեղծված իրավիճակին Հայաստանի ղեկավարը չպետք է լինի պոպուլիստ. Բագրատ սրբազան Մշակույթը պետք է լինի եկեղեցու հետ. Արամոն՝ Սրբազանի շարժմանը միանալու մասին (տեսանյութ) Ոստիկանները ձերբակալել են դասադուլին միացած Սլավոնականի ուսանողին (տեսանյութ) Դերասան Դավիթ Հակոբյանը կոչ է անում ուսանողներին միանալ Բագրատ սրբազանի առաջնորդած շարժմանը

Ճիշտ կլիներ, որ տաղավար տոներին հաջորդող մեռելոցները լինեին ոչ աշխատանքային. Տեր Եղիշե քահանա Նուրիջանյան

Հանդիպում

Տաղավար տոների հաջորդ օրը նվիրված է հավատով ի Քրիստոս ննջածների հիշատակին: Այդ օրը քրիստոնյաները այցելում են իրենց պապերի ու տատերի, ծնողների, քույրերի ու եղբայրների եւ վերջապես` մեր հերոսների շիրիմներին, աղոթում նրանց հոգիների խաղաղության ու հանգստի համար: Սակայն, ամեն ինչ փոխվեց «նոր» Հայաստանում. մեռելոցները դարձան աշխատանքային, եւ որքան էլ եկեղեցին հորդորում է տոնը չխառնել Մեռելոցի հետ, մարդիկ շարունակում են տոն օրերին եկեղեցի այցելել:

Չգիտես ինչու, նույն քրիստոնյաները տաղավար տոներին համառորեն գերեզմաններ այցելելով` ոչ բոլորն են հիշում, որ իրենց հանգուցյալների հոգու հանգստության համար կարող են պատվիրել քահանաներին, որ իրենց հարազատների անունները հիշատակեն Սուրբ Պատարագի ժամանակ: Ի վերջո, Սուրբ Պատարագը ոչ միայն ողջերի համար է փրկություն, ովքեր հավատով են հաղորդվում, այլեւ` նրանց, ովքեր հույսով ու հավատով ննջեցին ի Քրիստոս: Չէ որ Քրիստոսի մահը ոչ միայն ողջերի համար փրկություն եղավ, այլեւ՝ ննջեցյալների: Տաղավար տոների հաջորդ օրը, եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ եւ Հոգեհանգստյան պաշտոն` բոլոր նրանց համար, ովքեր ճշմարիտ եւ սուրբ հավատով ննջեցին ի Քրիստոս, եւ պատարագի մեջ, Աստծու առջեւ, հիշատակվում են նրանց անունները, ինչպես Սողոմոնը հիշատակեց իր հոր՝ Դավթի անունը (տե՛ս Բ Մնաց. Զ 42):

Այս մասին «Իրավունքը» զրուցել է Վերին Արտաշատի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգեւոր հովիվ Արժանապատիվ ՏԵՐ ԵՂԻՇԵ քահանա ՆՈՒՐԻՋԱՆՅԱՆԻ հետ:

— Տեր հայր, ոմանք համառորեն պնդում են, թե տարին չլրացած հանգուցյալի շիրիմին պետք է տոն օրով գնալ, ավելի վաղ հանգուցյալներին` տոնին հաջորդող օրը: Ի՞նչ կասեք տարիներ շարունակ արմատացած այս իներցիայի մասին:

— Իրականում այդպիսի կանոն չկա: Հին եւ նոր ննջեցյալների դեպքում տարբերություն չկա: Ննջեցյալներին այցելում ենք երկուշաբթի օրը, այսինքն` բուն տաղավար տոնի հաջորդ օրը, որը եկեղեցու կողմից սահմանված է` որպես ննջեցյալների հիշատակության օր կամ Մեռելոց: Հիմա հնուց եկած` թե՛ սովետի ժամանակներից, թե՛ ավանդաբար, թե՛ թյուրիմացաբար մարդիկ կան, որոնք նայում են իրենց հարմարությանը եւ շաբաթ կամ կիրակի են գնում: Երեւի, պետք է այս առումով քարոզչությունն ավելացնենք, որպեսզի բոլորը տեղեկանան այդ մասին եւ փորձեն առաջնորդվել եկեղեցու կողմից սահմանված կարգ ու կանոնով: Ամեն դեպքում, գոնե նրանք, ովքեր Հայ Առաքելական եկեղեցու հետեւորդ են կամ անդամ են, իրենց համար եկեղեցու սահմանած օրենքները կամ կանոնները պետք է կարեւորվեն:

— Պարզ քրիստոնյայի համար բավական բարդ իրավիճակ է, որովհետեւ կառավարությունը աշխատանքային է դարձրել մեռելոցների օրերը, եւ դժվարություններ են առաջանում` պահել այդ կանոնները: Ունենք ընդամենը 5 տաղավար տոն, որոնց հաջորդում են մեռելոցները, մի՞թե ճիշտ չէր լինի, որ դրանք լինեին ոչ աշխատանքային:

— Իհարկե, ճիշտ կլիներ, որ լիներ ոչ աշխատանքային, մի ժամանակ հենց այդպես էլ կար: Բայց հետագայում այդ երկուշաբթի օրերը, որոնք սահմանված էին ոչ աշխատանքայիննոր ժամանակներում, նորից դարձան աշխատանքային: Լավ կլիներ, որ լինեին այդ օրերը ոչ աշխատանքային, որպեսզի մարդիկ` առանց ինչ-որ զարտուղի ճանապարհների, հանգիստ կարողանային այցելել իրենց ննջեցյալներին եւ իրենց հարգանքի տուրքը մատուցեին: Տարվա մեջ 5 ոչ աշխատանքային օրով տնտեսական ցնցումներ չէին լինի, եւ դրանով կհարգվեին նաեւ քրիստոնյա այն մարդկանց կրոնական զգացումները, որոնք մեծամասնություն են եւ Հայ Առաքելական եկեղեցու հետեւորդներ են: Ամեն դեպքում` հունվարի 7-ը` Սուրբծննդյան հաջորդ օրը, կարծես թե, ոչ աշխատանքային է հիմա, իսկ մնացած 4 տաղավար տոներին հաջորդող մեռելոցները աշխատանքային են:

Ի դեպ, հիշեցնենք, որ 2008 թվականին ՀՀ կառավարությունը հիմնվելով «Խղճի ազատության» օրենքի վրա` տաղավար տոներին հաջորդող հիշատակի օրերը դարձրել էր ոչ աշխատանքային, ավելի ճիշտ` վերաբաշխել աշխատանքային օրը եւ մարդկանց հնարավորություն ընձեռել, որ` առանց աշխատանքի համար սահմանված նորմերը խախտելու` այցելեն իրենց հանգուցյալներին: 2008 թվականից մինչեւ 2018 թվականն անխափան կերպով այդ կարգը գործել է, եւ մեռելոցներին աշխատանքային օրերը տեղափոխում էին: Ժամանակին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Գերաշնորհ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանն է օրինակ բերել, որ անգամ թուրքական բանակում ծառայող քրիստոնյա զինվորներին հնարավորություն է ընձեռվել քրիստոնեական տոների օրերին, երեք օր ազատ լինել եւ իրենց տոնակատարությունը նշել: Իսկ պարսկական իշխանության ժամանակ Երեւանի խանն անգամ հայերի համար այդպիսի բացառություն արել էր, որ թույլ էր տալիս մեռելոցներին, եկեղեցական տոների ժամանակ ազատ լինել այդ օրերին:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



Հիմա, որ երկիրը օրհասական վիճակի են հասցրել՝ արդեն չի կարելի հա՞...Բաքվի մամուլը սպառնում է, որ եթե Սրբազանի շարժումը հաղթի, իրենք ու թուրքերը զորք կմտցնենՖեյքերը չեն հասցնում․ Պապոյանի կինը ժողովրդին «անասուն» է անվանումԱԺ նախկին պատգամավոր է կյանքից հեռացելՀոգով սրտուկների ժամանակը... Լիլիթ ԳալստյանԺամը` 16:00-ին Հայկ Բաբուխանյանն ուղիղ եթերում կանդրադառնա ստեղծված իրավիճակինՀայաստանի ղեկավարը չպետք է լինի պոպուլիստ. Բագրատ սրբազանՄշակույթը պետք է լինի եկեղեցու հետ. Արամոն՝ Սրբազանի շարժմանը միանալու մասին (տեսանյութ)Ոստիկանները ձերբակալել են դասադուլին միացած Սլավոնականի ուսանողին (տեսանյութ)Դերասան Դավիթ Հակոբյանը կոչ է անում ուսանողներին միանալ Բագրատ սրբազանի առաջնորդած շարժմանըԱմաչում ենք Ձեզ համար. ԵՊՀ ժուռֆակի շրջանավարտը՝ դեկան Նաղաշ ՄարտիրոսյանինԲրյուսովի դռները բացել են, ռեկտորն էլ տեղում չէ, փախուստի է դիմել. Գառնիկ ԴանիելյանԱյսօր ժամը 18։30-ին Հանրապետության հրապարակում տեղի կունենա հանրահավաքԱրարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ղազախստանի փոխվարչապետ Մուրատ Նուրտլաուի հետ«Ու՞մ ես անասուն ասում, արա'». լարված իրավիճակ՝ ոստիկանների և շարժման մասնակիցների միջևԲրյուսովի անվան համալսարանի դռները փակ են. Բագրատ Սրբազանը կոչով դիմեց ռեկտոր ԳյուրջինյանինԻ հակադրություն ընդդիմության նախկին առաջնորդների, Սրբազանը խարիզմատիկ գործիչ է, նրա անունն արատավորված չէ սկանդալներով. համաշխարհային մամուլի արձագանքըԻսկ երկրում ի՞նչ է կատարվում, ի՞նչ են ուզում. Ա. Քոչարյանը՝ Սրբազանի շարժման մասինԳԵՎՈՐԳ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԸ ՄԵԿՆԱՐԿԵՑ ՀԱՂԹԱՆԱԿՈՎՔՊ-ական Բաքոյանը՝ Սրբազանի կողմից իր անունը հնչեցնելուց հետո ասում է, թե մեկ անգամ է նրան տեսելՎարչական տեռոր բուհերումՆիկոլը չունի ժողովրդի աջակցությունը. ՇարմազանովԵՊԲՀ ուսանողները ահազանգում են՝ դեկանատից անհատապես զանգում են և սպառնումԲագրատ Սրբազանը վարչապետի թեկնածու լինելու մասինԳեներալ Գրիգորի Խաչատուրովը միացավ պայքարինՄարդկանց դրսում համոզել էին՝ ՀՀ-ում ժողովուրդը մեռած է, չունի ո’չ նպատակ, ո’չ օրակարգ. ՍրբազանՈրոշ կճղակավորներ իրենց «տիրոջ» հետևի ոտքերի արանքում տեղավորվելու համար Սրբազանի ոտքերի վերքերի տեսանյութը մեկնաբանում են որպես մանիպուլացիա․ Արշակ ԶաքարյանԳիշերը որոշ ՔՊ-ականներ կապվել են մեզ հետ․ Սուրեն ՊետրոսյանՈվ է երեկ Հրապարակում քաղաքացիների մեջ «Կամազ»-ով ներխուժած քաղաքացին և ինչ է պատմել իրավապահներինՎարչապետի թեկնածուն Բագրատ Սրբազանը պետք է լինի․ Վարդան ՕսկանյանՏարադրամի փոխարժեքները մայիսի 10-ինՄայիսի 10-ի աստղագուշակՇաբաթ օրը Երկրի վրա սպասվում է վերջին 20 տարվա ամենահզոր մագնիսական փոթորիկըԲայրամովը մեկնել է ՂազախստանՊուտինն առաջարկել է Միշուստինին կրկին վարչապետ նշանակելԲոլորին կոչ եմ անում, թե մարզերում, թե Երևանում ճնշում բանացրեք, պիտի պարալիզացնենք. Սրբազան (տեսանյութ)Անհնազանդության ակցիաներ՝ Երևանում՝ ուղիղԲագրատ Սրբազանը հայտնվել է բժիշկների հսկողության տակՎարչապետի նոր թեկնածուի տարբեր անուններ են քննարկվում, բայց դեռ որոշում չկա. Բագրատ ՍրբազանՀԻՄԱ․ ԵՊՀ ուսխորհուրդը միացել է Սրբազանի շարժմանըԴիմեցին այնպիսի ստերի՝ իբր Քոչարյանի հետ եմ հանդիպում, ստիպված ցույց տվեցի վիրակապված ոտքերս (տեսանյութ)Շ Տ Ա Պ․ Uպшuվում է մինչև -1,-2 աuտիճшն ցուրտՕրվա խորհուրդ. Մայիսի 10ՈւՂԻՂ. Խաղաղ անհնազանդության ակցիաներ Երեւանում«Հրապարակ»․ Բագրատ սրբազանի դեմ վարույթ են սկսելԿարծում եմ, որ շարժմանը հաջողվելու է բեկել իրավիճակը. ԱԱԾ նախկին տնօրենՊուտինը բավականին կոշտ է եղել Նիկոլի հետ«Հրապարակ». Հողերը բարեհաջող հանձնելու դիմաց՝ գեներալի կոչում են խոստացել«Ժողովուրդ». Կառավարության ներսում տագնապային տրամադրություններ են«Հրապարակ»․ Փաշինյանը պատրաստվում է նոր զիջումների` հօգուտ Ադրբեջանի
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода