Հայաստանը հրաժարվում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի` իր քվոտայից
ՆերքաղաքականՀայաստանը հրաժարվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալի՝ իր քվոտայից: Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը:
«Այո, մենք համապատասխան առաջարկ ենք ներկայացրել ՀԱՊԿ-ին»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Հունանյանը՝ արձագանքելով մամուլում շրջանառվող լուրերին, թե Հայաստանը հրաժարվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալի՝ իր քվոտայից: