Iravunk.com | Նիկոլը խնդիր ունի Արցախը ենթարկեցնելու իրեն. Բաբուխանյան
Տանիքը արդեն ներսից քանդվում ա գլխներիս Նիկոլ, ես գալու եմ քո հետևից. Տիգրան Ուրիխանյանը մեկուսարանից լուսանկար է հրապարակել ՌԴ-ն տեղեկություն է տրամադրել ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի ձերբակալման մասին Uшրկшվшգին տшրшն․ nuտիկшնները բիրտ nւժ կիրшռելով՝ բերմшն են ենթшրկnւմ Ինչպե՞ս դիմավորեցին Նիկոլ Փաշինյանին Գայ համայնքում (Տեսանյութ) Ոստիկաններն արցախցի երիտասարդին լուրջ վնասվածք են պատճառել (Տեսանյութ) Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հանդիպել է ԱԺԲ-ի անդամների հետ Հոգեկան հիվանդ եք. ոստիկանը՝ վիրավորեց տարեց կնոջը Տարադրամի այսօրվա փոփոխությունները Երեխաները նստելու տեղ չունե՞ն. Փաշինյանն Էջմիածնում դպրոցի մարզասրահ է այցելել (տեսանյութ)

Նիկոլը խնդիր ունի Արցախը ենթարկեցնելու իրեն. Բաբուխանյան

Տեսանյութեր - ՍԻՄ

«Իրավունք TV»-ի տաղավարում «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման գործադիր կոմիտեի անդամ, ՍԻՄ կուսակցության նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆՆ ասաց, որ Արցախում պետնախարարի պաշտոնից Ռուբեն Վարդանյանին ազատելը եւ Հաագայի դատարանի միջանկյալ որոշումը` Բերձորի ճանապարհն ապաշրջափակելու մասին, ըստ էության, պետք է դիտարկել մեկ կոմպլեքսի մեջ:

Հետեւապես, Ռուբեն Վարդանյանին պաշտոնանկ անելու նախապայմանն Ադրբեջանի՞նն էր, թե՞ Արեւմուտքինը:

— Չեմ կարծում, թե Արեւմուտքինն էր, որովհետեւ այնպես չէ, որ Ռուբեն Վարդանյանը շատ է խանգարում Արեւմուտքին: Ադրբեջանի կողմից փաստ է, որ Մյունխենում հնչել է նման նախապայման: Իսկ թե ինչ նպատակով Ռուբեն Վարդանյանը պաշտոնանկ արվեց, արդյոք սա բազմաքայլ օպերացիա է` համաձայնեցված Նիկոլի հետ, թե` ոչ, ցույց կտա ապագան: Բայց հասկանալի է, որ Նիկոլը դիտում է Ռուբեն Վարդանյանին ոչ որպես  իր, այսպես ասած, շրջապատի մարդ: Ավելին` կարող է Ռուբեն Վարդանյանին դիտարկել, որպես մրցակից, որովհետեւ նա նույնպես ունի բավականին լայն կապեր Արեւմուտքում: Եվ չի բացառվում, որ երբ պարզվի Նիկոլի շատ արդեն մաշված լինելը, եւ դուրսգրման անհրաժեշտություն առաջանա, Արեւմուտքից նրան փոխարինելու տարբերակ դիտարկվի Ռուբեն Վարդանյանը: Այս առումով Նիկոլը բավականին վախեցած է, իսկ մյուս կողմից էլ խնդիր ունի Արցախը ենթարկելու իրեն: Նիկոլի վարած քաղաքականությունն Արցախում ամբողջությամբ այն Ադրբեջանին հանձնելն է` առանց որեւիցե քիչ, թե շատ լուրջ երաշխիքների:

Իսկ այդ ընթացքը կասեցնելու հնարավորություն արցախահայությունը դեռ ունի՞, թե՞ «գնացքն արդեն գնացել է»:

— Իհարկե, այստեղ Արցախի դիրքորոշումը կարեւոր է, որովետեւ կարող է Նիկոլը ամեն ինչ ասել, անել, պայմանավորվել Ալիեւի եւ Էրդողանի, Արեւմուտքում իր ղեկավարների հետ, բայց արցախցիները ասեն` ո՛չ, մենք մինչեւ վերջ կանգնած ենք մնալու եւ չենք գնալու այդ ճանապարհով: Եվ այստեղ Նիկոլը եւ ոչ միայն նա, այլ ամբողջ Արեւմուտքը կունենա խոչընդոտ, որովհետեւ Արեւմուտքը ձգտում է Արցախը հանձնել Ադրբեջանին, իսկ Ադրբեջանն ու Թուրքիան ձգտում են այն ստանալ նվերի տեսքով` առանց որեւէ պայքարի: Այստեղ բավականին բարդ օպերացիա է տեղի ունենում` բազմաշերտ եւ բազմաքայլ, որը կարող է ոչ միայն անդրադառնալ ուղղակի Արցախի կամ Բերձորի միջանցքի բացման-չբացման վրա, այլ  կարող է անդրադառնալ հենց Հայաստանում ներքաղաքական իրավիճակի փոփոխության վրա: Չգիտեմ` արդյոք այն կլուծի հայկական հիմնական հարցը, թե` ոչ, բայց որոշ մարդիկ կարող են զրկվել աթոռներից, որոշները` ստանալ: Չէի ասի, թե դրանից Հայաստանում շատ բան պարտադիր կփոխվի, բայց որոշ անձնանց համար ինչ-որ բան կփոխվի:

Փաստորեն, ո՞րն է լինելու Արցախի նոր պետնախարար Գուրգեն Ներսիսյանի հիմնական առաքելությունը, արցախյան միասնականությունը պառակտե՞լը:

— Արցախում, ցավոք, հիմա էլ չկա միասնականություն: Ճիշտն ասած, չեմ էլ հիշում այնտեղ երբ կար միասնություն, որովհետեւ շատ վաղուց էր: Ինչ վերաբերում է նոր գործող անձին, որը պետնախարար է, ըստ լուրերի, ունի շփում Դանիել Իոաննիսյանի հետ, որը համարվում է Հայաստանում արեւմտամետ ամենածայրահեղական գործիչը, ում գործողությունները ես համարում եմ հակահայկական եւ հակազգային: Եվ եթե այդ շփումը կա, ինչի մասին վկայում են տարբեր աղբյուրներ, ստացվում է, որ Արցախի պետնախարարը Հայաստանում սորոսական ամենաթունդ գործչի կրեատուրան է, հետեւապես նաեւ Նիկոլի առաջ քաշածն է: Այսինքն` Նիկոլը նույնպես իր մասնակցությունն ունեցավ այս նշանակման մեջ: Եվ նրանք Արցախը տանում են այն ճանապարհով, որ Արցախը համաձայնություն տա Նիկոլի վարած քաղաքականությանը: Այն է` Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում եւ միակ հարցը, որը պետք է լինի Արցախի հետ կապված, ըստ Նիկոլի քաղաքականության, Արցախի հայ բնակչության` որպես Ադրբեջանի ազգային փոքրամանության իրավունքների պաշտպանությունն է եւ ոչ ավելին: Եթե Արցախին տանում են այդ ճանապարով, ապա Արեւմուտքի երազանքը կատավում է` Արցախն անցնում է ամբողջությամբ Ադրբեջանին, այլեւս ռուսական խաղաղապահ ուժերի անհրաժեշտություն չի լինում, եւ նրանք փոխարինվում են ինչ-որ միջազգային խաղաղապահներով: Այսպիսով` կոնֆլիկտը, որպես այդպիսին, համարվում է լուծված: Այդ դեպքում` Ռուսաստանը դուրս է գալիս Արցախից, ապա նաեւ Հայաստանից, որովհետեւ հայ-թուրքական հարաբերություններն էլ են համարվում հարթված` իհարկե, ի հաշիվ Հայաստանի,  ի հաշիվ Ցեղասպանության չճանաչման, ի հաշվիվ մեր արդար պահանջների չկատարման: Սա է Արեւմուտքի նպատակը, որը կիրականանա, եթե Արցախում պայթեց սորոսական ռումբը, ինչի հետեւանքով ռուսական ներկայությունը մեր տարածաշրջանում կհավասարեցվի զրոյի:

Իսկ այդ դեպքում` ի՞նչ է սպասվում սորոսականացված Արցախում հայությանը:

— Զուգահեռաբեր արցախցիները դուրս են գալու Արցախից, որովհետւ ոչ մեկը չի պատրաստվում ապրել Ադրբեջանի կազմում: Իհարկե, կարող է մի քանի հոգի մնան, ովքեր այսօր ծառայում են Նիկոլին, արեւմտա-սորոսական ծրագրերին, եւ իրենց շատ էլ լավ զգան: Բայց զանգվածաբար հայությունը դուրս է գալու Արցախից: Մենք կորցնելու ենք այդ տարածքը, իսկ դրանից հետո Հայաստանը դառնալու է Թուրքիայի կամակատարը կամ Թուրքիայի կողմից վերահսկվող մի տարածք` կորցնելով ինքնիշխանությունը: Այնուհետեւ, հաջորդ քայլն ուղղված է լինելու ընդդեմ Սյունիքի, որովհետեւ բոլոր դեպքերում մինչեւ թուրքերը Սյունիքը չստանան, չեն հանգստանալու:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.



Տանիքը արդեն ներսից քանդվում ա գլխներիսՆիկոլ, ես գալու եմ քո հետևից. Տիգրան Ուրիխանյանը մեկուսարանից լուսանկար է հրապարակելՌԴ-ն տեղեկություն է տրամադրել ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի ձերբակալման մասինUшրկшվшգին տшրшն․ nuտիկшնները բիրտ nւժ կիրшռելով՝ բերմшն են ենթшրկnւմԻնչպե՞ս դիմավորեցին Նիկոլ Փաշինյանին Գայ համայնքում (Տեսանյութ)Ոստիկաններն արցախցի երիտասարդին լուրջ վնասվածք են պատճառել (Տեսանյութ)Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հանդիպել է ԱԺԲ-ի անդամների հետՀոգեկան հիվանդ եք. ոստիկանը՝ վիրավորեց տարեց կնոջըՏարադրամի այսօրվա փոփոխություններըԵրեխաները նստելու տեղ չունե՞ն. Փաշինյանն Էջմիածնում դպրոցի մարզասրահ է այցելել (տեսանյութ)Ի՞նչ եղանակ է սպասվում հանրապետությունումՓողոցում հավաքվել է ժողովրդի փոքրիկ մասնիկը, որը զրկվել է լափամանից, եղել է աբիժնիկ․ ԱսլանյանԱլիևը դարձյալ սպառնացել է ՀայաստանինՁերբակալվել, ապա ժամեր անց ազատ է արձակվել Տիգրան Ուրիխանյանը.«Իրավունք»Կանանց շրջանում չարորակ նորագոյացությունների պատճառներն ու բուժման մեթոդները. Շուտով «Բժշկի մոտ» հաղորդաշարի եթերումՆոր մանրամասներ. Ազատի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով «Փաստ». Ռուսաստանի հետ հարաբերությունների աշխարհաքաղաքական ենթատեքստերըԻնչ է կատարվում Սրբազանի շուրջ եւ ընդդիմադիր դաշտում, ինչ ծրագրեր կան«Հրապարակ». Հրապարակի առաջին իսկ կադրերը խուճապ են առաջացրել իշխանական շարքերումԵրկրին հարվածել է 21 տարվա ընթացքում ամենաուժգին արևային փոթորիկըԴարպատին հասնելու համար նա ստիպված կլինի հատել հայ-ադրբեջանական սահմանը. Ոսկեպարցի«Ժողովուրդ». Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ դեմ հարուցված քրեական գործը կկարճվի՞Թակեր Կարլսոնը` Թրամփի փոխնախագա՞հ«Հրապարակ». Ի՞նչ է քննարկել Սրբազանը պատգամավորների հետ«Փաստ». Ինչպես չխանգարել և ջուր չլցնել անհայրենիքության ջրաղացինԳրեթե ողջ գիշեր Խարկովը և տարածաշրջանը գտնվել է ռուսական բանակի զանգվածային հարվածի տակ (Տեսանյութ)«Ժողովուրդ». Մարիամ Փաշինյանի աշխատավարձը մեկ տարի անց աճել է 4.2 միլիոն դրամովՏեսախցիկները ֆիքսել են Սանկտ Պետերբուրգում ավտոբուսի գետն ընկնելու ամբողջ ընթացքը (Տեսանյութ)Ռուսաստանը հարձակում է սկսել Խարկովի վրա. Սպիտակ տունԵվ ո՞վ էր ձեզ ասել, որ իբր կրկնելով 2018թ սցենարները հիմա նույնը ստացվելու էր. Վահան ԲաբայանԵս ձգտում չունեմ վարչապետ դառնալու, բայց ժամանակից առաջ չընկնեք, ինչ կլինի, Աստված կտնօրինի. Սրբազան (տեսանյութ)Ես ուզում եմ Հայրենիք ու պատիվ ունենալ, ես չեմ ուզում էս կյանքից նզովված գնալ. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Միխայիլ Միշուստինը վերանշանակվել է Ռուսաստանի վարչապետ. ինտրիգային է մնում Լավրովի եւ Շոյգուի վերանշանակումըՌուսական հատուկ ծառայությունների բարձրաստիճան աշխատակիցները տպավորված են Բագրատ քահանայից. ԳաբրիելյանովՌուսական բանակը հարձակվում է Խարկովի ուղղությամբ (Քարտեզ)Կախիչի համար պաշտոնանկ եղած մարզպետը հերթական գրառումն է կատարելՎաղը ՀՀ տասը տարբեր վայրերում անհնազանդության, անհամաձայնության գործողություններ են իրականացվելու. Բագրատ ՍրբազանՄիքայել արքեպիսկոպոս Աջապահյանը Հրապարակում չլինելու եւ Բագրատ Սրբազանի սպիտակ պարեգոտ հագնելու իրավունքի մասինՓաշինյանը Հայաստանի ոչ լեգիտիմ ղեկավարն է. Սեմյոն ԲաղդասարովԻնչու մայիսի 9-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հարգանքի տուրք չմատուցեց անմար կրակի մոտԲագրատ Սրբազանի առաջնորդած շարժումը հանրահավաք է անցկացնում Հանրապետության հրապարակում․ ուղիղՓաշինյանը մեծ վախ է զգացել, որ հայաստանյան բուհերի ուսանողները միացել են բողոքի ակցիաներին. Արամ ԳաբրիելյանովՈչ ոք չի կարող ասել` այս շարժումը կհաջողի՞, թե` ոչ. Արմեն ԲադալյանԱլիևները մեկնել են օկուպացված Շուշի Հայկ Բաբուխանյանը՝ նոր շարժման եւ նրա անելիքների մասինՀայաստանը ձգտում է խաղաղության, մենք չպետք է սահմանափակվենք պայմանագրի ստորագրմամբ․ ՄիրզոյանՔՊ-ից մեկուկես ձայն էլ չի ստանա Բագրատ հոգևորականը, որ իրականացնի իմպիչմենթ. Անդրանիկ Քոչարյան (տեսանյութ)Եթե ժողովուրդը ցանկանա, և Հայոց հայրապետն օրհնի, ես ո՞վ եմ, որ ասեմ չէ. Սրբազանը` իր վարչապետի թեկնածու լինելու մասինՍահմանային սյուների տեղադրումը գրեթե ավարտված է. ԲայրամովՔՊ պատգամավորը թիրախավորել է քաղաքացիներին. գրություններ եմ ուղարկել միջազգային գործընկերներիս. Թ. Թովմասյան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода