Մի ասեք մեր մասին սուտը, հակառակ դեպքում կասենք ձեր մասին ճիշտը. Հենրիխ Դանիելյան Մնայիք Արցախում, ինչի դուրս եկաք. ոստիկանապետը՝ արցախցի լրագրողին Մայիսի 19-22-ը ինչ եղանակ է սպասվում Ցույց տվեք հրամանը, իմ երկիրն է, ոչ մեկ ինձ չի կարող ասել` դուրս արի. լարված իրավիճակ Կիրանցի մոտ «Կամք»-ականներն ազատության մեջ Ոստիկանությունը խոչընդոտում է ընդդիմադիր պատգամավորների և լրագրողների մուտքը Կիրանց Մայիսի 20-ի հոսանքազրկումների մասին Մենք խաղաղություն ուզում ենք՝ այո՛, բայց ոչ ամեն գնով․ Բագրատ Սրբազանի քարոզը Սուրբ Աննա եկեղեցում Ադրբեջանը պաշտպանելով այս իշխանությանը ամեն ազգային շարժում փորձում է կապել Ռուսաստանի հետ. Իրանահայ փորձագետ Ռուբլին թանկացել է. փոխարժեքն այսօր՝ մայիսի 19-ին

Պարոնյանցիները երկու օր հաղթական «գոլ» խփեցին Իտալիայի ֆուտբոլային քաղաքում

Մշակութային

Թագավորական անցյալ, բրենդ դարձած ֆուտբոլային ներկա եւ մշակութային հավերժ շքեղություն վայելող Միլանը հյուրընկալեց Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի կոլեկտիվին՝ «Արքան հրապարակում» ներկայացմամբ: Իտալական տպավորությունների, իտալացի հանդիսատեսի գնահատականների եւ ընձեռված այս հնարավորության մասին, «Իրավունքը» զրուցեց թատրոնի տնօրեն ԿԱՐՈ ՇԱՀԲԱԶՅԱՆԻ հետ:

— Պարոն Շահբազյան, պարոնյանցիների «Արքան հրապարակում» էր, ինչպե՞ս հայտնվեցիք Միլանում:

— Ամեն ինչ սկսվեց 2022 թվականին, երբ Ալեքսանդր Բլոկի «Արքան հրապարակում» ներկայացմամբ մասնակցեցինք Շանհայի միջազգային թատերական փառատոնին, որն անցկացվում էր օնլայն հարթակում՝ կորոնավիրուսի հետ կապված խնդիրներով պայմանավորված: Բազմաթիվ երկրներ էին մասնակցում այդ փառատոնին եւ ներկայացումները հեռահար դիտելու հնարավորություն ունեինք ինչպես մենք, այնպես էլ այլ երկրների մասնակիցները: Այդ փառատոնի ավարտից հետո՝ Միլանից եկավ հրավեր՝ առաջարկելով մեզ հենց «Արքան հրապարակում» ներկայացմամբ մասնակցել Թերեզա Պոմոդորոյի անվան «Սպացիո» թատրոնում կայանալիք «Մերկ թատրոն» խորագիրը կրող 14-րդ միջազգային թատերական փառատոն-մրցանակաբաշխությանը: Սա մի փառատոն է, որն անցկացվում է Միլանի քաղաքային խորհրդի, Իտալիայի Հանրապետության նախագահի եւ Արտաքին գործերի նախարարության բարձր հովանու ներքո։

— Մրցանակակիր են այն թատրոնները, որոնք արդեն իսկ ներկայացե՞լ են իտալացի հանդիսատեսին, թե՞ դեռ ընտրություն պետք է կայանա:

— Փաստացի այդ մրցանակաբաշխությունն անցկացվում է մեկ տարվա կտրվածքով: Տարբեր երկրներ, տարբեր ժամկետներում գալիս են Միլան եւ մասնակցում փառատոնին: Իսկ արդյունքներն ամփոփվում է, եւ մրցանակները հանձնվում են նոյեմբեր ամսին: Մեզնից առաջ էլ են հանդես եկել տարբեր երկրների թատերախմբեր, ինչպես նաեւ մեզնից հետո էլ են հանդես գալու: Ինչ վերաբերում է ընտրությանը, դահլիճում առաջին շարքերում նստած էին մշակույթի ոլորտի մասնագետներ, որոնց բաժանված էր 10 բալանոց համակարգով քվեաթերթիկներ: Ներկայացման ավարտից հետո՝ նրանցից յուրաքանչյուրը քվեարկում էր եւ քվեաթերթիկը գցում փակ տուփի մեջ, որը թերեւս կբացվի նոյեմբերին:

— Ինչպե՞ս ընդունվեց եվրոպացի հանդիսատեսի կողմից Ա. Բլոկի «Արքան հրապարակում» պիեսի հիման վրա բեմադրված ներկայացումը:

— Երկու օր էր տրված մեր թատրոնին եւ երկու օրն էլ լեփ-լեցուն դահլիճներում ենք հանդես եկել: Զուգահեռ ներկայացումը հեռարձակվում էր ուղիղ եթերով՝ փառատոնի յութուբյան պաշտոնական ալիքով, որին գրանցվածները դիտում էին նաեւ օնլայն տարբերակով: Ի դեպ, օնլայն ձեւաչափով եւս հնարավորություն կար քվեարկելու՝ ինչպես մեր, այնպես էլ մյուս ներկայացումների համար: Ներկայացումն ընդունվեց ջերմ ծափահարություններով ե՛ւ մշակույթի ոլորտի մասնագետների, ե՛ւ հանդիսատեսի կողմից: 4-5 անգամ թատերախումբը վերադարձավ բեմ՝ ծափահարությունների ներքո գլուխ խոնարհելու իր հանդիսատեսի առաջ:

— Իսկ ինչպե՞ս հաղթահարեցիք լեզվի խնդիրը, չէ՞ որ ներկայացումը հայերեն է:

— «Արքան հրապարակում» հայտնի ստեղծագոծությունը հայերեն թարգմանել է Գագիկ Դավթյանը: Կոնկրետ այս ներկայացման համար մենք պատվիրել ենք նաեւ երաժշտություն, որը գրվեց Վաչե Շառաֆյանի կողմից: Իսկ բեմադրությունը Հակոբ Ղազանչյանինն է (թատրոնի գլխավոր ռեժիսոր): Այս ներկայացումը հետաքրքիր է հատկապես նրանով, որ պոեզիան, երաժշտությունը, դասական վոկալը եւ բեմականացումը սինթեզվել են եւ դարձել մի ամբողջականություն: Վերադառնալով Ձեր հարցին՝ ասեմ, որ Միլանում ներկայացումը թարգմանվում էր իտալերենով՝ ենթագրերի միջոցով: Թարգմանության հարցում մեզ օգնեց մեր հայրենակիցը՝ մեր շատ սիրելի Սոնան, որը ջութակահարուհի է եւ Միլանում դասավանդում է երաժշտական դպրոցում: Բացի այդ, հանդիսատեսին բաժանել էինք բուկլետներ, կարճ անոտացիա՝ ներկայացման մասին:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Լուսանկարները` «Սպացիո» թատրոնի ֆեյսբուքյան էջից



Մի ասեք մեր մասին սուտը, հակառակ դեպքում կասենք ձեր մասին ճիշտը. Հենրիխ ԴանիելյանՄնայիք Արցախում, ինչի դուրս եկաք. ոստիկանապետը՝ արցախցի լրագրողինՄայիսի 19-22-ը ինչ եղանակ է սպասվումՑույց տվեք հրամանը, իմ երկիրն է, ոչ մեկ ինձ չի կարող ասել` դուրս արի. լարված իրավիճակ Կիրանցի մոտ«Կամք»-ականներն ազատության մեջՈստիկանությունը խոչընդոտում է ընդդիմադիր պատգամավորների և լրագրողների մուտքը ԿիրանցՄայիսի 20-ի հոսանքազրկումների մասինՄենք խաղաղություն ուզում ենք՝ այո՛, բայց ոչ ամեն գնով․ Բագրատ Սրբազանի քարոզը Սուրբ Աննա եկեղեցումԱդրբեջանը պաշտպանելով այս իշխանությանը ամեն ազգային շարժում փորձում է կապել Ռուսաստանի հետ. Իրանահայ փորձագետՌուբլին թանկացել է. փոխարժեքն այսօր՝ մայիսի 19-ինԽուլիգանություն՝ Մ. Աբեղյանի անվան դպրոցի մոտ․ մասնակիցները դպրոցի անչափահաս սաներ են և ցուցարարներՀրաշք՝ «Սուրբ Հովհաննես»-ում․ 5 տարի խոսել չկարողացող երեխան, սկսել է խոսելՄայիսի 17-ի աստղագուշակ․ Օրը կարող է դասավորվել բավական հաջող, եթե ․․․ Վահագն Չախալյանը ազատության մեջ է, կիրառվեց այլընտրանքային խափանման միջոց. ՏԵՍԱՆՅՈՒԹՏիգրան Բարսեղյանը գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել(տեսանյութ)Ժողովրդի կողմից իշխանության ձևավորման մի մեխանիզմ կա. Արսեն ԹորոսյանԷդուարդ Շարմազանովը չի միանում Բագրատ Սրբազանի քաղաքական համախմբման կոչինՀայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է Հոգեգալստյան տոնըՈւկրաինական բանակը մեծ շրջապատման վտանգի առաջ է (Քարտեզ)Թբիլիսիում դարձյալ բողոքի ակցիա է անցկացվել. այրել են ՌԴ-ի դրոշըԱռանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտԹուրքիայի տրանսպորտի նախարարը հայտարարել է «Զանգեզուրի միջանցք»-ի շահագործման մասինՀատուկ ջոկատայինները ԿիրանցումՍիվրիհիսարի հայկական եկեղեցին՝ վանդալիզմի զոհՈւկրաինացի գերված զինվորականը պատմել է, թե ինչպես է հայտնվել մարտադաշտում (Տեսանյութ)Ամենասարսափելի գեոմագնիսական փոթորիկները սպասվում են 2025թ.-ինԹրամփը էապես գերազանցում է Բայդենին բոլոր առանցքային նահանգներում. New York Times«Սա պատերազմ է, որը կարող է միջուկային դառնալ». ԱՄՆ նախագահի թեկնածուՎահագն Չախալյանի խափանման միջոցի վերաբերյալ դատարանի որոշումը կհրապարակվի վաղը` 11։30-ին. փաստաբանԵթե ուզում ենք ստանալ այլ արդյունք, ապա գոնե վերջին շարժումից պետք է անենք հետեւություններ. ԽաժակյանՇՏԱՊ.Մոսկվայում տարհանել են Մեծ թատրոնը (տեսանյութ)«Ինչ աստիճանի ցածրախավ կենդանի պտի լինի տղամարդը, որ իրեն թույլ տա կին լրագրողի վրա գոռգոռա, ընդ որում մատը դեմքի վրա թափ տալով».ՎԱՀՐԱՄ ՍԱՀԱԿՅԱՆԶգուշացնում եմ՝ կարմիր գծեր անցնողները անարձագանք չեն մնալու. Հենրիխ ԴանիելյանՈւզում եմ կյանքիս վերջին տարիները նվիրել Հայկական հարցի գոնե մասնակի լուծմանը. դեպի ԾիծեռնակաբերդՓաշինյանի նախկին կինն են եղել, թե՝ սիրուհին, խոսելու իրավունք ունե՞ն. Հայկ ՄամիջանյանԱլիեւը «տժժում» է իր հարազատ Նիկոլի մասին երգ լսելով (Տեսանյութ)Մի կողմ դնենք տարաձայնությունները, համահայկական այս շարժումը պետք է ձեւավորի մեր ապագան. ՎարդանյանՇՏԱՊ. Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն էԿարլ Երրորդի դիմանկարի վրա պարզ երևում է Սատանան (Տեսանյութ, Ֆոտո)Որքանով է հայ համայնքը ընդգրկված Վրաստանի բողոքի ցույցերին․Բացառիկ մանրամասներ է ներկայացնում Վրաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր Վան Բայբուրդը«Հենց որ ռուսները վերցնեն այս բնակավայրը, Խարկովի ուղղությամբ մեծածավալ կաթսա կսարքեն». ուկրաինական աղբյուրՄշակութային գործիչների ինքնաբուխ ակցիան՝ ՀՀ կառավարության դիմացԿարմիրբերետավորներ էին բերվել մշակութային գործիչների բողոքի ակցիայինԹեժ կռիվ Թայվանի խորհրդարանում (Տեսանյութ)Ինչպե՞ս է պաշտոնական Անկարան վերաբերվում Նիկոլ Փաշինյանին հեռացնելու կոչերին․ Մանրամասնում է ստամբուլահայ խմբագիրըՈստիկանները վահաններով ու կարմիրբերետավորներով «պաշտպանվում էին» «Երազ իմ երկիր հայրենիից»«Վալենսիա» ռեստորանային համալիրում հայտնաբերվել է տղամարդու դիՎահագն Չախալյանի դատը տեղի կունենա այսօր՝ ժամը՝ 22:30-ինԴիմում եմ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Պաշտոնը, աթոռը պարտվելու է նրան, ինչ անում ենք մենք, ակտի'վ եղեք, պայքարե'ք ճշմարտության համար (տեսանյութ)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода