Զինվորի եղունգները հեռացնելուց հետո, հողաթափերով բարձրացրել են դիրքեր. Ծնողը սարսափազդու մանրամասներ է ներկայացրել հետաքննող լրագրող Գայանե Զարգարյանին
ԹեմաՀՀ զինված ուժերում ունեցած ձեռքբերումների և թերացումների վերաբերյալ ամենաշիտակ գնահատականը կարող է տալ այսօր սահմանը պահող հայ զինվորը ու նրա ծնողը, ով տեսնում է անտեսանելին: ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված է, որ Բանակում յուրաքանչյուր գործընթաց կազմակերպվում և իրականացվում է զինվորական կանոնադրության պահանջներին համապատասխան: Իսկ դա նշանակում է, որ ինչպես սպան, այնպես էլ զինվորը՝ ունեն կանոնակարգված պարտականություններ ու իրավունքներ և նրանք պարտավոր են իրենց առջև դրված խնդիրները կատարել հենց այդ պարտականությունների և իրավունքների շրջանակում: Բայց արի ու տես, որ հայտնվում են այնպիսի սպաներ, որոնք, մեղմ ասած, «թքած ունեն» սահմանը պահող զինվորի առողջության եւ բարոյահոգեբանական վիճակի վրա, նրանց համար կարեւոր է` «լավ տղա» ձեւանալը, այդ ճանապարհին խաղալով զինվորի կյանքի եւ առողջության հետ: Եւ հենց նման «ուսադիրավորի» մասին է ահազանգել «Քեզ համար զինվոր» նախագծի հեղինակ եւ իրականացնող, (գործնականում) մշտապես զինվորի խնդիրներով մտահոգ, հետաքննող լրագրող Գայանե Զարգարյանին` Հայոց սահմանը պահող զինվորի ծնողը, ով բացառիկ մանրամասներ է ներկայացրել մեր գործընկերոջը` բանակում ծառայող սպայի «բեսպրեդելի» ու Վարդենիսի զինվորական հոսպիտալում տիրող ամենաթողության մասին:
Հատկանշական է, որ ծնողը վստահել է մեր գործընկերոջը, քանզի ականատես է եղել, որ ի տարբերություն շատ ու շատ անհայրենիք, լայքեր տենչացող մանր ու միջին տարատեսակ պաշտոնյանների, Գայանեն երբեք հայ զինվորի խնդրից մի միլիմետր անգամ հետ չի կանգնել. այդ ճանապարհին չխնայելով եւ որեւէ քաշայինի՝ անկախ զբաղեցրած դիրքից ու պաշտոնից:
Թե ի՞նչ դաժանությունների է ենթարկվել զինվորը եւ ի՞նչ հոգեվիճակում են հայտնվել ծնողները այսօր ծնողի եւ մեր գործընկերոջ զրույցը ներկայացնում ենք ստորեւ` Գայանե Զարգարյանի յութուբյան պաշտոնական ալիքից
Պատրաստեց ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԸ