Iravunk.com | «Ժամանակին էլ առաջին հերթին բարձր ինտելեկտ ունեցող մտավորականներին էին ոչնչացնում, մեկ էլ՝ բանակը...».ՄԱՐՏԻՆ ԱԼՈՅԱՆ
Ի՞նչ հիմքով ազատ արձակվեցի. Տիգրան Ուրիխանյան Մուրացանի զինվորական հոսպիտալի բժիշկներին չեն արգելում մասնակցել ցույցերին․ ՊՆ-ն հերքում է և կոչ անում զինծառայողներին չներգրավվել քաղաքական ակցիաներին Այ՛ո, քիչ մարդ չէր հավաքվել հրապարակում, բայց դրանց 80 տոկոսը բերված էին գումարի դիմաց․Հովիկ Աղազարյանը վերջին զարգացումների մասին «ԿՈՏՐՎԵԼ Է ԿԱՐԾՐԱՏԻՊԸ, ՈՐ ԱՂՋԻԿՆԵՐԸ ՉԵՆ ԿԱՐՈՂ ՍՊՈՐՏՈՎ ԶԲԱՂՎԵԼ». ՍԱՄԲՈՅԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱԶՄԱԿԻ ՉԵՄՊԻՈՆ ՍՐԲՈՒՀԻ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ Պահը երկրի համար օրհասական է, եւ սխալվելու իրավունք չկա. Վահան Բաբայան Ուժեղ երկրաշարժ Ադրբեջանում. այն զգացվել է նաև Սյունիքում ԱՄՆ-ն անցավ Վրաստանի դեմ բացահայտ սպառնալիքների Եթե դուրս չգանք էյֆորիայից, հերթական անգամ բախվելու ենք դաժան իրականության հետ. Վահագն Չախալյան Նիդեռլանդների ներկայացուցիչը հեռացվել է «Եվրատեսիլի» եզրափակչից Ադրբեջանցիները չեն թողնում մերոնք փշալար քաշեն, ասում են՝ ավելի հետ գնացեք. Արարատ Շեգունց

«Ժամանակին էլ առաջին հերթին բարձր ինտելեկտ ունեցող մտավորականներին էին ոչնչացնում, մեկ էլ՝ բանակը...».ՄԱՐՏԻՆ ԱԼՈՅԱՆ

Մշակութային

«Իրավունքը» զրուցել է Արցախի վաստակավոր արտիստ, Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան ՄԱՐՏԻՆ ԱԼՈՅԱՆԻ հետ:

— Ներկա պահին ի՞նչ իրավիճակ է Ստեփանակերտում: Մարդիկ ինչպե՞ս են դիմակայում՝ երկու ամսից ավել գտնվելով շրջափակման մեջ:

— Միայն ասում են՝ պատերազմ չլինի, մնացած դժվարություններին կդիմանանք: Սոված չենք մնում: Կաղամբը կիսում, չորս մասի են բաժանում, վաճառում, որ բոլորին էլ հասնի: Հարեւանը տեսնում է մի տեղ ապրանք են ստացել, գալիս է շքամուտքում բոլորին ասում է, որ այսինչ տեղը այնինչ բանն են վաճառում: Գնում, հերթ ենք կանգնում, որ գնենք: 

— Դո՞ւք ինչպես եք հաղթահարում դժվարությունները:

— Ընկերներս շատ են անհանգստանում, Երեւանից զանգում, հարցնում են՝ ի՞նչ է պետք, որ ուղարկենք: Ես էլ կատակում եմ՝ ասում եմ ճանապարհը փակ է, դրա համա՞ր եք ասում բան ուղարկենք: Ճիշտ է, հերթեր են, գազամատակարարումն են անջատում-միացնում, էլեկտրաէներգիայի հովհարային անջատումներ են, բայց սոված չենք: Թոռնիկներ ունեմ՝ հինգ տղա, մեկ աղջիկ: Նրանց շատ եմ սիրում, բայց թոռնուհուս՝ Աստղիկին առանձնահատուկ եմ սիրում: Նա քանոնահարուհի է: 14 տարեկան է: Ու արդեն քանի տարի է Արցախում քանոնով առաջին տեղն է գրավում: Ինչ վերաբերում է դժվարություններին՝ ես կյանքում շատ դժվարություններ եմ տեսել: Արդեն սովորել եմ այս իրավիճակին: Արցախյան առաջին պատերազմը որ սկսվեց, ես թատրոնը թողեցի, գնացի պաշտպանության ջոկատներ՝ մասնակցելու պատերազմին: Մոտ 20 տարվա բանակային ստաժ ունեմ: Կոմանդոսի, Արայիկ Խանդոյանի՝ Միայնակ գայլի հետ եմ ծառայել, Սեյրան Օհանյանը շատ է հարգում ինձ, ես էլ իրեն: Շատ հիասթափված եմ, որ Սեյրան Օհանյանի ու Արմեն Չարչյանի նման մարդկանց վրա ինչ-որ քրեական գործ են հարուցում: Ես չեմ տեսել Սեյրան Օհանյանից լավ  պաշտպանության նախարարի: Իր հետ 1992 թվականից եմ ծանոթ: Ի դեպ, եթե վերադառնանք պատմությանը՝ ժամանակին Արեւմտյան Հայաստանում էլ առաջին հերթին բարձր ինտելեկտ ունեցող մտավորականներին էին ոչնչացնում, մեկ էլ՝ բանակը... Այսօր Հայաստանում շատ հետաքրքիր քաղաքականություն է տարվում…

— Ասացիք, որ մասնակցել եք Արցախյան առաջին պատերազմին, ի՞նչ հիշողություններ ունեք այդ շրջանից:

— Հիշում եմ՝ 1992 թվականն էր՝ Արցախյան առաջին պատերազմի տարիներն էին: Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղում գործուղման էի: Այնտեղ իրավիճակը շատ վատ էր: Հետո Հաթերքը նորից երկրորդ անգամ հանձնեցինք, իջանք ներքեւ՝ հետ գնացինք: «Ցեխ-Ձորում» վրաններ էինք բացել ու այդտեղ էինք մնում եւ գնում էինք Կիչանում դիրքեր պահելու: Բայց շտաբը գտնվում էր Առաջաձոր գյուղում: Ճաշարանում նստած՝ մենակ հաց եմ ուտում, մի տղա՝ ֆոտոապարատը կրծքից կախած, եկավ դիմացս նստեց եւ ուշադիր ինձ է նայում: Ասաց՝ բարեւ, կարելի՞ է ծանոթանալ, ես լրագրող եմ, Երեւանից եմ եկել, անուս Նորիկ է, ազգանունս՝ Սարգսյան: Հետաքրքրվեց, թե՝ ուզում եմ իմանալ՝ ո՞վ ես, ինչո՞վ ես զբաղվում, այս կռվի ժամանակ բոլորից տարբերվում ես: Ասացի՝ ինչպես բոլորը, այնպես էլ ես «Ուտյոս» ջոկատից գործուղման եմ եկել այստեղ: Նա էլ թե՝ ի՞նչ մասնագիտություն ունես: Ասացի՝ դերասան եմ: Ասաց՝ այսքան ժամանակ է ման եմ գալիս, ուզում եմ մի արվեստագետ գտնել, որ կռվին մասնակցում է, որ իր մասին մի բան գրեմ: Նորայրի հետ ծանոթացանք, հետո՝ մտերմացանք: Գալիս էր մեզ մոտ էր հանգստանում, հետո նորից գնում դիրքեր: Շատ շնորհքով տղա էր: Մի օր էլ Երեւան էի գնացել ծնողներիս տեսակցության, մերոնք մի թերթ ցույց տվեցին, թե ճանաչո՞ւմ ես այս մարդուն: Սկզբից չճանաչեցի, բայց հետո, երբ վերնագիրը կարդացի՝ «Դերասանի նոր դերը», նոր գլխի ընկա, որ ես եմ: Հոդվածը լույս էր տեսել 1992 թվականի դեկտեմբերին՝ «Ազատամարտ» թերթում: Թերթի լույս տեսնելուց մեկ ամիս հետո՝ Նորիկը զոհվեց Մարտակերտում: Եկան ինձ հայտնեցին նրա մահվան լուրը: Ինձ շտաբից կանչեցին, ասացին՝ գիտենք, որ քո մոտիկ ընկերն է եղել, երկու զինվորի հետ կարո՞ղ ես զոհվածի մարմինը տանել հասցնել իրենց տուն: Ուղղաթիռը եկավ Երեւանից, նրա մարմինը հասցրինք իրենց տուն: Շատ վատ եւ հուզումնալից պահեր էին: Ի դեպ, պետք է ավելացնեմ, որ Նորայրն իմ մասին հոդվածն ավարտել էր հետեւյալ տողերով. «Պատերազմը կավարտվի, հայրենի հողում կրկին հաղթանակ կլինի, նկարիչը մաքուր խղճով կվերցնի իր ձեռքին վրձինը, երաժշտի ձեռքը կկպնի կլավիշին, կամաց կբարձրանա վարագույրը, եւ բեմում կրկին դուրս կգա սիրված արտիստ Մարտին Ալոյանը՝ զինվորական համազգեստով, որպեսզի այս անգամ նա հանդիսատեսի ուշադրությանն արժանանա Արցախյան հերոսական պատերազմում հաղթանակած զինվորի դերով: Եվ, իսկապես, այդպես էլ եղավ: Երբ բանակային կյանքս ավարտվեց, 2007 թվականին 6-7 ամիս ականազերծող էի աշխատում, հետո թատրոնից կանչեցին, նորից գնացի թատրոն: Տնօրենը մի պիես էր գրել պատերազմի մասին, որտեղ ես հրամանատարի դերում էի, որի անունը Մարտիկ էր: Այդ օրվանից մինչ օրս աշխատում եմ թատրոնում:

— Պարոն Ալոյան, ներկա պահին ո՞ր ներկայացման մեջ եք ներգրավված:

— Ներկա պահին բեմադրվում է վրացական պիեսի հիման վրա՝ «Բակում չար շուն կա» ներկայացումը: 1960-ական թվականներին այդ ներկայացումը խաղացվել է: Շատ հետաքրքիր կոմեդիա է: Փորձում ենք կոմեդիայի միջոցով մարդկանց տրամադրությունը բարձրացնել:

— Դուք ի՞նչ դեր եք ստանձնել այդ կոմեդիայում:

— Ներկայացման մեջ խաղում եմ Վանո Լայթադզեի դերը, որը խորամանկ, խաբեբա մարդ է: Թեեւ դա իմ բնավորությանը չի համապատասխանում, բայց հետաքրքիր կերպար է: Իմ կյանքի փորձից ելնելով՝ ընդհանրապես բեմում դերասանն իր բնավորության հակառակ դերն ավելի լավ է ընկալում եւ խաղում:

— Կյանքում ի՞նչը չեք սիրում:

— Միջակություն չեմ սիրում...

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

 

 

 



Ի՞նչ հիմքով ազատ արձակվեցի. Տիգրան ՈւրիխանյանՄուրացանի զինվորական հոսպիտալի բժիշկներին չեն արգելում մասնակցել ցույցերին․ ՊՆ-ն հերքում է և կոչ անում զինծառայողներին չներգրավվել քաղաքական ակցիաներինԱյ՛ո, քիչ մարդ չէր հավաքվել հրապարակում, բայց դրանց 80 տոկոսը բերված էին գումարի դիմաց․Հովիկ Աղազարյանը վերջին զարգացումների մասին«ԿՈՏՐՎԵԼ Է ԿԱՐԾՐԱՏԻՊԸ, ՈՐ ԱՂՋԻԿՆԵՐԸ ՉԵՆ ԿԱՐՈՂ ՍՊՈՐՏՈՎ ԶԲԱՂՎԵԼ». ՍԱՄԲՈՅԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱԶՄԱԿԻ ՉԵՄՊԻՈՆ ՍՐԲՈՒՀԻ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ Պահը երկրի համար օրհասական է, եւ սխալվելու իրավունք չկա. Վահան ԲաբայանՈւժեղ երկրաշարժ Ադրբեջանում. այն զգացվել է նաև ՍյունիքումԱՄՆ-ն անցավ Վրաստանի դեմ բացահայտ սպառնալիքներիԵթե դուրս չգանք էյֆորիայից, հերթական անգամ բախվելու ենք դաժան իրականության հետ. Վահագն ՉախալյանՆիդեռլանդների ներկայացուցիչը հեռացվել է «Եվրատեսիլի» եզրափակչիցԱդրբեջանցիները չեն թողնում մերոնք փշալար քաշեն, ասում են՝ ավելի հետ գնացեք. Արարատ ՇեգունցՀայտնի փաստաբանի ուշագրավ գրառումը տոկոսով գումար տալու վերաբերյալՏիգրան Ուրիխանյանի հանդեպ նման քայլը ստոր պրովոկացիա էր․ Հայկ ԲաբուխանյանԲագրատ Սրբազանը կոչով դիմել է սփյուռքում բնակվող հայրենակիցներինԱնդրեն հայր է դարձելՄենք ո՞ր ճանապարհով ենք գնում, արևմտյա՞ն՝ Թուրքիա-Կովկաս-Կենտրոնակա Ասիա, թե Ռուսաստան-Իրան-Հայաստան-Վրաստան, դրանից է նաև կախված, թե Արցախի հարցը ինչպես կլուծվի․ Սամվել ԲաբայանԱԺԲ անդամներ Արա Պապյանը և Գարեգին Չուգասզյանը հանդիպել են ՍրբազանինՏանիքը արդեն ներսից քանդվում ա գլխներիսՆիկոլ, ես գալու եմ քո հետևից. Տիգրան Ուրիխանյանը մեկուսարանից լուսանկար է հրապարակելՌԴ-ն տեղեկություն է տրամադրել ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի ձերբակալման մասինUшրկшվшգին տшրшն․ nuտիկшնները բիրտ nւժ կիրшռելով՝ բերմшն են ենթшրկnւմԻնչպե՞ս դիմավորեցին Նիկոլ Փաշինյանին Գայ համայնքում (Տեսանյութ)Ոստիկաններն արցախցի երիտասարդին լուրջ վնասվածք են պատճառել (Տեսանյութ)Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հանդիպել է ԱԺԲ-ի անդամների հետՀոգեկան հիվանդ եք. ոստիկանը՝ վիրավորեց տարեց կնոջըՏարադրամի այսօրվա փոփոխություններըԵրեխաները նստելու տեղ չունե՞ն. Փաշինյանն Էջմիածնում դպրոցի մարզասրահ է այցելել (տեսանյութ)Ի՞նչ եղանակ է սպասվում հանրապետությունումՓողոցում հավաքվել է ժողովրդի փոքրիկ մասնիկը, որը զրկվել է լափամանից, եղել է աբիժնիկ․ ԱսլանյանԱլիևը դարձյալ սպառնացել է ՀայաստանինՁերբակալվել, ապա ժամեր անց ազատ է արձակվել Տիգրան Ուրիխանյանը.«Իրավունք»Կանանց շրջանում չարորակ նորագոյացությունների պատճառներն ու բուժման մեթոդները. Շուտով «Բժշկի մոտ» հաղորդաշարի եթերումՆոր մանրամասներ. Ազատի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով «Փաստ». Ռուսաստանի հետ հարաբերությունների աշխարհաքաղաքական ենթատեքստերըԻնչ է կատարվում Սրբազանի շուրջ եւ ընդդիմադիր դաշտում, ինչ ծրագրեր կան«Հրապարակ». Հրապարակի առաջին իսկ կադրերը խուճապ են առաջացրել իշխանական շարքերումԵրկրին հարվածել է 21 տարվա ընթացքում ամենաուժգին արևային փոթորիկըԴարպատին հասնելու համար նա ստիպված կլինի հատել հայ-ադրբեջանական սահմանը. Ոսկեպարցի«Ժողովուրդ». Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ դեմ հարուցված քրեական գործը կկարճվի՞Թակեր Կարլսոնը` Թրամփի փոխնախագա՞հ«Հրապարակ». Ի՞նչ է քննարկել Սրբազանը պատգամավորների հետ«Փաստ». Ինչպես չխանգարել և ջուր չլցնել անհայրենիքության ջրաղացինԳրեթե ողջ գիշեր Խարկովը և տարածաշրջանը գտնվել է ռուսական բանակի զանգվածային հարվածի տակ (Տեսանյութ)«Ժողովուրդ». Մարիամ Փաշինյանի աշխատավարձը մեկ տարի անց աճել է 4.2 միլիոն դրամովՏեսախցիկները ֆիքսել են Սանկտ Պետերբուրգում ավտոբուսի գետն ընկնելու ամբողջ ընթացքը (Տեսանյութ)Ռուսաստանը հարձակում է սկսել Խարկովի վրա. Սպիտակ տունԵվ ո՞վ էր ձեզ ասել, որ իբր կրկնելով 2018թ սցենարները հիմա նույնը ստացվելու էր. Վահան ԲաբայանԵս ձգտում չունեմ վարչապետ դառնալու, բայց ժամանակից առաջ չընկնեք, ինչ կլինի, Աստված կտնօրինի. Սրբազան (տեսանյութ)Ես ուզում եմ Հայրենիք ու պատիվ ունենալ, ես չեմ ուզում էս կյանքից նզովված գնալ. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Միխայիլ Միշուստինը վերանշանակվել է Ռուսաստանի վարչապետ. ինտրիգային է մնում Լավրովի եւ Շոյգուի վերանշանակումըՌուսական հատուկ ծառայությունների բարձրաստիճան աշխատակիցները տպավորված են Բագրատ քահանայից. Գաբրիելյանով
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода