Iravunk.com | «Եվրադիտորդների» տեղակայումը կարող է պայթեցնել ողջ տարածաշրջանը
Ըստ նախանակ տեղեկությունների՝ ծառերի տապալման հետևանքով տուժածներ չկան Քաղաքական ուժերը չեն կարողացել համաձայնության գալ նոր վարչապետի թեկնածուի հարցի շուրջ. Կանչ Ողբերգական դեպք Լոռու մարզում. Վանաձորի գերեզմանատներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին Քրիստոսի Համբարձման տոնի հաջորդ կիրակի օրը Հայ Առաքելական եկեղեցին նշում է Երկրորդ Ծաղկազարդը Ով է 44-օրյա պատերազմի զոհված ծնողի մորը ցավեցրած ոստիկանը Այսօր Մատենադարանից կմեկնարկի երիտասարդական երթ դեպի Հանրապետության հրապարակ, որտեղ կանցկացվի հանրահավաք Արևմուտքը կարող է «լիկվիդացնել» Զելենսկին. Պուշիլին ԱՐՑԱԽՑԻ ՍԱՄԲԻՍՏ ԱՆՆԱ ԱՅՎԱԶՅԱՆԸ ԵՎՐՈՊԱՅԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՉԵՄՊԻՈՆ Խարկովի մարզն այս գիշեր (Տեսանյութ) Երգչուհի Ջամալան կրկին հղի է

«Եվրադիտորդների» տեղակայումը կարող է պայթեցնել ողջ տարածաշրջանը

Վերլուծություն

«Ուկրա­ի­նան պետք է հաղ­թի այս պա­տե­րազ­մում... Իսկ Ռու­սաս­տա­նը չի կա­րող եւ չպետք է հաղ­թի»: Նա­խօ­րե­ին այս մի­ան­շա­նակ կար­ծի­քը հնչեց­րեց գլո­բալ ուլտ­րա­լի­բե­րա­լիզ­մի շար­քա­յին կա­մա­կա­տար­նե­րից մե­կը՝ Մակ­րո­նը` կանց­լեր Շոլ­ցի եւ Զե­լենս­կու հետ հա­մա­տեղ հան­դիպ­ման շրջա­նակ­նե­րում: Ի­հար­կե, սա իր գործն է, ա­ռա­վել եւս, երբ մեծ հար­ցա­կան­ներ կան, թե Մակ­րո­նի այդ ցան­կու­թյուն­նե­րը որ­քա­նով ի­րա­կան կդառ­նան: Եվ Մակ­րո­նի այս հայ­տա­րա­րու­թյանն էլ անդ­րա­դար­ձանք ոչ թե ուկ­րա­ի­նա­կան պա­տե­րազ­մի հա­մա­տեքս­տով, այլ՝ ուղ­ղա­կի­ո­րեն Հա­յաս­տան-Արցա­խի հետ կապ­ված ո­րո­շա­կի նյո­ւանս­ներ ներ­կա­յաց­նե­լու հա­մար:

ԻՆ­ՉՈ՞Ւ ԵՆ ԵՎ­ՐՈ­ՊԱ­ՑԻ­ՆԵ­ՐԸ ԳԱ­ԼԻՍ, ԱՆ­ՀԱՅՏ Է

Փա­րի­զի այդ հան­դի­պու­մը մեկ բան ֆիք­սեց՝ եվ­րո­պա­կան ուլտ­րա­լի­բե­րալ վեր­նա­խավն ար­դեն վերջ­նա­կա­նա­պես է տե­ղա­վոր­վել  ՌԴ-ի հետ ոչ թե նույ­նիսկ հա­կա­մար­տու­թյան, այլ՝ բա­ցա­հայտ ռազ­մա­կան առ­ճա­կատ­ման տի­րույ­թում: Եվ ա­հա դրան զու­գա­հեռ, օ­րի­նակ, Եվ­րա­խորհր­դա­րա­նում ֆրան­սի­ա­ցի պատ­գա­մա­վոր, իր հեր­թին ուլտ­րա­լի­բե­րա­լիզ­մի «ճու­տիկ­նե­րից» մե­կը հան­դի­սա­ցող Նա­տա­լի Լո­ւա­զոն ներ­կա­յաց­րեց, թե ինչ կար­գի «դի­տոր­դա­կան» խումբ է ԵՄ-ն փետր­վա­րի 20-ին գոր­ծու­ղում Հա­յաս­տան: «Ես այդ օ­րը ներ­կա կլի­նեմ Հա­յաս­տա­նում... Ա­ռա­քե­լու­թյու­նը լի­նե­լու է ԵՄ աչ­քերն ու ա­կանջ­նե­րը տե­ղում»: Սույն ֆրան­սու­հի «ճու­տի­կը» նա­եւ ըն­դա­մե­նը հույս հայտ­նեց, որ դրա առ­կա­յու­թյու­նը պետք է զսպի Ադր­բե­ջա­նի նոր հար­ձա­կում­նե­րը :

Ստում է. սույն եվ­րա­խում­բը Ադր­բե­ջա­նի ագ­րե­սի­ան զսպե­լու նպա­տակ իր ա­ռաջ չի դրել, դա բա­ցա­հայտ խոս­տո­վա­նեց նա­խօ­րե­ին Հա­յաս­տան այ­ցե­լած Խոր­վա­թի­ա­յի ԱԳ նա­խա­րար Գոր­դան Գրիչ Ռադ­մա­նը՝ Միր­զո­յան Ա­րա­րա­տի հետ մա­մու­լի ա­սու­լի­սի ժա­մա­նակ: «Շատ ու­րախ եմ, որ Հա­յաս­տա­նը ճա­նա­չում է ԵՄ դի­տոր­դա­կան ա­ռա­քե­լու­թյան կա­րե­ւո­րու­թյու­նը... Սա ո­րե­ւէ կերպ ստա­տուս-քվո չի ե­րաշ­խա­վո­րում»:

Ընդ ո­րում, այս­տեղ պետք է նա­եւ հի­շել, որ Ա­լի­ե­ւը դեռ տա­րեսկզ­բին էր հայ­տա­րա­րել, թե՝ ինքը հա­վա­նու­թյուն է տվել նա­խորդ ա­ռա­քե­լու­թյա­նը, եւ ե­թե եվ­րո­պա­կան նոր, եր­կա­րա­ժամ­կետ ա­ռա­քե­լու­թյուն է գա­լու, ա­պա դա հաս­տատ չի նպաս­տե­լու կա­յու­նու­թյա­նը: Իսկ նա­խորդ ամս­վա կե­սե­րին նույն բանն ա­սաց նա­եւ Լավ­րո­վը: Բա այդ դեպ­քում ին­չի՞ հա­մար են գա­լիս, երբ չեն ստանձ­նում ո­րե­ւէ պա­տաս­խա­նատ­վու­թյուն:

Ինչ­պես հի­շա­տակ­ված ֆրան­սու­հի «ճու­տի­կը», այն­պես էլ սույն խոր­վա­թը մեկ բան եւս խոս­տո­վա­նում են, որ ԵՄ-ն էլ ա­վե­լի է փոր­ձե­լու ակ­տի­վա­նալ ինչ­պես հայ-ադրբե­ջա­նա­կան, այն­պես էլ՝ ար­ցա­խյան հար­ցե­րով: Թե ինչ հիմ­քով, ֆրան­սու­հին իր նույն ե­լույ­թում պարզ ներ­կա­յաց­րեց. «Ես ող­ջու­նում եմ ա­ռա­ջըն­թա­ցը, ո­րը ձեռք է բեր­վել ան­ցած հոկ­տեմ­բե­րին Պրա­հա­յում...»: Մինչ­դեռ Միր­զո­յան Ա­րա­րա­տը պնդում է, թե Ադր­բե­ջա­նի հետ բա­նակ­ցու­թյուն­ներն ա­ռանց այդ էլ ըն­թաց­քի մեջ են. «Բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցը մեծ հաշ­վով կանգ չի ա­ռել»: Ա­վե­լին, որ հու­նի մեջ է նա­եւ Լավ­րո­վի միջ­նոր­դու­թյամբ՝ իր եւ Բայ­րա­մո­վի հան­դի­պու­մը, որն ան­ցած տա­րե­վեր­ջին պետք է կա­յա­նար Մոսկ­վա­յում, սա­կայն Ա­րա­րա­տը չգնաց: «Ինչ վե­րա­բե­րում է հան­դիպ­մա­նը, մենք այն ոչ թե չե­ղար­կել ենք, այլ՝ հե­տաձ­գել»,- նշել է նա՝ ա­վե­լաց­նե­լով, որ հան­դի­պում­նե­րը կա­րող են լի­նել Մոսկ­վա­յում կամ այլ վայ­րում: Թե ինչ ակն­կա­լիք­ներ կան, դա այլ հարց է: Պար­զա­պես ֆիք­սե­ցինք, որ ե­թե բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թաց կա, ու­րեմն եվ­րո­պա­կան ա­ռա­քե­լու­թյու­նը նա­եւ բա­նակ­ցու­թյուն­ներ սկսե­լու հա­մար չէ, որ գա­լու է: Ու նո­րից նույն հար­ցը. բա էլ ո՞րն է այդ ա­ռա­քե­լու­թյան ֆունկ­ցի­ան, ո­րի հա­մար եր­կու տա­րի է պետք:

ԵՎ­ՐՈ­ՊԱ­ԿԱՆ «ԱՉՔԵՐՆ ՈՒ Ա­ԿԱՆՋ­ՆԵ­ՐԸ»

Չնա­յած, ե­թե ու­շա­դիր լի­նենք, ա­պա կա­րե­լի է նկա­տել, որ ֆրան­սու­հի «ճու­տի­կը» մի թե­թեւ «բե­րա­նից թռցրեց», թե որն է լի­նե­լու այդ ա­ռա­քե­լու­թյան ի­րա­կան ի­մաս­տը. այն լի­նե­լու է «ԵՄ աչ­քերն ու ա­կանջ­նե­րը տե­ղում»: Այ­սինքն, հար­ցը այլ տեսք է ստա­նում՝ իսկ այդ ի՞նչ է ու­զում տես­նել ու լսել ԵՄ-ն, որ դրա հա­մար 100 մարդ է ու­ղար­կում: Ու­զում են տե­ղե­կաց­ված լի­նել սահ­ման­նե­րի ռե­ալ ի­րա­վի­ճա­կի՞ց: Բայց չէ՞ որ ԵՄ-ի գրե­թե բո­լոր երկր­նե­րը Հա­յաս­տա­նում եւ Ադր­բե­ջա­նում դես­պա­նատ­ներ ու­նեն՝ տաս­նյակ աշ­խա­տա­կից­նե­րով: Ի՞նչն է խան­գա­րում, որ այդ պաշ­տո­նա­կան կա­ռույց­նե­րը լի­նեն ի­րենց «աչքերն ու ա­կանջ­նե­րը տե­ղում»: Թե՞ ԵՄ-ն ու­զում է տե­ղե­կու­թյուն­ներ ստա­նալ Լա­չի­նի մի­ջանց­քից, որ­տեղ նրանց դես­պա­նատ­նե­րը մուտք չու­նեն:

Ա­մեն դեպ­քում, Մոսկ­վան նա­եւ դա է հա­մա­րում ԵՄ-ի ներ­կա­յիս խնդի­րը, ո­րի հետ կապ­ված, ի դեպ, դեռ ան­ցած ա­միս հան­դես ե­կավ կոշտ հայ­տա­րա­րու­թյամբ. «Եթե Բրյու­սելն ան­կեղ­ծո­րեն շա­հագրգռ­ված լի­ներ Անդր­կով­կա­սում խա­ղա­ղու­թյամբ, ա­պա նրանք կհա­մա­ձայ­նե­ին Ադր­բե­ջա­նի հետ ի­րենց ա­ռա­քե­լու­թյան աշ­խա­տան­քի պայ­ման­նե­րի շուրջ: Հա­յաս­տա­նի սահ­մա­նա­մերձ շրջան­նե­րում՝ ԱՄՆ-ի եւ ՆԱ­ՏՕ-ի կցոր­դի վե­րած­ված եւ ԱՊՀ տա­րած­քում առ­ճա­կատ­ման քա­ղա­քա­կա­նու­թյուն վա­րող Եվ­րա­մի­ու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի հայտն­վե­լը կա­րող է մի­այն աշ­խար­հա­քա­ղա­քա­կան առ­ճա­կա­տում մտցնել տա­րա­ծաշր­ջա­նում եւ սրել առ­կա հա­կա­սու­թյուն­նե­րը: ԵՄ ա­ռա­քե­լու­թյան հայ­տա­րար­ված քա­ղա­քա­ցի­ա­կան բնույ­թը նույն­պես չպետք է մո­լո­րեց­նող լի­նի. այն ձեւ­ա­վոր­վում է ԵՄ ընդ­հա­նուր անվ­տան­գու­թյան եւ պաշտ­պա­նու­թյան քա­ղա­քա­կա­նու­թյան շրջա­նակ­նե­րում՝ դրա­նից բխող բո­լոր հե­տեւանք­նե­րով: Հա­յաս­տա­նում ա­մեն գնով ոտք դնե­լու, Ռու­սաս­տա­նի միջ­նոր­դա­կան ջան­քե­րը հետ մղե­լու Եվ­րա­մի­ու­թյան փոր­ձե­րը կա­րող են վնա­սել հա­յե­րի եւ ադր­բե­ջան­ցի­նե­րի հիմ­նա­րար շա­հե­րը՝ տա­րա­ծաշր­ջա­նի խա­ղաղ զար­գաց­մա­նը վե­րա­դառ­նա­լու նրանց ձգտում­նե­րում...»: Ա­վե­լին, դրա տակ նա­եւ վատ թաքց­ված սպառ­նա­լիք էր հնչում. «Ռու­սա­կան խա­ղա­ղա­պահ զո­րա­խում­բը, ինչ­պես նա­եւ Հա­յաս­տա­նի սահ­ման­նե­րին ծա­ռա­յող սահ­մա­նա­պահ­նե­րը կար­ձա­գան­քեն ԵՄ դի­տորդ­նե­րի պահ­ված­քին՝ հաշ­վի առ­նե­լով տե­ղում ի­րա­վի­ճա­կի զար­գա­ցու­մը»:

Որ այդ դիր­քո­րո­շու­մը պահ­պան­վում է, հաստատեց նա­խօ­րե­ին Բաք­վում Ռու­սաս­տա­նի դես­պան Մի­խա­յիլ Բո­չար­նի­կո­վը: «Կար­ծում եմ՝ մենք չպետք է խաբ­վենք «քա­ղա­քա­ցի­ա­կան ա­ռա­քե­լու­թյուն» տեր­մի­նով»,- ասել է Բո­չար­նի­կո­վը, շա­րու­նա­կե­լով, թե՝ «Առա­քե­լու­թյունն ինք­նին անվ­տան­գու­թյան եւ պաշտ­պա­նու­թյան ո­լոր­տում Եվ­րա­մի­ու­թյան ընդ­հա­նուր քա­ղա­քա­կա­նու­թյան վա­րողն է, այլ ոչ թե քա­ղա­քա­ցի­ա­կան, եւ հնա­րա­վոր է, որ այն վե­րած­վի ռազ­մա­կան բա­ղադ­րիչ­նե­րով ներ­կա­յու­թյան, նա­եւ գո­յու­թյուն ու­նի հնա­րա­վո­րու­թյուն, որ այս ա­ռա­քե­լու­թյու­նը կսկսի ընդ­լայն­վել դե­պի Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի տա­րածք»: Նա­եւ, որ ե­թե փոր­ձեր ար­վեն ընդ­լայ­նե­լու այդ ա­ռա­քե­լու­թյան ներ­կա­յու­թյու­նը Ար­ցա­խում, ա­պա՝ «Նման խնդիր­ներն անվ­տան­գու­թյան ռիսկ են ողջ տա­րա­ծաշր­ջա­նում, ողջ Հա­րա­վա­յին Կով­կա­սում: Մեզ՝ այս տա­րա­ծաշր­ջա­նի բաղ­կա­ցու­ցիչ մի­ա­վոր­նե­րին, նա­եւ բնա­կիչ­նե­րին պետք չեն ար­տա­տա­րա­ծաշր­ջա­նա­յին ու­ժեր՝ այս­տեղ մեր խնդիր­նե­րը լու­ծե­լու հա­մար»:

Կարճ ա­սած, Մոսկ­վա­յի դիր­քո­րո­շումն այն է, որ այս նա­խա­ձեռ­նու­թյան մի­ջո­ցով ԵՄ-ն պար­զա­պես փոր­ձում է ռազ­մա­կան ա­ռու­մով տե­ղա­վոր­վել Հա­յաս­տա­նում, այս­տե­ղից ծա­վալ­վել դե­պի Լա­չի­նի մի­ջանցք եւ Ար­ցախ, ո­րը տա­րա­ծաշր­ջա­նը կհասց­նի նոր պայ­թյու­նի շե­մին: Ընդ ո­րում, հաշ­վի առ­նե­լով նա­եւ Ի­րա­նի այն հայտ­նի տե­սա­կե­տը, որ տա­րա­ծաշր­ջա­նում ար­տա­քին ու­ժե­րին կտրուկ դեմ է: Ըն­դու­նում է Նի­կոլն այս մո­տե­ցու­մը, թե՝ ոչ, այս դեպ­քում բան չի փոխ­վում. ՌԴ-ի եւ Ի­րա­նի նշված մո­տե­ցու­մը կա, նրանք դա ա­ռա­վել քան հիմ­նա­վոր են հա­մա­րում եւ կգոր­ծեն դրա­նից ել­նե­լով:

ՈՐ­ՊԵՍ ՎԵՐ­ՋԱ­ԲԱՆ

Վեր­ջին պարզ ճշմար­տու­թյու­նը, թե­րեւս, Նի­կոլը եւս պետք է որ պարզ հաս­կա­նա: Այ­սինքն, որ մեր­ժե­լով ՀԱՊԿ ա­ռա­քե­լու­թյան տե­ղա­կա­յու­մը (որի պա­րա­գա­յում, ի տար­բե­րու­թյուն եվ­րո­պա­կա­նի, ստա­տուս քվոն ե­րաշ­խա­վոր­վում էր), եւ չգի­տես էլ ին­չի հա­մար, բե­րե­լով, ինչ­պես ար­դեն նշե­ցինք, ՌԴ-ի հետ փաս­տա­ցի պա­տե­րազ­մի մեջ մտած ու­ժե­րի՝ Եվ­րո­պա­յի «դի­տորդ­նե­րին»՝ Մակ­րո­նի ժան­դարմ­նե­րով հան­դերձ, ոչ մի­այն Հա­յաս­տա­նի անվ­տան­գա­յին մի­ջա­վայ­րը չի բա­րե­լա­վում, այլ նպաս­տում է այս ան­գամ ար­դեն տա­րա­ծաշր­ջա­նա­յին մա­կար­դա­կով հնա­րա­վոր գերս­րաց­մա­նը՝ դրա­նով էլ գնա­լով ՌԴ-ի եւ Ի­րա­նի հետ հա­րա­բե­րու­թյուն­նե­րի գրե­թե ծայ­րա­հեղ վատ­թա­րաց­ման: Ու­րեմն, ին­չո՞ւ գնաց այդ քայ­լին: Հաշ­վի առ­նե­լով Միր­զո­յան Ա­րա­րա­տի՝  բրյու­սե­լյան եւ բեռ­լի­նյան «զբո­սանք­նե­րը», այս վեր­ջին հար­ցի պա­տաս­խա­նը դժվար չէ կռա­հել:

ՔԵ­ՐՈԲ ՍԱՐԳ­ՍՅԱՆ

 



Ըստ նախանակ տեղեկությունների՝ ծառերի տապալման հետևանքով տուժածներ չկանՔաղաքական ուժերը չեն կարողացել համաձայնության գալ նոր վարչապետի թեկնածուի հարցի շուրջ. ԿանչՈղբերգական դեպք Լոռու մարզում. Վանաձորի գերեզմանատներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմինՔրիստոսի Համբարձման տոնի հաջորդ կիրակի օրը Հայ Առաքելական եկեղեցին նշում է Երկրորդ ԾաղկազարդըՈվ է 44-օրյա պատերազմի զոհված ծնողի մորը ցավեցրած ոստիկանըԱյսօր Մատենադարանից կմեկնարկի երիտասարդական երթ դեպի Հանրապետության հրապարակ, որտեղ կանցկացվի հանրահավաքԱրևմուտքը կարող է «լիկվիդացնել» Զելենսկին. ՊուշիլինԱՐՑԱԽՑԻ ՍԱՄԲԻՍՏ ԱՆՆԱ ԱՅՎԱԶՅԱՆԸ ԵՎՐՈՊԱՅԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՉԵՄՊԻՈՆԽարկովի մարզն այս գիշեր (Տեսանյութ)Երգչուհի Ջամալան կրկին հղի էՓշե պսակը գլխկին, «յուպկեն» քաշած հետույքին հաղթեց Շվեյցարիան «Եվրատեսիլ 2024»-ումԱրցախցի Աննա Այվազյանը` սամբոյի Եվրոպայի չեմպիոն Մակրոնը` Մբապեի «Ռեալ» հնարավոր տրանսֆերի մասինՇահարկումները, թե՝ քեռիս ինքնասպանության  է դիմել, անասելի ցավ են պատճառում, խնդրում եմ՝ հարգել մեր վիշտը…Հոգեւորականը կարո՞ղ է հանդիսանալ բարձրաստիճան պաշտոնատար անձ. պարզաբանում է սահմանադրագետըՕդի ջերմաստիճանը մայիսի 13-14-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանովՏավուշի և Շիրակի թեմի առաջնորդները միասին լուսանկար են հրապարակելԱդրբեջանում երկորրդ երկրաշարժն է գրանցվելՄանկապարտեզի երեխաները «պարտադիր» պիտի զբաղվեն քաղաքականությա՞մբՌուսական բանակը նոր ռազմաճակատ է բացում` Սումի ուղղությունըՍԱՄԲԻՍՏ ՄԱՅԻՍ ՆԵՐՍԵՍՅԱՆԸ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆԻնչու է Բագրատ սրբազանը կրում սպիտակ պարեգոտ. աստվածաբանը փակագծեր է բացումՌուսական զորքերը Խարկովից 19 կմ հեռավորության վրա ենԻ՞նչ հիմքով ազատ արձակվեցի. Տիգրան ՈւրիխանյանՄուրացանի զինվորական հոսպիտալի բժիշկներին չեն արգելում մասնակցել ցույցերին․ ՊՆ-ն հերքում է և կոչ անում զինծառայողներին չներգրավվել քաղաքական ակցիաներինԱյ՛ո, քիչ մարդ չէր հավաքվել հրապարակում, բայց դրանց 80 տոկոսը բերված էին գումարի դիմաց․Հովիկ Աղազարյանը վերջին զարգացումների մասին«ԿՈՏՐՎԵԼ Է ԿԱՐԾՐԱՏԻՊԸ, ՈՐ ԱՂՋԻԿՆԵՐԸ ՉԵՆ ԿԱՐՈՂ ՍՊՈՐՏՈՎ ԶԲԱՂՎԵԼ». ՍԱՄԲՈՅԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱԶՄԱԿԻ ՉԵՄՊԻՈՆ ՍՐԲՈՒՀԻ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ Պահը երկրի համար օրհասական է, եւ սխալվելու իրավունք չկա. Վահան ԲաբայանՈւժեղ երկրաշարժ Ադրբեջանում. այն զգացվել է նաև ՍյունիքումԱՄՆ-ն անցավ Վրաստանի դեմ բացահայտ սպառնալիքներիԵթե դուրս չգանք էյֆորիայից, հերթական անգամ բախվելու ենք դաժան իրականության հետ. Վահագն ՉախալյանՆիդեռլանդների ներկայացուցիչը հեռացվել է «Եվրատեսիլի» եզրափակչիցԱդրբեջանցիները չեն թողնում մերոնք փշալար քաշեն, ասում են՝ ավելի հետ գնացեք. Արարատ ՇեգունցՀայտնի փաստաբանի ուշագրավ գրառումը տոկոսով գումար տալու վերաբերյալՏիգրան Ուրիխանյանի հանդեպ նման քայլը ստոր պրովոկացիա էր․ Հայկ ԲաբուխանյանԲագրատ Սրբազանը կոչով դիմել է սփյուռքում բնակվող հայրենակիցներինԱնդրեն հայր է դարձելՄենք ո՞ր ճանապարհով ենք գնում, արևմտյա՞ն՝ Թուրքիա-Կովկաս-Կենտրոնակա Ասիա, թե Ռուսաստան-Իրան-Հայաստան-Վրաստան, դրանից է նաև կախված, թե Արցախի հարցը ինչպես կլուծվի․ Սամվել ԲաբայանԱԺԲ անդամներ Արա Պապյանը և Գարեգին Չուգասզյանը հանդիպել են ՍրբազանինՏանիքը արդեն ներսից քանդվում ա գլխներիսՆիկոլ, ես գալու եմ քո հետևից. Տիգրան Ուրիխանյանը մեկուսարանից լուսանկար է հրապարակելՌԴ-ն տեղեկություն է տրամադրել ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի ձերբակալման մասինUшրկшվшգին տшրшն․ nuտիկшնները բիրտ nւժ կիրшռելով՝ բերմшն են ենթшրկnւմԻնչպե՞ս դիմավորեցին Նիկոլ Փաշինյանին Գայ համայնքում (Տեսանյութ)Ոստիկաններն արցախցի երիտասարդին լուրջ վնասվածք են պատճառել (Տեսանյութ)Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հանդիպել է ԱԺԲ-ի անդամների հետՀոգեկան հիվանդ եք. ոստիկանը՝ վիրավորեց տարեց կնոջըՏարադրամի այսօրվա փոփոխություններըԵրեխաները նստելու տեղ չունե՞ն. Փաշինյանն Էջմիածնում դպրոցի մարզասրահ է այցելել (տեսանյութ)Ի՞նչ եղանակ է սպասվում հանրապետությունում
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода