Iravunk.com | Մեր թիկունքում եղել է դելիմիտացիայի գաղտնի գործընթաց` ԵՄ-ի գլխավորությամբ. Բաբուխանյան
Շահարկումները, թե՝ քեռիս ինքնասպանության  է դիմել, անասելի ցավ են պատճառում, խնդրում եմ՝ հարգել մեր վիշտը… Հոգեւորականը կարո՞ղ է հանդիսանալ բարձրաստիճան պաշտոնատար անձ. պարզաբանում է սահմանադրագետը Օդի ջերմաստիճանը մայիսի 13-14-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով Տավուշի և Շիրակի թեմի առաջնորդները միասին լուսանկար են հրապարակել Ադրբեջանում երկորրդ երկրաշարժն է գրանցվել Մանկապարտեզի երեխաները «պարտադիր» պիտի զբաղվեն քաղաքականությա՞մբ Ռուսական բանակը նոր ռազմաճակատ է բացում` Սումի ուղղությունը Ինչու է Բագրատ սրբազանը կրում սպիտակ պարեգոտ. աստվածաբանը փակագծեր է բացում Ռուսական զորքերը Խարկովից 19 կմ հեռավորության վրա են Ի՞նչ հիմքով ազատ արձակվեցի. Տիգրան Ուրիխանյան

Մեր թիկունքում եղել է դելիմիտացիայի գաղտնի գործընթաց` ԵՄ-ի գլխավորությամբ. Բաբուխանյան

Տեսանյութեր - ՍԻՄ

Նախորդ շաբաթ խորհրդարան-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԱԺ ամբիոնից Նիկոլ Փաշինյանը կամա, թե ակամա բացեց մի շարք ուշագրավ փակագծեր: Այս մասին «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման գործադիր կոմիտեի անդամ, ՍԻՄ կուսակցության նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻ հետ:

— Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ԵՄ քաղաքացիական առաքելության գործուղումը Հայաստան հնարավոր դարձել, որովհետեւ Պրահայում տեղի ունեցած քառակողմ հանդիպման արդյունքում «հստակ գծագրվել է, թե որն է Հայաստանի Հանրապետությունը»: Այսինքն՝ իրենք ասել են, որ իրենց պատկերացմամբ՝ ՀՀ քարտեզը սա է: Ի՞նչ կասեք այս մասին:

— Նախ Եվրամիությունը չպետք է գծագրի մեր երկրի սահմանը, բայց եթե անգամ գծագրել է, նշանակում է, որ, փաստորեն, մեր թիկունքում գաղտնի եղել է դելիմիտիացիայի գործընթաց` ԵՄ-ի գլխավորությամբ: Ընդ որում` Նիկոլն ասաց, որ Հայաստանը եւ Ադրբեջանը համաձայնել են դրա հետ` խոսելով օկուպացված տարածքների մասին: Բայց ոչ մի անգամ չենք լսել, որ Ադրբեջանը համաձայնել է եւ ասել` «այո, մենք օկուպացրել ենք ՀՀ տարածքները», ոչ էլ Եվրամիությունն է հայտարարել, որ Ադրբեջանն է օկուպացրել: Եվ, ի վերջո, եթե օկուպացրել է, ինչո՞ւ հետ չի քաշվում, երբ արդեն ինչ-որ սահմանագծում են արել: Եթե ԵՄ-ն Նիկոլի համար գծագրել է ՀՀ սահմանները, ուրեմն` Նիկոլը թող ասի, թե Հայաստանի Հանրապետության համար ի՞նչ սահմաններ են գծագրել եվրոպացիները:

— Թե ինչպես է ստացվել, որ ՀԱՊԿ խաղաղապահ առաքելությունը չի ժամանում Հայաստան, իսկ ԵՄ դիտորդական առաքելությունը ժամանում է, Փաշինյանը բացատրում է հետեւյալ կերպ, որ ՀԱՊԿ-ին խնդրել են ամենակարեւոր սկզբունքային մի բան՝ ճշգրտել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին ՀՀ-ում, այսինքն՝ ասեն, թե ո՞րն է իրենց պատկերացմամբ Հայաստանը: Բայց ի տարբերություն ԵՄ-ի` այս հարցի հստակ պատասխանը չեն ստացել ՀԱՊԿ-ից:

-ՀԱՊԿ-ը եւ Ռուսաստանն ասում են` մենք ի գիտություն ենք ընդունում ձեր քառակողմ հանդիպումը Պրահայում` քարտեզ եք գծագրել, ասեք` սա է մեր սահմանը, ՀԱՊԿ դիտորդները գան, կանգնեն այդտեղ, ինչո՞ւ թույլ չեք տալիս: Ստացվում է` ԵՄ-ն գծագրել է մեր սահմանները, բայց ոչ մեկս տեղյակ չենք` այն դեպքում, երբ Ռուսաստանը դեռ մի քանի ամիս առաջ ասաց, որ կան Սովետական Միության գլխավոր շտաբի քարտեզները, որտեղ այդ սահմանները ծառ առ ծառ, բլուր առ բլուր նկարագրված են, եւ ռուսական կողմը պատրաստ էր այդ քարտեզները տրամադրել, որպեսզի համապատասխան աշխատանք իրականացվի: Մինչդեռ հիմա գնացել են ԵՄ ինչ-որ քարտեզների հիման վրա գծագրում են կատարել եւ չզարմանաք, եթե պարզվի ՀՀ տարածքից մեծ կտորներ մնացել են Ադրբեջանին: Բնական է, որ ԵՄ-ն գծագրել է այնպես, ինչպես իրեն է պետք: Իսկ նրան պետք է ադրբեջանական նավթ եւ գազ: Եթե այդ գծագրումն ի նպաստ Հայաստանի լիներ, Ադրբեջանն արդեն պետք է հաներ իր զորքերը ՀՀ տարածքից: Ինչո՞ւ ԵՄ-ն պատժամիջոցներ չի մտցնում Ադրբեջանի դեմ: Եվս մի կարեւոր շեշտադրում արեց Նիկոլը` հայտարարելով, որ, ըստ էության, ՀՀ տարածքը տրամադրում է Եվրամիությանը, որպեսզի նրանք հետեւեն ռուսներին: Սրանով ավելին քան դավաճանական կեցվածք է դրսեւորում Նիկոլը` Հայաստանի եւ հայ ժողովրդի դաշնակից ՌԴ-ի հանդեպ:

— Փաշինյանը սա պատճառաբանեց նրանով, որ Ռուսաստանն արդեն ներկայացվածություն ունի Հայաստանում, իսկ արեւմտյան գործընկերները սկսել էին մեզ խեթ նայել այդ պատճառով:

— Ճիշտն ասած, ինձ լրիվ միեւնույնն է, թե Նիկոլի արեւմտյան, թուրքական, ադրբեջանական գործընկերներն ինչպես են նայում մեզ, որովհետեւ իրենց նայելուց մեզ մոտ ոչինչ չի ավելանում, միայն պակասում է: Երկու ամիս արդեն իսկ այստեղ էր ԵՄ դիտորդական առաքելությունը, ի՞նչ արեցին, ասացի՞ն, որ Ադրբեջանն այսքան առաջ է եկել: Ոչ մի արդյունք այդ երկու ամսվա աշխատանքից չկար, որովհետեւ ԵՄ-ն դիտորդական առաքելություն է կազմակերպում, ինչպես Նիկոլը բերանից թռցրեց, որպեսզի վերահսկեն ռուսներին: Իրականում սա շատ գաղտնի ծրագիր է, ԵՄ-ն ոչ մի հումանիտար առաքելություն էլ չունի, դրանք ռազմականացված հատուկ ծառայությունների խմբեր են, որոնց միջոցով հետեւելու են Ռուսաստանի գործողություններին, ուսումնասիրելու են նրա հնարավորությունները, եւ թե ինչպես կարելի է ՌԴ-ին դուրս մղել այս կամ այն տարածքից: Ի դեպ, ՌԴ արտգործնախարարությունը նմանատիպ հայտարարություն արդեն իսկ արել է` միջինասիական հանրապետությունների վերաբերյալ, որ այդտեղ նույնպես Եվրամիությունը, ինչպես Հայաստանում, տարբեր հումանիտար առաքելությունների միջոցով փորձում է ձեւավորել լրտեսական ցանց, որը կհետեւի  ռուսական կողմի հնարավորություններին ու գործողություններին միջինասիական տարբեր երկրներում եւ Հայաստանում:

— Պարոն Բաբուխանյան, ի՞նչ է այս ամենից շահում Նիկոլ Փաշինյանը:

— Նա գործում է ոչ թե ըստ շահի, այլ` ըստ պարտադրանքի: Նիկոլին եւ նրա նմաններին այլ երկրներում բերել են իշխանության այն ուժերը, ովքեր նպատակադրված են Ռուսաստանին դուրս մղել բոլոր հնարավոր տարածքներից` լինի Անդրկովկասը, Միջին Ասիան, Ուկրաինան: Սա շատ մեծ ծրագիր է, որն իրականացվում է բավական վաղուց` նպատակ ունենալով ՌԴ բնական հարստությունները դնել տարբեր միջազգային տնտեսական գիգանտների վերահսկողության տակ` լինեն նավթային ընկերություններ, ինչպես օրինակ, «Բրիթիշ Պետրոլիում»-ը, որն այսօր,  կարելի է ասել, աշխարհում տիրապետում է նավթային պաշարների մեծ մասին, այդ թվում Ադրբեջանում: Նույնը վերաբերում է ոսկու պաշարներին, գազին, որը շատ մեծ նշանակություն ունի Եվրոպայի համար: Այսինքն` այս ամենն այսօր արվում է Ռուսաստանի դեմ` այն երկրների եւ ժողովուրդների ձեռքով, ում  որոշված է դնել զոհասեղանին, այս դեպքում` ուկրաինացիների, հայերի եւ այլ ժողովուրդների արյան, տառապանքի, ապագայի, ֆիզիկական գոյության հաշվին:

— Այս ամենի ֆոնին` օրեր առաջ աշխատանքային այցով Բեռլինում էր գտնվում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: Ի՞նչ կարելի է ակնկալել գերմանական հանդիպումներից:

— Առավել քան դավաճանական այց էր այն պահին, երբ Ռուսաստան-Գերմանիա հարաբերությունները հասել են կրիտիկական մի սահմանագծի: Երբ մեր միակ դաշնակից ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր ելույթում ասում է, որ նորից գերմանական տանկերը մոտենում են մեր սահմաններին, այդ պահին ՀՀ ԱԳ նախարարը գնում է Բեռլին: Ու այդքանից հետո` զարմանում են, թե ինչու է ՌԴ ԱԳ նախարար Լավրովը ասում, որ տարածքները «օկուպացված են»: Դեռ այնքան կասի, որովհետեւ սրանք իրենց պահում են վերջին ստոր եւ ծախու դավաճանի պես: Նա գնաց Գերմանիա` հավանաբար որոշակի ուղեցույցներ, հանձնարարականներ ստանալու: Եվ պատահական չէ, որ անմիջապես այդ հանձնարարականները ներկայացրեց Նիկոլը ԱԺ ամբիոնից` ԵՄ-ի գծագրած քարտեզների վերաբերյալ: Սա հակահայ գործչի մեծագույն սադրանք էր հայ ժողովրդի դեմ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.

 



Արցախցի Աննա Այվազյանը` սամբոյի Եվրոպայի չեմպիոն Մակրոնը` Մբապեի «Ռեալ» հնարավոր տրանսֆերի մասինՇահարկումները, թե՝ քեռիս ինքնասպանության  է դիմել, անասելի ցավ են պատճառում, խնդրում եմ՝ հարգել մեր վիշտը…Հոգեւորականը կարո՞ղ է հանդիսանալ բարձրաստիճան պաշտոնատար անձ. պարզաբանում է սահմանադրագետըՕդի ջերմաստիճանը մայիսի 13-14-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանովՏավուշի և Շիրակի թեմի առաջնորդները միասին լուսանկար են հրապարակելԱդրբեջանում երկորրդ երկրաշարժն է գրանցվելՄանկապարտեզի երեխաները «պարտադիր» պիտի զբաղվեն քաղաքականությա՞մբՌուսական բանակը նոր ռազմաճակատ է բացում` Սումի ուղղությունըՍԱՄԲԻՍՏ ՄԱՅԻՍ ՆԵՐՍԵՍՅԱՆԸ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆԻնչու է Բագրատ սրբազանը կրում սպիտակ պարեգոտ. աստվածաբանը փակագծեր է բացումՌուսական զորքերը Խարկովից 19 կմ հեռավորության վրա ենԻ՞նչ հիմքով ազատ արձակվեցի. Տիգրան ՈւրիխանյանՄուրացանի զինվորական հոսպիտալի բժիշկներին չեն արգելում մասնակցել ցույցերին․ ՊՆ-ն հերքում է և կոչ անում զինծառայողներին չներգրավվել քաղաքական ակցիաներինԱյ՛ո, քիչ մարդ չէր հավաքվել հրապարակում, բայց դրանց 80 տոկոսը բերված էին գումարի դիմաց․Հովիկ Աղազարյանը վերջին զարգացումների մասին«ԿՈՏՐՎԵԼ Է ԿԱՐԾՐԱՏԻՊԸ, ՈՐ ԱՂՋԻԿՆԵՐԸ ՉԵՆ ԿԱՐՈՂ ՍՊՈՐՏՈՎ ԶԲԱՂՎԵԼ». ՍԱՄԲՈՅԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱԶՄԱԿԻ ՉԵՄՊԻՈՆ ՍՐԲՈՒՀԻ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ Պահը երկրի համար օրհասական է, եւ սխալվելու իրավունք չկա. Վահան ԲաբայանՈւժեղ երկրաշարժ Ադրբեջանում. այն զգացվել է նաև ՍյունիքումԱՄՆ-ն անցավ Վրաստանի դեմ բացահայտ սպառնալիքներիԵթե դուրս չգանք էյֆորիայից, հերթական անգամ բախվելու ենք դաժան իրականության հետ. Վահագն ՉախալյանՆիդեռլանդների ներկայացուցիչը հեռացվել է «Եվրատեսիլի» եզրափակչիցԱդրբեջանցիները չեն թողնում մերոնք փշալար քաշեն, ասում են՝ ավելի հետ գնացեք. Արարատ ՇեգունցՀայտնի փաստաբանի ուշագրավ գրառումը տոկոսով գումար տալու վերաբերյալՏիգրան Ուրիխանյանի հանդեպ նման քայլը ստոր պրովոկացիա էր․ Հայկ ԲաբուխանյանԲագրատ Սրբազանը կոչով դիմել է սփյուռքում բնակվող հայրենակիցներինԱնդրեն հայր է դարձելՄենք ո՞ր ճանապարհով ենք գնում, արևմտյա՞ն՝ Թուրքիա-Կովկաս-Կենտրոնակա Ասիա, թե Ռուսաստան-Իրան-Հայաստան-Վրաստան, դրանից է նաև կախված, թե Արցախի հարցը ինչպես կլուծվի․ Սամվել ԲաբայանԱԺԲ անդամներ Արա Պապյանը և Գարեգին Չուգասզյանը հանդիպել են ՍրբազանինՏանիքը արդեն ներսից քանդվում ա գլխներիսՆիկոլ, ես գալու եմ քո հետևից. Տիգրան Ուրիխանյանը մեկուսարանից լուսանկար է հրապարակելՌԴ-ն տեղեկություն է տրամադրել ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի ձերբակալման մասինUшրկшվшգին տшրшն․ nuտիկшնները բիրտ nւժ կիրшռելով՝ բերմшն են ենթшրկnւմԻնչպե՞ս դիմավորեցին Նիկոլ Փաշինյանին Գայ համայնքում (Տեսանյութ)Ոստիկաններն արցախցի երիտասարդին լուրջ վնասվածք են պատճառել (Տեսանյութ)Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հանդիպել է ԱԺԲ-ի անդամների հետՀոգեկան հիվանդ եք. ոստիկանը՝ վիրավորեց տարեց կնոջըՏարադրամի այսօրվա փոփոխություններըԵրեխաները նստելու տեղ չունե՞ն. Փաշինյանն Էջմիածնում դպրոցի մարզասրահ է այցելել (տեսանյութ)Ի՞նչ եղանակ է սպասվում հանրապետությունումՓողոցում հավաքվել է ժողովրդի փոքրիկ մասնիկը, որը զրկվել է լափամանից, եղել է աբիժնիկ․ ԱսլանյանԱլիևը դարձյալ սպառնացել է ՀայաստանինՁերբակալվել, ապա ժամեր անց ազատ է արձակվել Տիգրան Ուրիխանյանը.«Իրավունք»Կանանց շրջանում չարորակ նորագոյացությունների պատճառներն ու բուժման մեթոդները. Շուտով «Բժշկի մոտ» հաղորդաշարի եթերումՆոր մանրամասներ. Ազատի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով «Փաստ». Ռուսաստանի հետ հարաբերությունների աշխարհաքաղաքական ենթատեքստերըԻնչ է կատարվում Սրբազանի շուրջ եւ ընդդիմադիր դաշտում, ինչ ծրագրեր կան«Հրապարակ». Հրապարակի առաջին իսկ կադրերը խուճապ են առաջացրել իշխանական շարքերումԵրկրին հարվածել է 21 տարվա ընթացքում ամենաուժգին արևային փոթորիկըԴարպատին հասնելու համար նա ստիպված կլինի հատել հայ-ադրբեջանական սահմանը. Ոսկեպարցի«Ժողովուրդ». Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ դեմ հարուցված քրեական գործը կկարճվի՞
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода