Ռուսական բանակը մտադիր է 2-3 ամսում վերահսկողություն հաստատել Դոնեցկի ողջ շրջանի վրա. Արեստովիչ
ՄիջազգայինՌուսական բանակը մտադիր է 2-3 ամսում վերահսկողություն հաստատել Դոնեցկի ողջ շրջանի վրա։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի նախկին խորհրդական, ուկրաինական նախկին թիվ 1 քարոզիչ Օլեքսիյ Արեստովիչը։
«Որոշ անախորժություններից, ըստ երևույթին, հնարավոր չէ խուսափել: Ցավալիորեն մեծ խումբ է հավաքվում, որը զորահավաքից հետո մեզ թվով գերազանցում է, իսկ սպառազինության մեջ դեռ գերազանցում է մեզ», - ասաց Արեստովիչը։
Նրա խոսքով, առաջիկա երկու ամիսների ընթացքում «արյունոտ կռիվ» է լինելու, որը նման է մայիս-հունիս ամիսների իրավիճակին, երբ Ուկրաինայի Զինված ուժերը «դանդաղ, հակառակորդի ճնշման տակ, հետ են տեղափոխվել ավելի շահեկան դիրքեր»։