Iravunk.com | ՔՊ-ականները՝ վաղեմի երազանքի գրկում. կանեփ-կակաչ օպերացիայից մինչեւ չստվերված մարմնավաճառություն
ԷՐԴՈՂԱՆԻ ԲԱՐՅԱՑԱԿԱՄ ՀԱՅԱՑՔԸ ՈՐՍԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՎԱՃԱՌՈՒՄ Է ԵՐԿԻՐԸ Չի կարում խփի, կմճտում ա. քաղաքացին` ոստիկանին ՈւՂԻՂ․ Բողոքի ակցիա Հրազդանում Ժողովո՜ւրդ, ոտքի ելեք, երկիր ենք կորցնում չարբախցիները պարալիզացրել էին խաչմերուկները Ապարանի Սուրբ Խաչ եկեղեցի կբերվի Քրիստոսի Խաչափայտի Մասունքարանը ԱՄՆ համալսարաններում զանգվածային բողոքի ցույցեր են (լուսանկարներ) «Կամք»-ը կոչ է անում ապակենտրոն դուրս գալ փողոց, կազմակերպել անհնազանդության միջոցառումներ Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից Հայաստանի լինելիության հարցն է որոշվում. ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին․ Նիկոլ Քննարկվել են ՀՀ-Իտալիա ռազմական համագործակցության հարցեր

ՔՊ-ականները՝ վաղեմի երազանքի գրկում. կանեփ-կակաչ օպերացիայից մինչեւ չստվերված մարմնավաճառություն

Ներքաղաքական

Գյուղատնտեսության զարգացմանը հարկավոր է խթանել, ու դրան նպաստող գործիքակազմերից մեկն էլ, ըստ ՔՊ-ականներից շատերի, արտադրական կանեփի գործունեությանը զարկ տալն է:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվեց Կառավարության հեղինակած «Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը: Քննարկումից հետո որոշվեց 2 ամիս հետաձգել նախագծի ընդունումը՝ շահագրգիռ անձանց հետ աշխատանքային քննարկում իրականացնելուց հետո:

Նախաձեռնության նպատակն արտադրական կանեփի արտադրության, ներմուծման, արտահանման եւ մեծածախ առեւտրի լիցենզավորման համար դիմած անձանց համար առավել բարենպաստ պայմանների ստեղծումն ու ավելորդ փաստաթղթեր պահանջելուց խուսափելն է: Գործող օրենքով արտադրական կանեփի արտադրության, ներմուծման, արտահանման, մեծածախ առեւտրի գործունեության իրականացման համար ներկայացվող փաստաթղթերի ցանկում առկա է բիզնես ծրագիր ներկայացնելու պահանջ, որի վերաբերյալ որեւէ օբյեկտիվ գնահատական տալ հնարավոր չէ:

Նախագիծը ներկայացվել է առողջապահության նախարարի առաջին տեղակալ ԼԵՆԱ ՆԱՆՈՒՇՅԱՆԻ կողմից: Նա հանձնաժողովի անդամներին տեղեկացրել է, որ առողջապահության նախարարությունը լիազորություններ ունի լիցենզիա տրամադրել թմրամիջոցների ներկրման եւ առհասարակ օգտագործման համար:

Նախարարության պաշտոնյան նկատել է, որ արտադրական կանեփը եւս համարվում է թմրամիջոց եւ շարունակել՝ թմրամիջոցների օգտագործումը սպառնալիք է հենց  բնակչության առողջությանը, դրա համար վերահսկման ամբողջ գործառույթը տրված է Առողջապահության նախարարությանը:

Մեծ հաշվով, ստացվում է, որ ՔՊ-ականները «գյուղատնտեսության զարգացման» անվան տակ՝ որոշել են նոր թափ հաղորդել երկրում արտադրական կանեփի արտադրությանը, եւ ո՞վ գիտի, թե այս բարի նպատակների տակ ինչ մոլորություն եւ դավադիր ծրագիր է թաքնված: Այս ամենում կարծես մեծ հետաքրքրություն է ցուցաբերում էկոնոմիկայի նախարար ՎԱՀԱՆ ՔԵՐՈԲՅԱՆԸ՝ պարզ հասկացնելով, որ դեմ չէր լինի, եթե արտադրական կանեփի ոլորտը անցներ հենց իր ղեկավարած նախարարության վերահսկողությանը:

Նախագիծը ներկայացնող էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշել է, թե իրենք վաճառող նախարարություն են եւ փորձում են այնպես անել, որ իրենց գրած ծրագրերը լավ արդյունք ունենան:

«Այս տեսանկյունից եթե մենք ուզում ենք, որ այս ոլորտն ինչ-որ զգալի ներդրում ունենա Հայաստանի տնտեսական, հատկապես՝ գյուղատնտեսության զարգացման վրա, պետք է դիտարկել, թե ինչ ենք արել, կամ ինչ արդյունքի ենք հասել, օրինակ՝ վերջին երկու տարում: Արդյունքը գոհացուցիչ չէ, ինչը նշանակում է, որ այս օրենքի աշխատանքը, մեխանիզմը պետք է փոխվի: Մենք դեմ չենք լինի, եթե այս ծրագրի կամ արտադրական կանեփի ոլորտի զարգացման պատասխանատվությունը դրվի Էկոնոմիկայի նախարարության վրա, կփորձենք ամեն ինչ անել, որպեսզի արդյունքային ցուցանիշները տարբեր լինեն նրանից, ինչ հիմա կա»,- նշել  է Քերոբյանը:

Արտադրական կանեփի գործունեությանը զարկ տալու փայլատակումը բազմիցս ՔՊ-ականների կողմից արդարացվել է Հայաստանի ցանքատարածությունները լցնելով եւ հողերի նպատակային օգտագործմամբ: Ստացվում է, որ անմշակ հողերին կյանք տալու համար որեւէ այլ մշակաբույս, հացահատիկ աճեցնել հնարավոր չէր: Այս նախագծի վերաբերյալ քննարկումները լսելով՝ միանգամից հիշում ենք, թե ինչպես էին որոշ ՔՊ-ականներ մարդկանց ականջին կաթեցնում մարիխուանայի օգտակարության մասին, օրինականացման կարեւորությունը եւ բերում օրինակներ աշխարհի փորձից:

Արտադրական կանեփի նախագծի վերաբերյալ քննարկումները մի շարք խոսակցությունների են տեղի տվել, մի՞թե ՔՊ-ականները հավակնում են Հայաստանը կանեփի հայրենիք դարձնել, եւ հնարավոր տարբերակներից մեկն այն է, որ մտքի այս փայլատակումը օտարների կողմից է պարտադրված եւ հնարավոր է այս ամենը հանգեցնի ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԻ մեծագույն երազանքի իրականացմանը, այն է՝ մարիխուանայի օրինականացում: Արդեն իսկ կանխատեսելի է, թե արտադրական կանեփի եւ դրա գործունեությամբ զբաղվողների համար նպաստավոր պայմաններ ստեղծելուց հետո՝ մեր երկրում ինչ կկատարվի, «արտադրականի» անվան տակ ջրի երես են դուրս գալու մինչ այդ ընդհատակյա «պլանքյաշները» եւ որակվելու իբրեւ «անհատ ձեռներեց» կամ «գործարար», իսկ պլանտացիաները սնկի նման աճելու են, էլ չասենք, որ մեր երկրում քիչ չեն այնպիսիք, ովքեր կանեփից գերազանց կերպով կարող են ցանկացած տեսակի թմրանյութ ստանալ:

Հենց այս քննարկումների կիզակետում ակամայից սկսում ես հիշել նորաթուխ հեղափոխականների մտքի մարգարիտները, երբ ակնարկում էին՝ երկրում թմրանյութերի մի շարք տեսակների օրինականացման անհրաժեշտության մասին:

Ըստ շրջանառվող թեմաների՝ հենց մարիխուանայի օրինականացման հետ կապ ունի նաեւ հակածխախոտային օրենքը: ԱՐՍԵՆ ԹՈՐՈՍՅԱՆԸ, դեռեւս առողջապահության նախարար եղած ժամանակ էր խոսում եւ բերում օրինակներ այլ երկրներից, որտեղ հակածխախոտային օրենքի ընդունումը եւ ծխախոտի գնի բարձրացումը դրական արդյունքներ են ունեցել: Բայց բացեիբաց չէր նշում մի հանգամանք եւս. Արսեն Թորոսյանի հիշատակած բոլոր երկրներում, երբ ծխախոտի դեմ ագրեսիվ պայքար է սկսվել, դրանից հետո պարտադիր անցում է կատարվել մարիխուանայի օրինականացման գործընթացին:

Իսկ Ալեն Սիմոնյանը, կարծես, հենց մարիխուանայի օրինականացման ջատագովներից լինի, ով առիթը բաց չէր թողնում ակնարկելու, որ վաղ թե ուշ մարիխուանան աշխարհում օրինականացվելու է:

«Հասկանում եմ, այն, ինչ-որ ասում եմ, ոչ պոպուլյար բան է, եւ մեր հանրությունը, որը սովետական ժամանակահատվածում է մեծացել եւ  ծանոթ է «պլանքյաշ» արտահայտությանը, բացասական իմաստով է հասկանում այդ ամենը, բայց մենք բոլորս պետք է հասկանանք, որ կան բաներ, որոնց ժամանակը գալու է, եւ մենք խոսելու ենք դրանց մասին: Մարիխուանան եւ մարմնավաճառությունը շատ մեծ ստվեր են իրենցից ենթադրում, որից օգտվում են շատ մեծ քանակությամբ մարդիկ: Կարծում եմ՝ ոլորտները կարգավորելով եւ այդ ստվերը օրինական դաշտ բերելով՝ մեր տնտեսությունը զգալի աճ կունենա», - նշել էր Սիմոնյանը: Նա այս ամենի հետ՝ հասարակության հարմարվողականությունն ընդամենը ժամանակի հարց էր համարում, եւ հիրավի, կարծես իրավացի էր Սիմոնյանը, քանի որ հենց ժամանակի հետ մեր հասարակությունը հարմարվեց շատ ու շատ երեւույթների, որոնց համար ժամանակին պայքարել էին, արյուն թափել եւ պատիվը դրել խաղասեղանին:

Հիշենք նաեւ, որ Սիմոնյանը մարիխուանայից կախվածությունը համեմատել էր շոկոլադի հետ, որը միայն հոգեբանական կախվածություն է առաջացնում: Սիմոնյանը բազմիցս հորդորել է իրենց ճիշտ հասկանալ, ինքը կոչ չի անում մեր երկիրը դարձնել «պլանի երկիր», այլ երկու ոլորտները՝ մարմնավաճառություն եւ մարիխուանա, պետք է դուրս հանել ստվերից, այս պարագայում նա կանխատեսում էր տնտեսության բում, ինչպես երեւում է, ՔՊ-ականների՝ հասարակության ականջին կաթեցնելու պրոցեսը սկսվել է, ու անմշակ հողերը «անգործությունից» փրկելու անմեղ ծրագրից մինչեւ մարիխուանայի օրինականցում այնպես ակնթարթային կիրագործվի, որ մարդիկ իրենք էլ չեն հասկանա ինչպես համակերպվեցին, ինչպես որ վերջին երկու տարիների ընթացքում հարմարվեցին շատ ու շատ բաների հետ, որն իբրեւ մի պարան քաշում է ու քաշում մեր հասարակությանը դեպի անդունդ, որի խոքերը մարդիկ դեռ չեն տեսնում ու վայրէջքի ցավը չեն զգում...

Ս. ԱՍԱՏՐՅԱՆ



ԷՐԴՈՂԱՆԻ ԲԱՐՅԱՑԱԿԱՄ ՀԱՅԱՑՔԸ ՈՐՍԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՎԱՃԱՌՈՒՄ Է ԵՐԿԻՐԸՉի կարում խփի, կմճտում ա. քաղաքացին` ոստիկանինՈւՂԻՂ․ Բողոքի ակցիա ՀրազդանումԺողովո՜ւրդ, ոտքի ելեք, երկիր ենք կորցնում չարբախցիները պարալիզացրել էին խաչմերուկներըԱպարանի Սուրբ Խաչ եկեղեցի կբերվի Քրիստոսի Խաչափայտի ՄասունքարանըԱՄՆ համալսարաններում զանգվածային բողոքի ցույցեր են (լուսանկարներ)«Կամք»-ը կոչ է անում ապակենտրոն դուրս գալ փողոց, կազմակերպել անհնազանդության միջոցառումներԼևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցիցՀայաստանի լինելիության հարցն է որոշվում. ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին․ ՆիկոլՔննարկվել են ՀՀ-Իտալիա ռազմական համագործակցության հարցերՀայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի ոգեկոչումները Վալենսիայում Այսօր երեկոյան տեղի կունենա մոմավառություն՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայիՔաղաքացիները փակել են Գյումրի-Վանաձոր ճանապարհըԱրցախից հայ բնակչության գաղթը Հայոց ցեղասպանության տարր է. ԶատուլինՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանաԱդրբեջանից գազ գնելը չենք բացառում, օրակարգում նման խնդիր չկա, տեսական հարց է (Video)«Հայաստանը հոգու մեջ» պոեզիայի մրցանակաբաշխություն, որ կազմակերպել էին բելառուս եւ հայ գրողները «Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մանումենտի կամրջի տակ. 1930-ականների հագուստով ցուցարարները բողոքում ենCrocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. ՇոյգուԵս ամաչում եմ իմ այն գործընկերների համար, որոնք արդարացնում են Արցախի հայերի ցեղասպանությունըՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբԱստղագուշակ` ապրիլի 26-ի համարՍպասվում է առանց տեղումների եղանակԱդրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանի բանաձևն անհիմն է անվանելԵրեւան-Գյումրի գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձեւը համացանցում քննարկման առարկա է դարձելԱՄՆ պետքարտուղարության տարեկան զեկույցում ներառվել է Լեւոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքըԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿ ԲԱՐԵՂԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ԴՈՒՐՍ ԵԿԱՎ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ«Տունը պահպանվել է այնպես, ինչպես Չարենցի կենդանության օրոք էր». Եղիշե Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Ռուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել, որ «Հաղթանակ» այգու տնօրենը ձեռքով հարվածել և թքել է իրենցից մեկի դեմքինԱյն կտի մասին, թե իբր ադրբեջանական գազ է գնելու Հայաստանը․ Կարեն ՎրթանեսյանԱշխարհը փուլ եկավ գլխիս. Անի Քոչարը`նոր առողջական խնդրի, վերակենդանացման բաժանմունքում հայտնվելու և սրտի փոխպատվաստման մասին«Լադանիվա» խումբը Երևանի կենտրոնում անակնկալ ելույթներ է ունեցել (տեսանյութ)ՈՒՂԻՂ․ «Ընդհանուր հաղթանակ, ընդհանուր ճակատագիր» Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկըՓակվեց նաև Շիրակ եւ Արտաշեսյան խաչմերուկըՔաղաքացիները փակել են Էջմիածին տանող ճանապարհը. ակցիան շարունակվում էՕրվա խորհուրդ. Ապրիլի 26Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ինԵրևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաներին` արգելելով նրանց մուտք գործել ԵրևանՄամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ«Ժողովուրդ». Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-իցԱնհնազանդության ակցիա, առավոտից բեռնատարով փակ է Ազատության պողոտան«Իրավունք». Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալForbes. Օչերետինոյեի գրավումը սպառնում է փլուզել Ուկրաինայի պաշտպանական գիծը Ավդիիվկայից արևմուտք«Հրապարակ». Համատեղ պայքարի պլան դեռ չկա«Ժողովուրդ». Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում«Հրապարակ». ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինըՌուսական ուժերը գրավում են Կրասնոգորովկան«Ժողովուրդ». 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմըՕչերետինոյի հատվածում ուկրաինական ողջ պաշտպանությունը լիովին փլուզված է
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода