Իսպանիայի գավաթ․ Կիսաեզրափակիչի զույգերը
ՍպորտՏեղի ունեցավ ֆուտբոլի Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի վիճակահանությունը։
Իսպանիայի գավաթ, կիսաեզրափակիչ
«Օսասունա» - «Աթլետիկ Բիլբաո»
«Ռեալ Մադրիդ» - «Բարսելոնա»
Առաջին հանդիպումները տեղի կունենան մարտի 1-2-ին , պատասխան հանդիպումները՝ ապրիլի 4-5-ին կամ 6-ին։ Եզրափակիչը տեղի կունենա մայիսի 6-ին Սեւիլիայում։
Հիշեցնենք, որ քառորդ եզրափակիչում «Բարսելոնան» 1:0 հաշվով հաղթել էր «Ռեալ Սոսիեդադին», «Օսասունան» լրացուցիչ ժամանակում 2:1 հաշվով պարտության էր մատնել «Սեւիլիային»։ Բիլբաոյի «Աթլետիկը» 3:1 հաշվով հաղթել էր «Վալենսիային», Մադրիդի «Ռեալը» լրացուցիչ ժամանակում 3:1 հաշվով դուրս էր թողել Մադրիդի «Աթլետիկոյին»։