Ուսից վիրավոր տղայիս հրամանատարությունը թողել, գնացել է, այդ վիճակում մնացել է մինչև առավոտ․ զոհված զինծառայողի մայր (տեսանյութ)
ՀասարակությունԷդուարդ Հարությունյանը 2022թ-ի սեպտեմբերյան պատերազմի զոհերից է։ Կյանքի մեծ մասը անցկացրել է ՌԴ-ում, հայրենիք է վերադարձել՝ ծառայելու նպատակով։ Մայրը Tert.am-ի հետ զրույցում նշեց Հարությունյանի մայրը, որ թեև որդին չի ապրել հայրենիքում, բայց սիրեց այն ու զոհվեց հանուն հայրենիքի։
«Ասում էր՝ մամ, ես իմ երկրում պետք է ծառայեմ, իմ հողը պաշտպանեմ։ Վերջին անգամ հետը խոսել եմ սեպտեմբերի 12-ին։ Եռաբլուրում հուղարկավորված ընկերներ ունի, ասում էր՝ պետք է իրենց վրեժը առնեմ։ Տղաս Ճակատենի դիրքերում է կռվել, ուսից վիրավոր է եղել, հրամանատարությունը թողել, գնացել է, այդպես մնացել է մինչև առավոտ, ապա զոհվել՝ բայրաքթարից»,- ասաց Էդուարդ Հարությունյանի մայրը։
Մանրամասները՝ տեսանյութում։