Միանում եմ «Քեզ համար Զինվոր» նախագծի նախաձեռնությանը, քանի որ համոզված եմ, որ այն ԱՊԱՔԱՂԱՔԱԿԱՆ Է .ՆԱԶԵԼԻ ՏԵՐՏԵՐՅԱՆ
Թեմա«Քեզ համար զինվոր» նախագծի այլընտրանքային նախաձեռնությունը շարունակում ստանալ աջակցություն, ի թիվս ամենատարբեր հասարակական շերտեր ներկայացնող հանրային դեմքերի:
Նախաձեռնությունը ողջունել, եւ իր աջակցությունն ու պատրաստակամությունն է հայտնել «44-ՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ« ԱՐՑԱԽԻ ՀԵՐՈՍ ԱԼԵՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ Հերոսածին ՄԱՅՐԻԿԸ` ՆԱԶԵԼԻ ՏԵՐՏԵՐՅԱՆԸ, ով IRAVUNK.com-ի հետ զրույցում պարզաբանեց, որ նախաձեռնությանը միացել է, քանի որ վստահում է մեր գործընկերոջը`Գայանե Զարգարյանին: Հերոսածին մայրիկը մասնավորապես ասաց.
-Նախաձեռնության կողքին եմ, Գայանեի կողքին եմ, ինձ միակ անհանգստացող հանգամանքը դա նախաձեռնության ապաքաղաքական լինելու մեջ համոզվելն էր: Որում էլ համոզվեցի, որովհետեւ վստահում եմ, իր տեսակը գնահատում եմ, կարեւորում եմ Գայանեի սկզբունքայնությունը, համարձակությունը եւ վստահում եմ Գայանեի խոսքին: Իմ ուժերի ներածին չափով պատրաստակամ եմ ծրագրի կողքին լինելու:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ