Iravunk.com | Բագրատ Էստուկյանը չի բացառում, որ Լաչինի «բնապահպանները» թուրքական «Գորշ գայլեր» կազմակերպության ներկայացուցիչներ լինեն
Իսկ Ալեն Սիմոնյանը ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանո՞ւմ է. Ալլա Հակոբյան Ադրբեջանը Թուրքիայի պատճառով բավականին լուրջ խնդիրներ է սկսելու ունենալ Իրանի հետ. Բալասանյան Ուկրաինայի բանակը փախել է Օչերտինո-Բերդիչի ուղղությունից (Քարտեզ) Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է մնալ փակ Բանտից փախուստի ամենաձախոդ փորձերից մեկը (Տեսանյութ) Հայաստանը պետական դավաճանությամբ Ադրբեջանի առաջ ծնկի են բերում Գրանտակեր պրոպագանդիստները… պետք է վերջ տան հակառուսականության տարածմանը Այսօր, դժբախտաբար, մեր ներսից ենք ստանում հարվածները. Լոքմագյոզյան Վախեցնում է, թե չտանք պատերազմ կլինի, բայց որ տանք` ավելի ուժեղ պատերազմ է լինելու. Բագրատյան Էրդողանը չի գնա ՌԴ-Իրան ուղղությամբ պատերազմի

Բագրատ Էստուկյանը չի բացառում, որ Լաչինի «բնապահպանները» թուրքական «Գորշ գայլեր» կազմակերպության ներկայացուցիչներ լինեն

Հանդիպում

Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է նախագահական ընտրությունների  օրը՝ 2023 թվականի մայիսի 14: Օրը որոշակի խորհուրդ է պարունակում, այդ մասին նաև խոսել է հենց ինքը Էրդողանը, այս ինչպես նաեւ Թուրքիայում առկա ներքաղաքական իրավիճակի, Լաչինի միջանցքի փակման հարցերի շուրջ զրուցել ենք «Ակօս» շաբաթաթերթի հայերեն էջերի խմբագիր Բագրատ Էստուկյանի հետ, ով նախ նկատեց.

-Էրդողանի շանսերի, Թուրքիայում բավականին երկար ժամանակ է խոսվում այն մասին, որ ընտրությունները ժամկետից ավելի շուտ են կայանալու։ Թեպետ պաշտոնական տեղեկատվություն չէր տրամադրվել, բայց նախագահ Էրդողանը հայտարարեց, որ դրանք անցկացվելու են մայիսի 14-ին։ Ընդդիմադիրները  երկու տարի շարունակ պահանջում էին արտահերթ ընտրություններ։ Հիմա այս ընտրություններն այդքան էլ արտահերթ չեն, որովհետև մեկ ամսով  է միայն շուտ կայանալու։ Միևնույն ժամանակ նշեմ, որ հարցախույզները ցույց են տալիս, որ  իշխանություններն այս ընտրություններում շատ մեծ շանսեր չունեն, որովհետև 20 տարվա իշխանությունն արդեն հոգնած է, իրեն որոշ չափով սպառած։ Իշխանափոխությունը միանգամայն հավանական է։ Թեեև Հստակորեն հայտարարված չէ, թե ով է լինելու ընդդիմության թեկնածուն, այս պահին  խոսք է գնում դաշինքի մասին, որում մասնակցում են վեց կուսակցություններ, սակայն իրականում միայն երկուսը լուրջ ձայներ ունեն։ Մնացածները այդքան էլ կարևոր կուսակցություններ չեն, մեծ ձայներ հավաքելու հնարավորություններ չունեն։ Դաշինքը պետք  է միասնական թեկնածու ընտրի, սակայն այդ մասին դեռ հստակություն չկա։

Պետք է ընդգծեմ նաեւ, որ չեմ կարծում, թե էական փոփոխություն կլինեն այլ թեկնածուի ընտրության դեպքում հայերիս համար, որովհետև շատ հարցերում ընդդիմությունն ու իշխող կուսակցությունը նույն գաղափարախոսության  տերն են՝ մանավանդ ազգային խնդիրների շուրջ։ Հետևաբար չեմ կարծում,թե կարևոր փոփոխություններ կլինեն։

-Պարոն էստուկհան, խոսվում է Դավութօղլուի կամ Ալի Բաբաջանը։

Ո՛չ, երկուսի հնարավորություններն էլ շատ թույլ են։ Նախևառաջ երկուսն էլ նախկինում  գործող կառավարության մաս կազմած մարդիկ են։ Հատկապես Դավութօղլուն աշխատել է որպես վարչապետ և իր կուսակցությունն այդ հարցախույզների մեջ հազիվ մեկ կամ երկու տոկոս ուժ ունի։ Նույնը կարելի է ասել Բաբաջանի համար, առավելագույնը 3 տոկոս, հետևաբար նրանց թեկնածության մասին հավանականություն չկա։ Ավելի շատ խոսվում է քաղաքապետերի մասին՝ թե՛ Անկարայի և թե՛ Ստամբուլի։ Բայց Անկարայի քաղաքապետն էլ  հայտարարեց, որ իր նախընտրությունը կուսակցության նախագահն է, այսինքն՝ իր թեկնածության մասին չխոսեց։ Նույնն էլ Ստամբուլի քաղաքապետը։ Հետևաբար տեսնենք դեռ  ինչ որոշում կկայացվի։

-Տեղի հայ համայնքը որեւէ ընդդիմադիր թեկնածուի հնարավսր է սատարի:

-Հավանաբար  հայերը իշխանամետ դիրքորոշում չեն ունենա։ Ես այստեղ նկատի չունեմ պատրիարքին, համայնքային գործիչներին, որոնք նախկինում էլ Էրդողանի թունդ աջակիցներ են եղել, բայց հայ ժողովրդի մեծ մասը հակառակ դիրքորոշում ունի։

-Պարոն Էստուկյան, հայ-թուրքական հաշտեցման գործընթացի շրջանակներում երկու երկրներից ինչ-ինչ ծրագրերի, նախաձեռնությունների մասին է խոսվում` այդ թվում օդային սահմանների բացման եւ այլն:

-Եթե կհիշեք՝ հայ-թուրքական հարաբերությունների գործընթացը առանց նախապայմանների սկզբունքով էր մեկնարկել: Իսկ հիմա նախապայման է դրվում, որ Հայաստանը Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքի, «Զանգեզուրի միջանցք» բացի, արդյունքում՝ սառեց այս հաշտեցման գործընթացը: Այս համատեքստում տարօրինակ եմ  համարում թուրքական կողմի այն հայտարարությունը, թե վերացվել է Հայաստանի հետ օդային բեռնափոխադրումների արգելքը, որովհետև հայտնի չէ՝ այդ ի՞նչ բեռ պետք է փոխադրվեր: Թուրքիայից դեպի Հայաստան բեռնափոխադրություններ կան, բայց դրանք ցամաքային ճանապարհով բեռնատար մեքենաների միջոցով տեղափոխվում են Վրաստան և հետո միայն այնտեղից տեղափոխվում են Հայաստան: Այսինքն՝ ուղիղ ճանապարհով թուրքական ապրանք մուտք չի կարող գործել Հայաստան: Պատճառը պարզ է՝ Թուրքիան 30 տարի ի վեր Հայաստանի հանդեպ շրջափակում է իրականացնում, այսինքն՝ Թուրքիայի որևէ ապրանքը Հայաստանում պաշտոնապես ծախելը արգելված է: Բայց հիմա եթե այդ արգելքը պաշտոնապես չի վերացվել, շրջափակումը չի վերացվել, օդային ճանապարհով այդ ի՞նչ բեռներ պետք է տեղափոխվեն, ի՞նչ կնշանակե օդային ճամփով բեռնափոխադրություն: Այս հայտարարությունը տարակուսանք է առաջացնում, քանի որ անհիմն է:

-Ի՞նչ են խոսում Լաչինի միջանցքի փակման մասին Թուրքիայում:

-Մենք ոչ պաշտոնական տեղեկություններ լսեցինք, որ արգելափակման տարածքում բնապահպանների փոխարեն թուրքական «Գորշ գայլեր» կազմակերպության ներկայացուցիչներ կան, որոնք եկել են Թուրքիայից: Այս լուրը որչա՛փ հավաստի է՝ չգիտեմ, բայց բացառված չէ նման բան, քանի որ այդ կազմակերպությունը, բնականաբար, հայատյաց է, ու չի բացառվում, որ կամավոր գնացել են այնտեղ:

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

 



Իսկ Ալեն Սիմոնյանը ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանո՞ւմ է. Ալլա ՀակոբյանԱդրբեջանը Թուրքիայի պատճառով բավականին լուրջ խնդիրներ է սկսելու ունենալ Իրանի հետ. ԲալասանյանՈւկրաինայի բանակը փախել է Օչերտինո-Բերդիչի ուղղությունից (Քարտեզ)Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է մնալ փակԲանտից փախուստի ամենաձախոդ փորձերից մեկը (Տեսանյութ)Հայաստանը պետական դավաճանությամբ Ադրբեջանի առաջ ծնկի են բերումԳրանտակեր պրոպագանդիստները… պետք է վերջ տան հակառուսականության տարածմանըԱյսօր, դժբախտաբար, մեր ներսից ենք ստանում հարվածները. ԼոքմագյոզյանՎախեցնում է, թե չտանք պատերազմ կլինի, բայց որ տանք` ավելի ուժեղ պատերազմ է լինելու. ԲագրատյանԷրդողանը չի գնա ՌԴ-Իրան ուղղությամբ պատերազմիԳլխավոր հարցի` Մեղրիի երկաթգծի շուրջ դեռ անորոշություն է, բայց...Ոնց արա՛, եղեռնը դարձավ անհիմն հիշողությո՞ւն. Գեւորգ ՊետրոսյանԱկանի պայթյունից վիրավորված սակրավորը զրկվել է վերջույթից«Հողատուն այստեղ նստած` ժողովրդի  ճանապարհն են փակում». ՄԱԴԼԵՆ ԱՍՐՅԱՆ  Նիկոլյան «տնտեսական հրաշքի» իրական դեմքըԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԲԱՄԲԱՍԱՆՔԶԱՐՄԱՆՔԷՐԴՈՂԱՆԻ ԲԱՐՅԱՑԱԿԱՄ ՀԱՅԱՑՔԸ ՈՐՍԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՎԱՃԱՌՈՒՄ Է ԵՐԿԻՐԸՉի կարում խփի, կմճտում ա. քաղաքացին` ոստիկանինՈւՂԻՂ․ Բողոքի ակցիա ՀրազդանումԺողովո՜ւրդ, ոտքի ելեք, երկիր ենք կորցնում չարբախցիները պարալիզացրել էին խաչմերուկներըԱպարանի Սուրբ Խաչ եկեղեցի կբերվի Քրիստոսի Խաչափայտի ՄասունքարանըԱՄՆ համալսարաններում զանգվածային բողոքի ցույցեր են (լուսանկարներ)«Կամք»-ը կոչ է անում ապակենտրոն դուրս գալ փողոց, կազմակերպել անհնազանդության միջոցառումներԼևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցիցՀայաստանի լինելիության հարցն է որոշվում. ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին․ ՆիկոլՔննարկվել են ՀՀ-Իտալիա ռազմական համագործակցության հարցերՀայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի ոգեկոչումները Վալենսիայում Այսօր երեկոյան տեղի կունենա մոմավառություն՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայիՔաղաքացիները փակել են Գյումրի-Վանաձոր ճանապարհըԱրցախից հայ բնակչության գաղթը Հայոց ցեղասպանության տարր է. ԶատուլինՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանաԱդրբեջանից գազ գնելը չենք բացառում, օրակարգում նման խնդիր չկա, տեսական հարց է (Video)«Հայաստանը հոգու մեջ» պոեզիայի մրցանակաբաշխություն, որ կազմակերպել էին բելառուս եւ հայ գրողները «Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մանումենտի կամրջի տակ. 1930-ականների հագուստով ցուցարարները բողոքում ենCrocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. ՇոյգուԵս ամաչում եմ իմ այն գործընկերների համար, որոնք արդարացնում են Արցախի հայերի ցեղասպանությունըՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբԱստղագուշակ` ապրիլի 26-ի համարՍպասվում է առանց տեղումների եղանակԱդրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանի բանաձևն անհիմն է անվանելԵրեւան-Գյումրի գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձեւը համացանցում քննարկման առարկա է դարձելԴԱՏԱԽԱԶԱ-ՔՆՆՉԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱՅՈՒՄ ԳՈՒՑԵ ՆԱԽԱԴԵՊԸ ՉՈՒՆԵՑՈՂ ԴԵՊՔԱՄՆ պետքարտուղարության տարեկան զեկույցում ներառվել է Լեւոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքըԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿ ԲԱՐԵՂԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ԴՈՒՐՍ ԵԿԱՎ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ«Տունը պահպանվել է այնպես, ինչպես Չարենցի կենդանության օրոք էր». Եղիշե Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Ռուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել, որ «Հաղթանակ» այգու տնօրենը ձեռքով հարվածել և թքել է իրենցից մեկի դեմքինԱյն կտի մասին, թե իբր ադրբեջանական գազ է գնելու Հայաստանը․ Կարեն ՎրթանեսյանԱշխարհը փուլ եկավ գլխիս. Անի Քոչարը`նոր առողջական խնդրի, վերակենդանացման բաժանմունքում հայտնվելու և սրտի փոխպատվաստման մասին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода