Iravunk.com | Հայաստանը Նիկոլի ձեռքով պատրաստվում է կատարել օդում աշխարհաքաղաքական սալտո. Բաբուխանյան
Վախենամ մեծ ժողովրդական պայթյուն լինի եւ երկիրը վերածվի քաոսի. Շարմազանովը փակագծեր է բացում Տավուշի պայքարին միացել է 20 պայմանագրային զինծառայող Ռուսաստանի ուժերն ընդլայնում են վերահսկողության գոտին Օչերետինոյից հյուսիս-արևմուտք (Քարտեզ) Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հոգեվարքի մեջ է, իրավիճակին չեն տիրապետում. Շարմազանով (ԱՆՈՆՍ) Իսկ Ալեն Սիմոնյանը ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանո՞ւմ է. Ալլա Հակոբյան Ադրբեջանը Թուրքիայի պատճառով բավականին լուրջ խնդիրներ է սկսելու ունենալ Իրանի հետ. Բալասանյան Ուկրաինայի բանակը փախել է Օչերտինո-Բերդիչի ուղղությունից (Քարտեզ) Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է մնալ փակ Բանտից փախուստի ամենաձախոդ փորձերից մեկը (Տեսանյութ) Հայաստանը պետական դավաճանությամբ Ադրբեջանի առաջ ծնկի են բերում

Հայաստանը Նիկոլի ձեռքով պատրաստվում է կատարել օդում աշխարհաքաղաքական սալտո. Բաբուխանյան

Տեսանյութեր

«Իրավունքը» զրուցել է «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման գործադիր կոմիտեի անդամ, ՍԻՄ կուսակցության նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻ հետ:

ՆԻԿՈԼ-ՊԱՊԻԿՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

— Այս օրերին բազմաթիվ տեսակետներ եւ վարկածներ քննարկվեցին Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տներից մեկում (այն դարձել էր զինծառայողների համար զորանոց) բռնկված հրդեհի հետեւանքով այրվելով մահացած 15 զինծառայողի ահասարսուռ դեպքի վերաբերյալ: Ի՞նչ կասեք այս մասին:

— Նախ ցավակցում եմ զոհված զինվորների հարազատներին: Այստեղ երկու տարբերակ կա՝ կա՛մ սա, կներեք բառիս համար, բարդակի հետեւանք է, որը տիրում է բանակում, եւ մենք այսպիսի կորուստներ ունեցանք, կա՛մ այդտեղ կա ինչ-որ միտումնավոր գործողություն: Երրորդ տարբերակ, պարզապես, չկա: Եթե խոսենք բարդակի մասին, ապա Նիկոլի կատարած բոլոր գործողությունները տանում են նրան, որ ընդհանրապես երկրում լինի բարդակ. ոչ մի ասպարեզում որեւէ հստակություն,  կազմակերպվածություն չկա: Պատահական չէ, որ պատերազմից հետո, եթե Ադրբեջանը կարողացել է, ըստ էության, վերականգնել իր բանակի կորուստները (խոսքը տեխնիկայի վերազինման, Ադրբեջանին անցած տարածքներում հատուկ պաշտպանողական գիծ կառուցելու, բանակի մատակարարման համար ճանապարհներ կառուցելու մասին է), ապա հայկական կողմը, ինչպես տեսանք, խայտառակ շինության մեջ էր կազմակերպել զինվորների զորանոցը: Այն պարզապես, կահավորված չէր, ինչպես անհրաժեշտ է, այդտեղ չկար համապատասխան հերթապահություն, կարգուկանոն եւ այլն: Նիկոլն ամեն ինչ արեց, որպեսզի բանակը վարկաբեկվի: Վարչապետի պաշտոնը զավթելուց անմիջապես հետո բանակը դարձավ նրա հիմնական թիրախներից մեկը, որովհետեւ նրա ծրագրին բանակը խանգարում էր:

— Դեռեւս ամիսներ առաջ ԱԺ ամբիոնից պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը վստահեցնում էր, թե ՊՆ-ն ի վիճակի է ապահովել մեր բանակի կարիքները: Եթե ի վիճակի էին, ինչո՞ւ չհոգացին:

— Այսօր շատ տարօրինակ մի բան կարելի է նկատել, որ նիկոլականների ծայրահեղ սորոսական թեւը հարձակվել է մեկ այլ նիկոլականի վրա, որը Պապիկյանն է: Նա, իհարկե, ո՛չ պրոֆեսիոնալ է, ո՛չ մասնագետ է, եւ Նիկոլը, հավանաբար, հենց դրա համար էր դրել նրան պաշտոնի, որպեսզի բարդակ լինի բանակում եւ այն կործանվի: Սակայն, այստեղ հետաքրքիր մի դետալ կա՝ չի բացառվում, որ այստեղ ինչ-որ միտումնավոր գործողություններ են կատարվում հենց Պապիկյանի դեմ՝ ներքաղաքական պայքարով պայմանավորված: Եթե հիշում եք, Նիկոլը եւ Պապիկյանը ունեցան բավականին լուրջ տարաձայնություններ սեպտեմբերին, երբ վերջինիս դուրս մղեցին իրենց այդ խայտառակ կուսակցության ղեկավար դիրքերից: Նիկոլն ինքը ստանձնեց այդ դիրքը, իսկ Պապիկյանն ընդհանրապես դուրս մղվեց ՔՊ վարչության կազմից: Երկրորդ տարաձայնությունը Պապիկյանի եւ Նիկոլի այն է, որ Պապիկյանը դեռ տարվա սկզբին ասում էր, թե ՀԱՊԿ նախատեսված զորավարժությունները լինելու են Հայաստանում: Նա այդ մասին հայտարարություն արեց Մոսկվայում՝ իր գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ: Բայց մի քանի օր անց Նիկոլը հայտարարեց, որ ՀԱՊԿ-ի զորավարժությունները չեն լինելու ընդհանրապես 2023 թվականին: Ակնհայտ է, որ այստեղ կան երկու դիրքորոշումների հակադրվածություններ:

«ՆՈՐԻՑ ԿՈՒՆԵՆԱՆՔ ԶՈՀԵՐ, ԵԹԵ ՆԻԿՈԼԸ ՄՆԱ ԻՐ ՊԱՇՏՈՆՈՒՄ»

— Եթե հակասություններ ունեն, կարծում եք՝ Նիկոլ Փաշինյանը չէ՞ր կարող Սուրեն Պապիկյանին ուղղակի պաշտոնից ազատել:

— Մատնանշում եմ, որ առնվազն այդ ողբերգությունը հիմա որոշ շրջանակների կողմից օգտագործվում է ներքաղաքական հաշիվներ մաքրելու համար: Ինչ վերաբերում է հրաժարականին, պետք է հրաժարական տան Պապիկյան-Մապիկյաններն իրենց հերթին՝ կորպուսով, ԳՇ-ով, բայց առաջին հերթին հրաժարական պետք է Նիկոլը տա: Ցավոք, 15 զոհը մահաբեր այս շղթայի հերթական օղակն է, եւ այդ օղակները էլի կշարունակվեն, նորից կունենանք զոհեր, եթե Նիկոլը մնա իր պաշտոնում: Խնդիրը Նիկոլն է, իհարկե, նրա հետ միասին նաեւ բոլոր նրանք, ովքեր նրա, այսպես ասած, հովանու ներքո եկել ու տեղավորվել են պաշտոնների: Էլի եմ հիշեցնում, որ Նիկոլի իշխանության օրոք բանակի հանդեպ գաղափարական դիվերսիա եղավ, երբ ասացին, որ «Ազգ-բանակ» գաղափարախոսությունը մեզ պետք չէ: Նաեւ իր կնոջ խայտառակ հայտարարությունը, թե՝ փամփուշտները ձուլենք, սարքենք զարդեր: Այսինքն՝ բանակը Նիկոլի համար այն աչքի փուշն է, ինչից նա վախենում է, որովհետեւ, շատ դեպքերում, հենց բանակն է տարբեր երկրներում կատարել ռազմական հեղաշրջումներ: Դրա համար նա տեղի ունեցածը փորձում է ներկայացնել այնպես, որ բոլոր մեղքերը «կախվի» Պապիկյանի վրա: Սա նշանակում է, որ նրանք ունեն ներքաղաքական խնդիրներ իրար մեջ:

— Պարոն Բաբուխանյան, կբացե՞ք փակագծերը, թե ինչ նկատի ունեք:

— Այն դեպքում, երբ Հայաստանը Նիկոլի ձեռքով պատրաստվում է կատարել օդում աշխարհաքաղաքական սալտո եւ ռուսներից հրաժարվել ու թռնել թուրքերի եւ ամերիկացիների գիրկը, իհարկե, պետք է, որ ՊՆ-ն ղեկավարի երդվյալ սորոսական: Իսկ Պապիկյանը երդվյալ սորոսական չէ, միջին ՔՊ-ական է: Երդվյալ սորոսականներ կան, ում անունները արդեն շրջանառվում են սոցցանցերում՝ որպես հնարավոր նոր պաշտպանության նախարար: Չգիտեմ՝ Պապիկյանն ինչքանով է պատրաստ հայկական բանակը դարձնել թուրքական բանակի ստորաբաժանում, բայց այդ մարդիկ, ում ես անվանում եմ երդվյալ սորոսականներ, պատրաստ են հայկական բանակը լուծարել այն աստիճանի, ինչ աստիճանի ժամանակին Ալեքսանդրապոլի պայմանագրով նախատեսվում էր, այսինքն՝ հայկական բանակը լինի ոչ թե բանակ, այլ՝ խրտվիլակ:

— Ըստ Ձեզ` ստեղված լարված իրավիճակը այս անգամ Նիկոլ Փաշինյանը լիցքաթափելու է` Սուրեն Պապիկյանին «քավության նոխազ» դարձնելո՞վ:

— Կարծում եմ ՝ այո, որովհետեւ այս անգամ չի կարող ասել նախկիններն են մեղավոր: Չնայած նա ամեն ինչ կարող է ասել, բայց սա շատ մեծ հիմարություն կլինի իր կողմից, թեեւ իրենից հեռու չէ: Բայց ավելի հեշտ է այսօր նոր քավության նոխազ գտնել եւ դրանով լուծել երկու հարց. մի կողմից այդ լարվածությունը հասարակության մեջ նվազեցնել, մյուս կողմից էլ իր ներկուսակցական ընդդիմադիրից ազատվել: Շեշտում եմ՝ բանակն այսօր Նիկոլի համար շատ կարեւոր խնդիր է, որ ենթարկվի նվիրյալ սորոսականի, որն այդ բանակից կսարքի խրտվիլակ եւ կդարձնի թուրքական բանակի փոքրիկ մի ստորաբաժանում:

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽԱՐԵՆ ԵՄ-Ն ԹՈՂ ԻՆՔՆԱԹԻՌ ՈՒՂԱՐԿԻ ԱՐՑԱԽ

— 15 զինվորի ողբերգական մահը ստվերում թողեց 40 եւ ավելի օր շրջափակման մեջ մնացած Արցախի խնդիրը: Սակայն Եվրախորհրդարանը վերջապես ընդունեց բանաձեւ՝ Բերձորի միջանցքի փակ լինելու հետ կապված, որում մասնավորապես ասված է, որ դատապարտում են ռուս խաղաղապահների անգործությունը եւ գտնում, որ անհրաժեշտ է շտապ բանակցություններ վարել նրանց ՄԱԿ-ի մանդատով ԵԱՀԿ միջազգային խաղաղապահներով փոխարինելու շուրջ: Եվ զարմանալիորեն այս բանաձեւն արժանացավ արցախյան եւ հայաստանյան պետական կառույցների երախտագիտությանը, ինչպե՞ս սա հասկանալ:

— Այդպիսի երախտագիտություն հայտնելու համար էլ Արցախն այսօր ընկել է այդ օրը, սա էլ «մեծ խելքից է» երեւի, որ հրճվում են, երբ դատապարտում են ռուս խաղաղապահներին, ովքեր փրկել են Արցախը: Դրա համար էլ ՌԴ ԱԳ նախարար Լավրովն իր ասուլիսի ժամանակ Ադրբեջանի մասին խոսում էր բավականին հարգանքով, Վրաստանի մասին, որի հետ գիտեք` ինչպիսի վատ հարաբերություններ ունեն տարիներ շարունակ, ուղիղ տեքստով ասաց, որ հարգում է նրանց հստակ եւ սկզբունքային դիրքորոշումը, իսկ Հայաստանի մասին խոսքում անդրադարձավ հիասթափության տոնայնությամբ, որովհետեւ Հայաստանում չկա սկզբունքային դիրքորոշում որեւէ հարցի վերաբերյալ, որ սրան դեմ ենք, սրան՝ կողմ, սրանք են մեր կարմիր գծերը եւ այլն: Հայաստանի առաջին պաշտոնյայից սկսած՝ ամբողջ էլիտայի մեծ մասը վազում է մի տեղ, ասում է` դու ճիշտ ես, քո ասածն եմ անելու, վազում է ուրիշ տեղ՝ ասում, թե՝ չէ, դու ես ճիշտ, քո ասածն եմ անելու: Պատրաստ են Արցախը հանձնել, ամեն ինչ հանձնել, միայն թե պաշտպանեն իրենց աթոռները, փողը, եկամուտը եւ այլն: Հայաստանի էլիտան այսօր վարկաբեկում է ոչ միայն Հայաստան պետությունը, որպես այդպիսին, այլ նաեւ հայ ժողովրդին: Այնպես որ, Արցախից այդպիսի երախտագիտության խոսքերն, իսկապես, հիասթափութուն են առաջացնում: Ինչ վերաբերում է Եվրամիությանը, ինչպես տեսնում եք, Նիկոլի ասածները մեկին մեկ համընկնում է նրանց ասածների հետ: Բայց եթե Եվրամիությունն այդքան լավն էր, Մինսկի խմբում ուներ ներկայացուցիչ` Ֆրանսիային, ինչո՞ւ իրենք զորք չմտցրին Արցախ եւ չկանգնեցրին պատերազմը: Նոյեմբերի 9-ին ռուսները գնացին եւ կանգնեցին այնտեղ՝ փրկելով այն, ինչ մնացել էր Արցախից: Թող նոյեմբերի 6-ին կամ 7-ին ԱՄՆ-ն ու ԵՄ-ն մտցնեին զորք եւ կանգնեցնեին պատերազմը: Բայց՝ ոչ, նրանք դա չարեցին, արեց ռուսը ու կանգնեցրեց ադրբեջանական հարձակումը:

— Ու այսօր էլ  չեն պատրաստվում ռազմական օգնություն ցուցաբերել Արցախին, այլ նույն բանաձեւով կոչ են անում ՄԱԿ կամ ԵԱՀԿ փաստահավաք առաքելություն ուղարկել Բերձորի միջանցք ՝ տեղերում ընդամենը հումանիտար իրավիճակը գնահատելու համար: Արդյոք ինչ-որ փաստահավաք խումբը կարող է ստանձնել ռուս խաղաղապահների դերակատարությունն Արցախում:

— Նախ այդտեղ պետք է լինի զինված խաղաղապահ, որը կպաշտպանի արցախահայության ֆիզիկական գոյությունը, որպեսզի չմորթեն թուրքերը, ինչից այսօր պաշտպանում է ռուսը: Իսկ Եվրոպան թքած ունի Արցախի վրա էլ, արցախցու վրա էլ, Հայաստանի ու ընդհանրապես հայության վրա էլ: Եվրոպայի նպատակը ռուսին ամեն տեղից հանելն է, Ռուսաստանին, որպես իր հիմնական հակառակորդ, վերացնելը: Եվրոպան փոխանակ այսօր դատարկ եւ վնասակար սրիկայաբար հայտարարություններ անի, թե խաղաղապահներն այս չեն անում, այն չեն անում, թող Ադրբեջանից պահանջի, որ, օրինակ, Աղդամից, հումանիտար միջանցք բացի, որպեսզի Արցախին հումանիտար օգնություն հնարավոր լինի հասցնել, միայն Բերձորի ճանապարհը չէ: Եվ ես դիմում եմ բոլոր զրթուզիբիլ եվրոպա-ամերիկյան հայտարարություն անողներին՝ Աղդամի ճանապարհով բերեք հումանիտար օգնություն, Արցախ մտնող բազմաթիվ ճանապարհներ կան: Թեկուզ ինքնաթիռով Ստեփանակերտի օդանավակայան բերեք հումանիտար օգնություն, ինչո՞ւ չեք անում, միայն ասում եք ռուսներն իրենց գործը չեն անում: Բա դուք ձեր գործն անո՞ւմ եք, օդանավակայանը կա, ամեն ինչ կա, գոնե մթերք ուղարկեք շրջափակման մեջ գտնվող մարդկանց, բայց սա էլ չեն անում ու չեն էլ անելու:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ դիտեք տեսանյութում.



Վախենամ մեծ ժողովրդական պայթյուն լինի եւ երկիրը վերածվի քաոսի. Շարմազանովը փակագծեր է բացումՏավուշի պայքարին միացել է 20 պայմանագրային զինծառայողՌուսաստանի ուժերն ընդլայնում են վերահսկողության գոտին Օչերետինոյից հյուսիս-արևմուտք (Քարտեզ)Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հոգեվարքի մեջ է, իրավիճակին չեն տիրապետում. Շարմազանով (ԱՆՈՆՍ)Իսկ Ալեն Սիմոնյանը ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանո՞ւմ է. Ալլա ՀակոբյանԱդրբեջանը Թուրքիայի պատճառով բավականին լուրջ խնդիրներ է սկսելու ունենալ Իրանի հետ. ԲալասանյանՈւկրաինայի բանակը փախել է Օչերտինո-Բերդիչի ուղղությունից (Քարտեզ)Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է մնալ փակԲանտից փախուստի ամենաձախոդ փորձերից մեկը (Տեսանյութ)Հայաստանը պետական դավաճանությամբ Ադրբեջանի առաջ ծնկի են բերումԳրանտակեր պրոպագանդիստները… պետք է վերջ տան հակառուսականության տարածմանըԱյսօր, դժբախտաբար, մեր ներսից ենք ստանում հարվածները. ԼոքմագյոզյանՎախեցնում է, թե չտանք պատերազմ կլինի, բայց որ տանք` ավելի ուժեղ պատերազմ է լինելու. ԲագրատյանԷրդողանը չի գնա ՌԴ-Իրան ուղղությամբ պատերազմիԳլխավոր հարցի` Մեղրիի երկաթգծի շուրջ դեռ անորոշություն է, բայց...Ոնց արա՛, եղեռնը դարձավ անհիմն հիշողությո՞ւն. Գեւորգ ՊետրոսյանԱկանի պայթյունից վիրավորված սակրավորը զրկվել է վերջույթից«Հողատուն այստեղ նստած` ժողովրդի  ճանապարհն են փակում». ՄԱԴԼԵՆ ԱՍՐՅԱՆ  Նիկոլյան «տնտեսական հրաշքի» իրական դեմքըԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԲԱՄԲԱՍԱՆՔԶԱՐՄԱՆՔԷՐԴՈՂԱՆԻ ԲԱՐՅԱՑԱԿԱՄ ՀԱՅԱՑՔԸ ՈՐՍԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՎԱՃԱՌՈՒՄ Է ԵՐԿԻՐԸՉի կարում խփի, կմճտում ա. քաղաքացին` ոստիկանինՈւՂԻՂ․ Բողոքի ակցիա ՀրազդանումԺողովո՜ւրդ, ոտքի ելեք, երկիր ենք կորցնում չարբախցիները պարալիզացրել էին խաչմերուկներըԱպարանի Սուրբ Խաչ եկեղեցի կբերվի Քրիստոսի Խաչափայտի ՄասունքարանըԱՄՆ համալսարաններում զանգվածային բողոքի ցույցեր են (լուսանկարներ)«Կամք»-ը կոչ է անում ապակենտրոն դուրս գալ փողոց, կազմակերպել անհնազանդության միջոցառումներԼևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցիցՀայաստանի լինելիության հարցն է որոշվում. ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին․ ՆիկոլՔննարկվել են ՀՀ-Իտալիա ռազմական համագործակցության հարցերՀայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի ոգեկոչումները Վալենսիայում Այսօր երեկոյան տեղի կունենա մոմավառություն՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայիՔաղաքացիները փակել են Գյումրի-Վանաձոր ճանապարհըԱրցախից հայ բնակչության գաղթը Հայոց ցեղասպանության տարր է. ԶատուլինՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանաԱդրբեջանից գազ գնելը չենք բացառում, օրակարգում նման խնդիր չկա, տեսական հարց է (Video)«Հայաստանը հոգու մեջ» պոեզիայի մրցանակաբաշխություն, որ կազմակերպել էին բելառուս եւ հայ գրողները «Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մանումենտի կամրջի տակ. 1930-ականների հագուստով ցուցարարները բողոքում ենCrocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. ՇոյգուԵս ամաչում եմ իմ այն գործընկերների համար, որոնք արդարացնում են Արցախի հայերի ցեղասպանությունըՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբԱստղագուշակ` ապրիլի 26-ի համարՍպասվում է առանց տեղումների եղանակԱդրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանի բանաձևն անհիմն է անվանելԵրեւան-Գյումրի գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձեւը համացանցում քննարկման առարկա է դարձելԴԱՏԱԽԱԶԱ-ՔՆՆՉԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱՅՈՒՄ ԳՈՒՑԵ ՆԱԽԱԴԵՊԸ ՉՈՒՆԵՑՈՂ ԴԵՊՔԱՄՆ պետքարտուղարության տարեկան զեկույցում ներառվել է Լեւոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքըԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿ ԲԱՐԵՂԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ԴՈՒՐՍ ԵԿԱՎ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода