Ձեզ երկու ժամ ենք տալիս, հոսանքը չմիացնեք, կտրաքացնենք. լարված իրավիճակ ՊՆ նախկին շենքում
ՏեսանյութերՊռոշյան համայնքում գտնվող պաշտպանության նախարարության նախկին շենքի տարածքում ապաստացան գտած հարյուրավոր ընտանիքներ երեկվանից մնացել են առանց էլեկտրաէներգիայի: Նրանց վրա փորձում են այս կերպ ճնշում գործադրելով` հեռացնել տարածքից, իսկ այնտեղ բնակություն հաստատած քաղաքացիները` պնդում են, որ գնալու տեղ չունեն: Իրավիճակը լարված է… Նշենք, որ այս տարածքում բնակություն են հաստատել ազատամարտիկներ, դիրքապահ կամավորների եւ զոհվածների ընտանիքներ: Նրանք զգուշացնում են` եթե երկու ժամից հոսանքը չմիացնեն, կդիմեն ծայրահեղ քայլերի, ընդհուպ` փակելով ճանապարհներ, տրաքացնելով իրենք իրենց: Ըստ կառավարության որոշման`անտերության մատնված այս տարածքը փոխացնվել է ՊԵԿ-ին: