Iravunk.com | Կովկասում Էրդողանի կրկնակի խաղը Մոսկվան եւ Թեհրանը չեն հանդուրժում
Անունով, կայքերով, իրենց կուսակցությամբ, ղեկավարով զրպարտելու համար պատասխան են տալու. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Մեզ մոտ ավարտել են սահմանազատումը, Բաղանիս- Այրումից հասել են մինչեւ գետը, բնակիչներն անհանգիստ են. Ոսկեպարի համայնքապետ Նշյալ անձը Բագրատ Սրբազանին մեղադրում է «ռուսական ԿԳԲ-ի գործակալ լինելու մեջ․ հաղորդում է ներկայացվել Ես ձեզ հարցազրույց չեմ տալու, ցտեսություն. ՀՀ գլխավոր դատախազը` լրագրողներին (տեսանյութ) Կամո Ունանյանի հերթական սպորտային հաղթանակը Գերմանիայում Փաշինյանը տիկին նախարարին ժամանակ է տվել. Բացառիկ մանրամասներ Վարդան Ղուկասյանի նամակը՝ ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին Հայկական պարը սփյուռքում միջոց է՝ հայ երիտասարդներին համախմբելու. Ֆելիքս Գրիգորյան Ալիևը հասկանում է՝ ձեռքբերածը կարող է կորցնել. պատերազմը չի ավարտվել ո'չ 2020-ին, ոչ 2022թ-ին Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով

Կովկասում Էրդողանի կրկնակի խաղը Մոսկվան եւ Թեհրանը չեն հանդուրժում

Միջազգային

Ե­րեկ սպաս­վում էր Ի­րա­նի արտ­գործ­նա­խա­րար Հո­սեյն Ա­միր-Աբդոլ­լա­հյա­նի այ­ցը Մոսկ­վա: Ի­րա­նա­կան աղ­բյուր­ներն ա­վե­լի վաղ հնա­րա­վոր է­ին հա­մա­րում, որ Մոսկ­վա կմեկ­նի նա­եւ Չա­վու­շօղ­լուն, եւ բա­ցի երկ­կողմ քննար­կում­նե­րից, կանց­կաց­վի նա­եւ ե­ռա­կողմ հան­դի­պում: Ան­գամ խո­սում է­ին հնա­րա­վոր թե­մա­նե­րից՝ Սի­րի­այից, Հա­րա­վա­յին Կով­կա­սից, հայտ­նի հա­ցա­հա­տի­կա­յին գոր­ծար­քից եւ այլն:

ՌՈՒՍ-ԹՈՒՐ­ՔԱ­ԿԱՆ ՀԱՐ­ԹԱ­ԿԸ ՍԱ­ՌԵՑ­ՎԱ՞Ծ Է

Բայց ա­հա Աբ­դոլ­լա­հյա­նի այ­ցը Մոսկ­վա չկա­յա­ցավ: Այդ մա­սին նա­խօ­րե­ին հայտ­նել էր նա­եւ ՌԴ ԱԳՆ-ն՝ բա­ցատ­րե­լով, որ հուն­վա­րի 17-ին նա­խա­տես­ված  բա­նակ­ցու­թյուն­նե­րը  հե­տաձգ­վել են «երկու դի­վա­նա­գետ­նե­րի հա­մա­ձայ­նու­թյու­նից հե­տո»: Թե ին­չու, բա­ցատ­րու­թյուն տրված չէր: Իսկ Աբ­դոլ­լա­հյանն մեկ­նա­բա­նեց, որ «տա­րա­ծաշր­ջա­նա­յին ո­րոշ ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի պատ­ճա­ռով Մոսկ­վա մեկ­նե­լը հե­տաձգ­վել է, եւ այ­ցը կկա­յա­նա մի փոքր ա­վե­լի ուշ»:

Այ­սինքն, նա­եւ մեզ հա­մար բա­վա­կա­նին կա­րե­ւոր՝ ՌԴ-Իրան-Թուր­քի­ա ԱԳ նա­խա­րար­նե­րի մա­կար­դա­կով ե­ռա­կողմ բա­նակ­ցու­թյուն­նե­րը  ո՞ր «տա­րա­ծաշր­ջա­նա­յին  ո­րոշ ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի պատ­ճա­ռով» են կանգ ա­ռել, շատ կա­րե­ւոր է հաս­կա­նալ:

Բանն այն է, որ ա­ռանձ­նա­հա­տուկ ինչ-որ ցնցում­ներ այս պա­հին տե­սա­նե­լի չեն: Ո­րո­շա­կի խնդիր­ներ կան սի­րի­ա­կան ուղ­ղու­թյամբ, այդ թվում՝ Մոսկ­վա­յում այս օ­րե­րին ծրագր­ված Սի­րի­ա­յի եւ Թուր­քի­ա­յի արտ­գործ­նա­խա­րար­նե­րի հան­դի­պու­մը ՌԴ-ի միջ­նոր­դու­թյամբ եւս տե­ղի չի ու­նե­նա­լու: Բայց նա­եւ կան խո­սակ­ցու­թյուն­ներ, թե դա հնա­րա­վոր է փետր­վա­րի կե­սե­րին, այ­սինքն՝ մնում է օ­րա­կար­գում: «Տա­րա­ծաշր­ջա­նա­յին ի­րա­դար­ձու­թյուն­նե­րից» մեկն էլ Ար­ցա­խի շա­րու­նակ­վող շրջա­փա­կումն է, ո­րը կա­րող էր չլի­նել, ե­թե Ան­կա­րան, ի պա­տաս­խան Սի­րի­ա­յի հար­ցով ռուս­նե­րի միջ­նոր­դու­թյան, իր փոքր եղ­բոր «գյա­մե­րը քա­շեր»:

Ե­թե ըն­դու­նենք, որ պատ­ճա­ռը սա է, ա­պա մեկ է, կա նա­եւ այն հար­ցը, թե Էր­դո­ղանն ան­գամ ցան­կու­թյան դեպ­քում կա­րո՞ղ է Ա­լի­ե­ւի «գյա­մե­րը քա­շել»: Թե­կու­զեւ հաշ­վի առ­նե­լով այս ա­մե­նին զու­գա­հեռ հնչած Բաք­վում Իս­րա­յե­լի դես­պան Ջորջ Դի­կի (որին, ի դեպ, վե­րագր­վում է հայ­կա­կան ծա­գում, թե նրա նախ­կին­նե­րը Ցե­ղաս­պա­նու­թյու­նից փրկվող­նե­րից են) հայ­տա­րա­րու­թյու­նը՝ ադր­բե­ջա­նա­կան կա­ռա­վա­րա­կան ռե­սուրս­նե­րից մե­կին տված հար­ցազ­րույ­ցում, թե. «Կար­ծում եմ, որ Իս­րա­յե­լի եւ Ադր­բե­ջա­նի հա­րա­բե­րու­թյուն­նե­րը շա­րու­նա­կում են ընդ­լայն­վել… Ա­մե­նա­կա­րե­ւոր ի­րա­դար­ձու­թյունն այն էր, որ երբ Ադր­բե­ջա­նը մտավ Ղա­րա­բա­ղյան երկ­րորդ պա­տե­րազմ, մենք այս­տեղ է­ինք՝ ուս ու­սի տված կանգ­նած մեր գոր­ծըն­կե­րոջ  եւ ըն­կե­րոջ հետ…»:

Այն, որ Իս­րա­յելն ի­րոք «ուս ու­սի տված» պա­տե­րազ­մում կանգ­նած էր Ադր­բե­ջա­նի կող­քին, այն ժա­մա­նակ էլ հայտ­նի բան էր: Մի­այն թե պաշ­տո­նա­պես դա չէ­ին հաս­տա­տում, իսկ մեր տե­ղի դա­վա­ճան­ներն էլ գե­րա­դա­սում է­ին եւ գե­րա­դա­սում են այդ փաս­տը շրջան­ցել: Բայց երբ հի­մա դես­պա­նի մա­կար­դա­կով են դա խոս­տո­վա­նում, ա­ռաջ է գա­լիս պարզ հար­ցը՝ ին­չո՞ւ:

Ի­հար­կե՝ հասկ­ա­նա­լի է, Իս­րա­յե­լի հա­մար Ադր­բե­ջանն ըն­դա­մե­նը Ի­րա­նի վրա հար­ձակ­վե­լու տրամպ­լին է: Ընդ ո­րում, հաշ­վի առ­նե­լով փաս­տը, որ Ի­րա­նը ռազ­մա­կան տեխ­նի­կա­յի ա­ռու­մով ներ­կա­յումս բա­ռա­ցի­ո­րեն թռիչ­քի մեջ է, մին­չեւ իսկ հայ­տա­րա­րում է հի­պեր­ձայ­նա­յին հրթիռ­ներ ու­նե­նա­լու մա­սին, ուր որ է այն­տեղ կտե­ղա­կայ­վեն ռու­սա­կան Սու-35-էր, ակ­նարկ­ներ կան ընդ­հուպ՝ ռու­սա­կան մի­ջու­կա­յին պաշտ­պա­նու­թյան մա­սին: Գու­մա­րած, ար­դեն ան­թա­քույց խոս­վում է նա­եւ «Հյու­սիս-Հա­րավ» նա­խա­ձեռ­նու­թյան գործ­նա­կան մեկ­նար­կի մա­սին, Ադր­բե­ջա­նում տե­ղի են ու­նե­նում ԵՏՄ-ին մի­ա­նա­լու քննար­կում­ներ, ո­րոնց կյան­քի կոչ­վե­լու պա­րա­գա­յում Իս­րա­յե­լը ստիպ­ված կլի­նի լքել Ադր­բե­ջա­նում իր դիր­քե­րը: Ար­դյուն­քում, հենց ներ­կա փու­լում Իս­րա­յե­լի հա­կա­ի­րա­նա­կան տրա­մադ­րու­թյուն­նե­րը կտրուկ սրվել են: Իսկ այն, որ Իս­րա­յե­լի հիմ­նա­կան լոբ­բիս­տի հա­մա­րում ու­նե­ցող  Բրի­տա­նի­ան  մին­չեւ  Mi6-ի մա­կար­դա­կով այս օ­րե­րին կաշ­վից դուրս է գա­լիս, որ լու­ծի Ար­ցա­խի, ա­սենք նա­եւ Հա­յաս­տա­նը թյուր­քա­կան վե­րահս­կո­ղու­թյան տակ դնե­լու խնդի­րը, դրա­նով էլ ա­ռաջ մղի Ի­րա­նի դեմ պա­տե­րազ­մի գոր­ծը, իր հեր­թին է ակ­նար­կում, որ Թել Ա­վի­վը հան­գու­ցա­լուծ­ման հաս­նե­լու խնդիր ու­նի:

Իսկ ա­հա մյուս կող­մից, Ի­րա­նի պաշ­տո­նյա­ներն օ­րերս հայ­տա­րա­րե­ցին, թե Ադր­բե­ջա­նի հետ խնդիր­նե­րը հարթ­վել են, այն է՝ Ա­լի­ե­ւին բա­ցատր­վել է, որ չփոր­ձի ա­վե­լորդ խա­ղե­րի մեջ մտնել: Ընդ ո­րում, Ի­րանն այդ մա­սին խո­սեց Ան­կա­րա­յի եւ Բաք­վի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի հետ հա­մա­տեղ քննար­կում­նե­րից հե­տո, նա­եւ դրանց շրջա­նակ­նե­րում եւս մեկ ան­գամ ընդգ­ծե­լով կով­կա­սյան սահ­ման­նե­րի ան­փո­փո­խու­թյան եւ ար­ցա­խյան գո­տում այլ զոր­քե­րի ներ­կա­յու­թյան ան­թույ­լատ­րե­լի­ու­թյան թե­զը: Իսկ դա ակ­նարկ է, որ Ան­կա­րան նույն­պես հա­մա­միտ է ե­ղել, որ Բա­քուն պետք է վերջ տա իր հա­կա­ի­րա­նա­կան խա­ղե­րին: Ու այս հա­մա­տեքս­տում Իս­րա­յելն իր դես­պա­նի մի­ջո­ցով սկսեց  Բաք­վին հի­շեց­նել «ուս ու­սի տվածի» մա­սին, ո­րի հաշ­վին, ի դեպ, Ա­լի­ե­ւը մին­չեւ իսկ Ի­րա­նին հյու­սի­սա­յին հատ­վածն ի­րե­նով ա­նե­լու հա­վակ­նու­թյուն­ներ էր ցու­ցա­բե­րում՝ բա­ցա­հայ­տո­րեն ա­ջակ­ցե­լով Ի­րա­նում ներ­քին հե­ղաշր­ջում կազ­մա­կեր­պե­լու վեր­ջին գոր­ծըն­թա­ցին:  

Եվ երբ այս ի­րա­վի­ճա­կում Ա­լի­ե­ւը դեռ շա­րու­նա­կում է փակ պա­հել Լա­չի­նի մի­ջանց­քը, դրա­նով ցույց տա­լով, որ դեռ մնում է հա­կա­ռու­սա­կան խա­ղի մեջ, ա­պա նա­եւ Ան­կա­րան պետք է չսպա­սի իր օգ­տին Մոսկ­վա­յի քայ­լե­րին, ո­րոնք, ի դեպ, միտ­ված են նա­եւ Թուր­քի­ա­յում սպաս­վող ընտ­րու­թյուն­նե­րում Էր­դո­ղա­նի վար­կա­նի­շի բարձ­րաց­մա­նը:

ԷՐ­ԴՈ­ՂԱ­ՆԻՆ ՄՈՍԿ­ՎԱ­ՅԻ ԵՎ ԹԵՀ­ՐԱ­ՆԻ ՕԳ­ՆՈՒ­ԹՅՈՒ­ՆԸ ՇԱՏ Է ՊԵՏՔ

Ա­մեն դեպ­քում, Մոսկ­վա­յի փո­խա­րեն Աբ­դոլ­լա­հյա­նը մեկ­նեց Թուր­քի­ա: Իսկ դա նշա­նա­կում է, որ դեռ ինչ­պես Ի­րան-Թուր­քի­ա, այ­նպես էլ ՌԴ-ի հետ ե­ռա­կողմ ձե­ւա­չա­փը ար­գե­լա­կու­մից հա­նե­լու խնդիր կա: Հաշ­վի առ­նե­լով, որ ըստ Ի­րա­նի ԱԳ նա­խա­րա­րի ակ­նար­կի, այ­ցի հիմ­քում ինչ­պես երկ­կողմ հա­րա­բե­րու­թյուն­նե­րի, այն­պես էլ Սի­րի­ա­յում վեր­ջին զար­գա­ցում­նե­րի եւ Մոսկ­վա­յում Սի­րի­ա­յի, Ռու­սաս­տա­նի եւ Թուր­քի­ա­յի պաշտ­պա­նու­թյան նա­խա­րար­նե­րի վեր­ջին հան­դի­պում­նե­րի թե­մա­ներն են լի­նե­լու: Հա­ջո­ղու­թյան դեպ­քում ծրագր­ված է նա­եւ Էբ­րա­հիմ Ռայ­ի­սի­ի այ­ցը, ո­րը թուր­քա­կան կող­մի հրա­վե­րով է, եւ բո­լորն են հաս­կա­նում, որ դա եւս միտ­ված է Էր­դո­ղա­նի նա­խընտ­րա­կան վար­կա­նի­շին: Ընդ ո­րում, ի­րան­ցի նա­խա­րարն ընդգ­ծել է նա­եւ, որ քննարկ­վե­լիք հար­ցե­րից են Հա­րա­վա­յին Կով­կա­սում տե­ղի ու­նե­ցող զար­գա­ցում­նե­րը, ո­րոնք «առաջ­նա­յին նշա­նա­կու­թյուն ու­նեն»:

Ընդ ո­րում, ի­րա­նա­կան աղ­բյուր­նե­րը նա­եւ հա­մոզ­ված են, որ այս պա­հին, թուր­քա­կան ընտ­րու­թյու­ննե­րի հետ կապ­ված, Էր­դո­ղա­նի հա­մար գնա­լով մի­այն սրվում է Ի­րա­նից, Ռու­սաս­տա­նից եւ Սի­րի­ա­յից ե­կող քա­րոզ­չա­կան գոր­ծոն­նե­րի կա­րե­ւո­րու­թյու­նը: Բանն այն է, որ ե­թե Էր­դո­ղա­նը ծրագ­րում էր ընտ­րու­թյուն­նե­րի ժամ­կե­տը ա­մառ­վա­նից տե­ղափ­ո­խել գար­նան սկիզբ, դրա­նով ընդ­դի­մա­դիր ու­ժե­րին հնա­րա­վո­րու­թյուն չտա­լով նա­խա­պատ­րաստ­վել, սա­կայն կար­ծես թե այդ ծրա­գի­րը ձա­խող­վում է: Նա­խօ­րե­ին Թուր­քի­ա­յում ընդ­դի­մու­թյան ա­ռաջ­նորդ­նե­րը ստո­րագ­րե­ցին հա­մա­տեղ հայ­տա­րա­րու­թյուն, ո­րով ցույց տվեցին, որ պատ­րաստ են մի­աս­նա­կան ճա­կա­տով հան­դես գալ, ե­թե ան­գամ ընտ­րու­թյուն­ներն անց­կաց­վեն ապ­րի­լի 6-ին, ին­չի մա­սին ռե­ալ խո­սակ­ցու­թյուն­ներ կա­յին: Մի­ա­ժա­մա­նակ ի­րա­նա­կան աղ­բյու­րը նա­եւ նկա­տում է. «Պա­տա­հա­կան չէ, որ Էր­դո­ղա­նը ակ­տի­վո­րեն քա­ղա­քա­կան մի­ա­վոր­ներ է հա­վա­քում հա­ցա­հա­տի­կի գոր­ծար­քով, գա­զա­յին կենտ­րո­նով, Ի­րա­քում եւ Սի­րի­ա­յում քրդե­րով, Դա­մաս­կո­սի հետ ե­ռա­կողմ բա­նակ­ցու­թյուն­նե­րով, ԱՄՆ-ի հետ են­թադ­րյալ «առճա­կատ­մամբ», Հու­նաս­տա­նի դեմ սպառ­նա­լիք­նե­րով եւ այլն»: Եվ նկա­տենք, որ թվարկ­ված քայ­լե­րի զգա­լի մասն ուղ­ղա­կի­ո­րեն կապ­ված է Ի­րա­նի եւ Ռու­սաս­տա­նի հետ, այ­սինքն՝ այն քա­ղա­քա­կան օ­ժան­դա­կու­թյան, որն այն­տե­ղից կլի­նի կամ չի լի­նի:

Հայ­տա­րա­րու­թյու­նը, ո­րով հան­դես ե­կավ Աբ­դոլ­լա­հյա­նը՝ Չա­վու­շօղ­լո­ւի հետ հան­դիպ­ման շրջա­նակ­նե­րում, պետք է որ Ան­կա­րա­յի հա­մար լա­վա­տե­սա­կան հնչի. «Բա­րե­բախ­տա­բար, եր­կու երկր­նե­րի հա­րա­բե­րու­թյուն­նե­րը ճիշտ ու­ղու վրա են, եւ այ­սօր մենք կա­րող ենք Թուր­քի­ան նշել որ­պես այն հա­րեւ­ան­նե­րից մե­կը, ո­րը լա­վա­գույն հա­րա­բե­րու­թյուն­ներն ու­նի Ի­րա­նի հետ»:

Սա­կայն դա խնդրի մի կողմն է. լի­ա­կա­տար հա­րա­բե­րու­թյուն­նե­րի հա­մար պետք է որ Ան­կա­րա­յի «փոքր եղ­բայ­րը»՝ Բա­քուն, եւս նույն հու­նից չշեղ­վի, կամ ե­թե շեղ­վում է, ա­պա Ան­կա­րան պետք է կա­րո­ղա­նա կար­գի բե­րել: Կամ ե­թե չի կա­րո­ղա­նում, այ­սինքն՝ Բաք­վի հա­մար ա­վե­լի «մեծ եղ­բայր» է Իս­րա­յե­լը, ա­պա Ան­կա­րան պետք է այդ փաստն ըն­դու­նի՝ բխող հե­տե­ւանք­նե­րով հան­դերձ: Ի վեր­ջո, չմո­ռա­նանք, որ այս­տեղ խնդի­րը մի­այն Լա­չի­նի մի­ջանցքը բա­ցել-չբա­ցե­լը չէ: Ի­րա­նի հա­մար այս խա­ղում դրված է սե­փա­կան գո­յու­թյան հար­ցը, նույն կար­գի անվ­տան­գա­յին հար­ցեր ու­նի Մոսկ­վան՝  է­լի կապ­ված կով­կա­սյան ուղ­ղու­թյան կա­յու­նու­թյան հետ: Իսկ դա նշա­նա­կում է, որ կով­կա­սյան ուղ­ղու­թյամբ Էր­դո­ղա­նի կրկնա­կի խա­ղը Մոսկ­վան եւ Թեհ­րա­նը չեն հան­դուր­ժի:

Քերոբ Սարգսյան



Անունով, կայքերով, իրենց կուսակցությամբ, ղեկավարով զրպարտելու համար պատասխան են տալու. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Մեզ մոտ ավարտել են սահմանազատումը, Բաղանիս- Այրումից հասել են մինչեւ գետը, բնակիչներն անհանգիստ են. Ոսկեպարի համայնքապետՆշյալ անձը Բագրատ Սրբազանին մեղադրում է «ռուսական ԿԳԲ-ի գործակալ լինելու մեջ․ հաղորդում է ներկայացվելԵս ձեզ հարցազրույց չեմ տալու, ցտեսություն. ՀՀ գլխավոր դատախազը` լրագրողներին (տեսանյութ)Կամո Ունանյանի հերթական սպորտային հաղթանակը ԳերմանիայումՓաշինյանը տիկին նախարարին ժամանակ է տվել. Բացառիկ մանրամասներՎարդան Ղուկասյանի նամակը՝ ԱՄՆ դեսպան Քրիստինա ՔվինինՀայկական պարը սփյուռքում միջոց է՝ հայ երիտասարդներին համախմբելու. Ֆելիքս ԳրիգորյանԱլիևը հասկանում է՝ ձեռքբերածը կարող է կորցնել. պատերազմը չի ավարտվել ո'չ 2020-ին, ոչ 2022թ-ինՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանովԱդրբեջանից կրկին կոչ են անում ՀՀ-ին համագործակցել անհայտ կորածների հետ կապված հարցումՄիայն անիրատես մարդիկ կարող են մտածել, որ Հայաստանը կդիմի ինքնասպանական քայլի՝ փորձելով խարխլել ռուսական շահերը տարածաշրջանում. ԵՄ-ում ՀՀ դեսպանՀայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում«Մի մատով 2 աչքդ կհանեմ»․ երեխային վիրավորել է դասղեկը՝ ըստ մորաքրոջԴատախազությունը Ռոբերտ Քոչարյանից պահանջում է 25 միավոր անշարժ գույք, ավելի քան 35 մլրդ դրամԱյսօր հատկապես արժե հետևել ճիշտ սնվելու կանոններին. ապրիլի 28-ի աստղագուշակՏարադրամի փոխարժեքները ապրիլի 29-ինՎԹԱՐ. Մյասնիկյանի պողոտան այս պահինՄայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. ՍուրենյանԻ՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը, ինչու՞ էր նա խոսում ՀԱՊԿ-ի և Խաչատուրովի մասին հեռախոսովԼույս չի լինիUcom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներումԵս ոչ սև եմ, ոչ՝ սպիտակ, եռագույն եմ․ քաղաքացին՝ ոստիկանին (տեսանյութ)«Լավ, տոնդ փոխի այ տղա», «Հանգստացեք, արա». Արմավիր-Գյումրի ճանապարհին լարված իրավիճակ էՕրվա խորհուրդ. Ապրիլի 29«Տանք, պրծնենք», «թողեք, թող հանձնի», «սաղ տանք, խախանդ ապրենք». քաղաքացիները վաղ առավոտից սկսել են ակցիաներըԵթե այստեղ տեղի ունենա «սահմանազատումը», ապա թշնամին ճանապարհից հեռու կլինի 20 մետր. Վարդան ՈսկանյանՈւկրաինայի երկինքը կլինի ամենավտանգավոր մարտադաշտը, որին մինչ այժմ հանդիպել են F-16 կործանիչները. Business InsiderԲախումներ ԹբիլիսիումԱՄՆ-ում բացահայտել են, թե ինչ սահմաններում է մնալու ՈւկրաինանԹրամփն նախընտրական մրցավազքում առաջ է Բայդենից. CNNԱյսօր Բերքաբերից 1540 մ հյուսիս-արևելք պայթեցման աշխատանք է լինելու, խուճապի չմատնվել․ ՀՀ ՊՆԵթե մոտ 10 օրից շարժումը չբերվի քաղաքական դաշտ, հստակ առաջարկ չարվի, ապա նահանջ է սկսվելու. պրոֆեսոր Վահե ԴավթյանՌուսներն արդեն ամենուր են. ԱՄՆ-ում բացահայտել են, թե ինչ է թաքցնում Զելենսկին ուկրաինացիներիցՀայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները կհանդիպեն Ալմաթիում․ ԱլիևԱնկարա-Երևան հարաբերություններ այլևս չկան. Ադրբեջանն այժմ սեղանի շուրջ է՝ որպես երրորդ կողմ». թուրք լրագրողՀաղթեցինք բոլորս. պարային հրավառություն` ԵրեւանումԻնչքան էլ փորձեք, չեք կարող խեղաթյուրել իրականությունը. Հենրիխ ԴանիելյանՓաշինյանը Բլինքենի հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացըՀայտնի է դարձել, թե ԱՄՆ նախագահի թեկնածուներից ով ավելի շատ աջակցություն ունի. CNNԼրագրողներին քաշքշող ոստիկանը Նաջարյան Արմենն էՈւ՞մ և ինչ եք փորձում համոզել այ դուռակներ, էդ մուտիլովկեքովՀայտնի է վերջին զանգի օրըՀայտնի է Էրդողանի ԱՄՆ այցի չեղարկման հնարավոր պատճառըԼրագրողներին քաշքշող ոստիկանը Նաջարյան Արմենն էՍրբազանն ասաց ամեն ինչ. Արման ՀովհաննիսյանՍիլվեստր Ստալոնեն մեմուարներ է գրումԻնչու և ինչպես ձախողվեց Նաիր Տիկնիզյանի` «Վերդեր» տեղափոխությունըՈր դեպքում է դատարանը քաղաքացուն անհայտ բացակայող ճանաչում․ իրազեկումԳնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորեց
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода