Iravunk.com | Նիկո՛լ, նայի քո նմանակին` Սահակաշվիլուն, խղճա քեզ, քո վերջը լինելու է ավելի վատ. Բաբուխանյան
Համահայկական սգո օրը Երեւանում տեղի ունեցան երկու «աննախադեպ», «հոգեցնցող» երեւույթ. Ալլա Հակոբյան Նախապատրաստվում է ներքին հեղաշրջում՝ ամերիկյան սցենարով. Գրիգոր Գրիգորյան Ինչու է վերջերս հաճախ արտասվում եւ ինչը երբեք չի ների հայտնի մանկաբարձ-գինեկոլոգը Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Արցախի հերոս Մենուա Հովհաննիսյանի մայրը Կարին Տոնոյանը հանդես է եկել կոչով Իշխանությունը փողոցում շպրտած է, ոչ մեկ չի վեկալում. Արթուր Ղազարյան Մեր Հայաստանի տարածքները նվիրվում են թշնամուն, սա անարդար ու անօրեն որոշում է. Արսեն Գրիգորյան Չեմ դադարեցնելու պայքարս` մինչեւ չասեն ինչու է իմ մուտքն արգելված Հայաստանում. հացադուլի 5-րդ օրը Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնամուց լինելու է 170 մետր․ Վարդան Ոսկանյան Հողեր, որոնք հանձնվելու են թշնամուն, սակայն կադաստրով ՀՀ-ինն են. Կիրանցի բնակիչների փաստաթղթերը

Նիկո՛լ, նայի քո նմանակին` Սահակաշվիլուն, խղճա քեզ, քո վերջը լինելու է ավելի վատ. Բաբուխանյան

Տեսանյութեր - ՍԻՄ

Օրերս Հայաստանում էր Ֆրանսիայի ԱԺ նախագահ Յաել Բրոն-Պիվեն, ով խորհրդարանում կայացած ասուլիսի ժամանակ ընդգծեց, որ Ֆրանսիան չէ, որ պետք է որոշի, թե ինչ կարգավիճակ կարող է ունենալ Լեռնային Ղարաբաղը: Ավելին` նա հայտարարեց, որ տեղին չէ իրենց կողմից Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառել, իսկ ինչ վերաբերում է Հայաստանին ֆրանսիական ռազմական օգնությանը, եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան, ուղղակի, չկարողացավ զսպել ծիծաղը: Այս եւ մի շարք այլ հարցերի մասին «Իրավունքը» զրուցել է «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման գործադիր կոմիտեի անդամ, ՍԻՄ կուսակցության նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻ հետ:

«ՍԱ ՈՉ ԱՅԼ ԻՆՉ Է, ՔԱՆ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ ՈՉՆՉԱՑՆԵԼՈՒ ՍՏՈՐ, ԴԺՈԽԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ»

Փաստորեն, Ֆրանսիայի ԱԺ նախագահը եկել էր Հայաստան ասելու, որ Արեւմուտքի վրա հույս մի՞ դրեք:

— Իսկ Արեւմուտքը ե՞րբ է որեւէ քայլ իր կյանքում կատարել, որ մի բան էլ հիմա հույս պետք է դրվեր նրանց վրա: Ֆրանսիայի դատարկախոս հայտարարություններն իրականում ոչինչ չարժեն: Ինչպես հիմա, այդպես էլ հարյուր տարի առաջ Արեւմուտքը Վիլսոնի քարտեզներ էր գծում, Սեւրի պայմանագիր էր ստորագրում, բայց քանի՞ կոպեկ արժեին այդ քարտեզներն ու պայմանագրերը: Այն ժամանակվա Հայաստանի ղեկավարությունը նույնպես գտնվում էր անգլիացիների վերահսկողության ներքո եւ արդյունքում կատարեց կատաստրոֆիկ սխալներ, որոնք բերեցին նրան, որ Հայաստանից մնաց այն, ինչ-որ հետո ռուսները այս ու այն կողմից մի քիչ կարողացան հետ բերել, մասնավորապես` Ալեքսանդրապոլը, որը թուրքերը գրավել էին: Այնուհետեւ կարողացան ստեղծել Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը` Հայաստանի երկրորդ հանրապետությունը, որը պահեցին` որպես Խորհրդային միության լիիրավ անդամ մինչեւ 1991 թվականը: Տեսեք, թե ինչ է կատարվում հիմա. ռուսներն այսօր պարզ ավանտյուրիզմ են որակում Նիկոլի վարած քաղաքականությունը: Այն իրականում ոչ միայն արկածախնդրություն է, այլ Նիկոլի ծրագիրն է, որը նա իր ամբողջ քաղաքական կյանքի ընթացքում իրականացրել է, ընդ որում` անթաքույց: Երբ եկավ իշխանության, 2018 թվականի առաջին երկու ամիսը բացահայտ գործում էր ռուսների դեմ: Հիշեք ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին կալանավորելը, ՀԱՊԿ-ի դեմ դուրս գալը, ՌԴ նախագահ Վ. Պուտինին չդիմավորելը: Երկու ամիս հետո նրան բացատրեցին, որ` տղա ջան, ախր այդքան վեր-վեր մի թռի:

Իսկ ի՞նչ է փոխվել հիմա:

— Հիմա աշխարհում կատաստրոֆիկ բեւեռացում է տեղի ունենում, մի կողմում Ռուսաստանն է, Չինաստանը, Իրանը, մյուս կողմում` Միացյալ Նահանգները, Թուրքիան եւ Եվրոպան: Այդ երկու բեւեռների մեջ գնալով աճելու է լարվածութունը: Դրա համար Ռիչարդ Մուրը եկավ Հայաստան, մինչեւ այդ, Նիկոլին տարան Պրահա եւ ասացին, որ 2023 թվականի հենց սկզբից անմիջապես կհայտարարես, որ հրաժարվում ես Արցախից, ռուսների հետ համագործակցությունից: Ի դեպ, այս ամենն ուղղված է նաեւ Իրանի դեմ, որովհետեւ մենք այսօր տեսնում ենք ռուս-իրանական հարաբերությունների շատ ակտիվ զարգացում: Մինչդեռ Նիկոլը կատարում է իր տերերի հրամանը, որը ոչ այլ ինչ է, քան հայ ժողովրդին ոչնչացնելու ստոր, դժոխային ծրագիր: Բայց պետք է զգուշացնել` Նիկո՛լ, նայիր քո նմանակին` Սահակաշվիլուն, խղճա քեզ, քո վերջը լինելու է, երեւի, ավելի վատ:

«ԵԹԵ ՆԻԿՈԼՆ ԻՐԱԿԱՆԱՑՐԵՑ ԻՐ ԾՐԱԳԻՐԸ, ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆԸ 2 ՏԱՐՎԱ ՄԵՋ ՉԵՆՔ ՈՒՆԵՆԱ ՀՀ»

Ի դեպ, Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսի ժամանակ փաստացի հերքել է ԱԽՔ Արմեն Գրիգորյանի հայտարարությունը, թե Հայաստանին պարտադրում են միանալ Միութենական պետությանը: Ինչպե՞ս կմեկնաբանեք այն, որ ԱԽՔ-ը, ըստ էության, Փաշինյանի «գլխից թռնելով», նման հայտարարություն է արել, վերջինս էլ «սուտ է հանում» նրան, բայց շարունակում է թողնել պաշտոնի:

— Նիկոլի տերերն անընդհատ ասում են` եթե դու քեզ վատ պահես, մենք ունենք ավելի հակահայկական մեկը, քեզ կգցենք, էս մեկին կդնենք, ինչպես Սահակաշվիլուն օգտագործեցին ու շպրտեցին, հիմա փտում է բանտում: Ասում են` այս մեկը մեզ ավելի լավ կարող է ծառայել, դրա համար խելքդ գլուխդ հավաքի, լավ ծառայի մեզ: Նիկոլն էլ ասում է` նա սուտասան է, սրիկա է, իսկ ես ավելի լավ կծառայեմ ձեզ: Մի խոսքով`«ով կծառայի ավելի լավ» հարցն է այս երկուսի միջեւ: Ինչ վերաբերում է Նիկոլի մնացած ասածներին, ապա պետք է հասկանանք, որ եթե նա իրականացրեց իր ծրագիրը, առավելագույնը երկու տարվա մեջ չենք ունենա Հայաստանի Հանրապետություն: Հիմա էլ արդեն քիչ, թե շատ չունենք, բայց այդ ժամանակ ո՛չ տարածքային ամբողջականություն կլինի, ո՛չ անկախության գոնե ձեւական ինչ-որ ատրիբուտներ ու ինքնիշխանություն ունեցող մի տարածք, կմնան հայ ժողովրդի բեկորները: Այդ դեպքում երբեք այլեւս չենք կարող ակնկալել մեր պետականության վերականգնումը, որովհետեւ անընդհատ կորցնում ենք Նիկոլի օրոք. կորցրինք հսկայակական տարածքներ, մարդկային կյանքեր, կորցրինք հավատը ինքներս մեր ուժերի հանդեպ, ու այս ամենը շարունակվելու է: Մեզ վրա պարզապես թքում են թուրքերը, իսկ սրանք վախենում են մի ծպտուն հանել միջազգային հարթակներում: Այն, որ մենք ՄԱԿ-ի անդամ ենք, ԵԽԽՎ անդամ ենք, ԵՄ-ի հետ ունենք ասոցացված պայմանագիր, հազարումի կառույցի անդամ ենք, արդյունքը ո՞րն է: Նիկոլը եկել է եւ մեր տարածքները նվիրել է թուրքերին, հիմա էլ նվիրում է Արցախի մնացած տարածքները: Սրանից մեծ դավաճանություն հնարավոր չէ պատկերացնել: Մեր ամբողջ 5 հազար տարվա պատմության մեջ երբեք այդպիսի բան չի եղել, որ վարչապետն ասի` ես գործ չունեմ, ինչ ուզում եք, արեք:

Իշխանության ներկայացուցիչների մեկնաբանմամբ` այդ կերպ նրանք փորձում են առաջ մղել այն թեզը, որ Ադրբեջանը պետք է ուղիղ բանակցի Արցախի հետ

Արցախի հետ էլ չէ, այլ Ղարաբաղում բնակվող հայերի, սրանք «Արցախ» բառն էլ են վախենում արտաբերել, որովհետեւ ծախել են: Ալիեւի կոշիկները պաչել են ու ասել` Արցախը քոնն է, ինչ ուզում ես արա: Հիմա էլ ասում են` մենք գործ չունենք: Երեւի ափսոսում են, որ ռուսները 2020 թվականի նոյեմբերի 8-ին թույլ չեն տվել, որ ադրբեջանցիները մտնեն Ստեփանակերտ, եւ Պուտինը ռուսական զորքը կանգնեցրել է այդտեղ: Իրենց ծրագիրն այդտեղ փոշիացվել է, մինչդեռ ծրագրով ամբողջ Արցախը հանձնելն էր: Ստեփանակերտում նոյեմբերի 8-ին մի քանի տասնյակ մարդ էր մնացել, Ադրբեջանն ամբողջությամբ գրավելու էր, վերջանար: Հիմա դրա համար էլ Նիկոլի ասածը հետեւյալն է` ռուսներն ինչպես փրկել են Արցախը, թող այդպես էլ պահեն, իմ գործը չէ, ես ուզում էի ամբողջությամբ տայի, «պրծնեի», դուք եք փրկել, դուք էլ պահեք:

«ՉԻ ԿԱՐՈՂ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴՆ ԻՆՔՆ ԻՐԵՆ ԴԱՏԱՊԱՐՏԵԼ ԵՐԿՐՈՐԴ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ»

Գրեթե 40 օր է, ինչ Արցախը շարունակում է մնալ շրջափակման մեջ: Կան տեսակետներ, որ բանակցություններ չկան, ուստի` մնում է ճանապարհը բացել ռազմական ուժի միջոցով: Ի՞նչ կասեք այս մասին:

— Ո՞վ պետք է բացի ճանապարհը ռազմական ուժի միջոցով: ՀՀ բանակը Նիկոլի նպատակադրված, հետեւողական, քայքայողական աշխատանքի հետեւանքով գտնվում է, մեղմ ասած, շատ տխուր վիճակում: Սա միայն ես չեմ ասում, այլ ռազմական բոլոր մասնագետներն ու փորձագետներն են ասում: Վերջապես տեսեք միջազգային վարկանիշային տարբեր ցուցակներում, թե որտեղ է հայտնվել հայկական բանակը, շատ հեռու է առաջին հորիզոնականներից: Այդ ո՞վ պետք է պատերազմի հայերի փոխարեն, հայերի հետ միասին ուրիշ հարց է: Այնպես որ, մնում է միայն բանակցային գործընթացով ճանապարհը բացել, բայց Նիկոլը փախնում է դրանից: Դեկտեմբերին պետք է գնար Մոսկվա, եւ եռակողմ բանակցություն տեղի ունենար, ինչո՞ւ փախավ: Փախավ, որպեսզի այս վիճակը շարունակվի: Այս վիճակը ձեռնտու է միայն մի կողմին` Արեւմուտքին: Դրանով ռուսներին դնում են վատ վիճակի մեջ, իսկ Նիկոլի ու Ալիեւի բերանը լեզու են դնում, որ խոսեն: Նիկոլն ասում է` ես գործ չունեմ, Արցախի հայ բնակչությունն է, գնացեք, լեզու գտեք Ալիեւի հետ: Իսկ Ալիեւն ասում է` ընդունեք Ադրբեջանի քաղաքացիություն, նույնիսկ ինքնավարություն էլ չեմ տալիս, այդպես ապրեք, եթե կարող եք: Ու Նիկոլի ասածներից ստացվում է, որ ինքն էլ հորդորում է, թե գնացեք ընդունեք Ալիեւի պահանջը, վերցրեք իրենց քաղաքացիությունը եւ մեզնից ձեռ քաշեք: Ինչ վերաբերում է արցախցիներին, նրանք ցույց են տվել իրենց ամրությունը, եւ ես վստահ եմ, որ էլի ցույց կտան:

Այս համատեքստում` ինչպե՞ս եք տեսնում ստեղծված իրավիճակի ելքը:

— Հայաստանի միակ փրկությունը Ռուսաստանի հետ միութենական պետություն ստեղծելն է: Այսօր դրա հնարավորությունը կա, մեկ տարի հետո կարող է ոչ մեկը չուզենա Հայաստանի հետ միութենական պետություն ստեղծել, իսկ երկու տարի հետո` կարող է Հայաստան չլինի, որպեսզի ինչ-որ բան էլ հնարավոր լինի ստեղծել: Այսօր Ռուսաստանը շատ ավելի լավ է պաշտպանում հայերի իրական շահերը, քան Հայաստանի Հանրապետությունը:

Ընդդիմությունն այս տարի դեռ փողոցային ակցիաներ կամ լայնամասշտաբ որեւէ դիմադրություն ցույց չի տվել այս իշխանությանը, սակայն արդեն իսկ տեսնում ենք ռեպրեսիաներ նրանց նկատմամբ` քրեական նոր գործեր, ձերբակալություններ եւ այլն: Ինչի՞ մասին է սա հուշում:

— Չի կարող հայ ժողովուրդն ինքն իրեն դատապարտել երկրորդ ցեղասպանության, եւ Նիկոլը շատ լավ հասկանում է, որ իր դավաճանական ծրագիրը չի անցնելու: Նա հասկանում է, որ իր ժամանակը ավազե ժամացույցի պես շուռ է եկել եւ հիմա պակասում է: Հետեւապես, փորձում է երկարաձգել իր ժամանակը, որովհետեւ չի ուզում Սահակաշվիլու օրն ընկնել: Դրա համար էլ փորձում է մարդկանց խաբել, վախեցնել: Նրանց, ովքեր ի վիճակի են կազմակերպել դիմադրություն, փորձում է շարքից հանել: Բայց, բոլոր դեպքերում, ինչ էլ անի, ես հավատում եմ, որ հայ ժողովուրդը չի կորցրել իր ինքնապահպանման բնազդը եւ Նիկոլի ավազե ժամացույցի ավազը շատ շուտով ավարտվելու է:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.-Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.



Համահայկական սգո օրը Երեւանում տեղի ունեցան երկու «աննախադեպ», «հոգեցնցող» երեւույթ. Ալլա ՀակոբյանՆախապատրաստվում է ներքին հեղաշրջում՝ ամերիկյան սցենարով. Գրիգոր ԳրիգորյանԻնչու է վերջերս հաճախ արտասվում եւ ինչը երբեք չի ների հայտնի մանկաբարձ-գինեկոլոգըԿիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող էԱրցախի հերոս Մենուա Հովհաննիսյանի մայրը Կարին Տոնոյանը հանդես է եկել կոչովԻշխանությունը փողոցում շպրտած է, ոչ մեկ չի վեկալում. Արթուր ՂազարյանՄեր Հայաստանի տարածքները նվիրվում են թշնամուն, սա անարդար ու անօրեն որոշում է. Արսեն ԳրիգորյանՉեմ դադարեցնելու պայքարս` մինչեւ չասեն ինչու է իմ մուտքն արգելված Հայաստանում. հացադուլի 5-րդ օրըԵթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնամուց լինելու է 170 մետր․ Վարդան ՈսկանյանՀողեր, որոնք հանձնվելու են թշնամուն, սակայն կադաստրով ՀՀ-ինն են. Կիրանցի բնակիչների փաստաթղթերըԲա որ սա Ադրբեջանի տարածք է, էս ղեկավարությանը էդ տարածքից ո՞նց ենք ընտրել (Video)Աննան վրեժ է լուծել.Yerevan Times«Հե՛նց թուրքը մտավ 4 գյուղերը, պատերազմ կսկսի, ոտքի՛ կանգնեք»․ Կիրանցի բնակիչՊՆ-ն հաստատեց․ Տավուշում ականի պայթյունից զինծառայող է վնասվածք ստացելՊապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառության ավելացման հարցը«Նրանք մեծ դժվարությունների միջով են անցել». «Ազնավուր» հիմնադրամը՝ ցեղաuպանության և երգչի ընտանիքի մասինՈրդեգրման ենթակա առողջ երեխաների թիվն ավելի քիչ է, քան որդեգրել ցանկացող անձանց թիվը. պետությունը տարեկան ավելի քան 4մլն դրամ է ծախսում մեկ երեխայի շուրջօրյա խնամքի համարԿիրանցում բնակիչները շրջափակել են Ռազմական ոստիկանության պահակակետը (տեսանյութ)Եթե ուզում ենք, որ երկիրը մնա հայկական, ապահայկական իշխանությունը պետք է հեռանաԱզգային հարցերի շուրջ պիտի լինի միասնականություն․ Դադիվանքի վանահայրերից Հայր Դերենիկը Կիրանցում էԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների աջակցության ծրագրի ժամկետը երկարաձգվել էՄհեր Գրիգորյանը և Իրանի դեսպանն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներինՆախկին ընկերների հետ կապ հաստատելը նույնքան դժվար է, որքան նոր ընկեր ձեռք բերելը«Ինչպես է զինվորականը գետնին փռում ոստիկաններին»«Ոտքի՛ քանի չի հանձնել» գրությամբ պաստառներ են հայտնվել Երևանի տարբեր վարչական շրջաններում (լուսանկարներ)Պետք է արդյոք օրական երկու լիտր ջուր խմելՀայաստանի և Ադրբեջանի սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա տեղադրվել է թվով 20 սահմանային սյունՕկուպացված Արցախում մինչև 2026-ի վերջ մոտ 40 000 ադրբեջանցի կբնակեցվիՆիկոլ Փաշինյանին սպառնում է 15-20 տարի կամ ցմահ ազատազրկում. հաղորդում` հանցագործության մասինԵրգչուհի Ժասմինի որդին ամուսնացել է 25-ամյա գեղասահորդուհի Եվա Խաչատուրյանի հետՄեր բանակն լավ էլ կռվել ա, նիկոլականներն եկել, ասել են` էդ իրանց հողն ա, պետք ա հետ նահանջենք. ակցիա (տեսանյութ)ՀԱՄԱՍ-ը պատրաստ է վայր դնել զենքերը, բայց մի պայմանովՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Նոյեմբերյանում բերման ենթարկված անձանց տեսակցելուԱպարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց. ՏեսանյութԲուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակինՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոչ ոքի հաճելի չէ, որ հողերը թուրքին են հանձնում.պետք է ասել stop այս իշխանություններին.Մհեր Արմենիա«Երկիր պահողը» իրավունք չունի մեքենան քշել մեր երկրի սահմանը պահելու համար պայքարողի վրա. Նազիկ Ամիրյան«Աշխարհը գնում է անհասկանալի այլափոխությունների, իսկ ջազը դիպչում է սրտին»Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարինՈՒՂԻՂ. Լարված իրավիճակ. Բագրատաշեն տանող ճանապարհը փակ էՀայաստանում կրիպտոակտիվի գնումը և վաճառքը կիրականցվի բացառապես անկանխիկ եղանակովԱնկլավների հանձնումն ամբողջությամբ կաթվածահար է անելու ՀՀ-ն․ Տիգրան ԱբրահամյանԳառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատթարացել է, նրան տեղափոխում են Նոյեմբերյանի հիվանդանոց«Քո նմաններն են էս երկիրը քանդել», «Իմ նմաններին հլը չես տեսել»․ Շիրակում ճանապարհներ են փակվել (տեսանյութ)Գեղարքունիքի փոխմարզպետի որդու գերեզմանը պայթեցրել են. Armlur.amԷդ ո՞վ ա էդ անվտանգության խորհրդի քարտուղարը, թո՛ղ գա ստեղ տեսնենք. Կիրանցի բնակիչ«Էս հայկական հող է, ով կասկածում է, որ սա հայկական հող է, իրա․․․»․ լարված իրավիճակ միջպետական ճանապարհի Տիգրանաշենի հատվածում, բերման ենթարկեցին դաշնակցական Գերասիմ Վարդանյանին Ադրբեջանը օկուպացված Արցախում ջնջում է հայկականության բոլոր հետքերը՝ երկրամասի համար կերտելով «նոր» պատմություն և իրականությունԴրական եմ վերաբերվում, եթե ՀՀ-ն գազ գնի Ադրբեջանից. մենք պետք է քննարկենք էդ հարցը. ՍիմոնյանՎեդիի ոստիկանության բաժնում եմ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода