Հայաստանում եւ Արցախում կան ազգային ուժեր, որոնք խառնելու են Նիկոլի եւ Ալիեւի ծրագրերը. Հակոբյան
Ներքաղաքական«Չկա Արցախի խնդիր, Նախիջեւանի խնդիր, կա Հայկական հարց: Պարտված իշխանությունը փորձում է մեր ժողովրդին համոզել, որ մենք թույլ ենք եւ պարտված։ Հայկական անտեսլական եւ անբովանդակ դիվանագիտության արդյունքում Արցախը 14 օր շրջափակման մեջ է: Սակայն ինչքան էլ ՀՀ վարչապետի տիկինը հայտարարի, թե Արցախում ստիպում են երեխաներին մասնակցել ակցիաների` երեկվա Ստեփանակերտի հանրահավաքը եւս մեկ անգամ ցույց տվեց Հայաստանի իշխանություններին, որ Արցախը պայքարելու է իր անկախության համար։ Արցախը Ադրբեջանին «հանգիստ» միացման հույս չկա՛: Արցախը հանձնելու գնով Ադրբեջանից խաղաղություն մուրալ չի՛ լինի: Հայաստանում եւ Արցախում կան ազգային ուժեր, որոնք խառնելու են Նիկոլի եւ Ալիեւի ծրագրերը», – գրել է Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆԸ: