Չգիտեմ, թե քանի լավաշ եմ տանելու ինձ հետ, վստահաբար՝ շատ. Լիսսանդրո
Մշակութային«Մանկական Եվրատեսիլ 2022» երգի միջազգային մրցույթի հաղթող ԼԻՍՍԱՆԴՐՈՆ, որը ներկայացնում էր Ֆրանսիան, բավական հուզված ու անկեղծ ներկայացավ ասուլիսին:
«Իսկապես շատ էի ցանկանում հաղթել մրցույթում: Հպարտանում եմ իմ թիմով, իմ պարողներով, որոնք իմ ընկերներն են. մենք մի ընտանիք ենք: Շնորհակալ եմ իմ ընտանիքին ու այն մարդկանց, որոնք ինձ վստահել ու հավատացել են: Այս մրցանակը միայն իմը չէ, այլ իմ թիմինն է, Ֆրանսիայի ժողովրդինն է, այն մարդկանցն է, ովքեր քվերակել են իր օգտին», - ասաց Ֆրանսիայի պատվիրակը:
Լիսսանդրոն, ով նախորդ անգամ լրագրողների հետ շփվելիս նշել էր, որ Հայաստանից իր հետ լավաշ է տանելու եւ հաղթանակ, հիմա արդեն կատակում է. «Չգիտեմ, թե քանի լավաշ եմ տանելու ինձ հետ: Վստահաբար՝ շատ: Սակայն շատ ոգեւորված եմ հատկապես այս մրցանակով»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ