Ինտերը հաղթել է ընկերական խաղում․ Մխիթարյանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ)
Սպորտ«Ինտերը» Մալթայում ընթացող հավաքի ընթացքում ընկերական խաղում 6։1 հաշվով հաղթել է «Գզիրա Յունայթեդին»։
Տոնի Բեզինայի անվան ստադիոնում կայացած խաղում միլանցիների կազմում աչքի են ընկել Ռաուլ Բելանովան, Քրիստիան Ասլանին, Հական Չալհանողլուն, Ռոբին Գոսենսը, Ֆեդերիկո Դի Մարկոն և Հենրիխ Մխիթարյանը։